Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալլիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Հոլմսի հետ շախմատի ակումբ մեր վերջին այցի ժամանակ շատ արժեքավոր դաս ստացա՝ ինչպես կարելի է հասնել բացարձակ ճիշտ եզրահանգման ոչ ճիշտ դատողությունների արդյունքում։ Ահա, թե ինչ պատահեց։
Երբ մտանք ակումբ, սեղաններին շախմատի տախտակներ կային՝ ավարտված և չավարտված պարտիաներով։ Դիրքերից մեկը գրավեց ուշադրությունս, տե՛ս նկարը։

-Հետաքրքիր է, -ծիծաղեցի ես, — այս դիրքում սպիտակները կկարողանա՞ն փոխատեղում անել։ Պատճառ չեմ տեսնում, որի համար նրանք ուզենան դա անել, բայց հետաքրքիր է, կարո՞ղ են փոխատեղում անել, եթե ցանկանան։
Հոլմսը թեթև հայացք գցեց տախտակին և ասաց․
— Այդ հարցին հեշտ է պատասխանելը։ Իսկ Դուք ի՞նչ եք կարծում։
Նորից նայեցի դիրքը և հաղթական հայտարարեցի․
-Սպիտակները փոխատեղում չեն կարող անել։
-Ինչո՞ւ չեն կարող։
-Մի պարզ պատճառով՝ փոխատեղում անելու համար պետք է սպիտակների քայլը լինի, բայց հիմա նրանց քայլը չէ։
-Որտեղի՞ց գիտեք, որ նրանց քայլը չէ։
— Եթե լիներ սպիտակների քայլը, — նորից ծիծաղեցի,-ապա վերջինը պետք է սևերը քայլ արած լինեին։Սակայն ցանկացած դաշտ, որտեղից կարող էին արքային տեղափոխել, ենթադրում է երևակայական կամ անհնար շախ։
-Վաթսոն, պարտադիր չէ, որ ամեն ինչ ձեր ասածի նման լինի։ Դուք հանգել եք ճիշտ եզրակացության, որ սպիտակները չեն կարող փոխատեղում անել, բայց ճիշտ դատողություններ չեք արել։ Ես կգերադասեի դիրքի այսպիսի վերլուծություն։
Եթե սպիտակները կարողանային փոխատեղում անել, հիմա պետք է նրանց քայլը լիներ։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե սև արքան հենց նոր տեղափոխված լինի a3 վանդակից։ Իր հերթին, այդպիսի քայլ հնարավոր է միայն, եթե սպիտակները շարժվեին հակառակ այն ուղղությանը, որը թվում է առաջին հայացքից, և իրենց վերջին քայլով նրանց b2 վանդակի զինվորը a1 վանդակում խաղաքար վերցրած լիներ և փոխակերպվեր նավակի։ Սակայն այդ դեպքում սպիտակները ոչ մի կերպ չեն կարող փոխատեղում անել, քանի որ շարժվում են ոչ այն ուղղությամբ։ Կնշանակի, փոխատեղում անել չկարողանալու իրական պատճառն այն է, որ կամ հիմա նրանց քայլը չէ, կամ նրանք շարժվում են ուրիշ ուղղությամբ։
-Իհարկե,-համաձայնեցի ես։

Հոլմսը խաղաքարերը վերադասավորեց։
-Վաթսոն, նախորդ խնդրում մենք երկրորդ անգամ հանդիպեցինք իրավիճակի, երբ այն, ինչը թվում է երևակայական շախ, իրականում արդյունք է անցողիկ զինվորի փոխվելուն թագուհուց բացի այլ խաղաքարի։ Այդպիսի բան արդեն եղել է, եթե հիշում եք, կորած խաղաքարի մասին խնդրում սպիտակների վերջին քայլի վերլուծության ժամանակ։ Հիմա տախտակի վրա եղած դիրքը երկու կեղծ երևակայական շախ է պարունակում, որոնք մարդկանց շփոթեցնում են։
Այս դիրքում սև արքան կարող է տեղափոխված լինել a6 և c6 վանդակներից ցանկացածից։ Ցանկացած դեպքում սպիտակ զինվորը կարող էր փոխակերպվել ձիու։ Եթե սևերը քայլած լինեին c6 վանդակից, սպիտակ զինվորը ձիու կփոխակերպվեր b7 վանդակից b8 վանդակ անցնելով։ Եթե սևերը քայլած լինեին a6 վանդակից, ապա սպիտակ զինվորը a7 վանդակից խաղաքար կվերցներ b8 վանդակում և կփոխակերպվեր ձիու։
Էջի նկարը՝ Արմինե Թոփչյանի
