Դպրոցը բաց արվեստանոցի վերածելու գաղափարի իրականացման մեկնարկը տրվեց սեպտեմբերին։ Դպրոցի ղեկավարի աջակցությամբ, դասվարների, կազմակերպիչների մասնակցությամբ պուրակները դարձան բաց արվեստանոցներ։
Նախագիծը շուրջտարյա է, ունի նաև ենթանախագծեր՝ «Նկարում ենք Փիրոսմանի», «Գույներ և ազդեցություններ»։  Նախագիծը յուրահատուկ է նրանով, որ սովորողներն աշխատում են տարատարիք խմբերով և օրվա ընթացքում ստեղծված աշխատանքները տեղում ցուցադրվում են՝ որպես տեսանելի արդյունք։ Դրանք ստանում են ապրանքային տեսք և ուսումնական տարվա ընթացքում մասնակցում ցուցահանդես-տոնավաճառների։ 

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով «Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի ընթացքում վրաստանցի մասնագետների հետ սովորողներն աշխատեցին իրենց համար նոր տեխնիկաներով, նոր նյութերով, արդյունքում ստեղծվեցին հետաքրքիր աշխատանքներ՝  այլընտրանքային քանդակներ մետաղալարերից, որոնց ստեղծման ընթացքը իրենց համար շատ հետաքրքիր էր. աշխատեցինք նաև խճանկարի տեխնիկայով, արդյունքում ունեցանք  նկարների հետաքրքիր շարք։ Նախագծի շրջանակում սովորողների աշխատանքներից  ստեղծվեց «Նկարում ենք Փիրոսմանի» նախագծային ֆոնդը։

Հաջորդ ենթանախագիծը՝ «Գույներ և ազդեցություններ, երաժշտություն + գույներ», համընկավ կրթահամալիրում ընթացող կոմիտասյան օրերի հետ
. սովորողների գործունեությունը ուղեկցվում էր կոմիտասյան երաժշտությամբ։ Նախագծի ընթացքում համագործակցել ենք երկարացված օրվա կազմակերպիչների, դատիարակների և դասվարների հետ։

Նախագիծն իրականացվում է Հյուսիսային դպրոց-պապտեզում։ Դպրոցի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան
«Մեթոդական տեսանյութեր» նախագիծի համակարգող՝ Մարիետ Սիմոնյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով