Առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են․
- ուսումնական գործընթացի կազմակերպչական և նորմատիվ կարգավորմանը,
- սովորողների շաբաթական և տարեկան ծանրաբեռնվածության հստակեցմանը,
- ուսումնական ռեժիմների (5-օրյա / 6-օրյա) հավասարեցմանը,
- 12-րդ դասարանի կազմակերպման նոր մոտեցմանը (կիսամյակային բեռնաթափում),
- մասնագիտացված ծրագրերում առողջապահական պաշտպանիչ մեխանիզմների ներդրմանը (պարտադիր ընդմիջում)։
8․ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Առանձնացրել եմ 12-րդ դասարաններին վերաբերվող մի հատված, որը նախկինում չկար ու կարծես մեր ուսումնական պլանից վերցրած լինի։
3) Եթե սովորողը 12-րդ դասարանի առաջին կիսամյակում սահմանված կարգով հանձնել է պետական ավարտական և միասնական քննություները, ապա նույն առարկաների ուսումնառությունը երկրորդ կիասամյակում իրականացվում է հետևյալ եղանակներով․
ա․ հետազոտական աշխատանք.
բ․նախագծային աշխատանք (պարտադիր).
գ․լրացուցիչ ուսումնական առարկայի կամ դասընթացի ուսումնասիրություն (ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացված և երաշխավորված ծրագրի առկայության, ինչպես նաև ուսումնական հաստատության ընտրությամբ սահմանված կարգով երաշխավորված այլ լրացուցիչ ծրագրերի ընտրության դեպքերում),
դ․կամավորական աշխատանք։
Գործող չափորոշիչ և առաջարկվող փոփոխությունները աղյուսակով
| Ուղղություն | Գործող չափորոշիչ | Առաջարկվող փոփոխություն |
| Շաբաթական ծանրաբեռնվածություն (5-օրյա / 6-օրյա) | 5-օրյա և 6-օրյա ռեժիմների համար տարբեր մեկնաբանվող նորմեր | Սահմանվում է նույն նվազագույն և առավելագույն նորմը երկու ռեժիմների համար |
| Դասարանային ծանրաբեռնվածության միջակայքեր | Որոշ դեպքերում հստակություն չկար | Հստակ թվային միջակայքեր՝ ըստ դասարանների (1–12) |
| 12-րդ դասարան | Միասնական ծանրաբեռնվածություն ամբողջ տարվա համար | Տարանջատում ըստ կիսամյակների (I՝ 28–33, II՝ 16–24) |
| Մասնագիտացված ծրագրեր | Ծանրաբեռնվածության գերազանցման դեպքում ընդմիջման պարտադիր պահանջ չկար | Պարտադիր 60 րոպե ընդմիջում ընդհանուր ծրագրի ավարտից հետո, իսկ օրվա համար նվազագույնը 45 ր, առավելագույնը՝ 90ր։ |
| Ուսումնական ընդհանուր ժամաքանակ (աստիճաններով) | Հստակություն չկար | Պահպանվում է, հստակեցվում են միջակայքերը։ |
| Պետական / դպրոցական / ընտրովի բաղադրիչներ | Գոյություն ունեին | Հստակեցվում են հարաբերակցությունները։ |
| Բնագավառային տոկոսներ | Կային, բայց ընդհանուր էր և դպրոցը պետք է ինքը հաշվեր | Պահպանվել են, բայց ճկուն միջակայքեր են նշված, դա հեշտացնում է։ |
| Չափորոշչի գաղափարախոսություն | Կարողունակությունների վրա հիմնված | Չի փոխվում |
Այլընտրանքայինի մասին
- Չափորոշչին համապատասխան՝ մշակվում են հանրակրթական հիմնական, լրացուցիչ և այլընտրանքային ծրագրերը, այդ թվում` առարկայական ծրագրերը, ուսումնական պլանները, դասագրքերը և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր:
- Հանրակրթական տարրական ծրագիրը պետք է միտված լինի ստորև ներկայացված ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներից ոչ ավելի, քան չորսը, այլընտրանքային ծրագրերի իրականացման դեպքում կարող են մանկավարժական հիմնավորմամբ տեղափոխվել հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների բաժին, բացառությամբ 1-ին, 3-8-րդ, 17-19-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 27-րդ, 30-րդ, 33-րդ կետերի:
- Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների հիման վրա ուսումնական հաստատությունները մշակում են ընդհանուր, մասնագիտացված և հատուկ հանրակրթական պետական և այլընտրանքային ծրագրերի ուսումնական պլանները։
- Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ համակարգ:
