Հավելված 1

Կետ 1

Առարկայական չափորոշիչները բերել առարկայական ծրագրերից առաջ։ Ծրագրերը կազմվում են առարկայական չափորոշիչների հիման վրա։

Նախագծի հավելված 1-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «ուսումնական պլանի կազմման կանոնները» բառերը ավելորդ են։ Հանրակրթության մասին ՀՀ օրենքով հանրակրթության պետական չափորորշչին նման իրավունք չի վերապահվում։ Օրենքի հոդված 6-ի 2-րդ ենթակետում գրված է․ «2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները»։

Եվ, իսկապես, Օրենքի 7-րդ հոդված 5-րդ ենթակետ՝ որոշված են ուսումնական պլանի կազմակերպման կանոնները։

Հարց հավելված 1-ի 4-րդ կետի վերաբերյալ․

  • Ի՞նչ սկզբունքով է լիազորված մարմնի ղեկավարը ընտրում հանձնաժողովի անդամներին։
  • Հրապարակվո՞ւմ է հանձնաժողովի կազմը։

Հարց հավելված 1-ի 5-րդ կետի վերաբերյալ

  • Հանձնաժողովը ի՞նչ սկզբունքով է կազմում աշխատանքային խմբերը։
  • Հրապարակվո՞ւմ է այդ աշխատանքային խմբերի կազմը։

Հարց հավելված 1-ի 6-րդ կետի վերաբերյալ․

  • Ո՞ր մարմինը և ինչպե՞ս է իրականացնում վերլուծությունները։
  • Հրապարակվո՞ւմ են այդ վերլուծությունների արդյունքները։

Հարցեր Հավելված 1-ի վերաբերյալ։

  • Օգտագործվում է «առարկայական չափորոշիչ» հասկացությունը, որը սահմանված կամ նկարագրված չէ ո՛չ Օրենքում, ո՛չ էլ հանրակրթության պետական չափորոշչում։

ՀՀ կառավարության 2004թ․ 900-Ն որոշման (արդեն ուժը կորցրած) 4-րդ բաժինը կոչվում է «Հանրակրթական առարկաների չափորոշիչները»։ Ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ․ մայիսի 27-ի նիստի արձանագրությունից քաղվածքի․ «Հանրակրթության պետական կրթակարգի մասին» հավելվածի 8-րդ կետում նկարագրվում են «Առարկայական չափորոշիչների ձևավորման սկզբունքները» (կրթակարգի ուժը կորցնելու մասին իրավական ակտ ինձ հայտնի չէ)։

Նախագծի 2-րդ հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետում «ժողովրդավարական և քաղաքացիական» բառերը փոխարինված են «ժողովրդավարական մշակույթի» բառերով։ Կարծո՞ւմ եք՝ դրանք համարժեք են։

Նախագծի 2-րդ հավելվածի 8-րդ կետի 8-րդ ենթակետում մերկայացված «տնտեսական կարողունակությունները» ո՞ր առարկաների միջոցով են ձևավորվելու։

Հարց 8-րդ կետի վերաբերյալ

  • Չկա՞ն կարողունակություններ մարդու ինքնաճանաչման, առողջ ապրելակերպի, ֆիզիկական պատրաստության վերաբերյալ։
  • Չկա՞ն կարողունակություններ էկոլոգիական, բնապահպանական գործունեության վերաաբերյալ։

Հավելված 2-ի 16-րդ կետի վերաբերյալ հարց․

  • Կրթության պետական լիազորված մարմինը հաստատում է միայն պետական ծրագրի առարկայական չափորոշիչները և առարկայական ծրագրերը։ Տես՝ հավելված 1 կետ 8։
  • Առարկայական ծրագրերը և չափորոշիչները, որպես հանրակրթական պետական ծրագրի բաղկացուցիչ մասեր, հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածից․

5․ Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է տարրական, հիմնական միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր (այսուհետ` հանրակրթական պետական ծրագիր):

Հանրակրթական պետական ծրագիրը ներառում է ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը և ուսումնական պլանի կազմման կանոնները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորված դասագրքերի ցանկը, ծրագրի իրականացումն ապահովող իրավական այլ ակտեր:

  • Խոսք չկա այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնելու դեպքում առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասին։

Հարցեր 17-րդ կետի վերաբերյալ

  • Վերևում բերված հարցը առարկայական ծրագրի մասին։
  • Ըստ թեմաների առարկայի ուսուցման նպատակը և անկնկալվող վերջնարդյունքները շատ մա՞նր չեն լինում։ Տարբեր թեմներ կարող են ուղղված լինել նույն նպատակներին և ակնկալվող վերջնարդյունքներին։ Որպես միավոր՝ արժե վերցնել մեկ տարին, կամ առանձին դեպքերում ուսումնական մոդուլի տևողությունը։;

Հարց 2-րդ հավելվածի 27-րդ կետի վերաբերյալ։

ԲՏՃՄ բնագավառում ընդգրկված բոլոր առարկաները հավասարազոր են։

  • Ո՞ր առարկաներով են ձևավորվելու ճարտարագիտական կարողությունները։
  • Ինչո՞ւ մաթեմատիկա դասավանդողները լրավճար չեն ստանում այս բնագավառի մյուս առարկաները դասավանդողների նման։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով