Նախագծային ուսուցման շաբաթը կրթահամալիրի տնօրենի օրագրում
2017-2018-ի մեր սեբաստացիական մուտքը ինձ հիացնում է… Ինչպես և սեպտեմբերի 4-ից սկսվող նախագծային ուսուցման շաբաթը, ողջ ուսումնական տարվա վրա մի յուրայինի հայացք գցելու, անցնելիք ճանապարհը, որպես հաջող մեկնարկ, անհատական մի հետագծի բերելու… որ յուրաքանչյուրը առջևից գնա, մի նախագծով ուսումնական մի խմբի առաջնորդի…
Մասնագետ-ուսուցիչ
Մենք վճռականորեն գնում ենք մասնագետ-ուսուցչի կարգավիճակի-ներուժի հետևողական հաստատման գծով. իմ ասածը վերաբերում է և՛ մանկավարժ դասվարին՝ մի դասարանում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կազմակերպչին, և՛ օտար լեզվի (վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրասերեն, ռուսերեն, անգլերեն) ուսուցչին, և՛ գեղարվեստի մասնագետին… Հեղինակային ծրագրով մանկավարժական աշխատանքների միջև խտրությունը, առանձին խմբերի կաստայականացումը վճռական հաղթահարելու խնդիրը, կներեք, ես բերել եմ օրակարգ… Միայն ժամերի խնդիրը չէ, ասել եմ, այլ ուսուցման նոր կազմակերպման, բովանդակության… Մենք չենք կարող կրթահամալիրի համար այս կենսական հարցը ստեղծագործական հավաքով, նախագծային ուսուցման շաբաթով չլուծել՝ սրանով 2017-2018-ը հաստատելով որպես մեկնարկ՝ շրջան նորի ու նորի փոխանցման…
… Առաջին պլանում է նախագծային ուսուցման խմբի նախաձեռնող ղեկավարը, մանկավարժ-մասնագետը, նրան պիտի ուղղակի ենթարկվեն-հարմարեցվեն կրթահամալիրի կառավարումը, այս մանկավարժ-մասնագետին՝ մեր մանկավարժության հեղինակինպիտի սպասարկեն կրթահամալիրի տնօրենի, դպրոցների ղեկավարների աշխատակազմերը, կրթահամալիրում դրամական միջոցները, զարգացման ծրագրերը-ներդրումները, արտաքին կապերն ու փոխանակումների ծրագրերը, ուսուցման հեղինակային կազմակերպումը։ Մանկավարժ-մասնագետի հավեսի-արբեցումի տարի է, շրջան է, ու թող նա վստահ քայլ առաջ անի։
Օրացույց
2016-2017-ի 2017-2018-ի սահմանագծին, Ամառ 2017-ի ավարտին, գոհությամբ հաստատում եմ ուսումնական ճամբարային գոյությունը՝ որպես և՛ ուսուցման հեղինակային, և՛ ընտրության՝ սեբաստացի սովորողի-ուսուցչի հեղինակած ձևեր… այնպես, որ մեր ուսումնական աշխատանքի կազմակերպիչ օրացույցը նոր տեսք պիտի ստանա… Սա էլ մի նախագիծ է՝ «Ուսումնական սեբաստացիական օրացույց», որ սեպտեմբերի 4-8-ին կհրապարակվի կարգով…
Ուսումնական օրացույցը սեպտեմբերի մեր մանկավարժության պատվիրատու-կազմակերպիչներից է, ու չենք կարող հարգանքով չմոտենալ. նոր ուսումնական տարվա առաջին լիարժեք շաբաթը ամբողջությամբ ստեղծագործական հավաք է մի՝ իր նախագծային ուսումնական շաբաթով: Ա՜յ քեզ հարցադրում. վիճեք, դիմադրեք-մերժեք կամ հաստատեք անհատական մակարդակում, բայց հերթապահ իներցիոն կյանքով չեք կարող ապրել… Եվ ես Տիարի` հիմնադիր տնօրենի, հեղինակային մանկավարժության ստեղծագործական խմբի ղեկավարի իրավունքով-պատասխանատվությամբ չեմ կարող սրան չանդրադառնալ իմ գրում-բլոգում…
5-6 տարեկանների ուսուցում
Պարզ է, որ ինչպես ամեն տարի, հատուկ հոգածության են արժանանում կրթահամալիրում ուսուցման ծրագիրը սկսող բոլոր 250 հինգ-վեց տարեկանները, նրանց սրահները-հարմարությունները՝ նորամուտի, թե եղած միջավայրերի նորացման ձևով։ Որքան էլ ուզում ես, որ ամենն այս մինչև սեպտեմբեր օր առաջ ավարտվի, իմ ուզածով չի լինում ու շարունակվում է սեպտեմբերին… Նորամուտներ կլինեն Քոլեջում, Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ նոր մշակումներով, լուծումներով… Նյութական միջավայրի շարունական զարգացումը՝ որպես նախագծային գործունեություն, համառորեն շրջանցում է ուսուցիչ-դասվարին… Նառա Նիկողոսյանը խոստացավ հենց սեպտեմբերին կոտրել այս ինձ տանջող իրողությունը, ու Նառան կկարողանա-կհաջողի:
Օտար լեզուներ
Պարտադիր անգլերենի (միջնակարգ կրթության ծրագրով) և ռուսերենի (հիմնական կրթության ծրագրով), սովորողի (ընտանիքի) ընտրությամբ վրացերենի, թուրքերենի, պարսկերենի, գերմաներենի, իսպաներենի, ֆրանսերենի կրթահամալիրի մասնագետներն ինչպիսի՞ նախագծերով են ներկայանում ստեղծագործական հավաքին, ինչպե՞ս են ներառական դարձնելու առաջարկվող օտար լեզուն 5-12-րդ դասարանցու համար, բերելու նրանց կյանք, ինչպե՞ս են օտար լեզվին տիրապետելու ջանքերը կապելու սովորողի (կրթահամալիրի ուսուցչի) իրական կյանքին, օգտագործելու մարդու, նրա կյանքի մեջ եղած խթանները, ինչպե՞ս են առաջարկվող լեզուն իմացածի չափ իրենց կյանքում օգտագործելու… Իսկ առանց այսպիսի կյանքային հարազատության ի՞նչ ներառականություն ու ի՞նչ հանրակրթություն… Եղել է ու կմնա օտա՛ր լեզու սովորողի համար։ Այսպիսով, ոչ միայն ժամերից է խնդիրը, այլ կազմակերպման, բովանդակության։ Նոր գինին՝ նոր տիկերի մեջ։
Մեր Դավիթ Բլեյանը պնդում է, որ ինքը ռուսերեն ու անգլերեն գիտի, վրացերենն էլ՝ հեսա-հեսա… Ռուսերեն հաստատ գիտի, ընկալում-կռահում է խոսքի իմաստը, ռուսերեն այնպիսի լեզվական ձևեր է գործածում… Շնորհակալություն թող հայտնի իր ուսուցչին՝ ինտերնետին, ռուսերենն իր աշխարհի-կյանքի մաս դարձնող անիմացիային՝ ուսումնական ֆիլմերին-մուլտերին-խաղերին… Նա առանց հաղորդակցվելու-ներառման ոչինչ չի անում. անգամ Շուշան քույրիկի համերգի ունկնդրումը նախ և առաջ ներառման կապի հաստատումն է:
Նոր գեղարվեստ
«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի հետևողական զարգացման, ազդեցության, միջավայրը ամբողջական ու անընդհատ ներառական դարձնելու համար ինչո՞ւ սովորողի հանրակրթական միջավայր չբերենք նրա գեղարվեստական հանրակրթությունը՝ իր կերպարվեստով-դիզայնով, համակարգչային գրաֆիկայով, կինոֆոտո-տեխնոլոգիայով՝ հաղթահարելով Գեղարվեստի դպրոցի առանձնացումը, նրան վերապահելով ուսումնական կենտրոնի գործառույթներ, ինչպես դա անում ենք հաջողությամբ երաժշտության դեպքում…
Ֆլեշմոբ
ֆլեշմոբը 2017-2018 ուստարում նախագծին… Ես ոգևորված եմ մանկավարժական կոմունիկացիոն մեր գցած գծերից՝ կրթահամալիրի-տա՞ն, չէ, կրթական ծրագրի, նրա հեղինակ ուսուցչի ու ընտանիքի, սրանով՝ նաև մեր հեղինակած մանկավարժության ու հասարակության միջև… Ֆլեշմոբային խողովակներով մանկավարժություն է հոսում, կարող է անընդհատ հոսել… Ուսուցչի կոնկրետ հետազոտական աշխատանքի կազմակերպիչ ֆլեշմոբը՝ հանրակրթության ամբողջական ներառականության արդյունավետ գործիք… Տեսեք՝ միայն այս առաջին մակարդակում մաթեմատիկայից միայն դասվարի, իր աջակից մասնագիտական խմբի՝ հայրենագետի, մայրենիի, աշխարհագետի, մաթեմատիկայի… օտար լեզվի ուսուցչի համար որքա՜ն գործ է բացվում… Էլ չեմ ասում կրթահամալիրի տնօրենի, մանկավարժության կենտրոնի համար: Հանգույց-հանգույց անդրադառնալու ենք ֆլեշմոբ-կոմունիկացիոն գծին մեր…
Հայրենագիտական
«Գետը քաղաքում» նախագիծը 2017-2018-ին ինչպե՞ս կզարգանա, կդառնա՞ իրական-գրավիչ ուսումնական նախագիծ, ինչպես Իզմիրի տիեզերագիտականը, Հեշտիայով Աբուլ-Փարվանա արշավը… Ինձ, իմ ուրախությունը տեսնեիք, երբ Մյասնիկյան պողոտայով վեր, դեպի Բուսաբանական այգի, փողոցի ձախ կողմում, հենապատով քաղաքից ծածկված–պահվող Գետառի մուտքը վերջապես գտա… Հիմա՝ դեպի վեր, դեպի Գետառ, գետի առաջացումը, որ հետո, Գետառի՝ իմ մանկության ուղեկից, կենդանացնող գետի ակունքից մինչև գետաթափ Զանգու-Երևանյան լիճ, 24 կմ-ը ոտքով-հեծանվով անցնեմ… Սիրելի, հետք թողած, մարդիկ իմ կյանքում, ինչպես Սեյրան ընկերը, գետը իմ կյանքում, ինչպես Զանգուն, թե Գետառը, թե Փարվանան, ես չեմ կարող կորցնել, մի տեղ մոռանալ, մեջքով շուռ գալ։ Դա ես չեմ լինի։
Քաղաքացիական
Իսկ ի՞նչ հավեսներ-արբեցումներ են սնում մեզ հանրային-հասարակական-պետական կյանքից… Ի՞նչ իրական փոփոխություներ կան մեր տնտեսական կյանքում։ Ինքնավար-ինքնուրույն համակարգ-համալիրը մեր բազում թելերով տրվում է տնտեսական աճի-նահանջի-անկման հատվածներին… չես փախչի. և՛ սովորողը, և՛ ուսուցիչը մեր, ախր, սովորական մարդիկ են… «միջին վիճակագրական հայաստանցի»…
Միջավայրի զարգացում
Նյութական միջավայրի շարունական զարգացումը՝ որպես նախագծային գործունեություն, համառորեն շրջանցում է ուսուցիչ-դասվարին… Նառա Նիկողոսյանը խոստացավ հենց սեպտեմբերին կոտրել այս ինձ տանջող իրողությունը, ու Նառայի մոտ կստացվի:
Երկարօրյա
Դե, երկարօրյա ուսուցման կազմակերպումը տարատարիք ուսումնական ջոկատներով-շուրջտարյա ճամբարում. ինչպե՞ս կարող է այսպիսի նախագիծը չոգևորել մեր դպրոցների ղեկավարներին, կազմակերպիչներին… բոլորիս… 400-ի չափ սեբաստացիներ ծնողների աշխատանքային զբաղվածության, ընտանեկան հանգամանքների թելադրմամբ դպրոցում-կրթահամալիրում են անցկացնում իրենց ժամանակը մինչև 17.00-ն, մինչև մեր ուրախ ավտոբուսներով 30-ի չափ երթուղիներով նրանց ճանապարհելը…
Կապեր, կրթական փոխանակումներ
Կրթահամալիրի համար կարևոր են այսպիսի կապերը․ շաբաթներ առաջ սեբաստացի ծնող Սևակ Տումանյանի միջնորդությամբ մեր աշխատանքին ու մեր հնարավորություններին ծանոթացավ Հռոմում նաև մանկավարժական աշխատանք կատարող մխիթարյան հայ Ներսեսը, ու նրա միջնորդությամբ Տումանյան ընտանիքի ուղեկցությամբ երեկ ամբողջ օրը կրթահամալիրում անցկացրեց Վիեննայում բնակվող ճարտարապետ-նախագծող-դիզայներ-տեխնոլոգ Հեյք Բարթը։ Ի՜նչ հեշտ է շփվում, սիրալիր-թեթև-պատրաստակամ, միշտ ոգևորող, կամուրջներ հաստատող․․․ Հայերենի գործնական հաղորդակցությամբ, արագ գերմաներենի անցնող մեր գործընկերը խանդավառ է կրթահամալիրում կրթական ամենատարբեր փոխանակումների հնարավորություններով, արհեստանոց-արվեստանոցային-ճամբարային միջավայրով ․․․ Մեր սովորողների ծնողները ավելի վստահ-կարևոր պիտի տրամադրեն իրենց մասնագիտական-մանկավարժական կապերը՝ դիտելով դրանք որպես կոնկրետ ներդրումներ կրթահամալիրի զարգացման այս փուլում․ վստահեք՝ դառնալով յուրաքանչյուր այսպիսի նոր գործընկերության անաչառ վերահսկողը, դրանով՝ հաջողության երաշխավորը․․․
Անի Պետրոսյանը՝ Ջավախքի Կարծախում Ջիվանի տոնախմբության կազմակերպիչը, Ֆեյսբուքում մի այսպիսինախադասոությամբ արձագանքել է իմ գրին, անդրադարձել մեր մասնակցությանը․․․ Մենք պատրաստվում ենք հիմնադրամի Բանգլադեշյան քննարկմանը․ մեր նոր գործընկերոջ հետ 2017-2018-ի համատեղ ուսումնական նախագծերի որոշմանը․․․
Սեպտեմբերի 4-ին, հայտնի Վաչիան գյուղի, մեր նախկին ճամփորդական նախագծի հերոս պատանու՝ Նասլեթ Քեյանի սովորողների պարի խումբը մեկ շաբաթով կլինի կրթահամալիրում, պատրաստվեք աշխույժ-խանդավառ-դեռատի մեր հայրենակիցներին դիմավորելու։
Սեպտեմբերին համերգը, որի տեղը հաստատ մեր Մարմարյա սրահն է՝ իր բաց-մասնակցային միջավայրով, կկրկնվի… Իսկ յուրահատուկ այս հաշվետու համերգին՝ երկու մասով, ուշադիր հանդիսատեսը, երևում էր, ստիպված էր նստել՝ երգելու-պարելու, հարսանյաց ծեսերին ու Սասունցի Դավթի ողորմիներին մասնակցելու ցանկությունը-կարողությունը զսպած… «Ակունք»-ը հե՛նց այսպիսի համերգով-ունկնդրով պիտի տարածվի… Տոնախմբությունը, որպես հակաբացիլ նախագիծ, հե՛նց երեկվա համար էր, հե՛նց «Ակունք»-ի ու իր գեղարվեստական, միշտ զարմանալի ղեկավարի՝ Արթուր Շահնազարյանի այսպիսի գործունեության։
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան