Ակումբային հավաքին ներկայացնում են Աշոտ Բլեյանը, Մարգարիտ Սարգսյանը։

  1. Մեջբերումներ
    • Հեղինակային կրթական ծրագրից
      • Կրթահամալիրի կանոնադրությունից (կետ 12).
        «Կրթահամալիրի նպատակներից բխում են կրթահամալիրի` ՀՀ օրենսդրությանը չհակասող հետևյալ խնդիրները`
        — անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության ստեղծում և կիրառում.
        — հաղորդակցության մանկավարժության մշակում, կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ»:
  2. «Մեդիալաբում» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հարցազրույցը՝ Դպրոցը պետք է հիմնված լինի ուսուցչի ու սովորողի ընկերության վրա…. 
  3. Կրթահամալիրի հեղինակային փորձից
    Հեղինակային կրթական ծրագրի հիմքում հենց ընկերությունն է, որը ստեղծվում է միասին ապրելով, բացահայտելով, սովորելով․
    • Կրթահամալիրի կառավարման խորհուրդը, մասնաժողովը, դպրոցների, քոլեջի մանկավարժական խորհուրդները իրենց որոշումները կայացնում են ոչ թե քվեարկությամբ, այլ համաձայնությամբ։ Համաձայնությունը ստեղծվում է քննարկումների, միմյանց լսելու ընթացքում, որտեղ առաջ է մղվում սովորողը, նրա շահը։ 
      Բոլոր նիստերը՝ առկա, թե առցանց, բաց են, մատչելի։
    • Բլեյան դպրոցը թափանցիկ, բաց միջավայր է. շենքերը՝ առանց ներքին պատերի, խուլ դռների, բակերը՝ առանց ցանկապատի, բաց է mskh.am մեդիամիջավայրը՝ իր գրադարանով։ Ուսուցումը կազմակերպվում է ուսուցիչների, սովորողների, նախագծային խմբերին ուսումնական բլոգներով։ Այս բաց միջավայրում ապրող-գործող սովորողը չի վախենում իր մտքերն արտահայտելուց, դրանք բաց ու հանրային ներկայացնելուց։ Ուսուցիչը չի վախենում ստեղծելուց, ուսումնասիրելուց, իր իրականացրած նախագիծը ձևակերպելուց-իրականացնելուց-ներկայացնելուց։ 
    • Կրթական ծրագրի մանկավարժական աշխատողը իր գործի հեղինակն է, որ համոզված է, որ «ամենալավ ու ամենախորը բարոյական դաստիարակությունն իրապես այն է, որ ստանում ես ուրիշների հետ պատշաճ հարաբերությունների մեջ մտնելով, համատեղ աշխատելով ու մտածելով»։ Կրթական ծրագրի մասնակիցները գիտակցում են, որ չափազանց բարձր է ընտանեկան միջավայրի ազդեցությունն ուսման նկատմամբ երեխայի վերաբերմունքի ձևավորման հարցում։  
    • Դպիր մանկավարժական ամսագիրը՝ որպես ուսուցչի փորձի բաց, անվախ փոխանցման համակարգ։ 
    • Ստեղծող, հետազոտող ուսուցչի փորձի ներկայացում, այլոց փորձի թարգմանություն։ Գործող ուսուցչի փորձ, որը կենդանի է, իրական, ու ուսուցիչ, որը չի վախենում դա ներկայացնելուց, վրիպելուց, դուր չգալուց։ 
    • Մենթորությունը՝ որպես միմյանց օգնելու, անընդհատ աշխատելու ձև։ Ուսուցիչ մենթորների-ընկերների լաբորատորիա՝ որպես զույգով աշխատելու, իրական կյանքում միմյանց հմտություններ փոխանցելու ձև։ 
    • Սովորողի համար ընտրության լայն հնարավորություն իր անհատական պլանով՝ տնային աշխատանքի, ընտրությամբ գործունեության-դասընթացի-ակումբի, ուսուցման կազմակերպման ձևի, մարզական ակումբի, օտար լեզուների, ուսումնական նախագծի, ավագ դպրոցում՝ նաև հետազոտական աշխատանքի, յուրաքանչյուր դասընթացը վարող ուսուցչի՝ որպես այլընտրանք պետական հանրակրթական ծրագրի դաս-դասարանային կազմակերպման համակարգի։
    • Սովորողի ինքնահսկումը, ինքնագնահատումը առարկայական ֆլեշմոբների, հանրակրթական ստուգատեսների, ցուցահանդես-համերգ-ներկայացումների միջոցով։
    • Կրթական բաց համայնք։ Ընկերային բացմիջավայրում սխալների, վրիպումների, արտակարգ պատահարների նվազումը, խնդիրների արագ հարթումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով