«Լավ մանկապարտեզը ոչ թե փոխարինում, այլ լրացնում է ընտանեկան դաստիարակությունը»:
Բենջամին Սփոք
Վաղ տարիքի սաների սոցիալական զարգացման գործընթացը կանոնակարգվում է երկու կառույցների միջոցով՝ նախադպրոցական հաստատություն և ընտանիք: Հետևաբար արդյունավետ համագործակցությունը անհրաժեշտ պայման է: Նախագծի նպատակն է ներկայացնել «պարտեզ-ընտանիք» կապի առանձնահատկությունները:
Ընտանիք-պարտեզ գործընկերության կազմակերպումը
Ծնողը կրթական հաստատությունում իրականացվող ծրագրի կրողն է, տարածողը, արժեքներ փոխանցողը: Եթե կրթական հաստատությունն ու ընտանիքը չհամագործակցեն, նույն արժեքների կրողը չլինեն, դրանից ոչ միայն սանի զարգացումը թերի կլինի, այլև հասարակական առաջընթացը: Սանի կրթողը ծնողն է, և եթե նա չի տիրապետում իր սանի կրթության իրական-առաջադիմական գործիքներին, ապա ցանկացած ջանք թերի կլինի: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանում այդ համատեղ աշխատանքը իրականացվում է որպես ծրագրի բաղկացուցիչ:
Յուրաքանչյուր դաստիարակ ունի բլոգ, որը հասանելի է բոլոր ծնողներին: Բլոգում տեղադրվում են աշխատանքային նախագծերը, սաների գործունեության լուսաբանումը:
Ընտանեկան կրթության կազմակերպման անմիջական ձևերից է խմբի ծնողական ակումբի պարապմունքը: Ծնողական խմբերը սկսեցին գործել որպես ակումբներ, որոնց պարապմունք-հանդիպումները իրականացվում են նախապես հրապարակված ծրագրով՝ ունեն հստակ խնդիրներ. ակումբների պարապմունք-հանդիպումներին մասնակիցները յուրացնում են նախակրթարանում իրականացվող ծրագիրը, հանդիպում են մասնագետների հետ, քննարկում իրենց հետաքրքրող հարցերը, ընտանեկան տարբեր նախագծերի պլանավորում, իրականացում.
Ծնողի մասնակցությունը սաների գործունեությանը
Կրթահամալիրի նախակրթարանում իրականացվող նախագծերին ներառու ենք ծնողներին. Հիմնականում մասնակցում են մայրիկներն ու տատիկները՝
- Պատրաստում ենք պասուց տոլմա
- Տարեգաթա
- Պատրաստում ենք հարս և փեսա
- Ասիլ , վասիլներ
- Ամանորյա շրջանակ
- Խաղալիք, ձնեմարդ
- Լավաշթխիկ
- Ձնախաղեր
Փորձել ենք նախագծերին մասնակից դարձնել նաև հայրիկներին, իհարկե, բարդ էր, քանի որ մեծ մասը կաշկանդվում է՝
Ծնողը մասնակցում է նաև ուսումնական միջավայրի զարգացմանն ու մշակմանը՝
Պարտեզ և ընտանիք
Շատ կարևոր է զարգացնող միջավայրը, դրա մշակումը, զարգացումը: Հայկական ընտանիքներում քիչ կգտնես սանի զարգացման համար հատուկ մշակված միջավայր կամ գոնե միջավայրի ճիշտ ու նպատակային օգտագործում: Կրթահամալիրի պարտեզը այդ փաստն էլ աչքաթող չի արել: Իրականացնում ենք «Պարտեզ ընտանիքում» նախագիծը: Այդ նախագծով ընտանիքն ու պարտեզը միավորվում են, դառնում մեկ ընդհանուր: Ահա ընտանիքի մասնակցությամբ նախագծեր՝
- Առավոտյան ծեսը ընտանիքում
- Կարտոֆիլային աղցան
- Ես կարողանում եմ. մաս 1
- Ես կարողանում եմ մաս 2
- Ամանորյա դիջիբացիկներ
- Ի՞նչ է ընտանիքը
- Սովորող-սովորեցնող
- Պատրաստում ենք վաֆլի
- Ինքնաշեն խաղալիք
- Բնագիտական փորձ
Արձագանքում են ծնողները՝
Մարիամ Բալյան
Հանդիսանալով կրթահամալիրի հետ երկարատև համագործակցության կրողը, լինելով արդեն 2-րդ սեբաստացի երեխայի ծնող՝ շատ եմ կարևորում ընտանիք – պարտեզ-դպրոց միության անխախտ միասնությունը: Բազմաթիվ անգամ առչվելով (թեպետ երբեմն առցանց) կրթահամալիրի առօրյային՝ հասկացել եմ, որ շատ կարևոր է ծեսերի , խաղերի, ստուգատեսների մասնակցությունը ընտանիքով, մեծով, փոքրով, որն ավելի է ամրապնդում պարտեզ-երեխա ու նաև՝ երեխա-ընտանիք կապը: Այնքան կարևոր է, որ այդ երկկողմանի աշխատանքը կատարվում է սիրով , ու երեխայի մոտ դեռ փոքրուց պատասխանատվություն է ձևավորվում այն ամենի նկատմամբ, ինչ իրեն հանձնարարում են:
Լաուրա Մալխասյան
Ի՞նչ է տալիս մանկապարտեզը երեխային`