Շուտով կլրանա 1 տարին, ինչ աշխատում եմ արդեն հարազատ դարձած կրթահամալիրում: Աշխատածս ամիսների ընթացքում ձեռք բերեցի ոչ միայն հսկայական մասնագիտական փորձ, այլ նաև կյանքի փորձ: Յուրաքանչյուր օր ուսուցում էր ոչ միայն սովորողների համար, այլ նաև ինձ համար: Սովորում էի փոքրերից, սովորում էի ավագ ընկերներիցս…
Մեզ՝ տեխնոլոգներիս բաժին է ընկել ամենաբարդ, բայց ամենահաճելի գործերից մեկը մանկավարժության մեջ՝ գեղագիտորեն ձևավորել անձը արվեստի օգնությամբ, սովորողներին նախապատրաստել ինքնուրույն աշխատանքային կյանքին. դաստիարակել կիրթ, ստեղծագործող, նախաձեռնող և ակտիվ քաղաքացի: Գեղագիտական դաստիարակությունը նպաստում է գեղեցիկի լիարժեք ըմբռմանը կյանքում, բնության և հասարակության մեջ: Գեղեցիկը ներազդում է գիտակցության վրա, հոգու և կամքի վրա, ինչպես նաև հարստացնում է մարդու հոգևոր աշխարհը: Գեղագիտական դաստիարակության ընթացքում ձևավորվում են հայացքներ, զգացմունքներ և Ճաշակ… Մարդուն դրդում է ազնվության և մարդասիրական գեղեցիկ արաարքների: Իսկ ուսուցչի խնդիրն է տարբեր մեթոդներով ներազդել սովորողի մտքերի ու զգացմունքների վրա, զարգացնել ստեղծագործական ունակությունները և ակտիվությունը: Տեխնոլոգիայի ուսուցիչը պետք է օգնի երեխային նկատելու, զգալու գեղեցիկը, հիանալու, ուրախանալու… Ճաշակը ի ծնե չէ, այլ ձեռք բերովի է. զարգանում է դպրոցում, ընտանիքում, շրջապատում: Գեղագիտորեն զարգացած անհատը ապրում է գեղեցիկ կյանքով…
Բացի դրանից, առարկայի շրջանակում սովորողները զինվում են անհրաժեշտ տեխնիկական-տեխնոլոգիական գիտելիքներով և ունակություններով՝ ապահովելով անձնային և ազգային լավագույն ավանդույթների պահպանման և զարգացման գործը: Տեխնոլոգիան ճանաչողական գիտություն է, որը ուղված է մարդու գործնեության բարեփոխման, գիտելիքների համակարգման, գործնեության օպտիմալացման, արդյունքների զարգացման: Տեխնոլոգիան ըստ էության գործնական ուղղորդող և ուսուցանող ոլորտ է:
Տեխնոլոգիա առարկայի ամենաարդյունավետ աշխատանքային մեթոդներից է նախագծային ուսուցման մեթոդը, քանի որ այն մերժում է ուսուցման բովանդակության ստանդարտացման անհրաժեշտությունը և առաջ է քաշում երեխաների պրակտիկ փոխադարձ ակտիվության վրա հիմնված ուսուցումը: Նախագծային ուսուցման տեխնոլոգիան մշակվել է ամերիկացի փիլիսոփա և մանկավարժ Ջ.Դյուիի կողմից: Այս մեթոդի գլխավոր նպատակներից է ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելը, այլ նաև դրանք պրակտիկ կյանքում ճիշտ կիրառել կարողանալն ու դրանց օգնությամբ առօրյա կյանքում շատ խնդիրներ լուծելը: Ո՞ւմ են պետք ստանդարտացված տեսական գիտելիքները, եթե մարդուն պետք չեն լինելու կյանքում, այդ գիտելիքների միջոցով չենք կարողանալու խնդրի լուծում գտնել:
Կցանկանայի ներկայացնել այս ամսիների ընթացքում մեր միասնական աշխատանքների արդյունքները:
Մեր աշխատանքների կարևորագույն հատվածներից էր միջավայրային ձևավորման նախագծերը: Շատերն արդեն իրականացվել են, իսկ մյուսները իրականացման ընթացքում են:
Իրականացված միջավայրային ձևավորումները…
- Նոր շունչ հին սեղաններին …
- «Գունեղ միջավայրը ուրախ խաղերի տեսքով…» Նոր դպրոցում
- «Գունեղ միջավայրը ուրախ խաղերի տեսքով…» Գեղարվեստում
- Աստիճանների թարմացում և ձևավորում
- Գույնը միջավայրում…
- Նախապատրաստում ենք մեր ճեպանկարների անկյունը…
- Ժամանակակից լուծումներով կոճղային դեկորներ
- Մոդեռն ոճի ծաղկանոց
- Մեր նվերը մեր Երկրին …
- Գունավորենք մեր աշխարհը…
Իրականացման կամ ավարտուն դառնալու իրենց հերթին են սպասում.
- «International»…
- Նոր դպրոցի պատի ձևավորումը..
- Ծաղկանոց + Միջավայր
- Ծաղկանոցի ձևավորում …
- Կրթական պարտեզ…
- Արհեստական լճակ Նոր դպրոցում …
- Նոր դպրոցի կաթյսայատան ձևավորում…
Բացի միջավայրային ձևավորումերից իրականացրել ենք նաև ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր: Ամանորին ընդառաջ սովորողների հետ միասին իրականացրեցինք «Տոներն են մոտենում…» նախագիծը: Նախագիծը իր մեջ ներառում էր՝ տիկնիկագործությունը՝ թելերից և գուլպաներից, լուսամփոփներ թելերից, դեկորներ շշի փականներից, ճյուղերից, պլաստիկ բաժակներից, գդալներից, լամպերից… Պատրաստեցինք լուսամփոփներ Գեղարվեստի բակի համար, ապակե բանկաներից… պատրաստեցինք մակարոնե խաղալիքներ և այլն:
Ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի գործունեությունս սկսվեց միայն Նոր դպրոցում՝ ստուգատեսային տոն-Ղափամայով: Ուսումնական արապմունքները սկսելուն պես արվեստանոց հրավիրեցինք մեր նոր ընկերոջը՝ արվեստասեր սարդին: Նա մեր պատին հյուսեց սարդոստայնը՝ իր մեջ ներառելով աշխարհահռչակ նկարիչների աշխատանքներ: Շատ կարևոր է ուսուցման համար կազմակերպել ճիշտ միաջավայր:
Կազմակերպեցինք նաև մեր Փետրվարյան ստուգատեսների խաչմերուկների անկյունը: Հաջորդ նախագիծն էր «Ձոն». տեխնոլոգիական ստուգատեսը: Նախագծի ընթացքում պատրաստեցինք անակնկալ-նվերներ մայրիկներին, ուսուցիչներին, տատիկներին, քույրիկներին և այլն: Պատրաստեցինք ծաղկամաններ լամպերից և շշերից, այլընտրանքային բացիկներ բանկաներից և օգտագործեցինք կարտոֆիլը, որպես կնիք բացիկները ձևավորելու համար:
Մարտի 4-ի մեդիաուրբաթի պատասխանատուն էր Նոր դպրոցը և սովորողների հետ միասին նախապատրաստեցինք մեր արտաքին հարդարանքը: Հաջորդ նախագիծն էր ըստ ուսումնական օրացույցի Սուրբ Հարության տոնը: Տեխնոլոգիական ստուգատեսին ընդառաջ ստեղծեցին մեր ծաղկանոցները և ջերմոցները: Գարնանային տաք օրերը դիմավորեցինք օդային օձով:
Նախագծային ուսուցման շաբաթը անցավ շատ արդյունավետ՝ օր 1, օր 2, օր 3, օր 4, օր 5: Մասնակցեցինք նաև «Մեծ լվացք» ֆրանսիական փառատոնին:
Էկոտուրին մասնակցեցինք Դպրոցական բակը պարտեզ, Թռչունին բույն նախագծերով և ազդարարեցինք Պլեներների մեկնարկը…:
Վերջում թվեմ կերպարվեստի հատուկ, իմ կարծիքով ամենահաջողված նախագծերից։
- «Ոնց որ …» (նկարագիրն կարող եք տեսնել այստեղ, իսկ արդյունքները այստեղ):
- «Հանճարների հետքերով…» նախագիծը՝
Մաս1՝ Լեոնարդո դա Վինչիի փոքրիկ հետևորդները…
Մաս 2՝ Քարե կոմպոզիցիաները. այս աշխատանքներով մասնակցել ենք ցուցահանդեսի:
Մաս 3՝ Վերարտադրում. հայտնի կտավները ֆոտոների միջոցով…
Եվ ծանոթացել ենք նկարչության այլընտրանքային ոճերից ձողիկանկարչությանը և կետիկի արվեստին`պուանտիլիզմին:
Այս նախագծերից շատերը դեռ շարունակվում են, ուսումնասիրվելու են և կատարելագործվելու, իսկ հետագայում մշակվելու են նորանոր ծրագրեր:
Ահա այսպիսով եմ ամփոփում իմ ութ ամսվա գործունեությունը: Այս ընթացքում սովորեցի առաջնորդվել նախագծային ուսուցման կարևորագույն սկզբունքներով ՝
- հետազոտական, ստեղծագործական աշխատանք պարունակող խնդրի առկայություն. խնդիր, որի լուծումը պահանջում է ինտեգրված գիտելիքներ և որոնողական աշխատանք.
- սպասվող արդյունքների տեսական, գործնական և ճանաչողական կարևորություն (զեկուցում, ուսումնասիրությունների հրապարակում և այլն).
- սովորողների ինքնուրույն գործունեության (անհատական, զույգերով, խմբերով).
- նախագծի բովանդակային մասի համակարգվածություն (նշումներ տարբեր փուլերի արդյունքների մասին).
- հետազոտական մեթոդների կիրառում հետևյալ հերթականությամբ.
- խնդրի որոշում
- լուծումների եղանակների ընտրություն
- անհրաժեշտ մեթոդների ընտրություն
- վերջնական արդյունքների ներկայացման եղանակների ընտրություն
- հավաքված տվյալների համակարգում և վերլուծություն
- արդյունքների ձևավորում և ներկայացում
- եզրակացություններ և նոր խնդիրների նախագծում
Այս սկզբունքները շատ կարևոր են ճիշտ և արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար, հատկապես տեխնոլոգիա առարկայի ընթացքում: Յուրաքանչյուրս էլ սխալներ է թույլ տալիս, բայց կարևոր է այդ սխալներից դաս քաղել և վերանայել յուրաքանչյուր քայլ՝ վերլուծություններ կատարելով: Կատարելագործելով ծրագրերն ու մոտեցումները՝ կփորձեմ հաջորդող 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում օգտագործել ձեռք բերած փորձս և գիտելիքներս նորանոր հաջողությունների հասնելու մանկավարժության մեջ: