«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարեկան հաշվետվությունը՝ ուսումնասիրման նյութ
Ներկայացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2024 թ․ հաշվետվությունը։ Հաշվետվությունն ուսումնասիրման, մաս-մաս ընթերցման համար կարևոր նյութ է, որովհետև տեսանելի արտացոլվում է կրթահամալիրային գործունեությունը, զարգացումը, նախանշում հաջորդ տարվա անելիքներն ու զարգացումը։
Հաշվետվությունը ամփոփ է՝ տողատակերում պետք է տեսնել 2024թ․ բոլոր նախագծերը, ծեսերը, գործունեությունները՝ հեղինակային կրթական ծրագրի կյանքն ամբողջության մեջ։
Ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Այս տեքստում ուզում եմ արդեն այլ ձևաչափով՝ հոդվածի (նկարագրական, տեքստային), ներկայացնել հաշվետվության կարևորությունը, հիմնական շեշտադրումները։ Դրանով էլ կարևորել այս նյութի ստեղծումը, ընթերցումը՝ ընդգծելով յուրաքանչյուր սեբաստացու կարևորությունը կրթահամալիրի գործունեության տարեկան ամփոփման մեջ։ Ընդգծել և՛ կարևորությունը, և՛ անձնական պատասխանատվությունը, որովհետև յուրաքանչյուր ուսուցիչ, սովորող պետք է հասկանա, որ տարեկան աշխատանքն ամփոփելիս անդրադարձ է կատարվում նաև իր աշխատանքին, և այդ աշխատանքը կարևոր է ու կոնկրետ՝ յուրաքանչյուր տարի պետք է տեսանելի լինի աշխատանքը, դրա զարգացումը, և յուրաքանչյուր սեբաստացի պիտի ձգտի, որ իր գործունեությունը կոնկրետ ու կայուն տեղ ունենա ամփոփման մեջ։ Կարևորի հեղինակային կրթական ծրագրի ստեղծման մեջ իր կոնկրետ ներդրումը, ապահովի իր տեղը դրա զարգացման մեջ, նաև՝ դառնա կրթահամալիրի պատմության մի մասը, իսկ կրթահամալիրում պատմության մաս, հերոս կարող է դառնալ միայն այն մարդը, որը ստեղծում է։ Հիշեցի Թումանյանի տողերը՝ պարզ ու միաժամանակ բարդ․
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Կրթահամալիրը՝ որպես հեղինակային կրթական ծրագրի մշակող, իրականացնող, անընդհատ զարգանում է՝ չկտրվելով մերօրյա կյանքից, իրականությունից։ Հեղինակային մանկավարժության առանցքում մարդն է՝ սովորողը, ուսուցիչը, ծնողը։ Հենց այս մարդկանց համատեղ աշխատանքի արդյունքում է ստեղծվել-ստեղվծվում հեղինակային կրթական ծրագիրը։
Հաշվետվության հետևում պետք է տեսնել հենց կենդանի մարդուն՝ իր գործունեությամբ, մտքերով, հեղինակային կրթական ծրագրում ապրող սովորողին ու ուսուցչին։ Տեսնել հազարավոր սովորողների բլոգները՝ գործող, ինքնուրույն՝ իրենց յուրահատկությամբ ու տարբերություններով։ Մի քանի հարյուր ուսուցչի բլոգներ՝ իրենց նախագծերով, մշակումներով, ոգևորությամբ, կրթահամալիրի շարունակական զարգացող մեդիամիջավայրը՝ պաշտոնական կայքով, ենթակայքերով, ուսումնական կենտրոնների բլոգներով, ամսագրերով, որոնք փոխում են հայաստանյան մեդիամիջավայրը, մանկավարժությունը՝ զարգացնելով այն նոր մշակումներով, նոր բովանդակությամբ ու ժամանակակից մանկավարժական մոտեցումներով, մտքերով։
Կրթահամալիրի կազմում գտնվող դպրոցները, քոլեջը, մանկավարժության կենտրոնը, լաբորատորիան, ուսումնական կենտրոնները, նոր միջավայր, կազմակերպում և մշակումներ են առաջ բերում՝ յուրաքանչյուր տարի աշխատելով տարբեր, փոխվող ու առաջ շարժվող սովորողների, ուսուցիչների հետ։
Կրթահամալիրը՝ կառուցվածքային իր յուրահատկությամբ, կրթական հաստատության՝ կրթական քաղաքի հեղինակային մոդել է, որ ստեղծվել է Բլեյանի և համախոհների ջանքերով ու զարգացել՝ տարածվելով ու ընդգրկելով հազարավոր մարդկանց։ Հենց կրթահամալիրի կառուցվածքային մոդելն էլ՝ իր ենթակառուցվածքների՝ իրար կապող թելերով ու կառուցվածքով և մանկավարժությամբ պարտադրվող համագործակցությամբ, հանրակրթական քաղաք-հաստատության զարգացող-հեղինակային մոդել են։
Սեբաստացիների կրթական քաղաքը կամ Բլեյան քաղաքը զարգանում է՝ անընդհատ մշակելով, լավացնելով իր կարգերը, ծրագրերը, հնարավորությունները, մեդիամիջավայրն ու դպրոցների միջավայրը։ Կարևոր է յուրաքանչյուր օղակի գործունեությունը, առավել կարևոր՝ դրանց համատեղ գործունեությունը, որն էլ հենց ստեղծում է ծրագրի բրենդը։
Կարևոր մի քանի աշխատանք ուզում եմ առանձնացնել հաշվետվությունից և որոշակի խմբագրմամբ մեջբերել․
- Համագործակցային, կառուցող աշխատանք մասնախմբերի, դպրոցների ղեկավարների հետ, Մանկավարժության կենտրոնի հետ համատեղ աշխատանքը
Կարծում եմ, որ հենց այս համագործակցային ու երկխոսություն ենթադրող աշխատանքն է ապահովում հեղինակային կրթական ծրագրի սպասարկումը, զարգացումը։
- Ուսումնական պլանների լրամշակում, դրանց շուրջ կառուցվող քննարկումներ, դպրոցներում (դրանց շուրջտարյա կատարողական)
- Ուսումնական պլանը սպասարկող, կրթահամալիրի գործունեությունը սպասարկող կարգերի մշակում, լրամշակում, դրանց կազմակերպում՝ որպես կրթական անընդհատ զարգացող մոդելի սպասարկմանն ուղղված փաստաթղթեր
- Կրթահամալիրի մասնախմբերի, դպրոցների մասնակցություն հանրային քննարկմանը ներկայացվող փաստաթղթերին, կարծիքի արտահայտում
- Հետազոտական աշխատանքի ամբողջական ներդրում Ավագ դպրոցում՝ կարգով, կազմակերպումով, ներկայացված պահանջներով
- Նախագծային աշխատանքի ամբողջական ներդրում 6-9-րդ դասարաններում՝ կարգով, կազմակերպումով, ներկայացված պահանջներով
- Ուսումնական բնագավառների հանրային ներկայացումներ՝ որպես հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչներ
- Կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզներում, Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ՝ որպես լրացուցիչ կրթության, ճամբարային առանձին բաղկացուցիչ շրջանների ուսուցման կազմակերպման ուղեցույցների լրամշակում, ճամբարների կազմակերպում
- 2022-2023 ուսումնական տարվա «Ելք» ստուգատեսների բովանդակության մշակումներ, կազմակերպում, իրականացում
- 12-րդ դասարանի շրջանավարտների «Ցտեսություն» նախագծի ցուցահանդեսների, համերգների, ներկայացումների, հետազոտական աշխատանքների հանրային ներկայացումների մշակում, նախագծերի իրականացում
- «Մուտք կրթահամալիր» սովորողների, մանկավարժական ճամբարների կազմակերպում
- Ավագ դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա սովորողների կրեդիտային գնահատման լրամշակումներ, ամփոփում, նոր լրամշակման առաջարկների գրանցում, արդեն լրամշակված կարգի ներկայացում
- Ուսումնական հինգերորդ շրջանի մշակումներ, օրացույցներ, կազմակերպում՝ որպես սովորողի կրթության իրավունքի շարունակականության ապահովման, լրացուցիչ կրթության, ճամբարային, ռազմամարզական, նախագծային այլ գործունեության ապահովում
- Ուսումնական առաջին շրջանի, նոր ուսումնական տարվա մեկնարկի նախագծեր, նախագծային շաբաթ կրթահամալիրի դպրոցներում՝ շաբաթվա բովանդակության որոշում, կազմակերպում, վեց տարեկանների ստուգատես՝ բովանդակության մշակմամբ
- Կրթահամալիրի օրացույցով որոշված ստուգատեսների ծրագրերի, աշխատակարգերի մշակում, դրանց կազմակերպում (Հանրակրթական Դիջիթեք, բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծեր, մարմնամարզական նախագծեր, ձմեռային մարզական խաղեր, «Ձոն» տեխնոլոգիական նախագծերի ստուգատես, արտադրությամբ ուսուցում, այդ թվում՝ հացաթխման, զատկական ցուցահանդես-տոնավաճառի նախապատրաստում)
- Տիգրան Հայրապետյանի օրեր՝ հասարակագիտական նախագծերի ստուգատեսի բովանդակության մշակում, աշխատակարգի կազմում
- Ուսումնական օրացույցով որոշված մասնագիտական զարգացման նախագծերի մշակում, կազմակերպում. դասավանդողների առկա, առցանց սեմինար-պարապմունքներ, մանկավարժական խնդիրների քննարկումներ, մասնակցություն հանրային քննարկումներին, օտար լեզուների ուսուցում
- Մենթորական լաբորատորիայի անընդհատ գործունեություն
- Ուսուցչի դրույքաչափի բարձրացման հեղինակային մոդել․ հանրային ներկայացումներ, հայտերի քննարկումներ
- Ուսուցչի դրույքաչափի կարգի՝ նախորդ տարվա փորձի հիման վրա լրամշակումներ, կարգի գործարկման քննարկում կրթահամալիրի դպրոցներում, մասնագիտական խմբերում․ ուսուցչի դրույքաչափի բարձրացման հեղինակային մոդել 2023 թ․
- Պարտադիր ատեստավորման ենթակա վերապատրաստվող ուսուցիչների հերթական վերապատրաստման հեղինակային մոդելով կազմակերպում․ վերապատրաստման մանրամասները՝ բլոգում
- «Դպիր» մանկավարժական հանդեսի նոր հարթակի ստեղծում, հեղինակային փորձի ներկայացման հրապարակում, տարածում. մանկավարժական գրականության թարգմանություն հայերեն։ Օտարալեզու «Դպիրի» գործունեություն, հեղինակային մանկավարժության փորձի տարածում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն , անգլերեն, ռուսերեն, վրացերեն համարներով
- Հեղինակային մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի, բազմալեզու (9 լեզվով) կայքի և mskh.am ցանցի (դպրոցների, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի, լաբորատորիաների ենթակայքերի), դասավանդողների, սովորողների, ստեղծագործական խմբերի բլոգների անընդհատ-անխափան գործունեություն։ Նոր կայքի ստեղծման աշխատանք՝ որպես ՏՏ լաբորատորիայում ուսումնական նախագիծ
- Մայիսյան մանկավարժական ամենամյա, ստեղծագործական բաց հավաքի նախապատրաստում, իրականացում
- Հոկտեմբերյան մանկավարժական ամենամյա, ստեղծագործական հավաքի նախապատրաստում, հրավերների տարածում, քննարկումներ սովորողների տարբեր խմբերի հետ
- Ուսումնական նյութեր, մշակումներ՝ նախակրթարանի ծեսերի փաթեթ, դաստիարակի, դաստիարակի օգնականի, երաժշտության դաստիարակի 47 բլոգ, կրթական ծրագրի մշակում-լուսաբանում բլոգներով, սոցցանցի խմբերով։ Մասնագիտական զարգացման աշխատանքների նախագծում և լուսաբանում դաստիարակների լաբորատորիայի բլոգում, ծրագրային-մեթոդական նյութերի փաթեթների ստեղծում։ «Մայրիկի, դաստիարակի օրագիր» նախագիծը՝ որպես ինքնակրթության նախագիծ։ Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում, դաստիարակների լաբորատորիայի ամենշաբաթյա մարզական, ադ թվում՝ նաև ձիավարության, լողի, առաջին բուժօգնության, քանդակագործության, երաժշտության-ծեսի, մայրենիի, թատրոնի, տեխնոլոգիական գործունեության, գինեգործության, լուսանկարչության, ասեղնագործության, հեծանվավարության, մեդիահմտությունների զարգացման պարապմունքներ,դդստիարակների «Նռանե» երգի-պարի խումբ։ Լաբորատորիայի օրագիր, դաստիարակների ճամփորդություններ, մարզական քայլքեր
- Այլ
Ուսումնական բաց հանրային նախագծերի մշակում, իրականացումը որոշվում է կրթահամալիրի օրացույցով, դպրոցների, մասնախմբերի օրացույցներով։ Այս նախագծերն ինչպես արդեն ավանդական դարձած նախագծեր են, այնպես էլ՝ տարվա համար նոր նախագծեր, նախաձեռնություններ։ Այս շարքում կարևոր տեղ են զբաղեցնում ուսումնական երկրորդ և չորրորդ շրջանները՝ կազմակերպմամբ, ստուգատեսներով, փառատոններով և ճամբարներով։ Կարևորվում են ամառային ճամբարները, նախագծերը՝ որպես շարունակական կրթության ապահովում։ Ծեսը՝ որպես հանրակրթության կարևոր բաղադրիչ, զարգանում է տարբեր նախագծերի շնորհիվ՝ ուրբաթ-համերգներ, ուրբաթ-ժամերգություններ, ծիսական շաբաթներ, առավոտյան ընդհանուր պարապմունքներ, այլ։ Ընթերցանության նախագծերը, գրական ակումբները, ամսագրերը գործում են՝ որպես կրթության անընդհատությունն ապահովող բաղադրիչներ, ճամփորդությունները՝ որպես հայրենաճանաչության, համատեղ կենցաղավարության, համագործակցային շարունակական նախագծեր։
Տարվա հաշվետվությունն ամփոփ է․ ձևակերպումներն ընդհանուր են, տողատակում մեր բոլորի աշխատանքն է ու սերը՝ մեր մանկավարժությունը, կյանքը։