Դավոսում չեմ եղել, բայց հիմա, Ֆլորենցիայից մեր Վիգեն Ավետիսի հետ խոսել ենք, եկել համաձայնության, Արատեսը մեր կարող է դառնալ կրթական Դավոս… Alibaba Group-ի հիմնադիրին էլ՝ Ջեք Մային, չեմ հանդիպել-ճանաչում, բայց ուզեցի Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում հնչեցրած խոսքը «սոֆթի» հմտությունների սահմանման մասով մեջբերել.

Կրթությունը հիմա մեծ մարտահրավեր էԵթե մենք չփոխենք ուսուցման ձևն ու առարկան, 30 տարի հետո խնդիր կունենանքԿրթական մեր մոտեցման հիմքըայնինչ սովորեցնում ենք մեր երեխաներինգալիս է նախորդ 200-ամյակիցՄենք չենք կարող մեր երեխաներին սովորեցնել՝ մրցել մեքենաների հետՆրանք ավելի խելացի են:
Ուսուցիչները պետք է դադարեն գիտելիք ուսուցանելուց: Մենք պետք է եզակի հմտություններ սովորեցնենքմի բանորտեղ մեքենաները մեզ երբեք չեն հասնիՄենք պետք է մեր երեխաներին «սոֆթ» հմտություններ սովորեցնենք՝ արժեքներհավատանկախ մտածողությունթիմային աշխատանքմյուսների մասին հոգ տանելՍա է «սոֆթ» հատվածըԳիտելիքով դա չես փոխանցի:
Ահա թե ինչու՝ մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք սպորտերաժշտություննկարչությունարվեստորպեսզի վստահ լինենքոր մարդ արարածը տարբեր էԱմենըոր սովորեցնում ենքպետք է տարբեր լինի մեքենայի իմացածիցԵթե մեքենան ինչոր բան կարող է ավելի լավ անելդա արդեն մտածելու տեղիք է տալիս:

«Ալիբաբան» էլ  մեր կրթական Բանգլադեշում չի եղել… Թարգմանեք այս պատումն իմ, օրինակի համար, ու որպես հրավեր ուղարկեք… Համեցեք Երևան, Մա Յուն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Բլեյանի դպրոց… Շնորհակալություն մեր հեղինակած մանկավարժության հավատամքը, որպես «սոֆթ» այսպես հակիրճ բարձր ամբիոնից ներկայացնելու-գնահատելու համար։ Դե, իմ-մեր կյանքը, ստեղծածը, մեր գոյության փաստը, «սոֆթի» հեղինակային ներկայացումը, ամեն օր  մեր բաց դռներից յուրաքանչյուրով, մեր կացարաններով, շատերի, այդ թվում՝ պետական ընտրված այրերի համար, երեկ էլ, այսօր էլ, վա՞ղն էլ, էդ արժեքը չունեն… Արի, օգնիր մեր կրթահամալիրը-կրթական պարտեզը-աշխարհը Հայաստանով մեկ ծավալելու՝ որպես ցանց, Ալիբաբա ջան… Մեր քաղաքապետը, ինչպես երեկ՝ նախկինը, այնպես էլ այսօր՝ ընտրյալը, ինչպես մեր մեծահարուստը՝ Սամվել Ալեքսանյան, թե Վարդանյան Ռուբեն, անհասանելի են, անհաղորդ, տարված մեկը՝ իր նոր իշխանությամբ, մյուսը՝ իր ստեղծող այլ, միջազգային «սոֆթով»…

«Դպիրում», ուսումնական բլոգներում մեր մանկավարժության հեղինակ սեբաստացիների կողմից, Բանգլադեշյան իրականությունը, Բլեյանի դպրոցը ներկայացնելը, իմ օրագիրը՝ իր այս 1583-րդ գրով, ուրիշ են։ Ալիբաբայի  միլիարդատեր սեփականատիրոջ խոսքը Դավոսից, ինչպես իր նկարագրած «սոֆթ» հմտությունները, մեր Պետրոսին հասանելի են… Իսկ մերը՝ այնքան անհասանելի, անգամ Պետրոսի կողմից իր երեխայի համար քանի անգամ մերժած… Ահա, թարմ-մեկ օրվա հավաստի պատմություն՝ Մարիետ Սիմոնյանի յութուբով, մեր հայրենագիտական շաբաթ օրվա քայլարշավով դռնեդուռ-գյուղեգյուղ-դպրոց-դպրոց. մեր հանգստի ժամանակ ու մեր աշխատած միջոցներով փոխանցում ենք այս անգամ Արարատյան դաշտով, Արագածի փեշերով… Իրականում այն, ինչ Ալիբաբայի ամենահարուստն է ասում, անհասանելի է-հեռու է-ձգտում է… չկա… Այն, ինչ մենք ենք անում Աստծու ամեն առավոտ, ախր, այնքա՜ն մատչելի է… մերժելու-չտեսնելու-մեջքով շուռ գալու աստիճանի… Ու քանի՜ տարի էսպես… Մենք ու մեր գործը, մեր մանկավարժությունը իր «սոֆթով»… այսպես կա, որպես այլընտրանք նաև Դավոսին, մեր հեղափոխությունը՝ քաղաքականից տնտեսականին անցումով, հոգևոր-կրթականն էլ այսպես, որպես տեսիլ Դավոսից «Ալիբաբա Գրուպի», որպես կրթության նախարարության իջած մի դիրեկտիվ, կառավարության ծրագրից թռած…

Կրթահամալիրի Արևելյան դպրոցի 5-րդցի Ավագ Առաքելյանը հեղափոխական այցով դեպի Շիրակի մարզ՝ Թալինով, Կապսի ձորով, վերադարձը Երևան՝ Գյումրիով, Երերույքի տաճարով, տեսեք (ընդամենը 2019-ի հունվարին է եկել կրթահամալիր, տեսեք՝ ինչեր է բացահայտել, ինչպես Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար Սմբատի միջոցով հերթական սեբաստացի ուսուցիչները՝ մեր Վարդանյաց լեռնանցքն իր ձյունե օվկիանոսով ձմռանը..

Երեկոյան արդեն տանը նորից մտորեցի ինքս իմ մեջ։ Հասկացաոր 2019 թվականի հունվարին հեղափոխություն եղավ նաև իմ կյանքում։ Այսօր ես արդեն կարող եմ վստահ ասելոր ես արել եմ իմ ամենակարևոր քայլր՝ ընտրել եմ ինձ համար հարազատ միջավայրջերմ ու տաքուկ մթնոլորտորտեղ ես սիրում եմ բոլորինիսկ բոլորը՝ ինձ
Շնորհակալ եմ Ձեր ջերմության համար․․․Դուք ամեն օր նոր ուժ և եռանդ եք տալիս ինձ ու նոր թևեր՝ ավելի բարձր ճախրելու․․․
Ավագ Առաքելյան

Կրթությունը, այո, հարգելի՛ Պետրոս, այսպիսի մարտահրավեր է, բայց այսպիսի… որ այդքա՜ն անփույթ լինենք երեսուն տարում Երևանի Բանգլադեշի քարուքռում երևանցի ուսուցիչների հեղինակած «Ստեղծողի մոբիլ դպրոց» սոֆթի նկատմամբ…  Կրթությունը մարտահրավեր է, բայց այսպիսի՝ մեզ ողջունող և հարազատություն հաստատող-կապեր մարդկային փոխանցող… Թումանյան Հովհաննեսին հարյուր տասը տարի առաջ… պատած ցավը, իմ ցավն է…

Երկիր ունենք՝ չենք ճանաչումպատմություն ունենք՝ չենք ճանաչումժողովուրդ ունենք՝ չենք ճանաչումգրականություն ունենք՝ չենք ճանաչումլեզու ունենք՝ չենք իմանում:
Մտածում ենքի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունըոր մեր երկիրը չգիտենքՉենք հասկանումթե էդ չգիտենալով՝ ինչքան բան չգիտենքՉէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններովոր պայմանավորում է ու բացատրում և պատմությունև գրականությունև գեղարվեստև տնտեսական վիճակև մարդկային հայտնի տիպ ու հոգիՆա է որոշում ազգերի ճակատագիրըառանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնելոչ ներկադ հասկանալոչ ապագադ տնօրինել

Այս աշխարհագրական տգիտությունը… ա՛յ, սա մարտահրավե՜ր է… Այս մարտահրավերի մասին էր իր հատուկ նամակովփոխանցում նաև հայտնի քանդակագործ Մասիմո Լիպին, որի նամակն ամբողջությամբ իմ բլոգում կարող եք կարդալ։ Ջեք Մայի այս ելույթը համարեք երկրորդը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով