Արդեն տասնյակ տարիներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայանում է որպես բաց կրթական համակարգ: Ինչպես և ինչ տարատեսակ դրսևորումներ ունի բաց կրթական համակարգը։ Այս տեքստում կառանձնացնենք կրթահամալիրն իբրև կրթական փոխանակման ծրագրերի բաց կենտրոն ու կխոսենք հենց պատանիների հետ իրականացվող նախագծերի մասին:
Կրթահամալիրի դռները միշտ բաց են, և այդ բացությունն ուսումնական է:
Հարյուրավոր կրթական խմբեր` դպրոցներից, ուսումնական կենտրոններից, կրթության գործընթացով հետաքրքրված անձանցից, կազմակերպություններից, ինչպես Հայաստանից, այնպես էլ այլերկրից, գալիս են կրթահամալիր՝ մասնակից դառնալու մեր կրթական գործընթացին, ներկայացնելու իրենցը, մշակել-փորձարկել-ներկայացնելու տարբեր կրթական ծրագրեր:
Այս բազմազանության ու արագ տեմպի մեջ կարևոր է, որ չկորչի կրթականը, ոչինչ ինքնանպատակ ու ձևական չարվի, որ ամեն անգամ առաջ գան կոնկրետ մարդիկ` ուսուցիչներ ու սովորողներ, ովքեր իրենց կրթությունն ու կրթական ծրագիրը կկարողանան ներկայացնել հենց հյուրերին հետաքրքրող ձևաչափով ու որ ամենակարևորն է` ներկայացումը կդառնա ներառում ու մասնակցություն:
Կրթական ծրագրում ներառումն էլ հենց կրթական փոխանակում է. ցուցադրելը, ինչ-որ բան ներկայացնելը մի աշխատանք է, այլ՝ ավելի աշխատատար աշխատանք է իրական գործունեություն մասնակցին ցուցադրվածի` նախագծի մաս դարձնելը, գործունացնելը:
Այս դեպքում կարևոր է ինչպես ընդունելության բուն նախագիծն, այնպես էլ՝ նախապատրաստումը:
Փոխանակման ուսումնական նախագիծն ունի նախապատրաստական փուլ: Թվարկենք փուլի առանցքային գործողությունները.
- Պատասխանատու դասավանդողների, սովորողների խմբի հստակեցում
- Պատասխանատուների խմբի կողմից փոխանակման նախագծի ձևակերպում` քննարկելով հյուրընկելող-հյուրընկալվող կողմի հետ, հաշվի առնելով խմբի նախասիրությունները
- Փոխանակման նախագծի աշխատանքային տարբերակի բաց քննարկում, լրամշակում
- Լրամշակված նախագծի ուղարկում հյուրընկելող-հյուրընկալվող կողմին, քննարկում, վերջնական ճշգրտումներ
- Նախագծի հրամանագրում
- Ընդունելության դեպքում՝ կացարանի պատրաստում, մենյուների` նախաճաշ, ճաշ, ընթրիք կազմում
- Ճամփորդության դեպքում՝ ճանապարհի, կանգառների հստակեցում, ճամփորդին անհրաժեշտ նյութերի, պիտույքների հստակեցում
- Նախագծի ուսումնական նյութերի հրապարակում, նախապատրաստական աշխատանքի լուսաբանում
- Այլ:
Մի օրինակով ներկայացնեմ ավելի կոնկրետ՝ «Իզմիր 2017. կրթական փոխանակման նախագիծ»
Նախագծի նախապատրաստական աշխատանքներն ընթացան երկու փուլով.
- Սովորողներին Իզմիրի միջազգային ճամբարի ներկայացում, նախորդ տարիների ճամբարականների հետ շահագրգիռ սովորողների հանդիպումներ։
Մասնակից խմբի հավաքագրում, սովորողների փաստաթղթային տվյալների հավաքագրում։
Նամակագրություն Իզմիր 2017 -ի պատասխանատուների հետ, մանրամասների ճշտում, փաստաթղթերի ներկայացում։ - Խմբի նախապատրաստում ճամբարին` ըստ նախապես հաստատված աշխատակարգի` անգլերենի, պարի, երգուսուցման, կավագործության, պատմության, դիզայնի պարապմունքներ։
Դպրոցի կայքում Իզմիր 2017 նախագծի էջի բացում, տեղեկատվության տարածում համացանցում, կայքերում:
Նախագծային ընթացք
- Ուղևորության առաջին մեկ օրն էլ որոշեցինք դարձնել առանձին նախագծային- ճամփորդական։ Մշակեցինք բովանդակություն-աշխատակարգ, ըստ դրա էլ շարժվեցինք. ունեցանք կանգառներ Սևանում, Իջևանում, քաղաքային թափառումներ Թբիլիսիում։
Ուղիղ եթեր Սևանից
Իջևան. Քարերի պուրակ
Թռիչքը, ժամանումը, վերադարձը՝ ըստ չվացուցակի։
Ճամբարն ամփոփեցինք երկու փուլով.
- Առցանց փուլ. սովորողների նյութերի հրապարակումներ, հաշվետու պատումներ
- Արտագնա փուլ «Ժայռ» ռազմամարզական գոտում
- Կլոր սեղան — քննարկում.
- Լուսաբանում-պատումների, հաշվետու պատումների ներկայացում
- Օդապարիկների պատրաստման հմտությունների փոխանցում. սովորող- սովորեցնող նախագիծ
- Լող
- Ընթերցումներ
Ինչու է կարևոր նախագծի նախապատրաստական փուլը
Նախապատրաստական փուլը հենց հաջողված նախագծի գրավականն է: Պետք է ճիշտ հասկանալ կոնկրետ խմբի նախասիրությունները, պահանջները, բերել կոնկրետ ձևակերպումների, տարածել նախագիծը, ներառել հետաքրքրվող անձանց՝ այդպիսով ապահովել նախագծի բացությունն ու հանրայնացումը:
Նախագծի մասնակից սովորողների համար աշխատանքը դառնում է ուսումնական ու կոնկրետ. նախագծային խմբի համար հենց այս նախապատրաստումը համագործակցային է, ներառող, տարատարիք ու ուսումնական։
Նախագծային խմբում կարող են լինել ինչպես տարբեր առարկաների մասնագետներ, այնպես էլ՝ տարատարիք սովորողներ. նախագիծը միավորում է տարբեր հետաքրքրություններ ունեցող անձանց:
Փոխանցվող հմտությունները կարող են տարբեր լինել՝ նախագծում առաջ քաշվող խնդիրներից ելնելով.
- Հյուրընկալվող խմբի մասին տեղեկատվության հավաքում
- Հյուրընկալող խմբի բնակավայրի մասին տեղեկատվության հավաքում, քարտեզի ստեղծում, տեղանքի հետ կապված հասարակական խնդիրների ուսումնասիրում և այլ
- Ճամփորդության կամ ընդունելության նախագծի մշակում
- Նախագծի տարածում. այս ձևով օտար լեզվի գործածում
- Պաշտոնական նամակ գրելու հմտությունների ձեռքբերում
- Նախագիծը պատշաճ ներկայացնելու հմտություններ
- Այլ:
Իրականացման փուլ
Այս փուլն արդեն կոնկրետ որոշակիացված ծրագրով է՝ ամբողջությամբ ուսումնական: Այս փուլից է կախված նախագծի շարունակություն-զարգացումը, նոր նախագծերի ծնունդը, առանձին ենթանախագծերի առանձնացումն ու դրանց զարգացում-շարունակականությունը, նախագծային խմբերի հետ կապի հետագա պահպանումը, տարբեր նախագծերի արդյունքների միավորումը:
Կոնկրետ խոսենք։ «Իզմիր 2017. կրթական փոխանակման նախագծի» զարգացումը դարձավ բուլղարացիների հետ նոր կրթական փոխանակման նախագիծը։ Բուլղարական ազգագրական պարի խմբի հետ սկսած աշխատանքը վերածվեց բաց ազգագրական-հնագիտական ճամբարի՝ կրթահամալիրի ուսումնական աշնան երևելի-ներառող մեծ նախագծի, որին միացան Գյումրիի, Ջավախքի խմբերը։ Դա հնարավոր դարձավ նաև ամառային-աշնանային ջավախքյան նախագծերի, ստեղծված կապերի շնորհիվ, Թբիլիսիում-Մցխեթում հնագիտական ճամբարի մասնակցության նախագծով նոր գործընկերներ ձեռք բերելու: Իսկ հաջողությունը նոր զարգացում բերեց՝ հունիսյան ազգագրակական-դաշտային ճամբարի գաղափարը, ազգագրական ճամբարի ամենամյա լինելն ու սեբաստացիական օրացույցում ներառվելը։
Նախագծի իրականացման փուլում շեշտադրումը ներառականության ու ուսուցման վրա է. յուրաքանչյուր սովորող պետք է ունենա նախագծային իր ընկերների խումբը: Նախագիծն էլ պետք է իր մեջ միայն ինչ-որ բանի ցուցադրում չպարունակի, այլ ներառում ու ուսուցում՝ համատեղ ուսուցում: Հենց «Սովորող-սովորեցնող» նախագիծն այստեղ է նաև կոնկրետ աշխատում՝ դառնում մշակույթների, հմտությունների, նախագծային խնդիրների կոնկրետ ու համատեղ փոխանցում, յուրացում՝ արդյունքի ցուցադրում: Կարևորվում է նաև նախագծի կողմերի՝ գործընկերների (սեբաստացիների՝ ճամփորդության ժամանակ, կամ մեր հյուրերի) համատեղ մասնակցությունը միջավայրի բարելավման-պահպանության աշխատանքներին, համատեղ ակցիաները, նաև միասին քայլելը, սար բարձրանալը, ձորն իջնելը…
2017 թ. ուսումնական առաջին շրջանի՝ սեպտեմբեր-դեկտեմբերի կրթական փոխանակումների հաջողված նախագծեր։
Ջավախքյան բազմափուլ նախագիծ
- Դեպի Ջավախք կազմակերպված երկու ճամփորդություն. համակարգումը՝ Արման Երանոսյանի, Ալեքսանդր Սարգսյանի
- Ջավախքյան կրթական փոխանակման երևանյան նախագծեր. համակարգումը՝ Անի Սարգսյանի, Ջուլի Սիմոնյանի
- Ջավախքյան խմբերի ներառումը ազգագրական միջազգային ճամբարում. Համակարգումը՝ Արման Երանոսյանի, Ալինա Թումասյանի, Անուշ Ասատրյանի
Գետը քաղաքում շուրջտարյա, բազմատարր նախագիծ. համակարգումը՝ Քնարիկ Ներսիսյանի
- Վարդենիկյան ճամփորդական նախագիծ, Փնջային հավաքի ու ծառատունկի մասնակցություն, նախագծային առօրյա կրթահամալիրում. համակարգումը՝ Լիլիթ Մադոյանի, Գոհար Եղոյանի: Այս նախագիծն ունեցավ մի քանի ենթափուլ.
- Նախապատրաստական փուլ
- Ճամփորդական փուլ
- Սովորողների կողմից մեդիափաթեթի ստեղծում
- Կրթահամալիրում նախագծային ընդունելություն. Փնջային հավաք
- Ծառատունկ նախագիծ
- Թթուդրեք նախագիծ
- Էկոհեծանվաերթ
- Ամփոփում
Կոռնիձորյան, սյունիքյան ճամփորդական բազմաշերտ նախագծեր.
- «Պատմության քառուղիներում» նախագիծ. «Ժամանակի մեքենա»տեսադասերի շարք. Ճամփորդական նախագիծ. համակարգումը՝ Վահրամ Թոքմաջյանի:
- «Բռնադատվածներ» նախագիծ՝ իր տարբեր փուլերով: Բռնադատվածներ ֆիլիմի անոնս. Համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի
- Ճամփորդական փուլ. համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Մարալ Կարապետյանի, Վարդուհի Հայրյանի
- Փնջային հավաք-նախագիծ. համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Վարդուհի Հայրյանի
Կրթական փոխանակման այս տարատեսակ նախագծերի շարքը կարող ենք շարունակել, պիտի շարունակենք. այստեղ կարևոր է սկզբունքների պահպանումն ու դրանց անընդհատ զարգացումը, ներառականությունը, շարունակականությունը, բացությունն ու գործնական ուսուցումը, տարատարիք սովորողների ու տարբեր մասնագետների համագործակցությունը:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան