Կրթության որակի գնահատման փորձագետները նշում են հանրակրթական հաստատություններում որակի ապահովման առանցքային կետերը, որոնցից են ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու աջակցությանն ուղղված գործողությունները, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջությանն ուղղված նախաձեռնությունները։
Այս հարցադրումով սկսեմ կրթահամալիրում Գարնանային մանկավարժական ճամբարի մասին հաշվետվությունը։
Ուսումնական օրացույցով սովորողների արձակուրդային շաբաթները՝ աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային (հունիս), դասավանդողների համար աշխատանքային են համարվում։ Կրթահամալիրում այդ շաբաթներին կազմակերպվում են Մանկավարժական ճամբարներ։ Ճամբարների բովանդակությունը որոշվում է դասավանդողների հետ քննարկումների արդյունքում։ Ճամբարի ծրագիրը և աշխատակարգը, Մանկավարժության կենտրոնի ներկայացմամբ, հաստատում է կրթահամալիրի տնօրենը։
2024 թ. գարնանային ճամբարը կազմակերպվեց մարտի 25-29-ին: Ճամբարի բովանդակությունն ուներ հետևյալ ուղղությունները.
- Ընդհանուր պարապմունք,
- Պարտեզապուրակային աշխատանքներ դպրոցների բակերում,
- Երկրագործական աշխատանքներ Սարալանջում,
- Միջավայրի խնամքի աշխատանքներ դպրոցներում,
- Մանկավարժական խորհուրդներով քննարկումներ,
- Մասնագիտական խմբերով քննարկումներ,
- Մասնագիտական զարգացման սեմինարներ,
- «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար,
- Մանկավարժական ճամբար Արատեսում,
- Անհատական աշխատանք։
Ճամբարի աշխատակարգով օրը կազմված էր երկու մասից՝
1-ին մաս՝ 9։00. գործունեություն Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում, Միջին դպրոցում, Վարժարանում։
Դպրոցներում աշխատանքը մի քանի ուղղություններով էր.
Միջավայրի խնամք՝
- Դասասենյակների, կաբինետների, արհեստանոց-արվեստանոցների մաքրություն, թարմացում, նորացում, գույքի նորոգում.
- Պարտեզապուրակային աշխատանք։ Այս աշխատանքը շուրջտարյա է, որին մասնակցում են սովորողները։ Սովորողների բացակայության դեպքում աշխատանքը ստանձնում են մեծահասակները՝ պարտիզպանի ղեկավարությամբ, փոքր խմբերով։
Մասնագիտական քննարկումներ՝
- Դպրոցի ղեկավարի հետ քննարկում։ Դպրոցի ղեկավարը հանդիպումներ է ունենում դասավանդողների հետ՝ կոնկրետ թեմայի կամ հարցի շուրջ քննարկում կազմակերպում։
- Գործընկերների հետ քննարկում։ Դասավանդողները փոքր խմբերով քննարկումներ են կատարում դասարանի, խմբի, նախագծի, սովորողի մասին։
- Մենթորական աշխատանք։ Մենթորական աշխատանքը սկսնակ և փորձառու դասավանդողի եռամսյա աշխատանք է, որի ընթացքում մենթորը աջակցում է սկսնակ ուսուցչին, օգնում պլանավորել և ամփոփել աշխատանքը, կազմել նախագծեր։ Ճամբարային փուլը հարմար է ավելի հանգիստ և անշտապ քննարկումների, աշխատանքի համար։
- Անհատական աշխատանք։ Այս աշխատանքի բովանդակությունը որոշում է դասավանդողը․ մատենավարություն, բլոգային աշխատանք՝ սովորողների բլոգների ուսումնասիրություն, նախագծային աշխատանքների ամփոփում և նորի պլանավորում։
Դասավանդողների աշխատանքն ընդհատվում է ընդմիջումով։ Հեղինակային ծրագրի կարևոր ձեռբերումներից է ինչպես սովորողների, այնպես էլ աշխատողների ինքնասպասարկումը: Աշխատողները, բաժանվելով փոքր խմբերի, կազմում են շաբաթվա ճաշացանկը և դպրոցի խոհանցում իրենք են պատրաստում ընդմիջման սնունդը։ Նշեմ այսպիսի կազմակերպման կարևորությունը․
Դասավանդողը, մանկավարժական աշխատողը, մասնագետը, ղեկավարը
- կարողանում է իր խոհանոցային փորձով կիսվել գործընկերների հետ․ փոխանցել բաղադրատոմսեր, ցուցադրել խոհարարական վարպետություն,
- պատրաստում է գործընկերների համար, հյուրասիրում,
- լիցքաթափվում է, կտրվում դպրոցում իր ուսուցչի դերի պարտականությունից, ներկայանում է իր այլ դերով։
Աշխատողներին ընդմիջումը կազմակերպելու համար աջակցում է կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը։
Աշխատանքային օրվա երկրորդ կեսը դասավանդողներն անց են կացնում կրթահամալիրի մայր դպրոցում հետևյալ ժամատախտակով՝
12։ 00 -12։ 45՝ մասնակցություն մասնագիտական խմբերով հավաքներին.
- Դասվարներ
- Օտար լեզուներ դասավանդողներ. 3-4
- Մայրենիի մասնախումբ․ 3-2
- Գեղարվեստի մասնախումբ․ Արտասահման
- Մաթեմատիկա դասավանդողներ․ 3-1
- Բնագիտություն դասավանդողներ՝ ըստ օրվա աշխատակարգի
- Պատմություն և հասարակագիտություն դասավանդողներ. 2․4
- Էկոլոգիա, հայրենագիտություն և աշխարհագրություն դասվանդողներ. 2․3
- Երաժշտության, պարի ու ծեսի մասնախումբ․ Երգի սրահ
- Աջակցության մասնագետների խումբ․ կենտրոնական ընթերցասրահ
- Մարզիչներ․ Միջին դպրոց, ակումբ
- Երկարացված օրվա կազմակերպիչների մասնախումբ․ Արևելյան դպրոց, Վերնատուն
- Կազմակերպիչների, ուսուցչի օգնականների մասնախումբ (երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի). Արևելյան դպրոց, մարզադահլիճ
Մասնախմբերում
- քննարկվում են հաջողած նախագծերը, նախաձեռնությունները։ Մասնախմբի ղեկավարը, ծանոթ լինելով դասավանդողների նախագծերին և ընթացքին, կազմակերպում է քննարկում, որի ընթացքում դասավանդողները գործընկերներին ներկայացնում են իրենց հաջողությունը, իրենց յուրացրած նոր գործիքը, մշակած մեթոդը, ինչպես նաև նշում կատարված աշխատանքի թերությունը կամ այն, ինչը պլանավորել էր և չստացվեց, փորձում է նշել պատճառը, իր փորձը փոխանցում մյուսներին,
- պլանավորվում, մշակվում են նոր նախագծեր․ այսպիսի քննարկման շնորհիվ ծնվում են նոր գաղափարներ, նախագծեր և նախաձեռնություններ, դասավանդողները միասին աշխատելով սովորում են իրարից, միասին պլանավորում համագործակցային նախագծեր,
- քննարկվում են ուսումնական պլանները և կարգերը․ հիմքում ունենալով մեկ ուսումնական տարվա փորձը՝ դասավանդողները անում են առաջարկներ, որոնք հետո քննարկվում են, և արդյունքում նոր ուստարվա համար արվում լրամշակումներ։
Մասնախմբերի հավաքների օրացույցում առանձնակի տեղ ունի կրթահամալիրի մանկավարժական ակումբը, որին մասնակցում են 2023-2024 ուսումնական տարում կրթահամալիր ընդունված դասավանդողները: Մանկավարժական ճամբարին Մանկավարժական ակումբը ամենից մարդաշատն էր:
12։50 – 13։30՝ մասնակցություն մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքներին.
- Համընդհանուր ներառում․ կենտրոնական ընթերցասրահ
- Առաջին բուժօգնություն․ Արևելյան դպրոց, մարզադահլիճ
- Ձիավարություն, հիպոթերապիա ․ ագարակ
- Համակարգչային գրագիտություն․ Հյուսիսային դպրոց
- Moodle նոր ուսումնական հարթակ․ ՏՏ լաբ
- Մոնտաժային ծրագրերի ուսուցում․ Վարժարան, ընթերցասրահ
- Պարատուն․ Մայր դպրոց, պարասրահ
- «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ․ «Սեբաստիա» համերգասրահ
- «Սեբաստացիներ» վոկալ համույթ. Մայր դպրոց, երգի սրահ
- Քանդակի ակումբ․ Քանդակի դպրոց
- Նկարենք միասին․Արտասահման
- Լինոփորագրություն․ Արտասահման
- Կավագործություն․ Մայր դպրոց, Բրուտանոց
- Ոսկեգործության լաբորատորիա
Մասնագիտական զարգացման սեմինարները գարնանային ճամբարի ընթացքում ունեին մի քանի ուղղություն։ Խմբերը ձևավորվեցին երկու սկզբունքով՝
- ըստ դասավանդողի նախասիրության,
- դպրոցի ղեկավարի որոշմամբ դասավանդողն ընդգրկվեց խմբերից մեկում:
Մասնագիտական զարգացման սեիմնար-պարապմունքների շարքում տեխնոլոգիական գործունեությունն ընդգծված էր. առաջակվող պարապմունքների բովանդակությունը պայմանավորված էր ուսումնական օրացույցով որոշված «Ձոն» նախագծով։ Տեխնոլոգիական ակումբներում ընդգրկված դասավանդողների աշխատանքները կցուցադրվեն «Ձոն» ցուցահաանդեսին, Մայիսյան հավաքին։
Մասնագիտական զարգացման սեմինարի շարքում առանձնակի նշանակություն ունի առաջին բուժօգնության սեմինարների շարքը։ Քանի որ կրթահամալիրում հեղինակային ծրագրով ճամփորդությամբ ուսուցումը ուսումնական պլանի բաղադրրիչ է և դրա կազմակերպիչները և պատասխանատուները դասավանդողներն ու կազմակերպիչներն են, ուստի կարևոր ենք համարում, որ բոլորը տիրապետեն առաջին բուժօգնության հմտություններին։
Բլոգներով, թվային միջոցներով ուսուցումը, մեդիակրթությունը թելադրում են, որ դասավանդողները պարբերաբար թարմացնեն իրենց գիտելիքները ՏՀՏ բնագավառի վերաբերյալ։ ՏՀՏ բնագավառին վերբերող երեք տարբեր ուղղություններով պարապմունքների մասնակցեցին դասավանդողները: Սեմինար-պարապմունքներից «Համակարգչային գրագիտություն» քառօրյա պարապմունքը վարեց Հյուսիսային դպրոցի մասնագիտությամբ ծրագրավորող ծնողը։
Երկարացված օրվա կազմակերպիչների մի խմբի համար ուսումնական ագարակում ձիավարության պարապմունքները կազմակերպվեցին ամեն օր: Մասնակիցները պատրաստվում են Մայիսյան հավաքին ներկայացնել իրենց հմտությունները:
Ուսումնական հաստատությունում աշխատող, դասավանդող մասնագետների աշխատանքի առանձնահատկությունները հայտնի են։ Կարևոր ենք համարում, որ աշխատանքի ընթացքում դասավանդողները չմոռանան և հոգ տանեն իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության մասին։
Այդ նպատակով կրթահամալիրում գործող մարզական ակումբները բաց են նաև դասավանդողների համար: Թենիսի, լողի պարապմունքներից բացի, Արևելյան դպրոց-պարտեզի մարմնամարզական դահլիճում տեղադրված են մարզասարքեր, որոնցով աշխատողները կարող են մարզվել:
Առողջությանն ուղղված նախաձեռնություններից է դասավանդողների մի խմբի հետ նաև Ֆրանսիացի հոգեբան, արտթերապևտ Դարիա Ժումելի աշխատարանը:
Եվ, իհարկե, օգտակարի և հաճելիի համատեղմամբ, դասավանդողների և սովորողների — խումբ եռօրյա-քառօրյա ճամփորդական նախագծերով արձակուրդն անցկացրեց Հայաստանի տարբեր կողմերում, նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսիում:
- Ուսումնական գարունը Թբիլիսիում — Միջին և ավագ դպրոցներ, Ռինա Շագինյան և ընկերներ (մարտի 25-28)
- Հարավի ճամփորդները Արատեսում. Աննա Թամրազյան և ընկերներ (մարտի 25-27)
- Եռօրյա ճամբար. Արարատի մարզ, Ուրցաձորի կենսաբազմազանության պահպանման կենտրոն. Վարժարան, Էմանուել Ագջոյան և ընկերներ (մարտի 26-28)
- Եռօրյա ճամբար. Արագածոտնի մարզ, Թալինի տարածաշրջան. Վարժարան, Վարդան Կարապետյան և ընկերներ (մարտի 26-28)
- Եռօրյա ուսումնահայրենագիտական ճամփորդություն Տավուշի մարզ, ք․ Դիլիջան. Միջին դպրոց, Անահիտ Մելքոնյան և ընկերներ (մարտի 26-28)
- Եռօրյա ուսումնահայրենագիտական ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում. Քոլեջ, Վարժարան, Մարիաննա Գևորգյան և ընկերներ (մարտի 26-28)
- Քառօրյա հայրենագիտական-բնապահպանական, ուսումնական ճամփորդությունը Սյունիքի մարզ՝ Կապան, Մեղրի. Վարժարան, Մարթա Ասատրյան և ընկերներ (մարտի 26-29)
- Տարատարիք սովորողների ուսումնական ճամփորդություն Շիրակի մարզ, քաղաք Գյումրի․ Վարժարան, Լիլիթ Յախինյան և ընկերներ (մարտի 27-29)
- Տարատարիք սովորողների ուսումնական ճամփորդություն Տավուշի մարզ, քաղաք Իջևան․ Վարժարան, Սամվել Թամազյան և ընկերներ (մարտի 27-29)
- Արարատի մարզ, Տափի կամ Գևորգ Մարզպետունու ամրոց․ Լաերտ Գրիգորյան և ընկերներ (մարտի 27)
- Տարատարիք սովորողների ուսումնական ճամփորդություն Շիրակի մարզ, քաղաք Գյումրի․ Արևելյան դպրոց, Իվետա Ջանազյան և ընկերներ (մարտի 27-28)
Մանկավարժական ճամբարի վերջին օրն սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ ուսումնական ժամերգությամբ և ամփոփվեց Մարմարյա սրահում՝ դասավանդողների գարնանային համերգով: