Կրթական պարտեզ բնակելի արվարձանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բարեկամներ հոլանդացի Առնո Փիթերսի և Իրիս Հոնդերդոսի վերջին ինստալացիան եղել է Նորվեգիայում` ազատատենչ գրող Էնս Ինգվալդ Բյորնոուի տուն-թանգարանի մոտ: Նոր աշխատանքը կոչվում է CreDogma: Վերնագրում միահյուսվել են «կրեդո» (անձի սկզբունքների համակարգ» և «դոգմա» (հաստատված ճշմարտություն, որն ընդունում են առանց կասկածելու) բառերը: «Կրեդոն ընդդեմ դոգմայի» թեման միշտ էլ արդիական է եղել տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր երկրներում: Միշտ էլ եղել է մարդկանց մի խումբ կամ գոնե մեկ անձ, որ չի համակերպվել բոլորի կողմից ընդունելի դոգմա դարձած գորշ իրականության հետ ու պայքարել է իր սկզբունքների՝ կրեդոյի կենսահաստատման համար: Մեր իրականության մեջ արդեն անվիճելի ու ընդունելի դոգմա է, որ որքան մեծահարուստ է անձը, այնքան ընդարձակ է հանրային տարածքից զավթած նրա հողակտորը, և նույնքան էլ բարձր է այդ հողակտորը երիզող պարիսպը: Արդեն պարսպապատվել են նաև Սևանի առափնյա տարածքները, Ծաղկաձորի անտառները… Ամենուր հայաստանցուն, քաղաքացուն հիշեցնում են, որ կոնկրետ հողակտորը, փողոցը, բակը, քաղաքը, երկիրը իրենը չեն այլևս: Երևանի բազմաբնակարանոց շենքերին կից շատ տարածքներ հանրայինից առանձնացված են ժանգոտած փշալարերով, տարատեսակ ցանցերով, երկաթյա հին մահճակալների շրջանակներով, մագլցող փշոտ թփուտներով վեր խոյացող պարիսպներով:

%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81-credogmaimg_4693

Իմ աչքին էլ այս ամենը սովորական ու չվիճարկվող դոգմայի նման   ընդունելի էր դարձել: Ես նույնիսկ լավ չէի պատկերացնում «Կրթական պարտեզ» նախագիծն իր քարտեզով, մինչև որ ինքս, ֆոտոխցիկը ձեռքիս, ոտքով չքայլեցի իրական ցանկապատազուրկ տարածքով, հետիոտնի արահետներով, թարմ ճիմապատված լանջերի կողքով: Այս լուսանկարը ես նույնպես կանվանեի «կրեդոն ընդդեմ դոգմայի»: Սա արդեն ոչ թե արվեստի գործի ինստալացիա է, այլ՝ իրական կյանքի:

%d6%84%d5%b8%d5%ac%d5%a5%d5%bb-img_4697

Մի կողմում անհրապույր, վանող ցանկապատն է, որի տերն ասում է. «Սա քո´նը չէ: Սա իմն է»: Մյուս կողմում Մեր Նոր դպրոցի բաց կանաչապատ տարածքը, կարծես, հրավիրում է.«Սա քո քաղաքն է, քո թաղն ու քո դպրոցը»: Իսկ սա էլ մեր Քոլեջի պարտիզպանների աշխատանքի արդյունքն է: 

%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d6%80%d5%be%d5%a5%d5%bd%d5%bf-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9img_4690Ճաշակ, մաքրություն, հանրային տարածքի հետ ներառում…Որտե՞ղ է վերջանում Բ4 թաղամասում մեր Դպրոց-պարտեզի դպրոցամերձ տարածքը, որտեղ է սկսում հարակից շենքերի բակը: Ամեն ինչ միահյուսվել ու ներառվել է՝ բաց յուրաքանչյուրի խնամքի համար:

Նոր դպրոցի ու Քոլեջի կապող արահետը հեծանվաուղին  IMG_4710.JPG%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d6%80%d5%be%d5%a5%d5%bd%d5%bf-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%ab%d5%b6img_4689Հաջորդ լուսանկարներում Գեղարվեստի դպրոցամերձ բակն է, որը բառիս բուն իմաստով դպրոց-պարտեզ է դարձել: Այստեղ կանաչն ամենուրեք է:

%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81-img_4711Երբ 2014-ի ամռանը սկսեցինք փորել Մայր դպրոցի նկուղային հարկերի դիմացի լանջերը, դեռ չգիտեի, չէի տեսնում մեր աշխատանքի նպատակը: Չգիտեի, որ մասնակցում եմ նոր ուսումնական տարածքների ստեղծմանը՝  «Հեծանվային ակումբ», «Հրաձգարան», «Գրադարան»… իրենց ապագա ճիմապատ լանջերով:

Անցյալ օրը հեռուստացույցով ցույց տվեցին, թե ինչպես է «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Վարդանյանների ընտանիքը բարեկարգել Մասիս քաղաքի կենտրոնը՝ կառուցելով մի ճիմապատ հանգստի գոտի՝ երեխաների խաղահրապարակով: Իհարկե շնորհակալության արժանի գործ է արված, բայց դա արվել է ֆինանսական մեծ ներդրումով, ընտանիքը գործել է «գրչով»: Եղել է ցանկություն, քաղաքապետի, մարզպետի աջակցություն ու գոհունակություն, իսկ հետագայում էլ՝ մասնագիտացված խնամք: Մեր դեպքն ուրիշ է: Երբ կրթահամալիրն է այս ծավալի գործ ձեռնարկում մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում, իր սուղ միջոցներով, իսկ խնամքն էլ իրականացվում է սովորողների ներգրավմամբ՝ որպես կյանքի դպրոցի ուսումնական աշխատանք, ամեն ինչ արդեն «Կրեդոն ընդդեմ դոգմայի» գաղափարի տիրույթում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով