Ազգայինը, հոգևորը, արդեն քանի տարի, դարձել են ուսումնական հեղինակային նախագծերի, իմ մանկավարժության բովանդակությունը։
Կենտրոնանալով ազգային, մշակութային և հոգևոր նախագծերի նշանակության վրա՝ մենք խթանում ենք ինքնության ճանաչումը, արմատների խորը ուսումնասիրումը։
Կրթական այսպիսի ռազմավարությունը սովորողներին տալիս է պատկերացում դարերի մեր հարուստ ու բազմազան հայոց ժառանգության մասին։
Պատմության և ինքնության խաչմերուկում ազգային և հոգևոր մշակույթը ներառում է խոսք, լեզու, եկեղեցի, ծես, ավանդույթներ ու հավատալիքներ, որոնք էլ ձևավորել են համայնքների ինքնությունն ու արժեքները: Մանկավարժության ոլորտում մշակութային այս տարրերի ինտեգրումը կրթական բովանդակության մեջ անչափ կարևոր է: Ուսումնական պլանով, ուսումնական օրացույցով ձևավորում ենք ինքնության, հայագիտության այնպիսի աշխարհայացք, որ այդպիսի նախագծերը իրենց կյանքն են ունենում նաև ընտանեկան դպրոցներում։
Կամրջելով դպրոց-ընտանիքը` մենք կառուցում ենք համերաշխ, միասնական համայնք` ազգայինով, հոգևորով։
Ազգային և հոգևոր մշակույթի ինտեգրումը մանկավարժության մեջ հարստացնում է ուսումնառության փորձը, խթանում է արժեքների, էթիկայի, ինքնության ձևավորմանը: Այսպիսի կարևորումով, մշակութային, ազգային և հոգևոր ժառանգության փոխանցումով սովորողները կենդանի են պահում ամենանվիրականը՝ հոգևորը։
Նախագծերի արդյունքները ներկայացվում են ոչ միայն ֆիզիկական միջավայրում՝ համերգների, ներկայացումներ ձևով, այլ նաև համաշխարհային համացանցում։
Օգտագործելով բլոգային, համացանցային հարթակները` սովորողները փոխանցում են ազգայինը, հոգևորը։ Փոխանցման հարթակներ են նաև կրթական փոխանակումների նախագծերով հայաստանյան տարբեր ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունները։ Կարևորելով հանրայնացման գործընթացը` դպրոցի «Հյուսիսափայլ» TV -ն և ռադիոն ևս կատարում են նախագծային կարևոր լուսաբանումներ։
Ստորև ներկայացնում եմ հայագիտությանը, ազգային ու հոգևոր մշակույթի պահպանմանն ուղղված նախագծերի ստեղծման, ներկայացման, արդյունքների տարածման այն կարևոր աշխատանքները, որոնք իրականացրել եմ վերջին մի քանի տարիների ընթացքում։
1․«Ներսես Շնորհալի» նախագիծ
Հայաստանում 2023 թվականին իրականացվել է Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նույնպես տարատարիք սովորողների կողմից իրականացվեցին Շնորհալուն նվիրված, նրա գործը հիշատակող ու շարունակ գնահատող, վերարժևորող տարաբնույթ նախագծեր։
Նախագծերի նպատակն էր նախ և առաջ ճանաչել Ներսես Շնորհալուն, ծանոթանալ նրա հոգևոր ժառանգությունը, հաղորդակից դառնալ նրա ստեղծած մշակութային արժեքի ընկալմանը և այն կրելու, պահպանելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը։ «Շնորհալու օրերին» կրթամալիրում իրականացված մի շարք նախագծերի արդյունքում 4-5-րդ դասարաններից սկսած սովորողները Շնորհալի են երգում, ընթերցում դպրոցում, ուսումնական ժամերգություններին, Շնորհալուն նվիրված համերգներին, միջոցառումնեերրին․․․
Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին նվիրված կրթահամալիրյան նախագծերից՝
- «Շնորհալին կրտսեր դպրոցում․ Ճանաչենք Ներսես Շնորհալուն»(2022թ․)
- Նախագծի լուսաբանումը(2022թ․)
- «Հյուսիսափայլ» ռադիոյի անդրադարձը Ներսես Շնորհալու օրերին
- Երգում,ընթերցում ենք Շնորհալի ուսումնական ժամերգությանը
- «Ներսես Շնորհալի» նախագծի մշակում(Քրիստինե Շահբազյան, Մարինե Ամիրջանյան, 2022թ․)
2․ Կոմիտասյան օրերի նախագծեր
Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի՝ սեպտեմբեր-հոկտեմբերը Կոմիտասյան տարբեր նախագծերի իրականացման շրջան է։
Սովորողները Կոմիտասին դեռևս 5-6 տարեկանից երաժշտական ստեղծագործությունների միջոցով են ճանաչում։ 4-5-րդ դասարաններում արդեն ծանոթանում են որպես երգահան, երգիչ, բանաստեղծ, անձ, այցելում Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Երևանում Կոմիտասի անունը կրող վայրեր և այլն։ Կոմիտասին նվիրված նախագծերում կարևորում եմ նաև ընտանեկան բաղադրիչը։ Ամեն տարի Կոմիտասյան օրերին կազմակերպում ենք Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ։ Ֆլեշմոբի նպատակն է Կոմիտասի ծննդյան օրվա հետ կապված հետաքրքիր ընտանեկան մտահղացումներով հանդես գալ, երգել, ընթերցել, նվագել Կոմիտաս, պատմել հետաքրքիր պատմություններ Կոմիտասի մասին, ֆլեշմոբի իրականացման այլ տարբերակներ մտածել։ Եվ արդյունքում, երբ Կոմիտասը մտնում է տուն, ընտանիք, հրաշքներ են տեղի ունենում․․․
Ստորև ներկայացնում եմ կրտսեր դպրոցում կոմիտասյան նախագծի իրականացման իմ տարբերակը, կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբը 2022-ին, 2023-ին։
- Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ(2022թ․)
- Կլոր սեղան- քննարկում «Ընթերցողական նախագծեր, զարգացումներ, կապ-համագործակցություն» խորագրով
- Ընտանեկան նախագիծ՝ կոմիտասյան ֆլեշմոբ (Նախագծի շրջանակում յուրաքանչյուր սովորող ներկայացավ, պատմեց, թե ինչպես էր Կոմիտասը մտել իրենց տուն, ընտանիք․․․)
- Կոմիտասյան օրերը կրտսեր դպրոցում(2023թ․) (Նախագիծն իր զարգացումն ապրեց նաև 20234թ․-ին։)
3․ Ուսումնական ժամերգություն
Ամեն ուրբաթ կրթահամալիրի դասավանդողների, սովորողների տարբեր խմբեր Սուրբ Երրորդություն եկեղեցում օրն սկսում են Ուսումնական ժամերգությամբ։ Ոսումնական ժամերգության նպատակն է վաղ տարիքից սովորողներին փոխանցել հոգևոր արժեքներ, ճանաչել հայոց հոգևոր մշակույթը։ Ուսումնական ժամերգության ընթացքում երգում ենք հոգևոր երգեր, շարականներ, կարդում գրաբարյան փոքրիկ ստեղծագործություններ Մովսես Խորենացուց, Մեսրոպ Մաշտոցից, Ներսես Շնորհալուց, այլ․․․
Ստորև ներկայացնում եմ, թե ինչպես ենք սովորողների հետ պատրաստվում ուսումնական ժամերգությանը, մասնակցում ․․․
- Գրաբարյան ընթերցումներ առավոտյան ուսումնական ժամերգություններին (նախապատրաստական փուլ․ Կարդում ենք Մովսես Խորենացի, 2021թ․)
- Առավոտյան ուսումնական ժամերգությունը Սուրբ Երրորդություն եկեղեցում․ Մովսես Խորենացի «Խորհուրդ մեծ և սքանչելի»(2022թ․)
- Երգում,ընթերցում ենք Շնորհալի ուսումնական ժամերգությանը(2023թ․)
- Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում․ Մեսրոպ Մաշտոց «Արարիչ Բովանդակ Գոյութեանց․․․», 2023թ․)
4․ Ուրբաթ-համերգներ (Դյուցազներգություններ-դյուցազնապատումներ )
Ուսումնական տարվա ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներից յուրաքանչյուրը հանդես է գալիս մի քանի ուրբաթ-համերգով: Համերգին դպրոցը ներկայանում է իր սովորողներով, դասավանդողներով, ծնողներով:
Հայագիտությանը, ազգային մշակույթի պահպանմանն ուղղված լավագույն նախագծերից է կրթահամալիրում ծնունդ առած «Դյուցազնապատումը»։ Նախագծի հիմքում հայ հին բանահյուսական ստեղծագործությունների ուսումնասիրություններն են (էպոս, առասպելներ, վիպերգեր, հայ հեղինակների ստեղծած դյուցազներգություններ), հարսանեկան, հերոսական, քնարավիպերգական, աշխատանքային երգերի, ազգային ու ռազմական պարերի ուսուցումը և այս ամենի ներկայացում-հանրայնացումը համերգի միջոցով: Միասնական քննարկումների, առարկայական համագործակցությունների(մայրենի, երաժշտություն, տեխնոլոգիա․․․), ծիսական օրացույցի, ծեսերի լաբորատորիայի հետ համատեղ աշխատանքի արդյունքում էլ ստեղծվում է Ուրբաթ-համերգի նախագիծը:
Ներկայացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի «Դյուցազնապատում» ուրբաթ-համերգները 2018-2023 թվականներին․․․
- 2018թ․-ի մարտ, ուրբաթ-համերգ՝ «Սասունցի Դավիթ» էպոսից մի հատված
- 2018թ․-ի դեկտեմբեր՝ ուրբաթ-համերգ՝ Հայ հին բանահյուսություն․ ընթերցում ենք առասպելներ և վիպերգեր
- 2019թ․-ի ապրիլ, ուրբաթ-համերգ՝ Թմկաբերդի առումը
- 2020թ․ — Դյուցազնապատումն ընտանեկան դպրոցներում(համավարակի շրջանում)
- 2021թ․-ի մարտ, «Խաղերգով, խաղով՝ Անգեղաց հարսանիք» — Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ գեղեցիկ» դյուցազներգությունը
- 2022թ․-ի ապրիլ, ՝ Էպոսի առաջին ճյուղը՝ Սանասար և Բաղդասարը
- 2023թ․-ի նոյեմբեր՝ «Սասունցի Դավիթ» էպոսից հատվածներ
Նախագիծը շարունակական է։ Այն իր զարգացումը կապրի-կունենա նաև 2024-ին․․․
5․ Կրթական ծրագրերի փոխանակումներ
Կրթական հաջողված նախագծերի փոխանցման հարթակներ են նաև կրթական փոխանակումներով հայաստանյան տարբեր ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունները։ Այս կերպ սովորեցնում ենք, սովորում, փոխանցում ուսումնական նյութերի փաթեթներ և մեթոդաբանություն։ Կրթական փոխանակումներ ծրագրով ուսումնական ճամփորդությունները կարևոր բաղադրիչ են ուսումնական գործընթացում։ Սովորողները դառնում են հայրենաճանաչ, ընդլայնում են իրենց գիտելիքները հայրենագիտությունից, ձեռք բերում նոր ընկերներ, շփման նոր հարթակներ․․․․
Ներկայացնում եմ կրթական փոխանակումներ ծրագրով իրականացրած մեր նախագծերից մի քանիսն իրենց արդյունքներով․․․
Սուրբ Ծննդյան խորհրդով․ Համագործակցային հեռավար նախագիծ Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի միջնակարգ դպրոցի հետ /Կարդում ենք Զահրատ, 2022թ․/
Կրթական փախանակումներով ուսումնական ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք գյուղ․ /Կարդում ենք… Թումանյան, Չարենց, 2023թ․ /
Կրթական փոխանակումներով՝ Եղվարդում…/Աշնանային ընթերցումներ․կարդում ենք Կոմիտաս, Սահյան, 2023թ․/
Կրթական փոխանակումներով՝ Բջնիում․․․/Աշնանային ընթերցումներ․կարդում ենք Կոմիտաս, Սահյան, 2023թ․/
6․ Բառարանընթերցման ֆլեշմոբ
Կրթահամալիրում ունենք միասնական ընթերցողական ֆլեշմոբի օրեր՝ ուսումնական օրացույցով որոշված։ Դրանցից մեկը Բառարանընթերցման ֆլեշմոբն է, որն իրականացնում ենք ամեն տարի փետրվարի 7-ին՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը։ Նախագծի նպատակն է սովորողների մոտ ձևավորել տարատեսակ բառարաններից օգտվելու կարողություններ, հմտություններ, ծանոթանալ բառարանների տեսակներին, կարդալ, ուսումնասիրել դրանք, ծանոթանալ հայ բառարանագիրներին, ստեղծել տարբեր բառարաններ։
Բառարանընթերցման ֆլեշմոբը կրթահամալիրում՝
- Բառարանընթերցման ֆլեշմոբը 2018-2022 թվականներին
- Ֆլեշմոբին իրենց մասնակցության մասին պատմում են սովորողները(2022թ․)
- Բառաանընթերցման ֆլեշմոբը 2023 թ․-ին
7. Ռադիո և TV նախագծեր
Իրականացրած յուրաքանյուր նախագծի հաջողված լինելը կախված է դրա ճիշտ լուսաբանումից, հանրայնացումից, տարածումից։ Կրթահամալիրի դպրոցներն ունեն իրենց ռադիո և TV խմբագրությունները, որտեղ տեղ են գտնում ոչ միայն նախագծային, այլև կրթահամալիրյան տոների, ծեսերի, համերգների, կարևոր իրադարձությունների լուսաբանումներ։ Լրագրող-սովորողները շաբաթվա հաղորդումների ընթացքում պատմում են կրթահամալիրյան անցուդարձի, կարևոր ու հետաքրքիր իրադարձությունների, իրենց իրականացրած նախագծերի մասին։
Այսպիսի լուսաբանումներ է իրականացնում Հյուսիսային դպրոցի «Հյուսիսափայլ» խմբագրությունն իր «Հյուսիսափայլ ռադիո» և «Հյուսիսափայլ TV» ուղղություններով, որի հաղորդավարները 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ են։
Ապրելով ծանր օրեր, պատերազմ, Արցախի կորուստ՝ ազգայինը, մեր ինքնության պահպանումը էլ ավելի պետք է արժորել, կարևորել։ Հեղինակային մանկավարժության իմ գործիքով, նախագծերի այսպիսի փաթեթով ես էլ որպես մանկավարժ հավատարիմ կմնամ իմ գործին՝ շարունակելով փոխանցել մեր հոգևոր ժառանգությունը, կարևորելով մեր ինքնության պահպանումը։