Այս տարի «Բարձունքի նվաճում» նախագիծը օրացույցով առաջ տարվեց սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 3, Արագածի չորս գագաթից թափ-շունչ հաղորդելու համար, որ սեպտեմբերի 21-ը դառնա շատերի համար ֆիզիկական թե մետաֆիզիկական սեփական բարձունքի նվաճում, ամեն մի սեբաստացի սովորող տարատարիք` սկսած 5 տարեկան Դավիթ Բլեյանից մինչև քոլեջի ուսանող, նշանի մատանիով Աստղիկ Գալշոյան, ուսուցիչ ու ծնող… Եթե ամեն մի սեբաստացի նախագծի մասնակից դարձնի մեզ անծանոթ-ծանոթ այլ անձանց-խմբերի-դպրոցների… Հետո հընթացս փորձեցի սեղմել ծրագիրը տոնի, մի քանի մատչելի-նշան-խորհուրդ ձեռքբերումների փունջ դարձնել… Մի պուրակ, մի մաքրված բակ շրջակա միջավայրում, ավարտուն տեսքի բերված ագարակ… դպրոցական մի բակ՝ պարտեզի վերածած…
Մեր բոլոր հինգ տարեկանների հինգ աշխարհները՝ հյուսիսում, արևելքում, արևմուտքում, հարավում թե «Գեղարոտ»-քոլեջում պիտի գործեն որպես լաբորատորիա-արհեստանոցներ՝ իրենց խոհանոցներով, երաժշտականով, բնագիտականով, թատերականով… Միշտ մարզական-խաղի-շարժման մեջ՝ անհոգնել, խուրջինով, որպես իմացումի ճամփորդ կրթահամալիրի Բանգլադեշի մետաքսի ճանապարհներին… Ահա ինչու՝ այդ ճանապարհները ծայրից ծայր, իրենց անցումներով պիտի լինեն անվտանգ, պատշաճ… Այսօր մենք վճռականորեն սկսում ենք Առնո Բաբաջանյանի վերգետնյա-Բախշյանի այգի-միջանցքի ազատագրում-մաքրում-վնասազերծումը, որ ամեն սեբաստացի օրը մի քանի անգամ անցնի անվտանգ կրթական պարտեզի արևելք-արևմուտք ճառագայթով՝Քոլեջ-Նոր դպրոց-Մայր դպրոց-վերգետնյա-Բախշյան այգի-Դպրոց-պարտեզով՝ ագարակ։
Մի ուսումնական ստուգատես էլ եմ նախատեսել, ու հենց հինգ տարեկանների համար… Դավիթ Բլեյանն է հուշել… Հենց այդպես՝ սեբաստացի հինգ տարեկանների պաշտպանության ստուգատես… Մարինե, Փիրուզ, Լիլիթ, Գոհար, Նարինե դաստիարակներ, թողե՛ք շուտափույթ, հենց այս մեկ տարում ամեն ինչ կամ առավելագույնը սովորեցնելու ձեր ուսուցչությունը, ինպես Սոնա Փափազյանը՝ Արմաղան՝ բոլոր երեսունի հետ տարատարիք, ու մեկ օրում էլ չէ, տասը ժամում անցնելու ուսուցչությունը։
«Ծուղրուղու» հավաքն է Բախշյան մանկական այգում, որին, տեսեք, ոչ միայն որպես տոնախմբության ենք պատրաստվում, այլև փորձում ենք ընդարձակել Բախշյան մանկական այգին՝ ջնջելով անխնամ տարածությունը այգու և դպրոց-պարտեզի միջև… Կանաչապատման-բարեկարգման աշխատանքների այսպիսի ծավալ բակ-թաղամասն իր պատմության մեջ չի տեսել… Համարեք իմ նվերը սեբաստացիներին բոլոր…
Հմայեք, ծանոթ-անծանոթի գերեք-տարեք-հանդիպացրեք, տոնի վերածեք երևանցիների օրը. հրապարակային այսպիսի հանդիպումները մեր մանկավարժության հանրայնացման ու ուրբաթյան տոնի ավանդույթի զարգացման ուղի են… Տեսա՞ք՝ երգիչ-հայտնի երևանցի Արթուր Իսպիրյանն ու իր տիկինը, «Հունձք» պարային համույթը որքա՜ն ոգևորված էին անմիջական-կրթական-հավեսի այսպիսի հրապարակով։
Ընթերցանությունն ուղիղ մտքի-մտածողության հետ կապ ունի… Երեկ ես, տիար Գևորգն ու Սուսանը երկա՜ր-խաղաղ լսում էինք ընթերցանության-մայրենիիի անհատականացման-կենդանացման ուղղությամբ Մարիետ Սիմոնյանի ներկայացումն ու ժպտում: Ի՜նչ լավ մեկնարկ է՝ 2016-2017-ի. մեզ ընթերցանությանը-կյանքին-ստեղծականությանը սիրահարեցնելու գործին է կպել…
… Այսպիսի հարմարավետ անկյուններ ստեղծվեն՝ բացօթյա ակումբային տարածքներ, մեր բոլոր յոթ մասնաշենքերում, Ագարակն էլ հետը… Ու դրանք լինեն ամենազբաղվածը… Ես կաջակցեմ, որ ընթերցանության հարմարավետ անկյուն ստեղծվի նաև Բախշյանի այգում, ձեր ընտրությամբ՝ դպրոցների հարակից թաղային այգիներում…
Միասին ենք ձևավորում միջավայրը, որը հենց հեղինակային կրթական ծրագրով բոլորիս ու գլխավոր ուսուցիչն է։ Երեկ սեպտեմբերյան հավաքը հետաքրքիր էր այս սեբաստացիական աշխարհով, նրա «մետաքսի ուղիներով» Ավագ դպրոցի սովորողների շարժով… Խոստացե՞լ եմ. պատշաճ անցումներ կրթահամալիրի Բանգլադեշով մեկ՝ մանկավարժություն՝ հոգատարություն-խնամք-նախաձեռնություն-գաղափարներ տարածելու-փոխանցելու համար…
․․․ Չկա ներս ու դուրս, չկա սահման-պատնեշ, չկա մեր ու իրենց, չկա բաժանում՝ հարազատի-օտարի, անկանգառ մի ճանապարհ է, որ անցնում ենք միասին, Բանգլադեշի մեր արտասահմանում․․․Այո, սա` «Կրթական պարտեզ. շրջակա միաջավայրի բարելավման նախագծերը, հինգ տարեկանների նախագծային ուսուցման «Սեպտեմբերիկ» ստուգատեսը այս շաբաթվա արտա-սահմանն են…
2016-ի բոլոր նորեկնե՞րն են գործածում, սովորող, թե ուսուցիչ, լաբորատորիայի մշակած պարտադիր պահանջները ուսումնական բլոգին որքանո՞վ կենսական են դարձել․․․ ի՞նչ նոր զարգացումներ ունենք սեպտեմբերյան հավաքի արդյունքներով․․․Զարմանալի գույն ունի մեր նոր երաժիշտ-ֆլեյտահար-ֆլեյտայի ուսուցիչ Տաթև Մանվելյանը: Մամա ջան, Սարոյանը կասեր՝ ես սիրահարվեցի այս անսովոր զբաղմունքի տեր աղջնակին, նա կարող է մի սրնգով աջուձախ օգնել սիրահարվելու, անկախ տարիքից, զբաղմունքից, սեռից… մի ֆլեյտայով… այսքա՜ն մոբիլ ու ստեղծական… թեթև… Համարյա ընթերցանության պես:
Գուցե իսկապե՞ս ժամանակն է, կրթահամալիրում տեղ բացելու գիտության սիրահար պատանիների համար. բազում իրականությունների մեկտեղումը՝ ստեղծագործական հավաքի տեսքով:
Բանգլադեշում կրթական պարտեզի հյուսիս-հարավ ճառագայթի Կենտրոն-Գեղարվեստ-Մայր դպրոց ուղղությամբ Արմինե Թոփչյանի հետ մի հանպատրաստից կրթական շքերթ էլ Լոռվա մի քանի գյուղերից ժամանած պատանիների-ուսուցիչների համար էինք կազմակերպել… Շքերթի ավարտը Մարմարյա սրահում եղավ տոնական՝ նույնքան հանպատրաստից համերգով, մամլո ասուլիսով՝ օրվա «Կրթահամալիրը որպես բաց՝ քաղաքացիական համակարգ» սեմինարի արդյունքների ամփոփմամբ…:
Իսկ հինգ տարեկաններին՝ Մարինեի, Նարինեի, Գոհարի, Փիրուզի թե Լիլիթի, վեց տարեկաններին՝ Սրբուհու, Քրիստինեի, Կարինե Մամիկոնյանի, Անահիտի, Հռիփսիմեի թե մեր Կարինե Բաբուջյանի, նաև մեր 250-ի չափ 2-4 տարեկաններին ու հարյուրավոր 2-5-րդ դասարանցիներին իրենց դաստիարակների ու ուսուցիչների հետ մենակ թողնել չի կարելի… ուսուցչի օգնականներ՝ բոլոր տարիքների։
… Այո՛, մանկավարժությամբ զբաղվենք. յուրաքանյուրիս եզակի փորձն անընդհատ փոխանցման մեջ դնելով, իարարից սովորելով. ներառականությունն իրարից անընդհատ սովորելու միջավայրի ստեղծումն է:
… Մանկավարժությամբ զբաղվելը ենթադրում է ամբողջական ներառականություն, որպես միջավայր բոլորիս լիարժեք հաղորդակցության՝ մտքերի, առարկությունների, լրացումների, կասկածների, գնահատականների, նախաձեռնությունների, օգնության կանչերի, ազատ-անընդհատ տեղաշարժի… ինձ օգնելու լավագույն եղանակը՝ մանկավարժություն գործեք ու պատմեք… մի՛ զիջեք ձեր գործը, ձեր ճշմարտությունը…:
Առաջիկայում, 2017-ին, մենք մայրաքաղաքում, մարզերում կբացենք սեբաստացիական (հեղինակային կրթական ծրագրով) նախակրթարաններ (պարտեզներ) կրտսեր դպրոց (դպրոց-պարտեզներ), միջին դպրոց, հանրակրթական համալիր… Ի՞նչ հերթականությամբ ու որտե՞ղ, որքա՞ն… ինչպե՞ս կստացվի-կառաջանա. սկսում ենք, ահա սկսեցինք:
Ծաղկաքաղը՝ Շամիրամ Պողոսյանի