Ես Անի Միրզոյանն եմ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսել եմ աշխատել 2019-2020 ուսումնկական տարվանից՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: 2019-2020 ուսումնկական տարում աշխատել եմ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ։ Աշխատանքային տարվա սկզբում ներկայացել եմ երկարացված օրվա ծրագրով, որով պետք է աշխատեի ամբողջ տարին։ Երկարացված օրվա կազմակերպաման ծառայությունը իրենից ներկայացնում է տարատարիք սովորողների շուրջտարյա ճամբար։ Յուրաքանչյուր շաբաթ պատրաստում եմ իմ անլիքների պլանը, որտեղ ըստ ժամերի ներկայացնում եմ այն նախագծերը որոնք պետք է իրականացնեմ ճամբարականների հետ։ Այն կազմում եմ ինձ համար հիմք համարելով կրթահամալիրի ուսումնական օրացույցը։ Սովորողի օրվա ռեժիմը ներկայացնելիս ներառում եմ նաև սովորողի լրացուցիչ կրթությունը, որը կարողանում եմ իրականացնել` օգտվելով յուրաքանչյուր սովորողի համար կազմած անհատական աշխատաժամանակի։
Հաշվի առնելով, որ սովորողը առավոտից գտնվում է դպրոցում` կարևորում եմ երկարացված օրը կազմակերպել այլ միջավայրում։ Օրը կարող ենք անցկացնել բաց տարածքներում, որտեղ ճամբարականները կարող են ազատ և հարամարավետ նստել՝ բարձերի կամ ներքնակների վրա։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այդպիսի տարածքների ընտրության լայն հնարավորություն ունենք։ Կարող ենք օգտագործել դպրոցի բակը, մարզասրահը, տեխնոլոգիայի կաբինետը, երաժշտության սրահը և այլն։ Եղանակի բարենպաստ պայմաններում ճամբարականների օրը կազմակերպում եմ բակում։ Խաղում ենք բազմաթիվ բակային խաղեր՝ ֆուտբոլ, հալամուլա և այլ խաղեր։ Շուրջտարյա նախագծերի շրջանակում այցելում ենք ագարակ, զբաղվում ենք շրջակա միջավայրի պահպանմամբ ։ Առաջին հերթին մեծ ուշադրություն պետք է դարձնել երեխայի ներգրավվածությանը իրականացվելիք նախագծերում, դա զգալի դրական ազդեցություն է թողնում նրա զարգացման վրա։ Երեխայի ընդգրկվածությունը նախագծերում էական նշանակություն ունի նրա մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար: Օգտագործելով կրթահամալիրի նյութատեխնիկական բազան, հաճախ իրականացնում եմ ֆիլմերի կամ մուլտֆիլմերի դիտում։
Ճամբարականների խմբի հետ գործունեության լուսաբանումը իրականացնում եմ իմ ուսումնական բլոգում։ Աշխատանքները լուսաբանելու համար նախագծերի իրականացման ընթացքում ճամբարականների հետ տեսագրում-ձայնագրում ենք մեզ և ստանում նոր մեդիանյութեր։ Երկարօրյա ծրագրում կարևորելով ստեղծագործական աշխատանքը` ստեղծել ենք երկարացված օրվա ռադիո։ Ռադիոյի եթերներում ճամբարականները ըստ թեմաների իրականցնում են հետազոտական աշխատանք և ստեղծում ռադիոնյութը՝ լրահոս, ռադիոթատրոն, հարցազրույց, տեղեկատվություն, լուսաբանում։ Ահա մեր ռադիոթողարկումները․
- Շնորհավորանք մայրիկներին
- Բույսերի խնամքը գարնանը
- Տարատարիք սովորողներ
- «Անուշ» օպերա
- Հետաքրքրաշարժ մաթեմատիկա
- Փոքրիկ կինոգետները
- Հայկական զարդանախշեր
- Փոքրիկ կինոգետներ
- Հին Նոր տարի
- Տոնական երգեր, դրանց նշանակությունը, պատմությունը,խորհուրդը
- Համընդհանուր ներառականություն
- Ինչպիսին է լինելու մեր ամանորյա տոնածառը
- Ուսումնական ջերմոցը ձմռանը
- Դպրոցը, բակը, քաղաքն առանց ճաղերի
- ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ
- Հարիսայի ծես
- Կախարդական ծաղիկը
- Գեղեցկուհին և հրեշը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մուտք գործելիս երկու բացահայտումներով լի օր եմ ունեցել Արատեսում․
Հենց այս երկու օրն էլ ինձ ստիպեցին հասկանալ, թե ինչքան շատ եմ սիրում ճամփորդել։ Կարծում եմ, որ երեխաներին ճանաչելու համար ամենակարևոր պայմաններից մեկը ճամփորդելն է։ Ձմեռային մարզական խաղերի ժամանակ կազմակերպել եմ ուսումնական ճամփորդություն երկարացված օրվա ճամբարականների խմբով։ Ներկայացել եմ ճամփորդական հետևյալ նախագծով՝ ձմեռային մարզական խաղեր՝ դեպի Կոտայքի Մարզ, Զառ գյուղ։
2019-2020 ուսումնական տարում երկարացված օրվա ճամբարականների հետ իրականացրած նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ։ Որպես մանկավաժական պրակտիկա՝ շաբաթական մեկ օր ունենում ենք երկարացված օրվա կազմակերպիչների բազմապիսի թեմաներով սեմինար պարապմունքներ։ Հեռավար-առցանց ուսուցման օրերին նույնպես մեր սեմինարները շարունակվեցին, այս անգամ արդեն առցանց հարթակում։
Արևմտյան և Հարավային դպրոց-պարտեզներում ղեկավարում եմ բանավոր մաթեմատիկայի 4-5 դասարանների ընտրությամբ գործունեության խմբերը։ 1-9-րդ դասարանում սովորողը ընտրում է ուսումնական պլանով որոշված գործունեություններից մեկը` 1-3-րդ դասարանում` շաբաթական 2, 4-9-րդ դասարանում` 4 ժամով: Այդ գործունեություններից մեկն էլ բանավոր մաթեմատիկան է։ Աշխատանքային տարվա սկզբում ներկայացել եմ բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագրով։ Մասնագիտությամբ մաթեմատիկ եմ , և տարվա ընթացում ունեցել եմ մասնագիտական մեծ ձեռքբերումներ։ Դասընթացի ղեկավարումը ինձ համար խթան հանդիսացավ նոր հմտությունների և կարողությունների ձևավորման, մասնագիտական վարպետության աճի համար:
Մեծ կարևորություն եմ տալիս համագործակցային նախագծերին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բանավոր մաթեմատիկայի 4-5 դասարանների ընտրությամբ գործունեության խմբերի հետ իրականացրել ենք «Թարգմանական նախագիծ»։ Սովորողների սիրելի աշխատանքներրից էր բազմապիսի չափումներ կատարելը։ «Կատարում ենք չափումներ» նախագծի շրջանակներում կատարեցինք մի շարք չափումներ Արևմտյան և Հարավային դպրոց-պարտեզներում։ « Հանրային աուդիտ » նախագծի շրջանակում իրականացրեցինք Արևմտյան դպրոց-պարտեզի նկուղային տարածքների փոփոխության աուդիտ։ Վարում եմ Մաթեմատիկա TV էջը, որտեղ տարբեր նախածերով ներկայանում են բանավոր մաթեմատիկայի սովորողները։ Կրթահամալիրում իրականացվում է ամենամսյա ֆլեշմոբներ ուսումնական առարկաներից՝ հայոց լեզու, մաթեմատիկա, բնագիտություն, օտար լեզուներ և այլն։ Մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբը իրենից ներկայացնում է խնդիրների մի գեղեցիկ փունջ, որը զարգացնում է սովորողի տրամաբանական մտածողությունը։ Մասնակցել եմ խնդիրների կազմման գործընթացին և կազմել՝ 2019թ-ի դեկտեմբեր և 2020թ-ի փետրվար ամիսների ֆլեշմոբի երկրորդ մակարդակի խնդիրները։ Բանավոր մաթեմատիկայի խմբերի սովորողների կազմած խնդիրները նույնպես հայտվել են մայիսյան ֆլեշմոբի՝ սովորողների առաջադրած խնդիրներում։
Ստեղծված իրավիճակում կրթահամալիրը մարտի սկզբից իրականացնում է հեռավար-առցանց ուսուցում։ Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի աշխատանքները նույնպես տեղափոխվեցին առցանց հարթակ։ Հեռավար առցանց ուսուցման հարթակը թույլ է տալիս երեխային ինքնակրթվել։ Սովորողներին ներկայանում եմ հեռավար-առցանց ուսուցման հետևյալ նախագծերով՝
- Գարուն
- Ծածկագրեր
- Երկրաչափական պատկերների ֆլեշմոբ
- Մոգական զատիկները ընտանեկան միջավայրում
- Պատկերների թանգարան իմ տանը․
- Կշռումներ
- Չափման միավորներ
- Հետաքրքրաշարժ խնդիրներ մեր տանը:
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան