Նախագծի Հիմնավորում․
1․ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Հիմնավորման մեջ գրված է՝ ինչը չի փոխվում, բայց գրված չէ փոփոխությունը․․․
Ներքևում ինքս եմ առանձնացրել փոփոխությունները։
2. Ընթացիկ իրավիճակի վերլուծություն և առկա խնդիրները, կարգավորման առարկան.
Մեջբերում․Չափորոշչում շեշտը դրված է ոչ թե առարկայական գիտելիքների պարզ վերարտադրության, այլ այնպիսի համընդհանուր և առարկայական կարողությունների ձևավորման վրա, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարում (քննական մտածողություն, հաղորդակցություն, համագործակցություն, ստեղծագործականություն և այլն)։
Գործող չափորոշչով ստեղծված պետական ծրագրերն ու դասագրքերը սա ինչպե՞ս են ապահովվում, երբ կա մեկ ծրագիր ու մեկ դասագիրք։
Մեջբերում․Կարևորվում է յուրաքանչյուր սովորողի համար հաստատությունում հավասար հնարավորության ստեղծումը, ընդգծվում է կրթության ներառական լինելու սկզբունքը։
Ի՞նչ նկատի ունեն ներառականություն ասելով, կա՞ այդ ներառականությունը, շարունակում են ներառականություն ասելով հասկանալ միայն կարիքով սովորողներին, իսկ ընդհանուր ներառականությո՞ւնը․․․
Մեջբերում․ Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնաքարը ներկայում հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն է՝ ապահովելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքի, ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության, բարձրորակ ուսուցչական համակազմի և դպրոցների թափանցիկ ու արդյունավետ կառավարման ամբողջությունը:
Ներառական ենթակառուցվածք՝ թափացիկ, գրված է, բայց գործողները փակ, պարսպապատ են շարունակում մնալ։ Տեքստը գրված է, բայց ենթադրվում է, վերլուծության մեջ պիտի երևա՝ որտե՞ղ է, ո՞ր ենթակառուցվածքն է, որ համապատասխանում է․․․
Մեջբերում․ Կրթության բովանդակության բարելավմանը զուգահեռ, 2021 թվականից սկսած՝ իրականացվում են ուսուցիչների մասնագիտական զարագացմանն ուղղված միջոցառումներ՝ նաև վերջինների մոտ անհրաժեշտ հմտություններ ձևավորելու, չափորոշչի բուն սկզբունքը սովորողին հասցնելու համար:
Այդ վերապատրաստումներից մեկին ես մասնակցել եմ․ ինչպես գնահատել ուսուցչին դասալսումներով՝ քարե դար, ոչ մի կապ չուներ նոր չափորոշչի, նոր գործիքների հետ․․․Մի քանի պարապմունքից հետո ես ու Մարթան դուրս եկանք․․․
Նեկայացված վերլուծությունները, տոկոսները որտե՞ղ տեսնել, գուցե հղումով լինի, որ ավելի հավաստի լին, թե չէ՝ այսքան տոկոսով ավելացել է․․․ Ի՞նչ գործիքով է, որտե՞ղ է ուսումնասիրությունը․․․
Մեջբերում․ 1․ Փոփոխությունների մի բաժինը վերաբերում է դպրոցի կողմից ուսումնական պլանի կազմման կարգավորումներին։ նայել չափորոշչում։
Նախագծային ուսուցման հետ կապված է փոփոխությունը, բայց դրա վերլուծությունն էլ չի երևում․․․
Մեջբերում․2․Փոփոխությունների մյուս ուղղությունը վերաբերում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի շրջանակում ընդգրկված առարկաների վերանայմանը։ նայել չափորոշչում
մեջբերում․ Գործող ծրագրից դուրս են մնացել պետական անվտանգության, տեղեկատվական անվտանգության, անհատական և կոլեկտիվ անվտանգության հետ կապված հարցերը։ Դասընթացի ծրագիրը չի անդրադառնում նաև առօրյա կյանքում, կենցաղում հանդիպող վտանգներին և դրանց անվտանգային հիմնախնդիրներին։
Ներկայում 8-րդ դասարանում գործող առարկային կփոխարինի ուսումնասիրման շրջանակն ընդլայնված «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկան, որը սովորողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու արդեն 5-րդ դասարանից՝ առավել խորությամբ ուսումնասիրելով տարբեր արտակարգ իրավիճակներ, այդ թվում՝ պատերազմական, և յուրացնել համապատասխան արձագանքնման գիտելիքներ և կարողություններ, իսկ գործնական հմտությունների զարգացումը նախատեսվում է 11-րդ դասարանում՝ ուսումնական ճամբարի շրջանակում: Տեսնե՞ս որտեղից ուսումնական ճամբարի փորձը․․․
Մեջբերում 3․ Փոփոխություն է նաև «Առողջ ապրելակերպ» խմբակը առարկաների ցանկում ներառելը, որով էլ ավելի է ընդգծվում բնագավառում այդ ուղղության բովանդակության կարևորությունը։
Սա էլ կրթահամալիրի փորձն է, առանց հերթական հղման, ,,Տեխնոլոգիա,, դասընթացի մեջ առաջին մոդուլի ձևով․․․
Մեջբերում 4․ Փոփոխությունների հաջորդ ուղղությունը վերաբերում է ավագ դպրոցում հիմնական եւ նպատակային ծրագրերով կրթության կազմակերպման կարգավորումներին։
Ուսումնասիրությունները փաստում են, որ լավագույն փորձ ունեցող կրթական համակարգերում․․․ Կրթահամալիրի փորձը բառացի դրել են ու գրել՝ լավագույն փորձ ունեցող կրթական համակարգերում․․․․
Մեջբերում․ 5․ Ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատուկ խումբ են մասնագիտացված և հատուկ դպրոցները, որոնց կրթական գործըթնացի պլանավորման եւ կազմակերպման վերաբերյալ ևս նախագծում ներկայացվել են հատուկ կարգավորումներ։ Նայել չափորոշչում։
Մեջբերում․ 6․ Նախագծում առանձին կարգավորումներ են նախատեսվել սովորողի ծանրաբեռնվածության նորմավորման համար՝ սահմանելով շաբաթական նվազագույն և առավելագույն ժամաքանակ՝ ըստ դասարանների։
Մեջբերում 7․ Նախագծով առաջարկվում է նաեւ Չափորոշչում հստակ պարբերականությամբ փոփոխություններ իրականացնելու կարգավորում սահմանել,
Մեջբերում 8․Նախագծում իրականցել են նաեւ որոշ խմբագրական փոփոխություններ։
Հիմնավորման փաստաթղթում 8 փոփոխություն առանձնացրի, որը արդեն նայում եմ նախագծում․․․
Հիմնավորման փաստաթղթում հեղինակային, այլընտրանքային ո՛չ միայն կրթական փորձը չկա, այլ՝ բառերն էլ չկան, ինչո՞ւ, Նախագծում, որպես առաջարկ՝ գնահատման գործիքներ, որոնք ԿՏԱԿ համակարգում սպասարկում են այլընտրանքյաին ծրագրին։
Նախագիծը կարդացել եմ համեմատելով՝ նշելով և խմբագրումները, և՛ փոփոխությունները
Նախագիծ
| Գործող | նախագիծ |
| Ընդհանուր դրույթներ | Ընդհանուր դրույթներ |
| Սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները: | Սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները: |
II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ | ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ |
| Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից` 1) ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ. 2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ). 3) հենքային ուսումնական պլան և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ. 4) սովորողների գնահատման ձևեր, սանդղակ, հաշվառման կարգ։ 3. Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: 4. Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով: 5. Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր: 6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը: | 2. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից` 1) ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ. 2) ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածք և ուսումնական պլանի կազմման կանոններ և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ. 3) սովորողների գնահատման սկզբունքներ և ձևեր. 4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ): 3. Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: 4. Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով: 5. Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովը ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր: 6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը: 1) Հանրակրթության պետական չափորոշիչը կարող է վերանայվել ուսումնական հաստատություններում 4 տարին մեկ անգամ իրականացված վերլուծության արդյունքների հիման վրա: |
| I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը: 2. Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի նորմերի և դրույթների համաձայն: 3. Չափորոշիչը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը: 4. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար: 5. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։ | 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ . Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) սահմանում է միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները՝ կարողունակությունները (կոմպետենցիաներ), ըստ կրթական աստիճանների՝ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները, ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման սկզբունքները, սովորողի գնահատման տեսակները, ձևերը և սանդղակը: 2. Չափորոշչին համապատասխան՝ մշակվում են հանրակրթական հիմնական, լրացուցիչ և այլընտրանքային ծրագրերը, այդ թվում` առարկայական ծրագրերը, ուսումնական պլանները, դասագրքերը և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր: 3. Չափորոշիչը նպատակաուղղված է ներառական, հավասարապես որակյալ և հասանելի կրթության քաղաքականության ապահովմանը: 4. Չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են հանրակրթական ծրագրեր մշակողների և դրանք իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություններ) համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից: 5. Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ապահովում են սովորողի անհատական ուսուցման պլանով սահմանված կրթության առանձնահատուկ պայմանները՝ ներառյալ խելամիտ հարմարեցումները (այդ թվում՝ մատչելի ձևաչափերով մշակած ուսումնական նյութեր, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ): |
| VI. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ | 6. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
| 12. Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը նպատակաուղղված է ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորմանը, ներկայացված է բովանդակության բաղադրիչներով, ուսումնական բնագավառներով և որոշակիացվում է ուսումնական առարկաների ծրագրերում: Հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական ծրագրերի աստիճանների՝ ուսումնական բնագավառների ուղղվածությանը համապատասխան առարկայական չափորոշիչների, ծրագրերի միջոցով և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները։ 13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝ 1) գիտելիք. 2) հմտություն. 3) դիրքորոշում. 4) արժեքային բաղադրիչ: 14. Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնառության օբյեկտով և բնույթով, գործունեության և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով: 15. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ ուսումնական բնագավառներով` 1) հայոց լեզու և գրականություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսումնական այլ առարկաներ ուսումնասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության, քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում. 2) հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում. 3) օտար լեզուներ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայանում է մի շարք լեզուներով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, որոնցից առնվազն երկուսի ուսուցումը միտված է աշակերտների շրջանում բազմալեզվության և միջմշակութային իրազեկության խթանմանը։ Բնագավառը շեշտադրում է աշակերտի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը, որտեղ օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է աշակերտին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննադատական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով. 4) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ). բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների կիրառմամբ. 5) հասարակություն, հասարակական գիտություններ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայացնում է մարդկային հասարակության զարգացման ուղին՝ քաղաքակրթությունների ձևավորումից մինչև գլոբալ փոխազդեցություններ, նախապատմական ժամանակաշրջանից մինչև հետարդյունաբերական շրջանի գիտատեխնիկական արդի նվաճումներ: Միտված է մշտապես փոփոխվող աշխարհում հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացների կապի ու փոխազդեցության մասին գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև դրանցում դերակատարում ունեցած անհատների և խմբերի, նրանց փոխգործակցության իմացությանն ու վերլուծությանը, ներկայացնելով անհատի սոցիալականացման և հասարակական մասնակցության դրսևորումները՝ քննադատական և ստեղծագործ մտածողություն ունեցող պատասխանատու քաղաքացու ձևավորմանը. 6) արվեստ և արհեստ. կրթության բովանդակության տիրույթ է, որը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության միջոցով անձի մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի և ժողովրդական արհեստների տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով: Նպաստում է սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, ազատ անհատականության կայացմանը, մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, քննադատական, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, վարպետության, ստեղծարարության, կատարողական առանձնահատկությունների զարգացմանը։ Բացի վերը նշված նպատակներից, միտված է նաև գեղագիտական ճաշակը և ստեղծագործական միտքը կենցաղային խնդիրների և գործունեությանը կապելուն, ավանդական և այսօր արդեն գրեթե կորսված՝ բազմաթիվ ժողովրդական ավանդույթներին և մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն. 7) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության, տարածական կողմնորոշման ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում՝ մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը։ 16. Առարկայի ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝ 1) ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների. 2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը. 3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների. 4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները. 5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը. 6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների. 7) թեմաները և դրանց բովանդակությունը. 8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները. 9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը: 17. Առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի ուղղվածության` պահպանելով Չափորոշչի պահանջները: Առարկայի ծրագրերի հիման վրա սահմանված կարգով մշակվում են թեմատիկ և անհատական ուսուցման պլաններ, ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ և այլ ուսումնական նյութեր: 18. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի կրթության արդյունավետ կազմակերպման նպատակով հանրակրթական ծրագրերը կարող են իրականացվել անհատական ուսուցման պլանավորման միջոցով: | 12. Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը նպատակաուղղված է ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորմանը, ներկայացված է բովանդակության բաղադրիչներով, ուսումնական բնագավառներով և որոշակիացվում է ուսումնական առարկաների ծրագրերում: Հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական ծրագրերի աստիճանների՝ ուսումնական բնագավառների ուղղվածությանը համապատասխան առարկայական չափորոշիչների, ծրագրերի միջոցով և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները։ 13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝ 1) գիտելիք. 2) հմտություն. 3) դիրքորոշում. 4) արժեք: 14. Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնառության օբյեկտով և բնույթով, գործունեության և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով: 15. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ ուսումնական բնագավառներով` 1) հայոց լեզու և գրականություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսումնական այլ առարկաներ ուսումնասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության, քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում. 2) հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, օտար քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում. 3) օտար լեզուներ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայանում է մի շարք լեզուներով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, որոնցից առնվազն երկուսի ուսուցումը միտված է սովորողների շրջանում բազմալեզվության և միջմշակութային իրազեկության խթանմանը։ Բնագավառը շեշտադրում է սովորողի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը, որտեղ օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է սովորողին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննադատական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով. 4) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ). բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների կիրառմամբ. 7) ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության, տարածական կողմնորոշման ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը։ 16. Ուսումնական առարկայի չափորոշիչը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի՝ ուսուցման նպատակն՝ ըստ կրթական աստիճանների.ընդհանուր բնութագիրը.բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների: 17. Ուսումնական առարկայի ծրագիրը կազմվում է տվյալ ուսումնական առարկայի չափորոշչի հիման վրա։ Այն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի՝ ուսուցման տևողությունը՝ ըստ դասարնների,ուսուցման նպատակը՝ ըստ թեմաների,ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ թեմաների,թեմայի բովանդակությունը,առաջարկվող գործունեության ձևերը,խաչվող հասկացությունները,միջառարկայական կապերը։ ա. Ուսումնական առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի ուղղվածության` պահպանելով չափորոշչի պահանջները: Ուսումնական առարկաների ծրագրերը լինում են հիմնական և նպատակային։ Նպատակային ծրագրերը իրականացվում են միջնակարգ կրթության երրորդ աստիճանում: 1) Ուսումնական առարկայի հիմնական ծրագիրը փաստաթուղթ է, որը, համաձայն հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների պահանջների, համապատասխան դասարանի համար սահմանում է ուսումնական առարկայի պարտադիր նվազագույն բովանդակությունը, ծավալը, ուսումնասիրվող թեմաները: 2) Ուսումնական առարկայի նպատակային ծրագիրը փաստաթուղթ է, որը, հանրակրթության պետական չափորոշչի և առարկայի չափորոշչի պահանջներին համապատասխան, սահմանում է ուսումնական առարկայի բովանդակությունը, ծավալը, ուսումնասիրվող թեմաները տվյալ դասարանի համար և հնարավորություն է ընձեռում սովորողին տվյալ առարկայից ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ընդլայնելու և խորացնելու դրանք: Ուսումնական առարկայի ծրագրերի հիման վրա ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ, ուսումնական նյութեր, մշակվում են թեմատիկ պլաններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար մշակվող անհատական ուսուցման պլաններ: 18. Մեկ կամ մի քանի հանրակրթական առարկաներ կարող են ներկայացվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով հաստատված ինտեգրված ծրագրով։ 1) Ուսումնական առարկայի ծրագիրը կարող է իրականացվել կիսամյակից ավելի կարճ ժամկետում՝ սահմանված կարգով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսումնական մոդուլի ձևաչափով: |
| ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ | ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
| 19. Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը ներառում է ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպականիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։ 20. Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանում ուսումնական բնագավառներն են` 1) Հայոց լեզու և գրականություն. 2) Հայրենագիտություն. 3) Օտար լեզուներ. 4) ԲՏՃՄ. 5) Արվեստ և արհեստ. 6) Հասարակություն, հասարակական գիտություններ. 7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն: 21. Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակվում են ընդհանուր, մասնագիտացված և հատուկ հանրակրթական պետական և այլընտրանքային ծրագրերի ուսումնական պլանները։ 22. Ուսումնական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝ 1) պետական բաղադրիչ. 2) դպրոցական բաղադրիչ, որից խմբակներին և նախագծերին հատկացվող բաղադրիչը՝ սովորողի ընտրությամբ։ 23. Պետական բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաներին հատկացված նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը: 24. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, պետական բաղադրիչով սահմանված առարկաներին և խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ: Ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը սահմանված կարգով երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։ 25. Դպրոցի կողմից սահմանվում են տվյալ դասարանի առարկայացանկը, առարկաներին և հետազոտական աշխատանքներին և խմբակներին հատկացված շաբաթական ժամաքանակները՝ պահպանելով 26-րդ, 27-րդ և 29-րդ կետերի պահանջները: 26. Հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝ 1) տարրական դպրոց` ոչ պակաս, քան 2945, ոչ ավելի, քան 3590. 2) հիմնական (միջին դպրոց)` ոչ պակաս, քան 5385, ոչ ավելի, քան 5950. 3) միջնակարգ (ավագ դպրոց)` ոչ պակաս, քան 2020, ոչ ավելի, քան 4080: 27. Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝ 1) տարրական դպրոց` 3590, որից պետական պարտադիր բաղադրիչ 1733, դպրոցական պարտադիր բաղադրիչ 1857, որից 359-ը՝ ընտրովի. 2) հիմնական (միջին դպրոց)` 5950, որից պետական պարտադիր բաղադրիչ 2673, դպրոցական պարտադիր բաղադրիչ 3277, որից 238-ը՝ ընտրովի. 3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական պարտադիր բաղադրիչ 1633, դպրոցական պարտադիր բաղադրիչ 2387, որից 612-ը՝ ընտրովի: 28. Հանրակրթական պետական ծրագրի ծավալները պետք է համապատասխանեն պետական պարտադիր բաղադրիչի ժամաքանակին: Ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակները պետք է համապատասխանեն կրթական աստիճանին հատկացված ամբողջ ժամաքանակին և տոկոսային արտահայտմամբ կազմում են. Աղյուակով է, դրա համար չեմ բերել 29. Հանրակրթական հիմնական ծրագրի նորմատիվային ծավալը տվյալ ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներկայացվում է շաբաթական կամ տարեկան ժամաքանակներով: Ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է՝ 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-4-րդ դասարանների համար` առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ։ Ըստ դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է ուսումնական հաստատությունը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարական կանոնները և նորմերը: 30․ Պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասաժամի նորմատիվային տևողությունը 45 րոպե է։ Տնային կամ հիվանդանոցային պայմաններում անհատական ուսուցման պլանով իրականացվող մեկ դասաժամը հավասարեցվում է երկուսի: 31. Պետական բյուջեի միջոցներից պետական հանրակրթական ուսումնական հաստատության նախաձեռնությամբ իրականացվող այլընտրանքային, փորձարարական, հեղինակային և այլ ծրագրերի իրականացումը ֆինանսավորվում և (կամ) համաֆինանսավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով: 32. Ուսումնական պլանների և ուսումնական պլաններում փոփոխությունների հաստատումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ: Նախագծում այս կետերը չկա | 19. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը և ուսումնական պլանի կազմման կանոնները ներառում են սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների, ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակների տոկոսային համամասնությունը: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպական-իրավական ձևերից և ենթակայությունից: 20. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների համաձայն՝ ուսումնական բնագավառներն են` 1) հայոց լեզու և գրականություն. 2) հայրենագիտություն. 3) օտար լեզուներ. 4) ԲՏՃՄ. 5) արվեստ և արհեստ. 6) հասարակություն, հասարակական գիտություններ. 7) ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն: 21. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների հիման վրա ուսումնական հաստատությունները մշակում են ընդհանուր, մասնագիտացված և հատուկ հանրակրթական պետական և այլընտրանքային ծրագրերի ուսումնական պլանները։ 22. Ուսումնական պլանը ներառում է երեք բաղադրիչ՝ 1) պետական. 2) դպրոցական. 3) անհատական (ընտրովի) ։ Այստեղ էլ օգտվել են հեղինակայինից 23. Պետական բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում ընդգրկված ուսումնական առարկաները և դրանց վերջնարդյունքների ապահովման համար հատկացված անհրաժեշտ նվազագույն ժամաքանակները։ 1) Միջնակարգ կրթության առաջին և երկրորդ աստիճանի առարկայացանկում ընդգրկված ուսումնական առարկաների ծրագրերի իրականացման համար սահմանված անհրաժեշտ նվազագույն ժամաքանակը դպրոցի հիմնավորված որոշմամբ կարող է դպրոցական բաղադրիչի հաշվին ավելացվել՝ չգերազանցելով ուսումնական բնագավառին հատկացված առավելագույն ժամաքանակը և չափորոշչի 30-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը։ 2) Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի առարկայացանկում ընդգրկված առարկաների հիմնական ծրագրերի իրականացման համար պետական բաղադրիչով սահմանված անհրաժեշտ նվազագույն ժամաքանակին դպրոցի հիմնավորված որոշմամբ կարող է դպրոցական բաղադրիչի հաշվին ավելացվել ժամեր, որը չի կարող գերազանցել բնագավառին հատկացված առավելագույն ժամաքանակի 50%-ը՝ բացառությամբ այն ուսումնական բնագավառների, որոնք չունեն նպատակային ծրագրով ուսումնական առարկա՝ պահպանելով չափորոշչի 30-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը։ 3) Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի առարկայացանկում ընդգրկված ուսումնական առարկաների նպատակային ծրագրերի իրականացման համար հատկացված ժամաքանակը դպրոցի հիմնավորված որոշմամբ կարող է դպրոցական բաղադրիչի հաշվին ավելացվել` չգերազանցելով նպատակային առարկայի համապատասխան ուսումնական բնագավառին հատկացված առավելագույն ժամաքանակը և 30-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը: 24. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը կարող է հատկացվել պետական բաղադրիչով սահմանված և ուսումնական հաստատության կողմից ներառված առարկաներին, որոնց ծրագրերը հաստատված են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից: 1) Հանրակրթական հիմնական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի համար սույն չափորոշչի 29-րդ կետի 8)-րդ ենթակետով սահմանված ժամաքանակին համապատասխան անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը հատկացվում են ուսումնական (այդ թվում՝ մասնագիտական կողմնորոշում) խմբակներին և ուսումնական նախագծերին: 25. Հաստատությունը սահմանում է տվյալ դասարանի առարկայացանկը, ուսումնական առարկաներին, ուսումնական նախագծերին ու խմբակներին հատկացված ժամաքանակները՝ պահպանելով սույն հավելվածի 27-րդ, 28-րդ և 30-րդ կետերի պահանջները: 1) Մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը դպրոցական և անհատական բաղադրիչի ժամերի մինչև 70 տոկոսը կարող է տրամադրել մասնագիտական առարկաներին: 26․ Յուրաքանչյուր սովորող իր ընտրած առարկայից կամ առարկաներից իրականացնում է ուսումնական նախագիծ․ 1) 7-9-րդ դասարանում՝ յուրաքանչյուր կիսամյակում առնվազն մեկ նախագիծ, որից առնվազն մեկը ԲՏՃՄ ուսումնական բնագավառի որևէ առարկայից կամ առարկաներից. 2) 10-12-րդ դասարանում յուրաքանչյուր կիսամյակում առնվազն մեկ նախագիծ, որից առնվազն մեկը նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկայից կամ առարկաներից: 27. Հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (ներառյալ` խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝ 1) տարրական դպրոց` ոչ պակաս, քան 2945, ոչ ավելի, քան 3320. 2) հիմնական (միջին դպրոց)` ոչ պակաս, քան 5385, ոչ ավելի, քան 6220 3) միջնակարգ (ավագ դպրոց)` ոչ պակաս, քան 2020, ոչ ավելի, քան 4080: 28. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝ 1) տարրական դպրոց` առավելագույնը 3320, որից պետական բաղադրիչ՝ 2585, դպրոցական բաղադրիչ՝ 536, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 199. 2) հիմնական (միջին դպրոց)` 6220, որից պետական բաղադրիչ՝ 5032, դպրոցական բաղադրիչ՝ 680, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 508. 3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական բաղադրիչ՝ 2176, դպրոցական բաղադրիչ՝ 1292, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 612: 29. Չափորոշչի 27-րդ կետով կրթական աստիճանների համար սահմանված նորմատիվային առավելագույն ծավալների հիման վրա հաշվարկվում են յուրաքանչյուր ուսումնական բնագավառի նվազագույն և առավելագույն առնվազն շաբաթական ժամաքանակները ամբողջ թվի չափով։ Եթե բնագավառի ծավալը սահմանված է միայն առավելագույն ժամաքանակի չափով, ապա շաբաթական ժամաքանակը հաշվարկվում է տրված տոկոսին համապատասխանող ամբողջ թվով։ Ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակները չպետք է գերազանցեն տվյալ բնագավառի համար տվյալ կրթական աստիճանում սույն չափորոշչի 27-րդ կետով սահմանված առավելագույն ժամաքանակը և տոկոսային արտահայտմամբ կազմեն՝ 1) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 24-28 %, միջին դպրոցում՝ 13-16 %, ավագ դպրոցում՝ 10-25 %. 2) «Հայրենագիտություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 3 %, միջին դպրոցում՝ 7-8 %, ավագ դպրոցում՝ 7-18%. 3) «Օտար լեզուներ» բնագավառին տարրական դպրոցում՝ 10-15 %, միջին դպրոցում՝ 12-20 %, ավագ դպրոցում՝ 10-25 %. 4) «ԲՏՃՄ» բնագավառին տարրական դպրոցում՝ 25-29 %, միջին դպրոցում՝ 33-38 %, ավագ դպրոցում՝ 15-40 %. 5) «Արվեստ և արհեստ» բնագավառին տարրական դպրոցում՝ 8 %, միջին դպրոցում՝ 4-6 %, ավագ դպրոցում՝ 2-5 %. 6) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառին տարրական դպրոցում՝ 0 %, միջին դպրոցում՝ 5-6 %, ավագ դպրոցում՝ 5-8%. 7) «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 8-10 %, միջին դպրոցում՝ 7-9 %, ավագ դպրոցում՝ 4-10 %. 8) անհատական (ընտրովի) բաղադրիչին տարրական դպրոցում՝ 6 %, միջին դպրոցում՝ 8,17 %, ավագ դպրոցում՝ 15 %։ 30. Հանրակրթական հիմնական ծրագրի նորմատիվային ծավալը տվյալ ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներկայացվում է շաբաթական կամ տարեկան ժամաքանակներով: Ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-4-րդ դասարանների համար` առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ։ Ըստ դասարանների՝ շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է ուսումնական հաստատությունը՝ պահպանելով տվյալ դասարանի համար 30․1 կետով սահմանված շաբաթական ծանրաբեռնվածության նվազագույն և առավելագույն նորմը։ 1)․Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցման գործընթացում սովորողի շաբաթական ծանրաբեռնվածությունը ըստ դասարանների՝ 5-օրյա և 6-օրյա ռեժիմի համար սահմանվում է նույն նվազագույն և առավելագույն նորմը․ ա․1-ին դասարան՝ 16-20 դաս. բ․ 2-րդ դասարան՝ 21-26 դաս. գ․ 3-4-րդ դասարան՝ 22-26 դաս. դ․ 5—րդ դասարան՝ 26-31 դաս. ե․ 6-րդ դասարան՝ 26-32 դաս. զ․ 7-րդ դասարան՝ 31-35 դաս. է․ 8-րդ դասարան՝ 32-35 դաս. ը․ 9-րդ դասարան՝ 33-35 դաս. թ․ 10-11-րդ դասարան՝ 28-33 դաս. ժ․12-րդ դասարանի առաջին կիսամյակում՝ 28-33 դաս, իսկ երկրորդ կիսամյակում՝ 16-24 դաս։ 2) Հանրակրթական մասնագիտացված ծրագրերի ուսուցման գործընթացում դասարանում սովորողի շաբաթական ծանրաբեռնվածությունը գերազանցելու դեպքում հանրակրթական ընդհանուր ծրագրի ուսումնական առարկաների ժամերի ավարտից հետո սահմանվում է առնվազն 60 րոպե տևողությամբ ընդմիջում: 31․ Պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասի նորմատիվային տևողությունը 45 րոպե է։ Հեռավար ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, ինչպես նաև տնային կամ հիվանդանոցային պայմաններում անհատական ուսուցման պլանով իրականացվող ուսուցման համար հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է սահմանվել դասի այլ տևողություն: 1) Օրվա ուսումնական պարապմունքների ընթացքում պետական ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր դասից հետո սահմանվում է առնվազն 5 րոպե տևողությամբ դասամիջոց։ Սովորողների սննդի, հանգստի և ուսումնական գործընթացը սանիտարական նորմերին համապատասխան կազմակերպելու նպատակով ուսումնական հաստատությունը կարող է սահմանել ավելի երկար տևողությամբ դասամիջոցներ։ Դասամիջոցների ընդհանուր տևողությունը մեկ օրվա համար սահմանվում է նվազագույնը 45 րոպե, առավելագույնը՝ 90 րոպե։ 32. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է ուսումնական խմբերով։ 1) Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է հիմնական կամ նպատակային առարկայական ծրագրերի միջոցով։ 2) Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում ուսումնական հաստատությունը սովորողի անհատական ուսումնական պլանը ձևավորում է պարտադիր և սովորողի կողմից ընտրված հիմնական կամ նպատակային ծրագրերով ուսումնասիրվող ուսումնական առարկաների հիման վրա․ ա․սովորողը անհատական ուսումնական պլանում նպատակային ծրագրով ընտրված ուսումնական առարկայի ուսումնասիրությունը ուսումնական կիսամյակի ավարտին կարող է դադարեցնել կամ ընտրել այլ նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկա՝ կրթության կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով։ բ․ Նպատակային ծրագրով ուսումնական առարկաների ընտրությունը սովորողը կատարում է նախընտրած մասնագիտական կրթության շարունակականության իրագործման նպատակով՝ ապահովելով իր մասնագիտական կողմնորոշումը։ գ․ Սովորողը կարող է ընտրել նպատակային ծրագրով ուսումնասիրվող մինչև երեք ուսումնական առարկա։ դ․ «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» բնագավառների առարկաները հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդվում են հիմնական ծրագրով։ ե․ Մասնագիտական շարունակական կրթության սեփական նախընտրության ապահովման նպատակով սովորողը կարող է ընտրել նաև ուսումնական հաստատության ներկայացմամբ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկաներ: |
| VIII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ | 8. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
| 33. Չափորոշչով սահմանված յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներառում է իր ուղղվածությանը համապատասխան մեկ կամ մի քանի ուսումնական առարկաներ և (կամ) դասընթացներ: Ուսումնական պլանում կարող են ներառվել առարկաներ, որոնց բովանդակությունն առնչվում է մի քանի ուսումնական բնագավառների՝ 1) հանրակրթական ծրագրի բովանդակությունն արտացոլվում է ուսումնական առարկաների ծրագրերում: Հանրակրթական հիմնական ծրագրերի յուրաքանչյուր կրթական աստիճանի առարկայացանկն ամրագրվում է ուսումնական հաստատության ուսումնական պլանում. 2) հիմնական հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի ԲՏՃՄ բնագավառում՝ ա. բնագիտությունը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում՝ առանձին բնագիտական առարկաներով, 10-12-րդ դասարաններում՝ մեկ ինտեգրված առարկայով և առանձին բնագիտական առարկաներով, բ. մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում և 10-12-րդ դասարաններում՝ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով, գ. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը 2-6-րդ դասարաններում ներկայացվում է թվային սարքերից և ծրագրերից օգտվելու կարողություններ ձևավորող առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ կիրառական ծրագրերի ուսումնասիրության միջոցով կյանքի պահանջներին և ապագա կրթությանը, աշխատանքային գործունեությանը բավարարող համակարգչային անհրաժեշտ հմտություններ զարգացնող առանձին ուսումնական առարկայով, դ. տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12-րդ դասարաններում կարող է ներկայացվել մեկ ինտեգրված առարկայով. 3) «ԲՏՃՄ» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-4-րդ դասարաններում ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով. 4) «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-րդ դասարանում ներկայացվում է մեկ օտար լեզվով, որը ռուսերենն է, 3-12-րդ դասարաններում՝ բացի ռուսերենից, ներկայացվում է առնվազն ևս մեկ օտար լեզվով: Ազգային փոքրամասնությունների դասարաններում «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-12-րդ դասարաններում ներկայացվում է մեկ օտար լեզվով։ 1-12-րդ դասարաններում բնագավառը կարող է ներկայացվել ազգային փոքրամասնության լեզուն և գրականությունը ուսումնասիրող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով. 5) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով. 6) «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով. 7) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-12-րդ դասարաններում ներկայանում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով. 8) «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով. 9) «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին առարկաներով. 10) հանրակրթական ավագ դպրոցի պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներառվում են պետական ավարտական քննական, սովորողի կողմից ընտրված առարկաները և «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի ուսումնական առարկաները: Այս կետը բացակայում է նախագծում 34. Հանրակրթական ավագ դպրոցի պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանով դպրոցական բաղադրիչի շրջանակում կարող է նախատեսվել մոդուլային ուսուցում։ Մոդուլը մեկ կամ մի քանի հանրակրթական առարկաների ինտեգրված կամ համատեղ իրականացվող ծրագիր է, որը ներկայացնում է հանրակրթական առարկաներից յուրաքանչյուրի պետական ծրագրի մի մասը կամ ծրագիրն ամբողջությամբ՝ դրան ուսումնական պլանով հատկացված ժամաքանակով: 35. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման ժամանակ պարտադիր է հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության, մաթեմատիկայի և առնվազն մեկ օտար լեզվի ուսուցանումը՝ առանձին կամ ինտեգրված առարկաների ձևով: Այս կետն էլ չկա նախագծում 36. Հանրակրթական հատուկ և մասնագիտացված պետական ծրագրերի առարկայացանկը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով սովորողների զարգացման առանձնահատկությունները և ծրագրի մասնագիտական ուղղվածությունը: | 33. Միջնակարգ կրթության առաջին և երկրորդ աստիճաններում չափորոշչով սահմանված յուրաքանչյուր ուսումնական բնագավառի ներկայացվածությունը պարտադիր է սույն չափորոշչի 29-րդ կետով սահմանված առնվազն նվազագույն ժամաքանակով։ Ուսումնական բնագավառը ներառում է իր ուղղվածությանը համապատասխան մեկ կամ մի քանի ուսումնական առարկաներ։ 1) Ուսումնական պլանում կարող են ներառվել առարկաներ, որոնց բովանդակությունն առնչվում է մի քանի ուսումնական բնագավառների, սակայն առարկաներից յուրաքանչյուրի ուսումնական ժամաքանակը հաշվարկվում է այդ բնագավառներից որևէ մեկին հատկացված ժամաքանակի շրջանակում։ 2) Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) ծրագրերի կրթական երրորդ աստիճանի 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի առարկայացանկում սովորողների ընտրությամբ ընդգրկվում է առնվազն երեք ուսումնական առարկա՝ ծրագրային նյութի հիմնական կամ նպատակային ծրագրով ուսումնասիրման կամ կրկնության համար։ 3) Եթե սովորողը 12-րդ դասարանի առաջին կիսամյակում սահմանված կարգով հանձնել է պետական ավարտական և միասնական քննություները, ապա նույն առարկաների ուսումնառությունը երկրորդ կիասամյակում իրականացվում է հետևյալ եղանակներով․ ա․ հետազոտական աշխատանք. բ․նախագծային աշխատանք (պարտադիր). գ․լրացուցիչ ուսումնական առարկայի կամ դասընթացի ուսումնասիրություն (ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացված և երաշխավորված ծրագրի առկայության, ինչպես նաև ուսումնական հաստատության ընտրությամբ սահմանված կարգով երաշխավորված այլ լրացուցիչ ծրագրերի ընտրության դեպքերում), դ․կամավորական աշխատանք։ 4) Ուսումնական հաստատության կողմից ընտրված ուսումնական գործունեության տեսակները պետք է ապահովեն չափորոշչի 30-րդ կետի 1)-ի թ. ենթակետով սահմանված յուրաքանչյուր սովորողի շաբաթական ծանրաբեռնվածությունը՝ սահմանված նորմի պահանջներին համապատասխան։ 5) Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրերի յուրաքանչյուր կրթական աստիճանի առարկայացանկը ձևավորվում է․ 1) հիմնական հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի ԲՏՃՄ բնագավառում՝ ա. բնագիտությունը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում՝ առանձին բնագիտական առարկաներով, իսկ 10-11-րդ դասարաններում՝ հիմնական ծրագրով ուսումնասիրվող մեկ ինտեգրված առարկայով կամ 10-12-րդ դասարաններում նպատակային ծրագրով ուսումնասիրվող առանձին բնագիտական առարկաներով. բ. մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում ներկայացվում է առանձին առարկաներով, 10-12-րդ դասարաններում՝ սովորողի ընտրությամբ՝ հիմնական կամ նպատակային ծրագրերով ուսումնասիրվող ինտեգրված կամ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով. գ. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը 2-9-րդ դասարաններում ներկայացվում է հիմնական, 10-12-րդ դասարաններում՝ հիմնական կամ նպատակային ծրագրերով՝ առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով կամ առարկաներով. դ. տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին ուսումնական առարկայով. 2) «ԲՏՃՄ» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-4-րդ դասարաններում ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով. 3) «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-րդ դասարանում ներկայացվում է մեկ օտար լեզվով, 3-9-րդ դասարաններում՝ առնվազն երկու օտար լեզվով, 10-12-րդ դասարաններում՝ առնվազներկու օտար լեզվով։ Ազգային փոքրամասնությունների դասարաններում «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-12-րդ դասարաններում ներկայացվում է մեկ օտար լեզվով։ Երկրորդ օտար լեզվի փոխարեն 1-12-րդ դասարաններում բնագավառը կարող է ներկայացվել ազգային փոքրամասնության լեզուն և գրականությունը ուսումնասիրող մեկ ինտեգրված առարկայով կամ 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով. 4) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում՝ հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով, 10-12-րդ դասարաններում՝ հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող նպատակային (առանձին) կամ հիմնական (ինտեգրված) ծրագրերի առարկաներով․ 5) «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով. 6) «Հայրենագիտություն» բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացվում է առանձին առարկաներով, 10-12-րդ դասարաններում` հիմնական կամ նպատակային ծրագրերի առանձին առարկայով․ 7) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացվում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով։ 10-12-րդ դասարաններում «Հայրենագիտություն», «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները ներկայացվում են Հայաստանի պատմությունը, հասարակական կյանքի ոլորտները և համաշխարհային պատմությունը ներկայացնող մեկ ինտեգրված հիմնական ծրագրով կամ «Հայաստանի պատմություն», «Համաշխարհային պատմություն» նպատակային ծրագրով՝ առանձին առարկաներով․ 8) «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին, իսկ 7-12-րդ դասարաններում՝ առանձին կամ ինտեգրված առարկաներով։ 10-12-րդ դասարաններում «Արվեստ և արհեստ» բնագավառը կարող է իրականացվել ուսումնական նախագծերի միջոցով։ 9) «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին կամ ինտեգրված առարկաներով՝ «Ֆիզկուլտուրա» առարկան 1-12 դասարաններում՝ առանձին հիմնական ծրագրով, իսկ «Անվտանգ կենսագործունեություն» և «Առողջ ապրելակերպ» առարկաները 5-11-րդ դասարաններում՝ առանձին հիմնական ծրագրերով։ 34. Հանրակրթության երկրորդ և երրորդ աստիճաններում պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանով դպրոցական բաղադրիչի շրջանակում կարող է նախատեսվել մոդուլային ուսուցում (մոդուլը մեկ կամ մի քանի հանրակրթական առարկաների ինտեգրված կամ համատեղ իրականացվող ծրագիր է, որը ներկայացնում է հանրակրթական առարկաներից յուրաքանչյուրի պետական ծրագրի մի մասը կամ ծրագիրն ամբողջությամբ)։ 35. Հանրակրթության առաջին, երկրորդ և երրորդ աստիճաններում անհատական (ընտրովի) բաղադրիչի շրջանակում ուսումնական պլանով կարող են նախատեսվել արտադասարանային ուսումնական միավորներ։ Արտադասարանային ուսումնական միավորը դպրոցական կրթության շրջանակում իրականացվող թեմատիկ, նպատակային և բազմափուլ ուսումնական գործունեության ձև է, որը ներառում է հետազոտական, փորձարարական, ստեղծարար, տեխնիկական, կիրառական կամ այլ բնույթի աշխատանքներ և իրականացվում է մեկից մինչև մի քանի շարունակական հանդիպումների ընթացքում՝ դպրոցի կողմից սահմանված տևողությամբ՝ մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով, պահպանելով սովորողների տարեկան բեռնվածության ընդհանուր պահանջները: 1) Անհատական (ընտրովի) բաղադրիչների շրջանակում մոդուլային և արտադասարանային ուսումնական միավորները կարող են իրականացվել ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցից դուրս՝ համայնքային տարածքներում, ուսումնական-արտադրական միջավայրում, մշակութային հաստատություններում, բնության մեջ կամ այլ համապատասխան վայրերում՝ ապահովելով սովորողների անվտանգության և բեռնվածության նորմատիվների պահպանումը: 36. Հանրակրթական հատուկ և մասնագիտացված պետական ծրագրերի առարկայացանկը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով սովորողների զարգացման առանձնահատկությունները և ծրագրի մասնագիտական ուղղվածությունը: 1) Հանրակրթական հատուկ և մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է կրթության որևէ աստիճանում չօգտագործված դպրոցական և անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը օգտագործել կրթության առաջին, երկրորդ, երրորդ աստիճաններում մասնագիտական առարկաներին ժամեր ավելացնելու նպատակով: 2) Հանրակրթական հատուկ և մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է գերազանցել տվյալ դասարանի համար սահմանված ուսումնական բնագավառի առավելագույն ժամաքանակները, բայց ոչ ավելի, քան միջնակարգ կրթության համապատասխան աստիճանի համար սահմանված առավելագույն նորմատիվային ծավալները։ |
| IX. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ | 9. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
| 37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման: 38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։ 39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։ 40. Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին: 41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը: 42. Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: 43. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից սահմանված պարբերականությամբ, դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։ 44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի: 45. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից: 47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ: 46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։ Սա դուս է եկել 48. Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: 49. Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: 50. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում: 51. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ 39-րդ կետում նշված կարգի, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից: 52. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր: Այս կետը չակ նախագծում 53. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:»: | 37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակության զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի 38. Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի հաստատմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառվում են գնահատման հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ տեսակները: 39. Հայտորոշիչ գնահատումն իրականացվում է գնահատման որևէ փուլի սկզբում, ձևավորող գնահատումը՝ փուլի ընթացքում, ամփոփիչ գնահատումը՝ փուլի ավարտին: 40. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10-միավորային սանդղակ, որտեղ յուրաքանչյուր նիշ արտահայտում է սովորողի հաջողության որևէ մակարդակ և արձանագրում է սովորողի որոշակի և չափելի ձեռքբերումները: 10-միավորանոց սանդղակում անբավարար գնահատականներ չկան: 41. Ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10-միավորային սանդղակին: 42. Հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատման մեթոդներն ու ձևերն ընտրում և հաստատում է հանրակրթական ուսումնական հաստատությունը: 43. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից հաստատություններում կազմակերպում է արտաքին գնահատում։ 44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում բոլոր առարկաներից, ինչպես նաև ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն, արվեստ և արհեստ բնագավառների առարկաներից 5-12-րդ դասարաններում միավորային գնահատում չի իրականացվում: Սովորողի ամփոփիչ գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով: Որպես կիսամյակային ամփոփիչ գնահատում յուրաքանչյուր առարկայից կազմվում է սովորողի առաջադիմության բնութագիր: 45. Միավորային գնահատումը կիրառվում է՝ սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից: 46. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ համակարգ: Նախագծում ավելացնել նաև՝ ԿՏԱԿ համակարգում ապահովել այլընտրանքային գնհատման գործիքները 47. Սովորողների ամփոփիչ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: 48. Կրթության երկրորդ աստիճանի ավարտին տրվող վկայականը և կրթության երրորդ աստիճանի ավարտին տրվող ատեստատը ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: 49. Հանրակրթական ծրագրի առաջին աստիճանի ավարտին՝ Հանրակրթական ծրագրի առաջին աստիճանի՝ 4-րդ դասարանի ավարտին տարեկան բնութագրերի հիման վրա ինքնաշխատ եղանակով իրականացվում է սովորողի ատեստավորում: Հաստատությունում «Մաթեմատիկա» «Մայրենի», «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ամփոփիչ միասնական աշխատանքի միջոցով կարող է իրականացվել արտաքին գնահատում: Երկրորդ աստիճանի ավարտին՝ 9-րդ դասարանում, իրականացվում է ամփոփիչ ատեստավորում՝ ավարտական քննությունների միջոցով, իսկ երրորդ աստիճանի ավարտին՝ 12-րդ դասարանում՝ ամփոփիչ ատեստավորում՝ պետական ավարտական քննությունների միջոցով՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: 50. Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը, կազմակերպման եղանակները և փոփոխություններն իրականացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից: 51. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր: 52. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով և չափանիշներով ՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերն ու անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները: |
