Կրթահամալիրի տնօրենի օրագրից
Գրավյա՞լ տարածքներ, ազատագրված տանիքներ, նկուղներ, դաշտեր…
Հյուսիսում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ստեղծումը-տեղավորումը նոր թափ հաղորդեց Հյուսիսի մեծ նկուղի օգտագործմանը, քանդակի, դիզայն-ցուցասրահի, թատրոն-մառանի, նախագծման-ճարտարապետության սրահի շինարարական աշխատանքների ավարտին. վերջը երևում է։ Եվ ապրիլի 18-ին՝ Զատկին ընդառաջ, որպես կարմիր խորոտիկ ձու, համեցեք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի, քանդակի-ճարտարապետության միջազգային բաց փառատոնի հանրային ներկայացմանը… Ծանոթացեք նախագծին. լրացեք, առարկեք, առաջարկեք. մինչև ապրիլի 18-ը ժամանակ ունեք։
Զուգահեռ սրան, որպես պարգև ինքներս մեզ ու համայնքին-թաղամասին, «Կրթական պարտեզ» նախագծի զարգացման աշխատանք, տեսքի է բերվում երկարատև անօգտագործելի համայնքային հողը՝ որպես բաց մարզադաշտ… մեր միջոցներով, մեր ջանքերով… Իսկ սենսեյ Հայկուհին իր այս հայտարարություն-ցուցադրությամբ, Հյուսիսի նախաձեռնող խումբը սովորողների այս հայտարարությամբ-ցուցադրությամբ իրար ընդառաջ են գալիս, ոչ ոք չի նահանջում…
Հարգելի մարդիկ, Հյուսիսային դպրոցի մի խումբ սովորողներով նախաձեռնել ենք դպրոցի հարավարևելյան տանիքում ստեղծել «Դեպի լյառը Մասիս» սրաճարան, որը մենք ենք ուզում սպասարկել ամառային ճամբարային օրերին:
Նախագծային խումբը խնդրում է, որ «Սեբաստացիներ» հիմնադրամը «Դեպի լյառը Մասիս» արճարանի համար հատուկ հղում ունենա: Խնդրում ենք ձեր աջակցությունը:
Առճակատում թույլ չենք տա, բոլորին տեղ կգտնվի, նվաճեք, բերեք ձեր հեղինակած նախագծերը, լուծումները…
Վճռական են գործում և Արևելքում… Ֆուտբոլի դաշտ բաց մարզահրապարակը, երեկ կրկին համոզվեցի, փաստ է ուրախացնող: Տարիների բարեկարգման աշխատանքները կրթահամալիրի Արևելյան դպրոցը և համայնքային թիվ 95 մանկապարտեզը դարձրել են հուսալի հարևաններ. «Կրթական պարտեզ» նախագիծը Արևելքում ամենատպավորիչ կանաչ-բաց տարածքներից է Հարավարևմտյան զանգվածում, մայրաքաղաքում, զբոսաշրջիկ այցելուների սիրելի վայրը: Որտեղից ասես՝ չեն գալիս… Արևելյան դպրոց պարտեզում թափ են ստանում շենքի երկու թևերում դիզայն տեխնոլոգիական արվեստանոցի և ջերմատան շինարարական աշխատանքները…
Արևմուտքում ուսումնական բարձունքի նվաճում-կազմակերպումը, տեսեք, բացօթյա պարապմունքների բնական միջավայր է ստեղծել, իսկ ֆուտբոլի դաշտի պաշտոնական բացման օր նշանակված է ապրիլի 11-ը… Վրացի իրենց հասակակիցների հետ հյուրընկալ Արևմուտքում ոչ միայն մշակութային, այլև մարզական, ֆուտբոլի, ձիասպորտի, լողի՝ նոր տրիաթլոնի փոխանակում կիրականացնեն…
Հին տրիաթլոնի մասին. տեսեք՝ ինչ հուզիչ նամակ Հյուսիսի սովորողներից, Արատեսյան մեր ձմեռային վառարանի շուրջ կարտոֆիլ ճաշակելով ուսումնական քննարկման արձագանքը…
Հարգելի տիար Բլեյան, հայտնում եմ շնորհակալություն մեր խնդրանքով 5-րդ դասարանի ուսումնական պլանում տրիաթլոնը ներառելու համար: Այսօր մեր խմբի առաջին պարապմունքն էր:
Պարապմունքի մասին կպատմենք մեր բլոգներում:
Հարավում օրեր առաջ էինք Գոհար Բալջյանի հետ արձանագրում արևելյան հատվածի անվտանգ-կանաչ գոտու եղելությունը, իսկ սովորողների տեսաշարքից աշխատանքային, «Ձոն» ստուգատեսի շարունակվող առօրյայից, աչքս չեմ կտրում…
Կրթահամալիրի վարպետներ Յուրի Ագջոյանի, Էդվարդ Գավարյանի, Կարինե Մացակյանի, Մովսես Ավետիսյանի հետ մենք անցանք Մայր դպրոցի հյուսիսարևելյան նկուղներով… Այստեղ 1990-ից կիսատ մնացած գործեր կան, պիտի ավարտել… 2019-ը այդպիսի տարի է՝ կիսատ-պռատի, թերիի ավարտման տարի… Ես հեծանվի վրա եմ, որ կրթահամալիրը ամբողջական, նաև որպես խնամված ուսումնական տնտեսություն փոխանցեմ, և դուք բոլորդ, մեծ ու պստիկ սեբաստացիներ, որտեղ էլ որ եք, ինձ կօգնեք… Ժամանակին միասին ենք նախաձեռնել կրթահամալիրը, ու 2019-ի զարգացման ծրագրով մեր սկսածը հատուկ է, որ գործածական վիճակի բերվի, որ հանգիստ-լայն սրտով փոխանցվի… Մենք՝ 1989-ի այս մեծ մանկավարժական նախագծի հեղինակներս, վստահ էինք, որ հեռահար գործ ենք սկսում, որպես էստաֆետ հաղթական, իրար փոխանցելով, շենացնելով շարունակաբար… 2019-ը սրա վճռական տարին է՝ իր ապրիլի26-27-ով, իհարկե:
Որ ամոթից չմեռնենք… գրում էլ, կյանքում էլ…
Երեկ, գիտեք, ես մասնակցեցի Աղվերանում երկօրյա Կրթական ոլորտի ռազմավարության և հանրակրթության բարեփոխումների քննարկում՝ ԿԳՆ ռիթրիթին*… Ինձ դուր եկավ ամոթի առկայությունը ողջ խոսակցության ընթացքում… Ես, մենք՝ մեր գործով, մեր այլընտրանքով` մեր հեղինակած մանկավարժությամբ, որ 30 տարեկան է, ներկայացանք… Եվ հիշարժան է, որ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը կլոր սեղանի մասնակիցներին հարգանքով առաջարկեց մասնակցել ապրիլի 26-27-ի՝ հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիային…
Հեշտ մի՛ հանձնվեք։ Յոլա մի՛ գնացեք։Только не это…
Հատված Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիների հետ կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպման սղագրությունից.
– Տիար Բլեյան, արդյո՞ք Դուք Ձեր ողջ գործունեությունը հրապարակում եք բլոգում։
– Ես բաց եմ ապրում, բայց, իհարկե, չեմ սիրում իմ ներքին , անձնական բաները պատմել, ես ունեմ իմ աշխարհը,, որը չեմ պատմում, ես դերասան չեմ, դրա վրա չպիտի անուն հանեմ։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ես բաց եմ։
Հիմա մենք պատրաստվում ենք ապրիլի 26֊27-ին՝ հեղինակային կրթական ցանցի լաբորատորիային, հյուրեր ունենք տարբեր տեղերից, դուք կարող եք հրավիրել հյուրերի։
– Ամենաշատը ի՞նչը կուզեիք տարածել մյուս դպրոցներում։
– Քո կյանքը փոխելու հնարավորությունը չկորցնելը։ Հեշտ մի՛ հանձնվեք։ Յոլա մի՛ գնացեք։ Չի կարելի հանձնվել անգործությանը։
Պարզունակության դեմ ՝ մասնակցային պետություն…
Հայաստանը բռնած պրիմիտիվիզմը կամ պարզունակությունը (Վահե Հովհաննիսյանի հետ դժվար է չհամաձայնելը) խեղդող ազդեցություն ունի. չկա քննարկում, չկա փոխանցում… 2018-ի ապրիլից Հայաստան մտած անձնային-հանրային-պետական կյանքի փոփոխությունների հնարավորությունը չենք կարող այսպես հեշտ հանձնել քննարկում ու փոխանցում բացառող պարզունակության՝ թափ հավաքող ընթացքին: Անհատ մարդիկ ու կազմակերպություններ պիտի կարողանան ջանքեր-կարողություններ մեկտեղել սրա համար: Մեր պատասխանատվության ոլորտը՝ հանրակրթությունը, ոչ միայն փոքր չէ սրա համար, այլև ամենաթափանց է. կրթահամալիր-կազմակերպությունը, հեղինակային մանկավարժության հեղինակները չեն կարող փոխկապակցության, փոխանցման կամուրջներով ազդեցիկ չդարձնել հեղինակային մանկավարժության բաց ցանցի լաբորատոր գործունեությունը ապրիլի 26-27-ի, սրան նախորդող շրջանն ավագ շաբաթի, դրանից հետո՝ հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքի, հունիսյան ստուգատեսային-նախագծային ուսումնական ճամբարների հարթակները:
Օրինակով խոսեմ. Մարիետ Սիմոնյանը՝ «Դպիր» մանկավարժական ամսագրում հիմնական դպրոցի ավարտական քննության թեստի նմուշի ուսումնասիրության հրապարակումով այսպիսի մոտեցման հայտ է ներկայացնում: Ուսումնասիրությունն այս եզակի է. կուզեմ սկիզբ լինի հանրակրթության մյուս բաղադրիչներով, այսպիսի նախաձեռնություններով փոխանցման-կապի-քննարկման մանկավարժական ցանցի հաստատման համար՝ ներգրավելով ոչ միայն ուսուցիչներին, այլև մասնագիտական ընկերակցությունը: Մարիետ Սիմոնյանը, կրթահամալիրի մայրենիի մասնագիտական խումբը՝ գրական ակումբով, բլոգային ուսուցման փորձով, կկարողանա:
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը, նրա նախաձեռնած քանդակագործության և ճարտարապետության հունիս-հուլիսյան ամենամյա բաց փառատոնը հաջորդ այդպիսի փոխանցման-փոխկապակցության ցանցային կազմակերպումն է, և տեխնոլոգ-նկարիչների մասնագիտական խումբը՝ Կարինե Մացակյան ու ընկերներ, ինքնավստահության բերած ողջ թափով ու գրավչությամբ պիտի հանդես գա: Վիգեն Ավետիսի, Արմինե Թոփչյանի, Նունե Խաչիկօղլյանի հետ այսօրվա մեր այցը Իջևան Վիգենի Իտալիա այցելելության պատրաստությամբ է թելադրված… Վիգենը՝ մի շրջան Ֆլորենցիայում, մեր գործընկեր իտալական կողմի հետ, մենք՝ Հայաստանում… իրական ենք դարձնում այս միջազգային բաց կրթական-մշակութային ցանցի գոյությունը։
Մարգարիտ Սարգսյանը երկրորդ պլանից առաջ է մղում, խելացի օգտագործելով «Դպիրի» հարթակը, միջազգային փորձի ու մեր՝ հեռավար ուսուցման համադրումը… Առկա, հեռավար, տնային ուսուցման ձևերի գործածում-համատեղումը կրթահամալիրում տարիներով-բնական է առաջացել-կայացել-զարգանում՝ տալով այնպիսի ձևափոխումներ, ինչպիսին սովորողի, ընտանիքի ազատ ընտրությամբ անցումն է առկայից հեռավարի, հեռավարից ընտանեկանի՝ ծնունդ տալով ընտանեկան ֆլեշմոբների, որպես հեղինակային ուսուցման՝ ստեղծականության խմբային աշխատանքի կազմակերպում… Այստեղ է և լրացուցիչ ուսուցումը, տնային աշխատանքը՝ որպես սովորողի-ընտանիքի ազատ ընտրության, շուրջտարյա բազմաձև ուսումնական ճամբարների անարգել գործունեությունը, յուրաքանչյուրի, այդ թվում՝ և ոչ սեբաստացիների համար… Սրանից հզոր-գործուն-կատարելագործվող գրավիչ հանրակրթական ցա՞նց… Ցո՛ւյց տվեք:
Հանրակրթական բաց ցանց է դառնում, կարող է դառնալ սոցցանցերով և ընտանեկան հավաքները… Երեկ այդպիսի ցանցի մի լաբորատոր պարապմունք դարձավ մեր տան զատկական հավաքը… Արթուր Շահնազարյանի, Լիլիթ և Շուշան Բլեյանների մշակութային-երաժշտական դիսկուրսը իմ, Սվետա Դանիելյանի ու Արմինեի հանրային-մանկավարժական-լրագրական աջակցությամբ… Բա Դավթի ու Աստղիկի նման ունկնդիրնե՜րը…
Հրապարակում մենք ենք՝ մեր ձեռքբերումներով…
Հիմա արդեն քանի ժամանակ մեր արևելքից արևմուտք ձգվող կրթական կասկադում ծաղկունքի պարահանդես է… Այսպես է և մեր Հյուսիսում, Հարավում. հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիայի երկօրյա աշխատանքներում կրթահամալիրի դպրոցների ղեկավարների ուղեկցությամբ շրջայցները մասնակիցների համար հաստատ ամենատպավորիչը, խոսունն են լինելու, յուրաքանչյուրին շոշափելի, ձեր ֆոտոօբյեկտիվում… Համեցեք…
Երեկ օրվա վերջում Սուսան Մարկոսյանի՝ մանկավարժության կենտրոնի ղեկավարի, «Դպիր» ամսագրի խմբագրի, Գևորգ Հակոբյանի՝ կրթահամալիրի փոխտնօրենի, մասնաժողովի նախագահի հետ ապրիլի 26, 27-ի ստեղծագործական բաց հավաքի պատրաստության անդրադարձում երկու հարց էր՝ հեղինակային կրթական ծրագրով սովորողի գործունեության գնահատումը, հեղինակային կրթական ծրագրով ձեռքբերումները, որոնք Բլեյան կրթական բաց ցանցով դրվում են նոր շրջապտույտի…
Առանց կրթական ծրագրից բխող՝ սովորողի ուսումնական գործունեության գնահատման ամբողջական-ինքնուրույն համակարգը կիրառելու, ամբողջական՝ նաև 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններում ամփոփիչ (ավարտական) գնահատման առումով, ինքնուրույն՝ ասել է թե՝ անջատ պետական կրթական ծրագրով ԿԳ նախարարության հաստատած քննական կարգից, հեղինակային կրթական ծրագիրը ցանցային կազմակերպմամբ տարածում չի կարող ունենալ… Սովորողը իր ընտրած կրթական ծրագրով որոշված գործունեության և գնահատման շրջանակում պիտի գործի: Մենք հետևողական աննահանջ այս հարցադրումը բերում ենք օրակարգ. իրավիճակ է փոխվել, ընկերներ, մեզանում՝ հաստատ…
Իմ գիրը այն տեղն է ու ձևը, որով ես հաճույքով, տարիների վաստակի բավարարման մի ուրիշ զգացումով մանկավարժական ձեռքբերումները մեր դնում եմ շրջանառության մեջ՝ այն լրացնելու-ամբողջացնելու հնարավորության տալով հիմա յուրաքանչյուրիդ: Ես ինձ սրանով պարգևատրում եմ, իսկ Բլեյան կրթական ցանցը ավելի ու ավելի իրական է դառնում:
Բաժանող զաբոռ, թե միավորող ցանց…
Բլեյան կրթական բաց ցանցի երկօրյա բաց լաբորատորիայի ապրիլի 26, 27-ի գործունեությունն իրականացվում է որպես ուսումնամանկավարժական նախագիծ՝ մասնակցային ամենաբարձր աստիճանով․․․ սկսած լաբորատորիայի բովանդակության որոշումից, հայտերով մասնակիցների ընտրության, մինչև մանրամասնումով կազմակերպում․․․ Կարելի էր, իհարկե, հրաժարվել մասնակիցների շրջայցից կրթական պարտեզով, կլոր սեղանները անել, ասենք՝ Մայր դպրոցում, էլ չեմ ասում բավարարվել մի կլոր սեղանով, հրաժարվել ապրիլի 27-ի ուսումնական ժամերգությունից… համերգ-ամփոփումից ու դարձնել ոչ թե համատեղ կյանք ուրբաթ-շաբաթով, լիարժեք, ամբողջական ներառական-բաց-ստեղծագործական հավաքի հարյուր հիսունից ավելի ծանոթ-անծանոթ ոչ սեբաստացի մանկավարժ-քաղաքացիների հոգսը տեղավորել մի միջոցառման մեջ, մի օրվա մեջ, մի փակ տարածքում․․․ Էլ չեմ ասում տեղափոխել հավաքի օրերը՝ ազգային տոնացույց մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա «մահանան» օգտագործելով․․․
Երբեք․ մեր ստեղծագործական հավաքն էլ մեր սեբաստացիական կյանքի նման՝ կենդանի, մոբիլ, ստեղծական ու համերաշխ, որպես կրթական համայնք․․․ Իմ գիրն այն տեղն է, ուր տիար-տնօրենի, կրթահամալիրի ու Բլեյան ցանցի հիմնադրի իրավունքով հրապարակում եմ Բլեյան կրթական բաց ցանցով լաբորատորիայի ապրիլի 26-ի, ապրիլի 27-ի աշխատակարգերը։ Կան փոփոխություններ, ու կլինեն. մեր կյանքն է, բայց յուրաքանչյուրը ամեն անգամ ուղղված կլինի իր գործի հեղինակ մանկավարժ-քաղաքացու կյանքը ստեղծագործական հավաքում արհեստականությունից ազատելու համար։ Համեցե՛ք, ապրիլի 24-25-ն օգտագործեք, հայտագրվեք, եթե դեռ չեք արել։
Ռիմա Երեմյանը իր տեսապատկեր-շնորհակալությամբ հիշեցնում-աչքալուսանք է տալիս, որ ստեղծագործական հավաքի օրերին Հարավի, Հյուսիսի, Արևելքի, Արևմուտքի մեր կրտսեր դպրոցները ունեցան Կլոր սեղանների համար պակասող նոր թվային միջոցը՝ 65 դույմ, 162,5 սմ լայնությամբ, սենսորային-սմարթ (ավելացրեք բարեմասնությունները) հեռուստացույց։ Ամեն մեկը՝ մի կռասավեց։ Բլեյան բաց կրթական ցանցով ստեղծագործական հավաքերը մեր կլինեն շուրջտարյա, կամուրջ-անցում-կապերով․․․ Ուշանալու էլ տեղ չկա, մերժումը ցանցով չի լինի․ յուրաքանչյուր անհատ՝ իր գործի հեղինակը դառնալու, մանկավարժ-քաղաքացու վճիռը կայացրած, որպես անհատ, նախագծային խումբ, թե ուսումնական հաստատություն՝ իր ընտրած կամուրջով-միջնորդով, կմիանա նախօրոք հայտարարված, mskh.am-ում բարեխիղճ ներկայացրած հավաքին․․․ արդեն հայտարարված հեղինակային մանկավարժության հեղինակների 13-18-ի մայիսյան հավաքին, մայիսի 29-ից հունիսի 10-ի ստուգատեսային-նախագծային ուսումնական ճամբարների՝ երևանյան, հունիսի 1-ից սկսվող քանդակագործության-ճարտարապետության միջազգային փառատոնի՝ Երևանում, Իջևանում, Արատեսում․․․
Իմ օրագիրն էլ, պատումն էլ, ինչպես Սուսան Մարկոսյանի խմբագրած քանի՜-քանի՜ համարով, քանի՜ հոդված-թարգմանությամբ-ժողովածուներով «Դպիր» էլեկտրոնային մանկավարժական ամսագիրը, տրվում է այսպիսի՝ ցանցային ազդեցությանը․․․ Ապրիլյան հավաքի անդրադարձներից այս շաբաթվա, տեսե՜ք, արդեն նոր խորագրի ներքո են նաև ներկայացվում, անցում եմ անում մայիսյան ստեղծագործական հավաքին․․․ Իսկ հայ-իտալական միջազգային փառատոնը տեղավորվել է հարմարավետ իմ գրում, ինչպես Վիգեն Ավետիսը՝ իմ կյանքում, առանց նեղսրտելու, որ Վիգենը այս գիշեր, հայդե՜․․․ Ֆլորենցիա․․․ Մեր կրթական բաց ցանցի պաշտոնական ներկայացուցիչն է Վիգեն Ավետիսը ապրիլի 27-ին Ֆլորենցիայում սկսվող ամենամյա միջազգային սիմպոզիումի․․․
Շուշան Բլեյանը ավանդույթի ուժ ստացած աղջկական հավաքով երեկ ավարտեց իր երևանյան, հեղինակային համերգով այցելությունը ապրիլյան․․․ Հիմա, երբ կարդում ենք այս տողերը, Շուշանը Վիեննայում իր աշխատանքին-ուսմանն է՝ հարազատ դարձած Վիեննայում․․․ պատրաստվում է իր ավարտական համերգ-քննությանը կոնսերվատորիայում․․․ Համերգին, որոշել ենք, Դավիթ Բլեյանի հետ մասնակցելու ենք, տեսնենք՝ ո՞վ կմիանա այս նախաձեռնությանը․․․ ծախսերը միացողի հաշվին, իհարկե։
Դառնանք ապրիլի 26-27-ի ստեղծագործական հավաքին։ Երեկ ծրագրային մի կարևոր փոփոխությունը, որ արվեց ձեր հետևողական պնդմամբ, հատկապես հավաքների վարպետ Նառա Նիկողոսյանի․․․ ապրիլի 27-ի, ժամը 12։30-ի Մայր դպրոցի կլոր սեղանն է։ Ես կկանգնեմ հավաքին հայտագրված, հավաքի պաշտոնական լսարանի առաջ ու կներկայացնեմ Բլեյան կրթական ցանցը, կպատասխանեմ մասնակիցների հարցերին․․․ Ինչպես իրեն բնորոշ դիպուկությամբ ձևակերպեց Գևորգ Հակոբյանը մեր՝ Բլեյան կրթական ցանցի հեղինակը պիտի ներկայացնի։ Համոզիչ է։ Շնորհակալ եմ։