Ալլընտրանքային հանրակրթական ծրագիր» թեմայով ակումբային հավաքին ներկայացվող տեղեկանքը պատրաստել են Աշոտ Բլեյանը, Մարգարիտ Սարգսյանը։
- Հանրակրթական ծրագիրը սահմանված է ՀՀ օրենքով. «հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները» (հոդված 3.6)։ Այլընտրանքային ծրագիրը նույնպես սահմանված է. «հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիր» (հոդված 3.6.3), այդ թվում՝ «ա. հեղինակային կրթական ծրագիր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր», ընդ որում, այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը «չի տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը առնվազն երեք տարի գործող այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի վրա, որոնք համարվում են երաշխավորված» (ՀՕ-35-Ն, 21.02.2022թ.):
- «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող են ստեղծվել այլ տեսակի ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ փորձարարական-հետազոտական» (Հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 8.3):
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը1 (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է» (կրթահամալիրի կանոնադրություն, կետ 1)։
«Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր` Սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն» (կետ 31):
- Կրթահամալիրի տնօրենի աշխատանքային պայմանագիր (կետ 1.2).
«Տնօրենը պատասխանատու է կազմակերպությունում գործատուի որոշած այլընտրանքային՝ կազմակերպության մանկավարժական աշխատողների կողմից մշակվող, ներդրվող, տարածվող հեղինակային կրթական ծրագրերի, կազմակերպության զարգացման ծրագրի և դրա շրջանակում կրթահամալիրի դասավանդողների կողմից մշակվող և փորձարկվող ծրագրերի, կազմակերպությունում՝ որպես գործատուի փորձարարական-հետազոտական միավորում, իրականացվող մանկավարժական գիտափորձերի համար»:
Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների պաշտոնի նկարագրությամբ, ընդունելության կարգով, աշխատանքային պայմանագրով արձանագրված են կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրի առանձնահատկությունները՝ հեղինակային կրթական ծրագրի ստեղծում, կազմակերպում և տարածում։
Կրթահամալիրի դպրոցի սովորողի, նրա օրինական ներկայացուցչի հետ կնքվող ուսումնառության պայմանագրի նպատակը և առարկան. «Օրենքով սահմանված կարգով Կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային հեղինակային կրթական ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրն ապահովում է կրթություն բոլորի համար, Օրենքով երաշխավորված` հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը Սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին։ Ծրագիրն ուղղված է նաև ստեղծագործական աշխատանքի խթանմանը, Սովորողի վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությանը, հանրակրթության որակի շարունակական բարելավմանը»:
Կրթահամալիրի կառավարման խորհրդի 15 անդամներին առաջադրում են կրթահամալիրի աշխատողների ժողովը (4 անդամ), մասնաճյուղերի ծնողական խորհուրդները (2 անդամ` դպրոց-պարտեզներից, մեկական՝ Միջին դպրոցից և Ավագ դպրոցից), Քոլեջի, Ավագ դպրոցի սովորողների ժողովները (2-ական անդամ): Նախարարությունը նշանակում է իր ներկայացուցիչներին (3 անդամ):
Կրթահամալիրի խորհրդի անդամները առաջադրվում, ընտրվում են փակ քվեարկությամբ (կանոնադրություն, կետ 44)։
- Ծրագրի բաղկացուցիչները՝ ուսումնական պլաններ, ուսուցման կազմակերպման ձևեր, առարկայական ծրագրեր, ուսումնական նախագծեր,որոշվում են, ստեղծվում, հաստատվում են կրթահամալիրի կանոնադրությամբ սահմանված կարգով.
«25. Ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա:
26. Կրթական ծրագրի ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, ուսուցման կազմակերպման ձևերը, գնահատման համակարգը մշակվում են կրթական պետական չափորոշիչների, հենքային ուսումնական պլանների, կրթական ծրագրի չափորոշչի հիման վրա։
27. Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը»։
- Ծրագրի բաղկացուցիչները՝ ուսումնական պլաններ, ուսուցման կազմակերպման ձևեր, առարկայական ծրագրեր, ուսումնական նախագծեր, ուսումնական նյութեր, փաթեթներ, սահանված կարգով հրապարակված-ներկայացված են կրթահամալիրի պաշտոնական կայքում, հեղինակային մանկավարժության լաբորատորիայում, մեդիագրադարանում, «Դպիր» մանկավարժական հանդեսում։ Ուսումնական պլանները ամեն տարի ներկայացվել են նախարարություն։ Հրապարակված են ԴԿՏՀ-ում՝ կրթահամալիրի դպրոցների էջերում, հարթակի անհամապատասխանությունից բխող խնդիրներով։
- Կրթահամալիրի գործունեության 35-րդ տարում արձանագրում ենք, որ հեղինակային կրթական ծրագրի շահառուները անընդհատ աճում են2։ Հեղինակային կրթական ծրագրի սովորողներն ընդունվում են ոչ գիտելիքների ստուգման՝ քննությունների միջոցով, այլ «Մուտք կրթահամալիր» ճամբարով։ Սա վերաբերում է նաև կրթահամալիրում իրենց մանկավարժական աշխատանքը գտնողներին։ ԿԴՏ-ում կրթահամալիրի կազմում գործող Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, Միջին, Ավագ դպրոցների ընդունելության, դասարանների, սովորողների, այդ թվում՝ նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, հեռավար ուսուցման ծրագրում սովորողների ցուցանիշները գրանցված են։ ՄԿՏՀ-ում գրանցված են կրթահամալիրի քոլեջի ընդունելության, ուսանողների ցուցանիշները։
- Հեղինակային կրթական ծրագրի, կրթահամալիրի զարգացման համար որպես ռիսկեր ենք գնահատում հետևյալ խնդիրները, որոնց լուծման սկիզբը համարում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարի ղեկավարությամբ քննարկումը 06.09.2024թ. նախարարությունում, ճանապարհային քարտեզի հստակեցումը ակնկալում ենք կրթահամալիրի 35-րդ տարում՝ որպես նվեր բոլորիս.
- որպես ՀՀ հանրակրթական և այլընտրանքային՝ հեղինակային ծրագրի իրավահավասարության ապահովում.
- Բլեյան բաց ցանցի ստեղծումը՝ որպես սովորողի՝ հանրակրթական ծրագրի ընտրության իրավունքի ապահովում
- ԿԿՏՀ համակարգում հեղինակային կրթական ծրագրի, կրթահամալիրի ցուցանիշների գրանցում
- հանրակրթության ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերում, ԿՏՄ-ի ստուգաթերթերում այլընտրանքային ծրագրերի արտացոլում
- ԴՇՀ-ի միջոցների նպատակային օգտագործման հնարավորություն.
- կրթահամալիրի ֆինանսավորումը՝
- ըստ ուսումնական հաստատությունների՝ բացառելով խտրականությունը.
- ըստ իր կարգավիճակի, կանոնադրությամբ որոշված գործունեության ապահովման համար՝
- հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և տարածման համար.
- նախադպրոցական հեղինակային ծրագրի խմբերի համար.
- լրացուցիչ կրթության՝ ուսումնական կենտրոնների պահպանության համար.
- կրթահամալիրի կրթական օբյեկտների հիմնանորոգումը, կրթահամալիրին ՀՀ կառավարության որոշումով հանձնված հողակտորի նպատակային օգտագործման հնարավորությունը.
- կրթահամալիրի իրավակազմակերպական կարգավիճակի փոփոխությունը։
Լրացում
1. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ
- «Մխիթար Սեբաստացի» փորձարարական հետազոտական միավորումն իրականացնում է առաջին հեղինակային հանրակրթական ծրագիրը հանրապետությունում՝ իր հեղինակային հայցակարգով, կանոնադրությամբ։
- Կրթահամալիրի հիմնադիր տնօրենը, հեղինակային ծրագրի հայեցակարգի հեղինակը, կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի հեղինակ մանկավարժական խմբի ղեկավարը Աշոտ Բլեյանն է՝ Խրիմյան հայրիկի անվան դպրոցում (նախկին՝ 26 կոմիսարների անվան հ. 10 դպրոց) հայագիտական խորացված ուսուցմամբ դասարանների ծրագրի մշակման և կազմակերպման փորձով, 1980-ականների մտավորական Հայաստանի աջակցությամբ։
Պատմությունից՝ - Երևանի Շահումյանի շրջանի թ. 183 միջնակարգ դպրոցը՝ երկլեզվանի՝ ռուսերեն-հայերեն ուսուցմամբ դպրոց, Երևանի նորակառույց հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում գործել է 1984թ.-ից։
- 1988-1989թթ՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության ՄԳԳ «Դպրոց-մանկապարտեզ» ուսումնադաստիարակչական քաղաքային փորձարարական հիմնարկ (ՀԽՍՀ լուսավորության նախարարի 1988թ. մարտի 28-ի N 33-Մ հրաման)։
- 14.07.1989թ. ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի թիվ 12 որոշումը ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության հանրակրթական գիտաարտադրական համալիրի և կրթական հեղինակային հայեցակարգի մասին։
- ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 05.1990թ. N216 որոշումը ՀՍՍՀ ժողկրթության նախարարության «Մխիթար Սեբաստացի» փորձարարական դպրոց-համալիրի մասին
- 21.05.1990թ. ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի թիվ 10/9 որոշումով «Կրթական հայեցակարգի սպասարկում» ճյուղային գիտահետազոտական լաբորատորիա կրթահամալիրում։
- 26.08.1991թ. ՀՀ Բարձրագույն ԿԳ պետական կոմիտեի կոլեգիայի թիվ 77 որոշումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կանոնադրության, համալիրի հանրակրթական դպրոցների 1991-1992 ուսումնական տարվա ուսումնական պլանների և հոգաբարձուների խորհրդի դրույթի հաստատման մասին։
- 19.09.1994թ. ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի թիվ 161 որոշումով հաստատված է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ձեռնարկության կանոնադրությունը։
- 25.04.2003թ. ՀՀ ԿԳ նախարարի 259-Ն հրամանով հաստատված է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, որում ՀՀ ԿԳՆ 15․05․2017թ․ N 533-Ն հրամանով կատարվել են փոփոխություններ։
2. Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատություններում սովորողների թիվը
2024-2025թթ ուսումնական տարի
| Մասնաճյուղ ուսումնական հաստատություն | Իրականացվող կրթական ծրագրերը | Դասարաններ (խմբեր)/ սովորողների, սաների թիվ/ ԿԱՊԿՈՒ սովորողներ |
| Արևելյան դպրոց-պարտեզ | 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների, 1-3-րդ դասարանների («Իմացումի հրճվանք»), 4-5-րդ դասարանների, լրացուցիչ կրթության (երկարացված օրվա ճամբար) | 2 / 44 / 0 1 / 22 / 010 / 244 / 20 9 / 211 / 117 / 180 |
| Արևմտյան դպրոց-պարտեզ | 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների, 1-3-րդ դասարանների («Իմացումի հրճվանք»), 4-5-րդ դասարանների, լրացուցիչ կրթության (երկարացված օրվա ճամբար) | 3 /74 / 0 1 / 24 / 010 / 231 / 15 8 / 190 / 87 / 175 / 5 |
| Հյուսիսային դպրոց-պարտեզ | 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների, 1-3-րդ դասարանների («Իմացումի հրճվանք»), 4-5-րդ դասարանների, լրացուցիչ կրթության (երկարացված օրվա ճամբար) | 2 / 41 / 4 1 / 28 / 08 / 188 / 15 6 / 146 / 116 / 126 |
| Հարավային դպրոց-պարտեզ | 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների, 1-3-րդ դասարանների («Իմացումի հրճվանք»), 4-5-րդ դասարանների, լրացուցիչ կրթության (երկարացված օրվա ճամբար) | 2 / 42 / 0 1 / 29 / 28 / 177 / 15 7 / 147 /77 / 168 / 9 |
| Միջին դպրոց | 6-8-րդ դասարանների, լրացուցիչ կրթության (երկարացված օրվա ճամբար) | 33 / 775 / 352 / 43 |
| Հետազոտական վարժարան (Ավագ դպրոց) | 9-րդ դասարանի (մասնագիտական կողմնորոշման),10-11-րդ դասարանների, 12-րդ դասարանի | 9 / 248 / 7 10 / 266 / 205 / 130 / 4 |
| Քոլեջ | 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական |

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր գործունեությամբ ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ ամրագրված այլընտրանքային կրթական ծրագրերի գաղափարին։ Այն չի սահմանափակվում միայն դասավանդման ավանդական ձևերով, այլ իրականացնում է նորարարական, հեղինակային և փորձարարական մոտեցումներ՝ պահպանելով միևնույն ժամանակ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքները։
Կրթահամալիրի կառուցվածքն ու իրավական կարգավիճակը ցույց են տալիս, որ այն գործում է ոչ թե որպես սովորական դպրոց, այլ որպես զարգացող, հետազոտական և ստեղծագործական կրթական միջավայր։ Այստեղ ուսուցումը դիտվում է ոչ թե միայն գիտելիքի փոխանցում, այլ որպես շարունակական հետազոտություն՝ որտեղ և՛ սովորողը, և՛ ուսուցիչը գտնվում են մշտական ստեղծագործական գործընթացում։
Շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ կրթահամալիրը հնարավորություն է տալիս ընտրելու ուսուցման ձևը՝ լինի այն առկա, հեռավար, առցանց կամ տնային։ Սա ուսուցման նկատմամբ մարդակենտրոն մոտեցման իրական դրսևորում է, երբ կրթական գործընթացը հարմարեցվում է սովորողի անհատական առանձնահատկություններին և կյանքի պայմաններին։
Բացի այդ, տնօրենի և մանկավարժական կազմի դերակատարությունը կրթահամալիրում դուրս է սովորական վարչական կամ դասավանդման շրջանակներից։ Նրանք միաժամանակ հեղինակներ են, փորձարարներ և նորարարներ, որոնք մշակում ու փորձարկում են կրթական նոր մոդելներ։ Սա կրթահամալիրը դարձնում է յուրահատուկ հարթակ՝ նորարար կրթական փորձի ձևավորման և տարածման համար։
Կրթական ծրագրի բաղադրիչները՝ ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսուցման ձևերն ու գնահատման համակարգը, մշակվում և հաստատվում են ներքին մասնագիտական մեխանիզմներով՝ կրթահամալիրի խորհրդի մասնակցությամբ։ Սա ցույց է տալիս, որ կրթահամալիրը ունի լիարժեք ինքնավարություն իր ծրագրային քաղաքականության ձևավորման հարցում, սակայն այնուամենայնիվ գործում է պետական չափորոշիչների շրջանակում։ Շատ կարևոր է նաև ծրագրային գործունեության բաց ու թափանցիկ բնույթը․ բոլոր ծրագրերը, ուսումնական նյութերը, մեթոդական ուղեցույցները հրապարակված են կրթահամալիրի պաշտոնական հարթակներում՝ հասանելի դարձնելով դրանք ոչ միայն ներսում, այլև հանրային քննարկման և կիրառման համար։
Կրթահամալիրը նաև առանձնանում է իր ընդունելության ձևով․ սովորողները չեն ընդունվում քննություններով, այլ «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակցությամբ։ Սա առաջին հերթին ցույց է տալիս կրթահամալիրի հավատը այն գաղափարի նկատմամբ, որ կրթության մեջ առաջնային է սովորողի մոտիվացիան, հետաքրքրությունը և ներուժը, այլ ոչ թե գիտելիքների ստուգումը ձևական քննությամբ։ Այս մոտեցումը ձևավորում է վստահության և համագործակցության մթնոլորտ՝ թե՛ սովորողների, թե՛ ուսուցիչների միջև։
Կարևոր է ընդգծել նաև այն փաստը, որ կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագիրը շարունակում է ընդլայնվել․ աճում է սովորողների թիվը, ընդլայնվում են դպրոց-պարտեզների և մասնաճյուղերի ցանցերը։ Սա ցույց է տալիս, որ հասարակությունը ճանաչում է և վստահում կրթահամալիրի հեղինակային մոտեցմանը։
Որպես ամփոփում, կարող եմ ասել, որ կրթահամալիրի կրթական ծրագիրը ներկայացնում է մի ժամանակակից, բաց և համագործակցային կրթական մոդել, որը հիմնված է ազատության, հավասարության և ստեղծագործականության արժեքների վրա։ Այն ոչ միայն ապահովում է պետական չափորոշիչներին համապատասխան կրթություն, այլև զարգացնում է այն՝ դարձնելով կրթական համակարգը ավելի մարդակենտրոն և նորարար։ Կրթահամալիրը փաստացի հանդիսանում է կրթական փորձարարության և ինքնակառավարման հաջողված օրինակ՝ որտեղ յուրաքանչյուր սովորող և աշխատող հանդես է գալիս որպես համահեղինակ կրթական գործընթացի։