Ծնող-դաստիարակ հարաբերությունը միշտ պետք է լինի աշխատանքային, գործնական, մանկավարժական մեթոդների հիման վրա՝ նոր  մոտեցումներով  ու բացահայտումներով։

Դաստիարակի համար շատ հետաքրքիր է, թե  պարտեզ հաճախող երեխան ինչպես է պահում իրեն տանը կամ  ինչպիսին է ընդհանրապես: Եկեք չմոռանանք և մեկընդմիշտ հիշենք,   որ 2-5 տարեկանների հետ պետք է լինել շատ զգույշ,  երեխան պետք է դառնա դաստիարակի ընկերը, վստահի և իրեն ապահով զգա, ինչպես իր մայրիկին է վստահում և սիրում։ Պարտեզ հաճախող երեխան չպետք է վախենա կամ չսիրելով և պարտադրանքով մանկապարտեզ հաճախի, ներքուստ նեղսրտի։ Ես միշտ ինքս ինձ ասում եմ. «Մենք չգիտենք, թե փոքրերն ինչ են մտածում»: Որպես խմբի դաստիարակ՝ միշտ փորձել եմ ազատ միջավայրում ինքնուրույնություն զարգացնել՝ ստեղծագործելու, հորինելու, խաղալու, շփվելու, խոսելու, իր տեսածը պատմելու նաև վիճելու հնարավորություն տալ, որ յուրաքանչյուր երեխա դրսևորի իր վառ անհատականությունը։ Շատ ծնողներ ինձ հետ կհամաձայնեն, որ երեխաների հետ պետք է խոսել ինչպես չափահասների հետ, նրանց  «Ես»-ը զարգացնել: Երբեք պետք չէ  խուսափել որևէ թեմայի քննարկումից՝ կարծիքներ, հարցադրումներ լսել, հասկանալ, գտնել  լուծման  տարբեր ձևեր: Դպրոց-պարտեզի դաստիարակությունն ընտանեկան դաստիարակության  շարունակությունն է: Յուրաքանչյուր ծնող և մանկավարժ ուզում է, որ երեխաները լավ դաստիարակություն ստանան, բայց, արի ու տես, որ 2-4  տարեկանների բառապաշարում  «վատ»  բառեր կան: Իմ շրջապատում նկատում եմ, որ ծնողները  երեխաների հետ շփվելիս «քըխ» կամ «չի կարելի»  են օգտագործում: Հաճախ այդ բառերի նկատմաբ  ենթագիտակցաբար «կասկածամտություն», «արգելվածություն», «անհանգստություն» է առաջանում: Մտորել է պետք. արդյո՞ք ճիշտ է երեխային  ասել  «չի կարելի»  կամ «քըխ է»: Անմիջապես հիշում եմ Ջ. Ռոդարիին, ով համոզված է, որ  հավասարակշռությունը վերականգնելու, գրգռող տպավորությունների ճիրաններից դուրս գալու, նևրոզի՝ որպես անխուսափելի բանի մասին տեսակա դրույթներ ջարդելու գործում ոչինչ չի կարող երեխային այնպես օգնել, ինչպես ծիծաղը: Այդ թեմաներով ուրախ պատմություններ հորինել, ծիծաղել…

Արենը, պայուսակը ձեռքին, ման է գալիս:

Երբ առաջարկեցի, որ պայուսակը տանի, կախիչից կախի, բարկացած նայեց և լուրջ դեմքով ասաց.

-Սա ի՛մ պայուսակն է, ես եմ որոշում` իմ պայուսակը որտեղ դնել:

-Արե՛ն ջան, իսկ որտե՞ղ ես ուզում պայուսակդ դնել:

Արենը պայուսակն ավելի պինդ է գրկում:

-Լավ, եթե չես ուզում պայուսակների կախիչից կախել, արի՛ տանենք, սառնարանի մեջ դնենք:

Արենն սկսեց ծիծաղել.

— Ընկե՛ր Աննա, շորերս կսառեն, սառնարանի մեջ ուտելիք են դնում:

Արենի տրամադրությունը միանգամից բարձրացավ, պայուսակը թողեց և վազեց ընկերների մոտ:

— Ընկերնե՛ր, ձեր կոշիկները տարե՛ք, խոհանոցի պահարանում դրեք:

Բոլորը ծիծաղեցին:

3,5 տարեկան Արենը շատ հստակ է խոսում: Տուն ճանապարհելու ժամն էր: Ծնողներից մեկն իր տղային մի քան անգամ ասաց, որ արագ կոշիկները հագնի: Արենը մոտեցավ  ծնողին և ասաց.

-Քո երեխան քեզ չի լսում:

Ա՜յ քեզ հրաշամանուկ…

Սիրում եմ ամեն օր համբերատար դիտարկել 2-5 տարեկաններին:

Հետաքրքիր է ծնողի դերը պարտեզում: Իրականացրինք «Հեքիաթասաց մայրիկը կամ հայրիկը» նախագիծը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նման փորձեր շատ էինք ունեցել, երբ խումբ էին մտնում  հեքիաթասաց մայրիկը կամ հայրիկը, բոլորս հավաքվում էինք, շրջանաձև նստում և հեքիաթ էինք լսում: Վերջում էլ հեքիաթասաց ծնողները երեխաներին կոնֆետ, քաղցրավենիք էին  բաժանում, շնորհակալություն հայտնում: «Հեքիաթասաց ծնող»  նախագիծը բոլոր երեխաներին ոգևորել էր: 2-4 տարեկանները գնում էին տուն և մայրիկին ստիպում, համոզում, որ նա էլ պարտեզ գա։ Երեկոյան հեռախոսազանգերս չէին դադարում.

-Բարև Ձեզ, մենք ե՞րբ կարող ենք գալ, հեքիաթ պատմել։

Ծնողներից մեկն անգամ ասաց, որ իր տղայի ծննդյան օրը կգա, հեքիաթ կպատմի և կնվիրի իր բալիկին։ Ծնողի դերը պարտեզում միշտ կարևորել ենք՝  համարելով մեր լավ գործընկերը։ «Հեքիաթասաց ծնող» նախագիծը զարգացավ, դարձավ «Հարթակում ծնողն է» նախագիծ։ Իհարկե, մեր խմբի ծնողները տարբեր մասնագիտություններ ունեն: Ծնողներից ո՞ւմ առաջարկենք, և ի՞նչ թեմա լինի, որ 2-4 տարեկաններին հետաքրքրի։ Սկզբում մտորում էի․ ինչպե՞ս, 25-ից ավելի ծնող ունենաս և ոչ մի մասնագետ ծնող չկարողանա՞ս հրավիրել: Ինչու՞ չէ, ունենք «Բարեկամություն» համույթում պարող ծնող,  ատամնաբույժ ծնող, հոգեբան ծնող… Հրաշալի է, Արևմտյան-դպրոց պարտեզի բակ-պարտեզում 2-4 տարեկանները և ծնողները միասին վարդեր և ծառեր տնկեցին: Ծնողների հետ քննարկեցինք «Հարթակում ծնողն է» նախագիծը։ Պայմանավորվեցինք, որ նախապես ծնողները նախագիծ պետք է գրեն և ուղարկեն, որպեսզի մենք հրապարակենք մեր աշխատանքային նախագծերում։ Հիմա շատերը կհարցնեն, թե ծնողը կարո՞ղ է նախագիծ գրել: Այո՛, ծնողը կարող է նախագիծ գրել՝ երբեմն դաստիարակի և 2-5 տարեկանների հետ համգործակցելով: Հետաքրքիր էր՝ երբ մասնակցում էի Մայիսյան 17-րդ հավաքի կլոր սեղանին, տիկին Մարիետն այդ  հարցը տվեց, թե արդյոք 2-5 տարեկանները կարող են նախագիծ քննարկել:

«Նախագիծ» բառը սաներն անգամ չեն ընկալում, բայց երբ առավոտյան խումբ եմ մտնում, հարցնում եմ, թե այդ օրն ինչ են ուզում անել.

-Ինքնագլոր քշենք:

Կամ վազելով գալիս են.

-Այսօր Ագարակ գնալո՞ւ ենք:

2-4 տարեկաններն ամեն օր ուրախ մտնում են խումբ և պատմում են իրենց առօրյայից: Կարծում եմ, որ դաստիարակի դիտարկման շնորհիվ և 2-4 տարեկանների առաջարկներով կարող են հավես նախագծեր գրվեն: Մի օր 3,5 տարեկան Վահանն ասաց, որ ինքը հայրիկի հետ տան նախագիծ է նկարել: Մայրիկն էլ պատմեց, որ Վահանը հայրիկին հարցրել  է.

-Պա՛պ, նախագի՞ծ ես գրում:

— Զարմացած ժպտում էինք,-ասաց մայրը:

Հետաքրքիրն այն է, որ նախորդ օրը՝  քնի ժամին, Վահանը լսել էր, թե ինչպես էինք ես ու Արևը նախագիծ մշակում: Զրուցել էինք նախագծերի մասին և շատ էինք ասել, որ  հավես նախագիծ կլինի, ասել, թե  այս նախագիծն իրականացնելու համար մեզ ինչեր են անհրաժեշտ: Այո՛, մեկընդմիշտ պետք է հիշել, որ երեխաների ներկայությամբ շատ զգույշ պետք է խոսել: Լինի տանը, թե պարտեզում,  երեխաներն ամեն ինչ վերցնում են:

Մայիսյան անձրևոտ առավոտ խումբ եմ մտում, 2-4 տարեկանները հավաքվում են շուրջս:

-Գիտե՞ք, իմ մաման գալու է հա՛մ  Ջիովանի թխվածքաբլիթ պատրաստի, հա՛մ «Թափթփված Ջիովանին» հեքիաթը կարդա,- ուրախացած ասաց Եվան:

Հեքիաթաթերապիա

-Իմ մայրիկն էլ ատամնաբույժ է, գալու է ձեզ ասի, որ օրը երկու անգամ պետք է ատամները լվանալ,- լուրջ դեմքով ասաց Էրիկը:

Վարպետության դաս «Սովորողսովորեցնող» համագործակցային նախագծի հարթակում ատամնաբույժ ծնողն է

-Իմ մաման գալու է Քոչարի սովորեցնի,-ասաց Վահանը։

Վարպետության դաս «Սովորողսովորեցնող» համագործակցային նախագծի հարթակում պարուսույց ծնողն է: Ծանոթացում հայկական ազգային Քոչարի պարին․․․

-Իմ մաման կոկտեյլ է պատրաստելու,-ասաց Աստղիկը։

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ Օգտակար կոկտեյլ

Արմանը մեջ ընկավ․

-Իմ մաման պաղպաղակի մասին հեքաթ է կարդալու և պաղպաղակ է   պատրաստելու: 

Հարթակում ծնողն է

Ա՜յ քեզ հրաշք նախագիծ, սաներն իրենց  ծնողների հետ մշակել են հետաքրքիր նախագծեր:

Շատ հավես է․ մի մեծ ընտանիք ենք դառնում պարտեզում, բայց դե ավելի լավ կլինի, որ հայրիկներն էլ միանան ոչ միայն ծառ տնկելու ժամանակ: Բայց ձմռանը մի հավես ընտանեկան նախագիծ իրականացրեց Վահանը: Հայրիկի հետ  ազգային խաղեր էր խաղացել, վերջում էլ  խաղից նոր խաղ էին հորինել: Սիրում եմ, որ  ծնողները մեր գործընկերներն են դառում, իսկ սաները պարտեզում իրենց հարազատ միջավայրում են գտնվում:

Փայտ քաշոցի

Պարտեզ-տուն միջավայրը միշտ պետք անվտանգ, հիգիենիկ լինի, իսկ ծնող-դաստիարակ-սան կապը միշտ պետք է առողջ քննարկման հարթակ, համագործակցային լինի:

Ծնողական մարզատոն

Լավաշթխիկ, ձիավարություն

Գունավոր երազներ

Ծնողներն ինքնագլորներով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով