Կրթությունը՝ որպես մարդկային զարգացման հիմնասյուներից մեկը, մշտապես փոխակերպվում է և նորարարությունների կարիք ունի, որպեսզի կարողանա արդիական մնալ և հասցնել իր նպատակը՝ ապահովել ուսանողների առաջադիմությունն ու անձնական աճը: Որպես Քոլեջի դասավանդող՝ ես մշտապես ձգտում եմ կատարելագործել իմ մեթոդները, մոտեցումները և գտնել նոր ուղիներ՝ ուսանողներին ներգրավելու, խթանելու նրանց հետաքրքրությունը և ապահովելու գիտելիքների խորքային յուրացումը:
Այստեղ կներկայացնեմ իմ հեղինակային կրթական ծրագրի իրականացման փորձը՝ սկսած ինտերակտիվ ուսուցման հարթակների կիրառությունից մինչև ժամանակակից մեթոդների կիրառումը դասապրոցեսում: Ես կկիսվեմ այն նախագծերով և նախաձեռնություններով, որոնք նպաստել են ուսանողների առաջադիմությանը և կրթական մակարդակի բարձրացմանը մեր Քոլեջում: Կներկայացնեմ այն ձեռքբերումները, մարտահրավերները և խոչընդոտները, որոնց առնչվել եմ ուսումնական գործընթացում, և դրանք հաղթահարելու համար կիրառած մեթոդները:
Ստորև շարադրված հոդվածը օգտակար է ոչ միայն իմ գործընկեր դասավանդողների համար, այլև կրթության ոլորտի մասնագետների և ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայի և դրան հարակից առարկաների, տնտեսագիտության, ինֆորմատիկայի և կրթական տեխնոլոգիաների ոլորտների զարգացման հեռանկարներով: Հուսով եմ, որ իմ փորձը և ձեռքբերումները կոգեշնչեն և կաջակցեն մյուսներին՝ իրենց սեփական կրթական ուղիներում։
Այսպիսով՝ ավանդական լսարանում տեղեկատվության տարածումը հաճախ հետևում է միակողմանի մոտեցմանը, որը քիչ տեղ է թողնում անհատականացված ուսուցման փորձի համար: Այնուամենայնիվ, Քոլեջում կիրառելով դասավանդման ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են ակտիվ ուսուցումը, նախագծային ուսուցումը, մեդիակրթության ընձեռնած հնարավորությունները, ես կարողացել եմ ստեղծել դինամիկ միջավայր, որտեղ ուսանողները ակտիվ դեր են ստանձնում սեփական ուսուցման մեջ: Ակտիվ ուսուցման ռազմավարությունները, ինչպիսիք են խմբային քննարկումները, խնդիրների լուծման ալգորիթմիկ մտածողության զարգացումը և գործնական վարժությունները, խրախուսում են ուսանողներին ակտիվորեն մասնակցել ուսումնական գործընթացին: Զարգացնելով համագործակցության և քննադատական մտածողության հմտությունները՝ այս մեթոդները խորացնում են ուսանողների ըմբռնումը մաթեմատիկական և հաշվողական հասկացությունների վերաբերյալ:
Դասասենյակը, որտեղ ուսանողները դասընթացի նախապես տրամադրվող նյութերով են ուսուցանվում, ինձ թույլ է տալիս ավելի բովանդակալից քննարկումներ ունենալ դասաժամի ընթացքում: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս դասաժամը տրամադրել քննարկումներին, դասավանդման գործընթացը հեշտացնելուն, հարցերին պատասխանելուն և անհատականացված արձագանքներ տրամադրելուն՝ դրանով իսկ առավելագույնի հասցնելով ուսանողների ներգրավվածությունը և ըմբռնողականությունը՝ հատկապես մոդուլային առարկաների ուսումնասիրման գործում։
Նախագծերի վրա հիմնված ուսուցումն ուսանողներին հնարավորություն է տալիս կիրառել տեսական գիտելիքները իրական խնդիրներ լուծելիս՝ խթանելով ստեղծագործականությունը, նորարարությունը և միջառարկայական մտածողությունն ու կապերը: Համատեղ նախագծերի միջոցով ուսանողները զարգացնում են այնպիսի հիմնարար հմտություններ, ինչպիսիք են խնդիրների լուծումը, հաղորդակցությունը և թիմային աշխատանքը՝ նախապատրաստելով նրանց հետագա մասնագիտական հաջողությունների հասնելուն:
Ի լրումն ժամանակակից ուսուցման մեթոդների և թվային տեխնոլոգիաների կիրառման, ժամանակակից մանկավարժական մոտեցումների կիրառումը էական է նաև ԿԱՊԿՈւ (կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող) ուսանողներիների համար ուսանողակենտրոն միջավայր ստեղծելու համատեքստում: Այսպիսով՝ ուսումնական պրոցեսը կազմակերպվում է այնպես, որ ինչպես կրթության մեջ դժվարություններ ունեցող երեխաները հարմարեցվեն խմբին, այնպես էլ խումբը հարմարեցվի իրենց՝ պայմանավորված այն ԱՈՒՊ-ներով (անհատական ուսուցման պլաններ), որոնք կազմվել են հենց իրենց համար՝ արդյունավետ դարձնելով մասնագիտական գիտելիքների փոխանցումը դասապրոցեսի ընթացքում։ Ակտիվ ուսուցման, բազմազանության, ակադեմիական արդարության, ներառման և մշակութային առանձնահատկություններին արձագանքող ուսուցման սկզբունքները ներառելով՝ ես ձգտում եմ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլոր ուսանողներն իրենց գնահատված, հարգված և հաջողության հասնելու ընդունակ զգան: Ակտիվ ուսուցման սկզբունքներն ընդգծում են ուսուցման գործընթացում ուսանողների ներգրավվածության, մասնակցության և համագործակցության կարևորությունը:
Որպես մաթեմատիկա և հարակից առարկաներ, համակարգչային գրագիտություն, տնտեսագիտություն դասավադող դասախոս, ժամանակակից դասավանդման մեթոդների, թվային տեխնոլոգիաների և ժամանակակից մանկավարժական մոտեցումների ինտեգրումը մեծ դեր է ունեցել իմ ուսանողների կրթական որակի բարձրացման համար: Ստեղծելով դինամիկ և գրավիչ ուսումնական միջավայրեր, օգտագործելով թվային ուսումնական գործիքներն ու ռեսուրսները, ինչպես նաև ակտիվ ուսուցման, բազմազանության, արդարության և ներառման սկզբունքները, ես ձգտում եմ ուսանողներին խրախուսել դառնալ քննադատական մտածողներ, խնդիրներ լուծողներ և սովորողներ անընդհատ փոփոխվող աշխարհում: Շարունակական մտորումների, հարմարվողականության և նորարարությունների միջոցով ես հավատարիմ եմ խրախուսելու և ունենալու ներառող և հավասար հնարավորություններով կրթական միջավայր, որտեղ բոլոր ուսանողները հնարավորություն կունենան առաջադիմելու և հաջողություններ գրանցելու:
Ստորև ներկայացված են 2023-2024 ուսումնական տարում Քոլեջում իրականացված առարկայական ծրագրերի և մոդուլների ուղղությունները: Ծրագրերն ու մոդուլները մշակվել են պետական չափորոշիչների հիման վրա՝ ապահովելով որակյալ և արդիական կրթական բովանդակություն: Հաշվի առնելով ժամանակակից կրթության պահանջները և նախագծային մոտեցման կարևորությունը, յուրաքանչյուր թեմայի վերջում ավելացվել են համապատասխան նախագծեր, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառելու իրենց ստացած գիտելիքները պրակտիկ միջավայրում: Դասավանդումն իրականացվել է անհատական աշխատաժամանակի հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ և նպատակային մոտենալ ուսանողների կարիքներին և ապահովել նրանց առաջադիմությունը։
2023-2024 ուսումնական տարվա ուսումնական ծրագրերն ու մոդուլները ներկայացնեմ ստորև.
- Մաթեմատիկա (1-ին կուրս)
- Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն (1-ին կուրս)
- Մաթեմատիկական անալիզի տարրեր (2-րդ կուրս)
- Անալիտիկ երկրաչափության տարրերը (2-րդ կուրս)
- Ալգորիթմերի տարրերի կիրառությունը (2-րդ կուրս)
- Տնտեսագիտության հիմունքներ (2-րդ կուրս)
- Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի կիրառությունները (3-րդ կուրս)
- Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա (3-րդ կուրս)
Հարկ եմ համարում նշել, որ 2023-2024 ուսումնական տարին եղել է հագեցած և լի զանազան մարտահրավերներով։ Կանդրադառնամ յուրաքանչյուրին մանրամասնորեն։
Ինքնակրթություն, մասնագիտական կրթություն։ 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում, որպես քոլեջի դասախոս, իմ անձնական և մասնագիտական զարգացումը դարձավ առաջնահերթություն: Ինքնակրթության համար ընտրեցի մի քանի արդյունավետ մեթոդներ և միջոցներ․
- Դասընթացներ և վերապատրաստումներ։
- Մասնակցել եմ «Հայկական վիրտուալ Համալսարան»-ի կազմակերպած «Phython» ծրագրավորման լեզվի դասընթացներին որպես մենթոր, համակարգել եմ ուսանողների աշխատանքը դասընթացի ընթացքում։
- Մասնակցել եմ ՄԿՈւԶԱԿ-ի կազմակերպած հերթական մեթոդական վերապատրաստմանը։
- Գիտական հրապարակումներ, հոդվածներ։ Ուսումնական տարվա ընթացքում ուսումնասիրել եմ հոդվածներ՝
- «Նախաշավիղ» ամսագրից` տարրական մաթեմատիկական պատկերացումների և գիտելիքների ձևավորման մասով,
- dpir.mskh.am կրթահամալիրյան աղբյուրից`
- Մաթեմատիկական խնդիրների քննարկումներ և լուծումներ։ Ամբողջ ուսումնական տարում «Մաթեմատիկական ամսագրի» հավաքների շրջանակներում ուսումնասիրել ենք զանազան թեմաներ, քննարկել և լուծել ենք բազում խնդիրներ, որոնց կարող եք ծանոթանալ հղումով, «Մաթեմատիկա» ամսագրի ամենշաբաթյա հավաքի ամփոփումներով և «Մաթեմատիկա» ամսագրի օրացույցի հրապարակումներին հետևելով։
- Ուսանողների հետ հետադարձ կապի զարգացում։ Ինքնակրթության կարևոր մաս էր նաև ուսանողներից հետադարձ կապի հավաքագրումը և վերլուծությունը։ Տարվա ընթացքում պարբերաբար իրականացնում էի ուսանողների հետ զրույցներ, կարծիքների հավաքագրում և դրանց արդյունքների վերլուծում։ Այս կերպ պարզեցի, թե որտեղ եմ կարիք զգում բարելավվելու, և ինչ ուղղությամբ պետք է զարգանամ։ Հետադարձ կապի հիման վրա անընդհատ նորացնում եմ դասընթացների նյութերը և փոխում ուսուցման մեթոդները։
Ինքնակրթության միջոցով կարողացա ոչ միայն զարգացնել իմ մասնագիտական կարողությունները, այլև բարելավել ուսանողների ուսուցման որակը և հետաքրքրությունը իմ դասընթացների նկատմամբ՝ յուրաքանչյուր ուսումնական շրջանում ավելի հմտանալով դասավանդման մեջ։
Ձեռքբերումներ։ 2023-2024 ուսումնական տարում, որպես քոլեջի դասավանդող, ունեցա մի շարք ձեռքբերումներ, որոնք նպաստեցին ինչպես իմ անձնական և մասնագիտական զարգացմանը, այնպես էլ ուսանողների առաջադիմությանը և կրթական որակի բարձրացմանը։ Ահա մի քանի հիմնական ձեռքբերումներ.
- Ուսանողներին աջակցության և խորհրդատվության հաջողված փորձ, որի շրջանակներում տրամադրեցի անհատական խորհրդատվություններ ուսանողներին՝ օգնելով նրանց լուծել բարդություններ և կատարել ուսումնական նախագծեր, մասնագիտական թարգմանչական նախագծեր, հետազոտական աշխատանքներ, դիպլոմային աշխատանքներ և նախագծեր։ Որպես խորհրդատու մասնակցեցի ուսանողների թիմային նախագծերին՝ ուղղորդելով նրանց ճիշտ ուղղությամբ և տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ։
- Ժամանակակից ուսուցման մեթոդների մշակում և իրականացում․ ինտեգրեցի խմբային աշխատանքներ և նախագծեր դասընթացներում, ինչը նպաստեց ուսանողների համագործակցությանը և թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, օգտագործեցի տարբեր օնլայն ուսուցման հարթակներ, ինչպիսիք են Moodle-ը, Google հարթակը, այլ հարթակներ, որոնք թույլ տվեցին իրականացնել արդյունավետ կրթական աշխատանք։
- Ուսանողների ներգրավվածություն աշխատաշուկային․ խրախուսեցի ուսանողներին արձագանքել աշխատանքի հայտարարություններին, դիմել աշխատանքի համար, օգնեցի կազմել պատշաճ CV-ներ և կազմակերպված ներկայանալ հարցազրույցների։
- Ֆլեշմոբյան աշխատանքները, որպես ուսումնական գործունեության անբաժան մաս, անընդհատ իրականացվող են, ուսանողները ակտիվ մասնակցում են, առաջադրում են խնդիրներ։ Ես, որպես դասավանդող, ևս կազմել և առաջադրել եմ մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ երրորդ մակարդակի համար՝ միաժամանակ ներգրավելով ուսանողներին խնդիրների կազմման և լուծման մեջ՝ իրականացնելով թիմային աշխատանք։ Խնդիրների ընտրությանը մոտեցել եմ ջանասիրաբար, ամենայն հետաքրքրությամբ և ուշադրությամբ, ինչը կարևոր եմ համարում ֆլեշմոբյան պատասխանատուների համար։ Բացի այդ՝ մեծ ձեռքբերում է, որ ուսանողներն ինքնուրույն, առանց դասավանդողի միջամտության ուշադիր հետևում են ֆլեշմոբյան օրացույցին, ինքնավար մասնակցում են ֆլեշմոբներին՝ զուգահեռաբար աշխատելով ուսումնական բլոգում և կատարելով ինքնաստուգման աշխատանքներ։ Իմ կազմած և ներկայացրած աշխատանքներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացրած հղումներում։
- Աշխատանքներ աշխատարաններով։ Արդեն մի քանի ուսումնական շրջան է, ինչ հանրակրթական Դիջիթեքի և Բնագիտատեխնիկական ստուտագատեսի ընթացքում աշխատում եմ աշխատարաններով։ Սա համարում եմ կարևոր ձեռքբերում, քանի որ ուսանողներն ունեն հնարավորություն լրացուցիչ թեմաներ յուրացնելու, որոնք կնպաստեն իրենց հետագա մասնագիտական ունակությունների զարգացմանը, ձեռք կբերեն այնպիսի կարողություններ և հմտություններ, որոնք կզարգացնեն միջառարկայական կապերը, կօգնեն ինտեգրվել աշխատաշուկայում՝ դարձնելով իրենց ավելի ինքնավստահ, բանիմաց, հմուտ ներկայիս մեդիամիջավայրում և կօգնենց նրանց պահպանել առաջատար դիրքերը իրենց մասնագիտական ոլորտում։
- Սովորող սովորեցնող բաղադրիչի կիրառմամբ ուսումնական նախագծերի իրականացում։ Այստեղ ցանկանում եմ առանձնացնել սովորող-սովորեցնող բաղադրիչով նախագծերից «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների հետ SCRATCH բլոկային ծրագրավորման լեզվի ինքնուրույն ուսումնասիրությունը և յուրացումը, որի արդյունքում կազմեցինք խաղեր 5-8 տարեկան երեխաների համար, իսկ ուսանողները ունակ եղան դասավանդել և սովորեցնել ծրագրավորման լեզուն կրտսեր դպրոցների փոքրիկ սեբաստացիներին։
- Լաբորատոր-գործնական ուսուցում։ Կարևորելով լաբորատոր գործնական ուսուցումը՝ «Նախադպրոցական կրթություն» 3-րդ կուրսի ուսանողների հետ իրականցրինք Մաթեմատիկական պատկերացումների և հմտությունների ձևավորմանն ուղղված նախագծային աշխատանքներ նախադպրոցական տարիքի երեխաների համար, որի ընթացքում ուսանողները ինքնուրույն կազմեցին խաղային նախագծեր պարտեզի խմբերի համար, իրականացրեցին ուսումնական նախագծերը, սովորեցին ամփոփել, գնահատել իրենց իսկ կատարած աշխատանքները, ձեռք բերեցին գործնական աշխատանքի հմտություններ։ Նախագիծը շարունակական է, խաղերի փաթեթը դեռ համալրվելու է։ Նախատեսվում է նախորդ տարիների նույն նախագծային աշխատանքներից օգտվելով ստեղծել մաթեմատիկական պատկերացումների և հասկացությունների զարգացմանն ու ձեռքբերմանը նպաստող խաղերի փաթեթ, որը շարունակաբար կլրացվի և կկիրառվի հաջորդիվ՝ ուսանողների կողմից։
- Հետազոտական աշխատանքների ղեկավարում։ 2023-2024 ուսումնական տարում սկիզբ դրվեց հետազոտական աշխատանքների իրականացմանը պետական բոլոր չափորոշիչներին համապատասխան։ «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների հետ ղեկավարել եմ թվով 4 հետազոտական աշխատանք, որոնց գրախոսել են նույն մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, իսկ «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության մասով ղեկավարել եմ թվով մեկ հետազոտական աշխատանք։
- Դիպլոմային նախագծերի ղեկավարում։ Այս ուսումնական տարում ղեկավարել եմ թվով երկու դիպլոմային նախագիծ՝ «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության մասով։ Ուսանողների հետ հետաքրքիր և ծավալուն թեմաներ էինք ընտրել, որի շրջանակներում իրականցրել ենք հետաքրքիր և բովանդակալից գործնական աշխատանքներ, որոնք էլ հենց նախագծերի մեխն են հանդիսանում և ցույց են տալիս գործնական մոտեցումների կարևորությունը ուսումնական գործընթացում։
- Դիպլոմային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովներում ներգրավվածություն։ Այս ուսումնական շրջանում նաև ներգրավվել եմ երկու մասնագիտությունների գծով դիպլոմային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովներում, որը իմ նվիրված աշխատանքի գնահատականն է և ցույց է տալիս իմ նկատմամաբ վստահությունը Քոլեջի ղեկավարության կողմից։
Այս ձեռքբերումները համախմբված նպաստեցին ինչպես իմ անձնական աճին, այնպես էլ ուսանողների առաջադիմությանը և Քոլեջում կրթական մակարդակի բարձրացմանը։
Որպես Քոլեջի դասավանդող, ես կցանկանայի նաև կիսվել այս ուսումնական տարում առաջ եկած դժվարություններով և դրանց հաղթահարման ուղիներով՝ հետևյալ ծրագրային և մոդուլային առարկաների շրջանակներում:
1-ին կուրս
- Մաթեմատիկա։ 1-ին կուրսի մաթեմատիկայի դասընթացի հիմնական դժվարությունը ուսանողների համար մաթեմատիկական մտածողության ձեռքբերման և կիրառման պակասն էր։ Որոշ ուսանողներ դժվարանում էին մաթեմատիկական հասկացությունները կիրառել գործնականում։ Խնդիրները հաղթահարելու համար կիրառեցինք ինտերակտիվ ուսուցման մեթոդներ՝ խմբային աշխատանքներ և պրակտիկ խնդիրներ, իրականացվեցին անհատական խորհրդատվություններ։ Սա ուսանողներին թույլ տվեց տեսնել, թե ինչպես են մաթեմատիկական սկզբունքները կիրառվում իրական կյանքում, զարգացան ուսանողների մաթեմատիկական հմտություններն ու կարողությունները, ուսանողները գրանցեցին դրական աճ իրենց նախկին գիտելիքների նկատմամբ։
- Ինֆորմատիկա և ՏՀՏ հմտություններ։ Այս դասընթացի ընթացքում շատ ուսանողներ հանդիպեցին տեխնիկական խնդիրների և սկզբում դժվարանում էին յուրացնել նոր ծրագրային հմտություններ։ Քոլեջի ուսանողների մեծ մասը այլ հիմնական դպրոցներից էին, իսկ քանի որ կրթահամալիրում մեդիակրթական մթնոլորտ է, սա շատ կարևոր խնդիր էր, որը պետք էր լուծել։ Մեզ օգնության հասան անհատական համակարգիչների կիրառությունը, դասընթացի լավ և հաջորդական մշակված պլանը, որը, ուսանողներին տրամադրելով ժամանակակից գործիքներ և ծրագրային ապահովում, հանգեցրեց սպասելի արդյունքների։ Բացի այդ, կազմակերպեցինք լրացուցիչ դասընթացներ և անհատական խորհրդատվություններ, որոնք թույլ կտան ուսանողներին մուտք գործել աշխատաշուկա՝ ունենալով գիտելիքներ և հմտություններ մեդիաոլորտում։
2-րդ կուրս
- Մաթեմատիկական անալիզի տարրեր։ 2-րդ կուրսում մաթեմատիկական անալիզի ուսուցումը հաճախ հանդիպում էր տեսական բարդությունների, որոնք ուսանողներին թույլ չէին տալիս ամբողջությամբ հասկանալ նյութը։ Դրա հաղթահարման համար սկսեցինք օգտագործել վիզուալացման գործիքներ, ինչպիսիք են գրաֆիկական ծրագրերը և ինտերակտիվ տեսանյութերը։ Սա ուսանողներին թույլ տվեց ավելի հեշտությամբ տեսնել և հասկանալ բարդ մաթեմատիկական կառուցվածքները։
- Անալիտիկ երկրաչափության տարրերը։ Անալիտիկ երկրաչափության դասընթացում ուսանողները հաճախ դժվարանում էին պատկերացնել տարածական հարաբերությունները և կոորդինատային համակարգերը։ Դրա համար մենք օգտագործեցինք վիզուալ մոդելներ և մասնավորապես GeoGebra ծրագիրը՝ օգնելով ուսանողներին տեսնել և կիրառել երկրաչափական հասկացությունները։
- Ալգորիթմերի տարրերի կիրառությունը։ Ալգորիթմերի ուսուցումը պահանջում էր, որ ուսանողներն ունենային լավ զարգացած ծրագրավորման հիմունքներ, ինչին բոլորը չէին տիրապետում։ Ուսանողներին աջակցելու համար կազմեցի հատուկ ուսումնական փաթեթներ, որոնցով էլ ուսումնասիրեցինք դասընթացը։ Ներդրված էին նաև օնլայն ռեսուրսներ, որոնք ուսանողներին հնարավորություն տվեցին ինքնուրույն պարապել։ Իրականացրեցինք սովորող սովորեցնող բաղադրիչով նախագծեր, որի ընթացքում ուսանողները ինքնուրույն սովորեցին SCRATCH բլոկային ծրագրավորման լեզուն, ստեղծեցին խաղեր և կարողացան դասավանդել փոքրիկ սեբաստացիներին։
3-րդ կուրս
- Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի կիրառությունները։ Այս դասընթացը ուսանողների համար դժվարություններ էր ստեղծում իր բարդ տեսական և կիրառական բաղադրիչների պատճառով։ Մենք կազմակերպեցինք խմբային քննարկումներ և բերեցին իրական կյանքի օրինակներ, ինչպիսիք են բարդ տոկոսների հաշվարկը, ներդրումների վերլուծությունը, որոնք օգնում էին ավելի լավ հասկանալ և յուրացնել դասը։
- Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա։ Ուսանողները երբեմն դժվարանում էին կապակցել տեսական գիտելիքները գործնական կիրառությունների հետ։ Ուսուցման մեջ ավելացրինք պրակտիկ դասեր և գործնական նախագծեր, որոնք ուսանողներին օգնեցին տեսնել, թե ինչպես են իրենց գիտելիքները կիրառվում դասավանդման պրոցեսում։
- Տնտեսագիտության տեսություն։ Տնտեսագիտության տեսությունը բարդ է իր բազմաբնույթ թեմաների և մաթեմատիկական մոտեցումների պատճառով։ Դասընթացի ընթացքում կիրառեցինք ժամանակակից դասավանդման մոտեցումներ, ինչպիսին է, օրինակ՝ ուղեղների գրոհի մեթոդը, կազմակերպեցի հետազոտություններ, որոնք օգնեցին ուսանողներին հասկանալ տնտեսական մոդելներն ու տեսությունները։
Վերևում նշված քայլերի միջոցով կարողացա նվազեցնել ուսումնական դժվարությունները և նպաստել ուսանողների առաջադիմությանը բոլոր նշված մոդուլների և ծրագրային առարկաների շրջանակներում, ինչն էլ մեծ ձեռքբերում է յուրաքանչյուր դասավանդողի համար։
Քոլեջի դասավանդողի հեղինակային կրթական ծրագրի նպատակը պետք է լինի բարելավել ուսանողների ուսուցման որակը և բարձրացնել նրանց առաջադիմությունը։ Նախագծային հիմնական ուղղություններով աշխատանքը նպաստել է ուսանողների ավելի ակտիվ ներգրավմանը և ուսուցման գործընթացում նրանց հետաքրքրության բարձրացմանը։ Իմ՝ որպես դասավանդողի անձնական և մասնագիտական զարգացումը թույլ է տվել մշտապես կատարելագործել դասավանդման մոտեցումներս և նոր գիտելիքներ ու հմտություններ կիրառել դասավանդման մեջ։
Ամփոփելով՝ նշեմ, որ հեղինակային կրթական փորձը կարող է ծառայել որպես օրինակ և խթան այլ դասավանդողների և կրթության ոլորտի մասնագետների համար, ովքեր ձգտում են գտնել նոր ուղիներ ուսուցման գործընթացն ավելի դյուրին և մատչելի դարձնելու համար։
Ստորև ներկայացնեմ 2023-2024 ուսումնական տարում կատարած աշխատանքներս ըստ կետերի․
- Յուրաքանչյուր ամսվա աշխատանքային նախագծեր՝ իրենց ամփոփումներով․
- Առաջին ուսումնական շրջան — ամփոփում,
- Երկրորդ ուսումնական շրջան։ Հունվար։ Հանրակրթական Դիջիթեք, Բնագիտատեխնիկական ստուգատես,
- Դիպլոմային աշխատանքերի ղեկավարման սկիզբ,
- Երրորդ ուսումնական շրջան,
- Չորրորդ ուսումնական շրջան։ Հունիս։
- Ուսումնական նախագծեր․
- «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» դասընթացի երկարաժամկետ նախագծային աշխատանքներ 2023-2024 ուստարվա համար,
- SCRATCH բլոկային ծրագրավորման ծրագրի ուսումնասիրություն, ինքնուրույն աշխատանքների կազմում և ներկայացում 2023-2024 ուստարվա համար,
- Մաթեմատիկական պատկերացումների և հմտությունների ձևավորմանն ուղղված նախագծային աշխատանքներ նախադպրոցական տարիքի երեխաների համար 2023-2024 ուատարի,
- Թարգմանչական աշխատանքներ, ինքնուրույն աշխատանքներ։ Քոլեջի կայքի նյութերի հրապարակման աշխատաքներ, պատասխատուներ՝ 1-ին կուրսի ուսանողներ,
- ՀՀ ֆինանսական համակարգը,
- Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք,
- Սեբաստացու օրեր,
- Մասնագիտական ուսումնասիրությունների նախագծեր,
- Դիջիթեքյան նախագծեր․
- Canva հարթակի կիրառում,
- CV, մոտիվացիոն նամակ, ուղեկցող նամակ,
- GeoGebra ծրագրի ուսուցում,
- Սովորող-սովորեցնող բաղադրիչով նախագծեր․
- Scratch բլոկային ծրագրավորման լեզու,
- Խաղեր 5-8 տարեկանների համար,
- Scratch դասընթացի վարում կրտսեր դպրոցում (4-5-րդ դասարաններ)․
- Դավիթ Խալաթյան, Աշոտ Վարդանյան — Արևմտյան դպրոց։ Ամփոփումները՝ Դավիթ Խալաթյան, Աշոտ Վարդանյան,
- Վարդան Մնացականյան, Գեղամ Մարգարյան — Արևելյան դպրոց։ Ամփոփումները՝ Վարդան Մնացականյան, Գեղամ Մարգարյան,
- Արամե Ասատրյան — Ֆրիլանս աշխատաշուկա։
- Համագործակցային նախագծեր․
- «ՀՀ ֆինանսական համակարգը»՝ Հեղինե Խալաթյանի հետ համատեղ,
- Մասնագիտական ֆիլմերի դիտում-քննարկումներ՝ Նելլի Գեղամյանի հետ համատեղ։
- Ուսումնական ճամփորդություններ։ Ամփոփումները և մասնակիցները տես նախագծերում։
- Քայլարշավ դեպի Թեղենյաց վանք,
- Ուսումնական ճամփորդություն դեպի ՀՀ ԿԲ,
- Ուսումնական ճամփորդություն դեպի Պատմության թանգարան։
- Սեմինարներ, կլոր սեղան հանդիպումներ․
Ուսանողների առաջադրանքների և ուսումնական նյութերի փաթեթները հղումներով ստորև.