1․Պարզաբանման մեջ նշվում է, որ փոփոխությունների պահանջը առաջացել է մշտադիտարկումների, դպրոցներից ու ուսուցիչներից ստացած առաջարկների հիման վրա, բայց առաջարկները կցված չեն, որևէ տեղ նման քննարկում չի եղել դրված, մենք նման նամակ չենք ստացել։ Անորոշ ուսումնասիրություն է:

2․Որևէ տեղ չի նշվում, թե ինչը չի աշխատել և ինչու․  այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանք է տարվում։

3․Մանրամասն ներկայացվում է ԵՄ երկրների փորձը, բայց նույն մանրամասնությամբ ու փաստերով չկա հայաստանյան դպրոցների փորձի նկարագրություն, էլ չեմ ասում՝ կրթահամալիրի, որի ուսումնական պլանի հիմնական բաղադրիչները ներառվել, բերվել են չափորոշիչ, ու դա փաստ է։ Նախորդ քննարկմանը այս հարցադրումն արել եմ։

4․ Նախագծի մասով նորից նայեցի, չտեսա որևէ ուսումնասիրություն, թե նախագծային աշխատանքը դպրոցներում որքանով է հաջողվել (կան հրապարակված միայն հաջողված նմուշներ), ո՞ր մասը չի հաջողել, և ի՞նչ խնդիրներ կան, արդյո՞ք երկրորդ նախագիծը հաղթահարելի և իրատեսական կլինի։

5․ 12-րդ դասարանի նկարագիրը մեծ մասով մեր ուսպլանի մոտեցումների շարադրանքն է։

6․ Առանձնացնեմ այս ձևակերպումը․ խնդրեմ՝ մեր հասարակագետների կարծիքը․ իմ կարծիքով սա հնարավոր չէ․
10-12-րդ դասարաններում «Հայրենագիտություն», «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները ներկայացվում են Հայաստանի պատմությունը, հասարակական կյանքի ոլորտները և համաշխարհային պատմությունը ներկայացնող մեկ ինտեգրված հիմնական ծրագրով կամ…

8․ 8-րդ դասարանում նշված «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի պարզաբանումը նորից տեսական բնույթ է կրում, գործնական որևէ բաղադրիչի ներառում չտեսա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով