By admin

36 thoughts on “Նամակներ բարու և գեղեցկության մասին”
  1. 1Առաջին նամակ . Մեծը փոքրի մեջ։ Մարդը իր նպատակին հասնելու համար պետք է առաջ շարժվի թեկուզ փոքր հաջողություններով ,բայց իր սեփական ուժերով,իր աշխատասիրությամբ,ջանք ու եռանդ չպետք է խնայի նպատակին հասնելու համար,բայց ոչ մի դեպքում չպետք է խաբեությամբ հասնի դրան։Անկախ նրանից նպատակը մեծ է ,թե փոքր,պետք է միշտ ձգտես,որ հասնես նպատակիդ։

    2. Երկրորդ նամակ.Երիտասարդությունն ամբողջ կյանքն է։ Ճիշտ է երիտասարդության լավ ընկերները կյանքում չեն մոռացվում, բայց լավ ընկերներ մարդը կարող է ձեռք բերել ողջ կյանքի ընթացքում,անկախ տարիքից։Համամիտ չեմ այն մտքի հետ ,որ մարդը իսկական ընկերներ երիտասարդ հասակում է ձեռք բերում։Կարծում եմ դա մարդու բնավորությունից է կախված և անկախ տարիքից միշտ էլ կարելի է լավ ընկերներ ունենալ։Առաջինը դու պետք է լավ ընկեր լինես դիմացինի համար ,որ նա էլ քեզ վստահելով լինի լավ ընկեր։

    4.Չորրորդ նամակ. Ամենամեծ արժեքը կյանքն է։

    Այո,՜ համաձայն եմ այն մտքի հետ ,որ ամենամեծ արժեքը կյանքն է, քանի որ այս աշխարհում ամեն ինչի կարող ենք հարմարվել ,նոր միջավայրին ,նոր ընկերներին,նորը ստեղծել, անհաջողությունը փոխարինել նոր հաջողություններով,թանկագին կորցրած իրի փոխարեն `նորը ձեռք բերել ,և այդպես շարունակ։Բայց երբեք չենք կարող կյանքը փոխարինել նոր կյանքով,չենք կարող վերադարձնել մեզ հարազատ ու մտերիմ մարդկանց ,ում կորցրել ենք այս կյանքում։Իսկ ամենացավալին այն է. ,որ ոչինչ չես կարող անել ,գեթ մեկ վայրկյան նրանց տեսնելու համար։Եվ այդ կարոտը ,այդ ցավը հոգուտ մեջ է միշտ մնում ամբողջ կյանքի ընթացքում։Այդ իսկ պատճառով պետք է գնահատել ,և սիրել մեր հարազատներին ,մեր ամենաթանկ մարդկանց նրանց ողջ լինելու ընթացքում, այլ ոչ թե մահից հետո։

  2. Մարդկանց մի մասը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն, շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
    Սակայն կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:

    Ինտելիգենտությունը ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու ունակություն։ Ինտիլիգենտ մարդկանց կարող ես հանդիպել տարբեր երկրներում։ Օրինակ Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին մաքրություն, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, նրանք շատ հյուրասեր և բայրացակամ էին։

    Առաջադրանքներ․

    ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

    Նա է ինտելիգենտ մարդը, ով գրել է այսքան ճիշտ խոսքեր: Իմ կարծիքով նա անցել է բարդ ճանապարհ և իր իսկ փորձից է կարողացել է գրել: Նա շատ լավ աշխարհայացք ունի, գնահատում է լավ մարդկանց, ինտելիգենտ մարդկանց: Նա հասկանում է ինչ է կյանքը, մարդկային արժեքները որոնք ամենակարևորն են:

    ․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

    Մարդու ինտելիգենտ լինելը չի որոշվում միայն կրթությամբ։ Մարդու գերազանց սովորելը ինչի համար է, եթե նա չունի մարդուն ճիշտ վերաբերվելու և հասկանալու ունակություն, օգնելու ունակություն, և հասարակ մարդկային կողմեր, որոնք նրան կիրթ են դարձնում:

    ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

    Մարդկային արժեքները

    Կարծում եմ ինտելիգենտ և գրագետ լինելը մարդու կարևոր արժեքներ են, որոնցով մարդ գնահատում և գնահատվում է։ Իմ կարծիքով տեքստին համապատասխան վերնագիր է:

  3. Դմիտրի Լիխաչյովի «Նամակներ բարու և գեղեցիկի մասինը» գրված է երեխաների համար և այդ պատճառով բավականին նաիվ է ( հայերեն համարժեք բառը չեմ գտնում, որ արտահայտի իմ ուզածը)։

    11֊րդ նամակ

    Լիխաչյովը սովետական մարդ էր, սովետական էթիկայի կրողը և այդ տեսանկյունից է քննադատում կարիերիզմը, քանզի սոցիալիստական հասարակարգում կարիերիզմը համարվում էր մեղք ի տարբերություն կապիտալիստական հասարակարգի՝ որտեղ կարիերիզմը առաքինություն է։

    13֊րդ նամակ

    Դաստիարակության մասին բարոյախրատական տեքստը լավն է, բավականին առաջադեմ, իր ժամանակի համար։ Չնայած, որ այստեղ էլ է նկատվում, որ Լիխաչյովը սովետական էթիկայի կրող է։

  4. Երրորդ նամակ․ Ամենամեծը
    Մարդը ծնված է երջանիկ լինելու համար․ սա կյանքի ամենամեծ նպատակն է։ Բայց երջանիկ լինել, չի նշանակում մոռանալ, անտեսել ամեն բան ու մտածել միայն իր սեփական երջանկության մասին։ Դա էգոիստությունն է, որը եզրեր չի կարող ունենալ երջանկության հետ։ Մարդը երջանիկ է իրեն շրջապատով, իրեն հարազատ մարդկանցով։ Երջանկության ճանապարհ կառուցելիս նպատակները պետք է դրվեն այնպես, որ դրանք չլինեն մեկ ուրիշի երջանոկության հաշվին։ Նմանատիպ երջանկությունը հարատև չի կարող լինել։ Երջանկությունը մանրուքների մեջ է, և իրապես երջանիկ է այն մարդը, ով կաորղանում է տեսնել ու նկատել այդ մանրուքները։ Եթե սպասենք ամենամեծ երազանքի, նպատակի կատարմանը՝ երջանիկ լինելու համար, ապա դժվար թե կարողանանք երջանիկ լինել․ երջանկությունն ընդամենը ակնթարթ է, այն հարատև ու մշտական չի կարող լինել․․․
    Բարությունն աննկատ մնալ չի կարող․ այն դրսևորվում է ամեն տեղ ու ամենափոքր գործողություններով էլ կարելի է բարություն անել՝ օգնության ձեռք մեկնել, ճիշտ խորհուրդ տալ, ուղղակի բարին կամենալ դիմացինին, և դրանով իսկ բավականություն ապրել ու երջանկանալ․․․
    Սերն էլ պետք է սթափ լինի, երբ կուրորեն ես սիրում, արդեն չես նկատում թերությունները, վատ արարքները, հետևաբար չես կարողանա նաև օգնել, պայքարել քեզ հարազատ մարդու թերությունների դեմ։ Իմ աշխատանքում հաճախ եմ հանդիպում կուրորեն սիրող ծնողների, ու դա շատ վտանգավոր է հենց երեխայի համար։ Ոչ մի կերպ չեն ուզում ընդունել, որ սխալ երեխան, որ խնդիր կա, որը պետք է ուղղել, շտկել միասին, իսկ նման դեպքեորւմ, երբ չկա համագործակցություն և մի ընդանուր նպատակ, արդյունք ուղղակի չի կարող լինել։ Խնդիրը քողարկելով և երեխային իդեալականացնելով՝ ծնողն ավելի մեծ վատություն է անում երեխային՝ անգիտակցաբար։ Եվ բարությունը և սերը պետք է լինեն գիտակցաբար, իմաստուն, խելքով առաջնորդված, միայն այդ դեպքում է հնարավոր իրապես բարին գործել, բարին կամենալ, ու երջանկացնել դիմացինին․․․

  5. Տասներեքերրորդ նամակ․ Դաստիարակվածության մասին
    Դաստիարակվածությունը ուրիշի նկատմամբ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտությունն է։ Նամակում շատ դիպուկ օրինակներով խոսվում է դաստիարակված և չդաստիարակված մարդու վարվեցողության մասին՝ կոնկրետ դեպքերում։ Ու իսկապես, ընթերցելով, փորձեցի հայացք գցել իմ շուրջը, ինձ հանդիպած մարդկանց, ու ցավոք, մտաբերեցի դեմքեր, որոնք լրիվ համապատասխանում էին չդաստիարակված մարդու տեսակին։

    Կարծում եմ, մարդու դաստիարակված լինելը ուղիղ համեմատական է ընտանիքի դաստիարակված լինելուն։ Կոնկրետ երեխաների դեպքում, նրանք սպունգի նման են, ու վերցնում են այն, ինչ տեսնում են` առանց վերլուծելու դրա վատ ու լավ կողմերը։ Իսկ հասուն տարիքում արդեն, եթե մարդն այնքան հնարամիտ է, ու մտածողությունը թույլ է տալիս տարբերել ճիշտն ու սխալը, այդ ժամանակ դաստիարակված մարդը ուղղվում է, իսկ չդաստիարակվածը այդպես էլ մնում վստահ ու անբեկանելի իր համոզմունքներում։

  6. Քառասունվեցերորդ նամակ․ Բարության ուղիներով

    Կյանքը չպետք է փշրվի մանրուքների, չպիտի լուծվի առօրյա հոգսերում։

    Մարդն իր կայնքում պետք է ունենա գլխավոր նպատակ, որը պետք է լինի բարի ու նշանակալի։ Այլապես այդ նպատակը, գուցեև իրական դառնա, բայց այն երկարատև երջանկություն ու բարօրություն չի կարող պարգևել մարդուն։ Բարձրանալու ճանապարհին բոլորս պետք է կարողանանք հետադարձ հայացք գցել մեր արածին ու չարածին, պետք է կարողանանք քննել մեր անցյալն ու հնարավորինս սթափ կանխատեսել ապագան՝ մտածելով կյանքի իմաստի մասին։

    Մարդը հասարակության անդամ է, ու չի կարող միայն իր, իր անձնական շահերի, բարեկեցության մասին մտածել․ պետք է հաշվի առնել նաև ուրիշներին, որպեսզի մեր ապրածն էլ, մեր արած բարությունն էլ նրանք հիշեն ու դրանով չմոռացվենք։

    Կյանքում ամեն վատ բան ժամանակի ընթացքում մոռացվում է․ մարդու արած վատ քայլերից միայն տհաճ զգացողություններ են մնում, իսկ բուն մարդուն չեն էլ հիշում, իսկ այն մարդիկ, ովքեր բարությամբ են առաջնորդվել, օգնել են դիմացինին, լավություն արել, նրանք միշտ հիշվում են, հիշվում են նրանց խոսքերը, մտքերը, արտահայտությունները…

    Ընդունում եմ նամակում նշված այս տողը՝  «Նա է երջանկանում, ով ջանում է երջանկացնել ուրիշներին՝ երբեմն մոռանալով իր շահերը», ուղղակի պետք է այնքան սթափ լինել, այնքան գիտակցաբար մոտենալ թեկուզ բարություն ասվածին, որ դա չլինի արդենք քո երջանկության հաշվին, չդառնաս զոհ, ու մոռանալով քո անձը, ինքնամոռաց տրվես բարության, դիմացինին ամեն գնով՝ քո գնով, լավություն անելուն, ու վերջում հասկանաս, որ այդ ճանապարհին դու կորցրել ես քեզ, մոռացել քո նպատակների, ցանկությունների, մասին՝ ցանկանալով դիմացինի լավը։

    Կարծում եմ ամեն բան կյանքում պետք է հնարավորինս բալանսավորված լինի՝ անել բարություն, երջանկացնել դիմացինին՝ չտրվելով ինքնամոռացության․․․

  7. Նամակներ բարու և գեղեցկության մասին
    Posted on 22.05.2024 •Խմբագրել”Նամակներ բարու և գեղեցկության մասին”

    Դ.Լիխաչյով «Նամակներ բարու և գեղեցկության մասին»

    Թարգմանությունը՝ Գևորգ Հակոբյանի

    -2-

    Երբ մանկության տարիներից անցում ենք կատարում հասունության տարիներ, մեզ թվում է, որ բոլորովին ուրիշ կյանքով ենք ապրելու։ Սակայն այդպես չէ։ Մեր հասակակիցները մնում են մեզ հետ, ընդլայնվում է մեր ծանոթների շրջանակը, սակայն իսկական ընկերները մնում են հները։ Ճիշտ է ասված` ընկերոջ հինն էլավը։ Լավ ընկերոջը ձեռք ենք բերում ավելի շատ երիտասարդության տարիներին, իսկ առանց լավ ընկերոջ դժվար է…Ուստի երիտասարդության տարիներին ձեռք բերածը պետք է համարենք թանկ և ամուր պահպանենք այն…

    -3-

    Կյանքի ամենամեծ նպատակը պետք է լինի շրջապատում բարին ավելացնելը։ Իհարկե, բարիքը բոլոր մարդկանց երջանկությունն է։ Փոքր հարցում կարելի է մարդուն լավություն անել և մեծի մասին էլ չմտածել։ Բայց մեծն ու փոքրը չի կարելի հարկադրել ։ Շատ բաներ մանրունքներից են սկսվում։ Պետք է հայրենասեր լինել, բայց ոչ ազգայնամոլ։ Քանի որ ամեն մի մարդ սիրում է իր ազգը, բայց պետք չէ ատելությամբ լցվել ուրիշների հանդեպ։ Պետք է մարդկանց նկատմամբ բարության շրջանակը ընդարձակել, որի ընթացքում մարդը ավելի է վեհանում և ձեռք է բերում իմաստնություն։ Միայն սերը չպետք է դրսևորվի, այլ մարդուն պետք է սիրել իր թերություններով հանդերձ` աշխատելով օգնել վերացնել դրանք։

    Բարության հետ միավորված խելքն է իմաստնություն։ Առանց բարության խելքը խորամանկությունն է, որը ժամանակի ընթացքում շրջվում է խորամանկողի կողմը։ Իմաստնությունը իմաստունին բարի հռչակ է բերում, երջանկություն և ապահովում է խղճի հանգստություն, որը ծերության տարիներին ամենագնահատելին է։

    -4-

    Մարդու համար ամենամեծ արժեքը կյանքն է։ Պետք է թոթափել առօրյա մանր հոգսերից, ձերբազատվենք, թափ տանք այն ամենը, ինչը խոչնդոտ է մտքի շարժմանը, որը թույլ է տալիս ընկալել կյանքը, նրա արժեքները, գեղեցկությունը։ Մարդը պետք է մտածի իր և մյուսների համար ամենակարևորի մասին` դեն նետելով դատարկ հոգսերը։ Մարդու մեջ պետք է տեսնել լավը, գեղեցիկը, որը նշանակում է ընդարձակել կյանքի ոլորտը, որտեղ ապրում է մարդը։ Կյանքը անվերջանալի խորն է. միշտ հանդիպում ենք ինչ-որ բանի, որ առաջ չէինք նկատել, որը հիացնում է իր գեղեցկությամբ, անսպասելի իմաստությամբ, անկրկնելիությամբ։

    -5-

    Ամեն մարդ իր գոյության հիմքում պետք է որևէ նպատակ հետապնդի, հակառակ դեպքում նրա կյանքը անիմաստ գոյությունն է։ Պետք է ունենալ սկզբունքներ։ Կյանքը պետք է արժանապատվորեն ապրել, որ հետո հիշելիս չամաչես։ Պետք է ունենալ մարդկային բարձր հատկանիշներ` զերծ լինելով բացասական գծերից։ Ուրիշների առաջ սխալն ընդունելը, ներողություն խնդրելը ավելի լավ է, քան խաբել ու խորամանկելու։

    Քանզի մարդիկ դրանք զգում են։

    -6-

    Երբ մարդը իր առջև նպատակ է դնում, կարծես դա դառնում է ինքնագնահատում։ Նայած մարդը ինչ նպատակ է դնում իր առջև. ունենալ չքնաղ ավտոմեքենա կամ ուրիշ այլ երազանքներ, դրանց մեծությամբ էլ գնահատում է մարդը իրեն…

    Ենթադրենք, որ նպատակ է դրել, որ բժիշկ դառնա, փրկի մարդկանց կյանքեր և այլն, և այլն։ Կյանքի հիմնական խնդիրը պետք է ավելի լայն լինի, քան անձնականը, չպետք է սահմանափակվի սեփական հաջողություններով, այլ այն ամեն ինչի սիրուց թելադրվի …

    Սակայն պետք է նաև չանտեսել իր սեփական անձի շահերը։

    1. Տասներեքերորդ նամակ
      Դաստիարակվածության մասին

      Ես համամիտ եմ հեղինակի հետ. Դաստիարակությունը դրսում, շրջապատում, կամ միայն ամբոխի մեջ չէ, որ կարելի է դրսևորել։ Ե’վ լավը, և’ վատը սկիզբ է առնում ընտանիքում։ Մարդը ծնվում է անմեղ և առանց արժեքների։ Բոլոր արժեքները ձևավորվում են ընտանիքում, և ավելի շատ մեզ մոը նստվածք են թողնում այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվում են մեր շուրջը, որոնք տեսանելի եմ մեզ։ Համաձայն եմ այն մտքին, որ չի’ կարող դաստիարակված համարվել այն մարդը, ով չի’ հարգում իր կնոջը, երեխային, ընտանիքը։ Մարդկանց աչքին տպավորություն թողնելով չեն դաստիարակվում։

  8. Նամակ հ4:
    Աշխարհում ամենաթանկ բանը կյանքն է։ Պետք է կարողանանք զգալ և նույնիսկ նկատել այն, ինչը մեր ընկալումներից դուրս է։ Պետք է միշտ բացահայտել նորը, չկանգնել ու կարծրանալ նույն տեղում։ Կյանքն անվերջ խորն է և պետք այն անդաթար ուսումնասիրել։ Ուսումնասիրել բոլոր կողմերից։ Պետք է ամեն ինչի մեջ փնտրել լավն ու գեղեցիկը։ Դա կհարստացնի մեր հոգին։ Պետք է դուրս գալ այն սահմանափակ կաղապարից , որի մեջ տեղավորել են մեր միտքը մանկապարտեզից սկսած։ Մարդը կարող է ավելին անել ու մտածել, չնայած որ իրեն մանկուց սովորեցնում են հակառակը։ Դու սա չես կարող անել, սա շատ բարդ է քեզ համար և այլն։Պետք է ավելի բարձր լինենք այդ մտածելակերպից, քանի որ մեր մտքերը մեր կյանքն են կառուցում։ Բարին խորհենք ու կամենանք։ Չէ որ ամեն միտք ու արարք հետ է վերադառնում մեզ։

  9. Դմիտրի Լիխաչյովը իր《Նամակներ բարու և գեղեցկության մասին》գրքում ինքնատիպ երկխոսություն է ձևավորում տարիների փորձ ունեցող իմասնացած մարդու և երիտասարդ սերնդի ներկայացուցչի միջև։ Այս պայմանական ձևը, որն ընտրել է հեղինակը, հետաքրքիր անմիջականություն է ստեղծում և թույլ տալիս անցում կատարել գրող- ընթերցողից` ծնող – երեխա, ավագ – կրտսեր ընկերներ։ Կոնտակտի յուրօրինակ ձև է`ավելորդություններ չպարտադրող, մտերմիկ ու հաճելի։ Տարիների փորձն ու վաստակը հեղինակի խոսքը դարձնում են արժեքավոր, ուսանելի, ծանրակշիռ ու խոհուն։ Հենց միայն նախաբանը, որտեղ հեղինակն անդրադառնում է, թե ինչու է գրել գիրքը, բավարար է, որպեսզի հասկանալի լինի որ գործ ունենք իսկական ուսուցչի խոսքի հետ` մանկավարժական ամբողջ հմայքով.《Իմ խորին համոզմամբ բոլոր ժողովուրդների համար բարին և գեղեցիկը նույնն են։ Նույնն են երկու իմաստով. բարին և գեղեցիկը հավերժական ուղեկիցներ են, նրանք միասնական են և նույնն են բոլոր ժողովուրդների համար։ Սուտը չարիք է բոլորի համար։ Շիտակությունն ու ճշմարտացիությունը, ազնվությունն ու անշահախնդրությունը միշտ բարիք են։ Իմ《Նամակներ բարու և գեղեցկության մասին》գրքում, որը նախատեսված է երեխաների համար, փորձում եմ ամենապարզ հիմնավորումներով բացատրել, որ բարու ետևից գնալը մարդու համար ամենաընդունելի և միակ ճանապարհն է։ Այն փորձված է, հուսալի, օգտակար թե՛ առանձին մարդու, թե՛ ամբողջ հասարակության համար։ Իմ նամակներում չեմ փորձում բացատրել, թե ինչ է բարին, և ինչու է բարի մարդը ներքուստ գեղեցիկ և ներդաշնակ ինքնին, հասարակության և բնության հետ։ Համաձայնությունը մարդկանց, տարբեր ժողովուրդների միջև ամենաթանկարժեք բանն է, և մարդկությանը հիմա ամենաանհրաժեշտը》։

  10. Վերլուծություններ
    Երրորդ նամակ․ Ամենամեծը ։ Միանշանակ համամիտ եմ, որ կյանքի ամենամեծ նպատակը ՝ դա լավատեսությունն է , որն անպայման պետք է համեմել բարությամբ։ Այո բարության մեծ նպատակը փոքրից է սկսվում և պետք է մարդու մեջ հենց մարդուն սիրել։ Մարդու գերագույն հատկանիշը մարդ լինելն է ։ Եվ ի վերջո չէ որ Աստված բարության շնորհհիվ է արարում․․․

    Պետք չէ լինել դյուրահավատ և անսահման շատ բարի

    Բայց դու եղիր միշտ լավատես և կյանքը հեշտ կթվա քեզ։
    Շարունակությունը` բլոգում

  11. Տասներկուերորդ նամակ-Մարդը պետք է մտավորական լինի

    Դմիտրի Լիխաչովը ռուս գիտնական և ակադեմիկոս է։ Նրա «Նամակներ բարու և գեղեցիկի մասին» աշխատանքի միջոցով հեղինակը բացատրում է իր պատկերացումը ինտելեկտի մասին։

    Հիմնականում ես համաձայն եմ հեղինակի հետ։ Միակ բանը, որի հետ համաձայն չեմ, այն էր, որ պատմվածքում ինտելեկտը ներկայացված է մաքրասիրության օգնությամբ: Ըստ իս ինտելեկտուալությունը ավելի շատ պայմանավորված է ոչ նյութական արարքներով։ Ինտելեկտուալ կարող է լինել նաև «փնթի» մարդը:

    Իմ կարծիքով հեղինակի ասելիքը կարելի է ցույց տալ երկու նախադասությունների միջոցով.

    Ինտելեկտուալությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է:

    Ինտելեկտուալությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ:

    Այս պատմությանը նայելով կարելի է ասել, որ հեղինակ-հերոսը իր առօրյա կյանքում շատ է մտածում տարբեր հարցերի շուրջ և փորձում տալ դրանց բացատրությունը։

    Տասնութերորդ նամակ-Սխալվելու արվեստը

    Ինչպես հեղինակն է նշում կյանքում սխալներն անհամեմատ ավելի շատ են լինում, քան սառցադաշտում: Եվ սխալից դուրս գալ,ուղղել սխալներն անմիջապես ու …. գեղեցիկ : Այո, գեղեցիկ:Այս աշխարհում անսխալ մարդ չկա և ոչ ոք չի կարող իր կյանքի ընթացքում սխալներ արած չլինի:Միշտ կա մի բան, որի համար մարդը զղջում է, կամ ափսոսանքով է հիշում:

    Անսխալ մարդիկ չեն լինում և սխալները մարդուն դարձնում են ավելի փորձառու: Սակայն կա մի մեծ վտանգ՝ չկրկնել կատարած սխալները:

    Սենյակում փակվե՞լ: Կյանքն անիմաստ վատնե՞լ: Երևի թե ամենամեծ սխալն է, որ կարող ես անել կյանքում: Որոշ բաներ ստացվում են, որոշ բաներ չեն ստացվում, բայց դու չես կարող այնպես անել, որ ամեն ինչում հաջողես: Կյանքում ամեն տեղ, ամեն օր մեզ հնարավորություններ են տրված և չպետք է վախենալ սխալ քայլ կատարելուց:Կարող ես վախենալ, որ քեզ տրված այդ հնարավորությունները չօգտագործես և բաց թողնես ու հետո ափսոսաս: Շատ ավելի լավ զգացողություն է սխալվելը, քան հետո դա չփորձելու համար ափսոսալն ու փոշմանելը:

  12. Չորրորդ նամակ՝ «Ամենամեծ արժեքը կյանքն է»

    Կարծում եմ նամակի առաջին իսկ տողերից պարզ է դառնում, թե որքան դրական և բաց է հեղինակի խոսքը: Սույն նամակում հեղինակը կյանքը ներկայացնում է որպես ամենամեծ արժեք: Հավելեմ, որ ինձ համար ոչ միայն արժեք է, այլ նաև պարգև: Յուրաքանչյուր ժամ, րոպե և մինչև անգամ շունչ պետք է զգալ, ապրել ու վայելել՝ առանց չարի, դժգոհության և հուսալքության:

    Ըստ իս նամակը պատգամ է, կոչ համայն մարդկությանը՝ լինել բարի, նկատել ու գնահատել գեղեցիկը, և վերջ ի վերջո ներդաշնակ լինեն ինքդ քեզ հետ:

    Տասնչորսերորդ նամակ՝ «Լավ և վատ ազդեցությունների մասին»

    Հեղինակը արծարծում է մի շատ նուրբ ու խորքային հարց: Հարց, խնդիր, որին վստահ եմ բախվել ու բախվում են բոլոր դեռահասները: Ինչպես հեղինակն է նշում կողմնակի ազդեցությունները կարող են լինել և՛ լավ, և՛ վատ: Կարծում եմ, այս խնդրի դրական հանգուցալուծման և անխոչընդոտ անցման գործում մեծ դեր ու նշանակություն ունի ծնողի գրագետ մոտեցումը, ով պետք է ցուցաբերի հանդուրժողականություն և համբերատարություն, փորձի գտնել ընդհանուր շփման եզրեր երեխայի հետ և որ ամենակարևորն է՝ լսի և արժևորի նրա խոսքը: Համամիտ եմ այն կարծիքի հետ, որ կամք ունեցող մարդը չի տրվում վատ ազդեցություններին, ուստի սա ևս մեկ կոչ է ծնողներին դեռ վաղ հասակից ազատ թողնել, մղել ինքնուրույնության և վստահել սեփական երեխային: Քանի որ չափից դուրս հոգատարության արդյունքում կունենանք կամազուրկ սերունդ, ովքեր ունակ են չգիտակցված արարքների, իսկ յուրաքանչյուր չգիտակցված արարք ենթակա է վատ ազդեցությունների սերտման:

    Քսանեկուերորդ նամակ՝ «Կարդալ սիրեցեք»

    Զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ նամակները մեկը մյուսի տրամաբանական հաջորդականությունն է անձի զարգացման յուրաքանչյուրին փուլին համապատասխան: Բայց հետաքրքրական էր նրանով, որ յուրաքանչյուր նամակում գտնում եմ ինձ ամբողջապես կամ գոնե մի փոքրիկ պատառիկով: Երբ ընթերցելով հասա քսաներկուերորդ նամակին, հասկացա, որ այստեղ վստահաբար կգտնեմ ինձ, բայց առանց պատկերացում կազմելու բովանդակության մասին: Հասնելով մի պարբերության ընթերցեցի հետևյալ տողերը.

    — Անհրաժեշտ է, որ մարդ իր մեջ զարգացնի հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ կամ մշակույթի որոշակի ուղղություններով: Հետաքրքրությունը որոշ չափով կարող է ինքնադաստիարակության հետևանք լինել:

    Այս տողերը ինձ մտովի տարան անցյալ՝ մանկություն, պատանեկություն: Վերլուծեցի անցածս ճանապարհը և ինձ համար բացահայտեցի հետևյալը՝ ընթերցանության նկատմամբ ունեցածս սերն ու հետաքրքրությունը հենց ինքնադաստիարակության արդյունք է:

    Հեղինակի նամակները համարում եմ մեկը մյուսից խորիմաստ, մտածելու, սեփական կյանքը վերստին վերանայելու, արժևորելու հրաշալի միջոց: Այն դեպի ինքնաճանաչում տանող լավագույն ուղիներից մեկն է, որը միտում ունի անձին ավելի լավն ու բարին դարձնելու:

  13. Դմիտրի Լիխաչյովի նամակները
    1-ին նամակ
    «Մեծը փոքրի մեջ»
    Իհարկե յուրաքանչյուր բնագավառում էլ ավելի ճիշտ է մեծը փոքրի մեջ տեղավորել։Օրինակները բազմազան են։ Նույնիսկ նյութականը փոքրի մեջ տեղավորելն է անհնար։ Գիտության մեջ էլ, եթե ունես շատ գիտելիք, միտք, ապա այն պետք է գործածել բոլոր մանրուքներում, իսկ եթե սահմանափակվի <> նպատակներով, ապա կդադարի գիտնական լինելուց։
    Անհատը, եթե ունի մեծ նպատակ, այն պետք է կրկին արտահայտվի նույնիսկ ամենաաննշան բաներում, բայց այս ամենի հետևում պետք է իշխի ազնվությունը, ստոր լինելուց բարի նպատակի չես հասնի։ Մեծը ամեն ինչի մեջ պետք է պահպանել։

    2-րդ նամակ.« Երիտասարդությունը ամբողջ կյանք է»
    Կյանքը շա՜տ հետաքրքիր է։ Ունենում ես ձեռքբերումներ, նույնիսկ նոր ընկերներ, շրջապատ, բայց ասեմ, հին ընկերներին ոչ ոք չի կարող փոխարինել։ Նույնիսկ,եթե ուշադիր լինենք,մեր ծնողների ընկերներն էլ մեծ տարիքում իրենց համակուրսեցիներն են,որոնց հետ ընկերացել են երիտասարդ տարիներում։
    Իսկական ընկերներ երիտասարդ հասակում են ձեռք բերվում։ Պետք է պահպանել լավ ընկերությունը, որը շատ է օգնում, թե՛ ուրախության պահերին։ Այդ օրերին է երևում երիտասարդ տարիքում ձեռք բերվածդ։ Այդ իսկ պատճառով էլ պետք է մինչև ծերություն պահպանել երիտասարդությունը։ Երիտասարդ տարիքում ձեռք բերված ամեն ինչը գնահատել է պետք, չպետք է ծաղսես այդ տարիների ունեցածը, հետո հետ չես բերի։ Այդ տարիքում ենք ձեռք բերում աշխատելու հմտությունները նույնպես։ Երիտասարդ հասակում կատարած արարքները մնում են հիշողություններում, լավը ուրախազնում է, վատը՝ խանգարում։ Սա նույնպես հավատարմություն է խորհրդանշում։

    5-րդ նամակ «Որն է կյանքի իմաստը»
    Կյանքը իմաստավորվում է,երբ այտեղ կա նպատակ, իհարկե բարի ու իմաստալից, հակառակ դեպքում այն կլինի պարզապես՝ անիմաստ գոյություն։ Կյանքը նույնպես ունի իր կանոնը՝ մարդու կյանքում, նպատակներում և սկզբունքներում պետք է տիրի արժանապատվությունը, որպեսզի այն հիշելիս չամաչես։ Արժանապատվությունը պահանջում է լինել մեծահոգիբարի, ոչ եսասեր, լավ ընկեր ու նման լիքը ազնվություններ։ Կյանքը իմաստալից է լինում նաև այն ժամանակ, երբ դու ընդունում ես քո սխալը, ներողություն խնդրելը քան խորամանկելն ու խաբելը։ Խաբելով դիմացինին, կարծում ես, թե դու հաղթել ես, ո՛չ , կյանքում այնքան խելացի մարրիկ կան, որ քաղաքավարությունից ելնելով լռել են հասկանալով ձեր խաբեությունը։ Ունեցեք բարի նպատակ։

    15-րդ նամակ «Նախանձի մասին»
    Նախանձը նույնպես զգացմունք է, որին չպետք է թույլ տաս քեզ իշխի։ Դա մի էնպիսի զգացողություն է, որ հենց դրանից տուժում է նախանձողը։ Այն առաջանում է, երբ մրցակիցդ,որին դու ես էդպիսին տեսնում, քո մասնագիտությունից է տիրապետում և մի քանի քայլ առաջ է։ Սարսափելի բան է նախանձը և հիվանդագին։ Այն վանելու համար անկրկնելիությունը, ինքնուրույնությունը, որոշումների մեջ միայն թող ձերը լինի,դուք եղեք դու՛ք, և երբեք էլ չեք նախանձի, իսկ եթե դուք ձեզ մյուսներից չեք տարբերում, ինքներդ ձեզ օտար եք, ուրեմն դուք ձեզ չեք գտել և դեռ նախանձում եք։ Բարի եղեք։

    27-րդ նամակ «Միասին լինել»
    Միասին լինելու խնդիրներից է շփումը միմյանց հետ, հիմա բացակայում է,քանի որ մեզանում անհետանում են խաղերը, որոնց փոխարինում են հեռուստացույցերն ու նման շատ բաներ։ Հեռուստացույցը լուրջ հակառակորդ է, որտեղ առանձնանում են միմյանցից, բացակայում է շփումը։ Առաջ ընտանիքներում միասին լոտո էին խաղում, որը շփման և դաստիարակչական առումով շատ կարևոր էր։ Խաղերը՝ դրանք կլինեն բակային, թե ընտանեկան շատ կարևոր դեր են խաղում։ Մանկավարժական հաստատություններում պետք է ուշադրություն դարձնեն նրան, որ մեզանում անհետանում են խաղերը։ Սա միանգամից կապահովի և՛ ֆիզիկական և՛ ֆիզիկական զարգացումը կմիավորի դասարանը։ Մեզ մոտ շատ քիչ է մարդկային շփումը, որը կարևոր է միասին լինելու համար։ Միասին շփում կարող է հանդիսանալ երգչախումբը, որտեղ կրկին դեր է խաղում մարդկային շփումը։

    4-րդ նամակ «Ամենամեծ արժեքը կյանքն է»
    Կյանքը դա «Հոգի» է «Ոգի», շնչառություն, ամեն ինչ։ Հենց էնպես չեն ասում, երբ շնչել դադարում է մարդ, նշանակում է կյանքը կանգ է առել։ Կյանքը ապրել է պետք, դեն նետելով կենցաղային տպավորությունները։ Աձն պետք է տեսնել ամենուր։ Կյանքը ամենաթանկն է աշխարհում, պետք է այն նկատել նաև բնության, կենդանիների, ուրիշի և նույնիսկ մշակույթի մեջ։ Յուրխքանչյուր օր իր հետ բերում է մի նոր իմաստ մեր կյնանքում իր անսպասելի իմաստությամբ ու անկրկնելիությամբ։ Այդ իսկ պատճառով պետք է ձեռքազատվենք այն մտքերից,ինչը ճնշում է հոգին և թույլ չի տալիս ընկալել կյանքը, նրա արժեքների հետ միասին։Պետք է մտածել ամենակարևորի մասին՝ դեն նետելով դատարկ հոգսերը։ Կյանքը արժեքավորելու,իմաստ մտցնելու համար մարդհանց,բնության,քաղաքի,փողոցի մեջ էլ փնտրեք լավագույնը,նկատեք գեղեցիկը։
    Կյանքը սահմաններ չունի, կա կյանքի ոլորտ ,որտեղ մարդն է ապրում։ Կյանքն ամենաթանկն է աշխարհում իր ողջ տևողությամբ՝ և՛ անցյալում, և՛ ներկայում, և՛ ապագայում։ Այն անվերջ խորն է։ Միշտ հանդիպում ենք ինչ-որ բանի, որ առաջ չէին էլ նկատել որը հիացնում է իր անսպասելի իմաստությամբ։ Գնահատեք, ապրեք, զգացեք կյանքը՝ երեկ, այսօր և վաղը։

  14. Դմիտրի Լիխաչյով «Նամակներ բարու և գեղեցիկի համար»

    Ես կարդացել եմ Դմիտրի Լիխաչյովի «Նամակներ բարու և գեղեցիկի համար» գիրքը։ Գրքում ներկայացված է կյանքի կարևորագույն արժեքների մասին, մարդկային վերաբերմունքի, սիրո, երջանկության, կրթվելու և իհարկե բարի լինելու մասին։ Այս գրքում շատ իմաստալից մտքեր է գրված։ Օրինակ ո՞րն է կյանքի իմաստը։ Ես կարծում եմ ՝ կյանքի իմաստը այն է, որ պետք է լինես բարի, երջանիկ, լինես արժանապատիվ մարդ, եսասիրություն չանես, ունենաս հիանալի կրթություն, լինես ինտիլիգենտ, կարդացած և գրագետ մարդ, սիրված, հարգված և գնահատված լինես բոլորի կողմից, մի խոսքով ունենաս փայլուն ապագա և իհարկե լինես լավ, շատ լավ մարդ։ Օրինակ մարդիկ շատ չնչին բաներից սկսում են վիրավորվել և այդ ամենը վնասում է և՛ իրենց և՛ մյուսներին, չէ որ վիրավորվելը և վիրավորանքը լավ բաներից չէ։ Դու պետք է վիրավորվես այն ամենից, երբ հենց քեզ են շատ լուրջ նեղացնում, դավաճանում, ստոր բաներ անում և այլն։ Այդ իսկ պատճառով այդպիսի դեպքերից կարող ես վիրավորվել։ Իմ կարծիքով մարդ կարող է լավ դաստիարակություն ստանալ ոչ միայն ընտանիքից և դպրոցից, այլ հենց ինքն-իրենից։
    Հիանալի գիրք է: Ես անձամբ խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այս գիրքը, որտեղ ներառված և ներկայացված են կյանքի կարևորագույն արժեքների մասին։

  15. Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն, շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու: Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։ Դմիտրի Լիխաչյովը իր《Նամակներ բարու և գեղեցկության մասին》գրքում ինքնատիպ երկխոսություն է ձևավորում տարիների փորձ ունեցող մարդու և երիտասարդ սերնդի ներկայացուցչի միջև։ Տարիների փորձն ու վաստակը հեղինակի խոսքը դարձնում են արժեքավոր և ուսանելի։ Իմ《Նամակներ բարու և գեղեցկության մասին》գրքում, որը նախատեսված է երեխաների համար, փորձում եմ ամենապարզ հիմնավորումներով բացատրել, որ բարու ետևից գնալը մարդու համար ամենաընդունելի և միակ ճանապարհն է։ Հեղինակն իր նամակներում չի փորձում բացատրել, թե ինչ է բարին, և ինչու է բարի մարդը ներքուստ գեղեցիկ և ներդաշնակ հասարակության և բնության հետ։ Լիխաչովն ասում է, որ ինտելիգենտ չի նշանակում շատ կարդացած ու բարձրագույն կրթություն ստացած մարդ, որովհետև կան մարդիկ ,որ ստացել են բարձրագույն կրթություն, բայց, իրենց վերաբերմունքով ինձ համոզել են, որ դիպլոմի թղթի կտորի մեջ չէ ինտելեգենտությունը։ Կարևորը ներքնապես զուսպ, բարեհամբույր, հյուրասեր ու բարյացակամ լինելն է։ Սակայն կան մարդիկ, որ , ինչպես այս նամակում է ասվում, դպրոցական կրթություն ունեն, բայց հարգել գիտեն մեծին, հասկանում են փոքրին, ստեղծում են, շրջապատը բարեկարգում են ու համբերատար են բոլորի հանդեպ։

  16. Դմիտրի Լիխաչովը ՝ ռուս ամենանշանավոր բանասերներից և մշակույթի պատմաբաններից մեկը, իր “Նամակներ բարու և գեղեցիկի մասին” գրքում կիսվում է կյանքի տարբեր ասպեկտների վերաբերյալ խորը և իմաստուն խորհուրդներով, որոնք ամեն ոք կարող է կիրառել իր կյանքում։ Դրանք ասես ծնողի խորհուրդներ լինեն, ով ամեն կերպ ջանում է երեխային սովորեցնել միայն լավը։
    Խիղճը, Լիխաչովի կարծիքով, ներքին ձայնն է, որը մեզ ուղղորդում է ճիշտ ուղու վրա: Նա օգնում է տարբերել բարին չարից և հետևել արդարության ուղուն ։ Կարևոր է լսել ձեր խիղճը և դեմ չգնալ նրան: Երջանկությունը արտաքին կամ նյութական բան չէ ։ Այն բաղկացած է ինքն իր և արտաքին աշխարհի հետ ներդաշնակությունից, պարզ բաներով ուրախանալու և կյանքի յուրաքանչյուր պահը գնահատելու ունակությունից: Նպատակները կարևոր դեր են խաղում մարդու կյանքում: Լիխաչովը խորհուրդ է տալիս բարձր, բայց իրագործելի նպատակներ դնել, որոնք նպաստում են անձնական և հոգևոր աճին:
    Լիխաչովի հայրենասիրությունը դրսևորվում է ոչ թե բարձրաձայն խոսքերով, այլ առօրյա գործերով և գործողություններով: Սերը իր երկրի հանդեպ արտահայտվում է նրա պատմության, մշակույթի և ավանդույթների նկատմամբ հարգանքի, նրա ապագայի հանդեպ հոգատարության և հասարակությանը ազնիվ ծառայելու մեջ: Կարևոր է գործով ապացուցել, չէ որ հայրենիքը երեխա է, ով անհամբեր սպասում է մի լավ արարք, հոգատարություն։ Իմաստությունը, ըստ Լիխաչովի, ոչ միայն կուտակված գիտելիքներն են, այլև դրանք ճիշտ կիրառելու ունակությունը: Իմաստուն մարդը ձգտում է ըմբռնման և հանդուրժողականության, գիտի ինչպես լսել և սովորել իր և ուրիշների սխալներից: Արտաքին տեսքը, ըստ Լիխաչովի, պետք է արտացոլի մարդու ներքին մշակույթը ։ Սա չի նշանակում հետևել նորաձևության միտումներին, այլ ցույց տալ ճշգրտություն, կոկիկություն և հարգանք ձեր և ուրիշների նկատմամբ: Նա կարևորում է ուրիշների անձնական տարածքը և ազատությունը հարգելը : Այլ մարդկանց գործերին չմիջամտելը յուրաքանչյուր մարդու անձնական կյանքի և ընտրության նկատմամբ տակտ և հարգանք ցուցաբերելն է:

  17. Նամակ չորրորդ

    Ամենամեծ արժեքը կյանքն է

    Կարդալով Դ.Լիխաչյովի նամակները հասկանում ես,որ դրանք ուղղված են մարդու դաստիարակությանը, ինքնակրթությանը,բարու և գեղեցիկի ։

    Ինձ համար առանձնացրել եմ չորրորդ նամակը։ Կյանքի ամենամեծ արժեքը հենց ինքը կյանքն է։ Հաճախ խճճվելով կենցաղի մեջ չենք նկատում, թե ինչպես է ընթանում մեր կյանքը։ Բայց պետք է հասկանանք,որ ամենամեծ պարգևը,որ տրվել է մեզ մեր կյանքն է։ Ուստի լինենք երջանիկ, ապրենք երջանիկ պահերով,մեր առջև դնենք նպատակներ,ունենանք և հասնենք մեր երազանքին։ Կարողանանք լավ մարդ լինել,բարություն չանենք փառասիրությունից ելնելով։ Գեղեցիկ ապրելով գեղեցկացնենք նաև մեր շրջապատը։ Կարողանանք կրթել ու դաստիարակել մի սերունդ,որը տարբերվող է, ազատ է` անկաշկանդ։ Լավ մարդ լինենք։ Գոհանանք մեր ունեցածով և արժևորենք մեզ և մեր կյանքը։

  18. Նամակ երկրորդ։ Համամիտ չեմ այն կարծիքին, որ երիտասարդ տարիքում ձեռք բերած ընկերները լավագույնն են, որ այդ ընկերությունը ամուր կլինի և կպահպանվի ամբողջ կյանքի ընթացքում։ Քանի որ, մարդ որքան մեծանում է, այնքան իմաստուն է դառնում, և ավելի ճիշտ է կարողանում «կարդալ» մարդկանց, գտնել իր հոգուն մոտ մարդկանց, որոնց հետ կկարողանա պահպանել երկար և ամուր ընկերություն։
    Ինչ վերաբերում է երիտասարդ տարիքում ձեռք բերած գիտելիքներին, հմտություններին՝ լիովին համամիտ եմ, քանի որ, գիտելիքը այն ձեռքբերումն է, որը ոչ մի դեպքում չեն կարող խլել մեզանից։

    Չորրորդ նամակ։ Շատ սիրեցի չորրորդ նամակի նախաբանը։ Որպեսզի կարողանանք շարունակել ապրել առանց ներքին ծանրության, ազատ, թեթև շնչել, կարողանանք վայելել կյանքն իր բոլոր գույներով ՝ պետք է ազատվենք անցյալի այն փոքր կամ մեծ տհաճ հուշերից, որոնք կխանգարեն մեզ ՝ շարունակել ապրել։ Պարզապես պետք է սիրել կյանքը, մտածել, որ ամեն նոր օրը նոր հնարավորությունների սկիզբ է։ Այո, պետք է սիրել կյանքը, աշխարհը, մարդկանց՝ իրենց դրական և բացասական կողմերով՝ աշխատելով կենտրոնանալ միայն դրականի վրա։

    Նամակ իններորդ։ Ես կարծում եմ, որ վիրավորվելը, նեղանալը շատ վնասակար հատկանիշներ են։Քանի որ նեղանաու ժամանակ մարդու ամբողջ օրգանիզմն է նեղանում, ընկճվում, խախտվում է օրգանների բնականոն աշխատանքը , որ տանում է թուլության, հիվանդության։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հնարավորինս անտեսել վիրավորանքը, ձգտել պարզաբանել ցանկացած խնդիր, թյուրիմացություն։ Ի վերջո խոսելու միջոցով շատ բաներ կարող են պարզաբանվել, շատ խնդիրներ լուծվել, իսկ լուռ նեղանալը ոչ մի դրական հանգուցալուծման չի կարող տանել։

  19. Քսանվեցերորդ նամակ ՝ Սովորե՛լ սովորեք

    Արդեն հեռու և միֆային չեն այն օրերը, որ մարդկության զգալի աշխատանքները իրենց վրա են վերցնելու ռոբոտները, դրա համար, այո՛, տեղին է ասված «Սովորե՛լ սովորեք»ը։ Այսօրվա մարդը պետք է, անկախ իր մասնագիտության, վարած պաշտոնի, սովորի նորը, ավելի արդիական մասնագիտություն՝ ժամանակին համընթաց, ունենա այնպիսի գիտելիք, որ միշտ աշխատաշուկայում պահանջված լինի։

    Քսանյոթերորդ նամակ՝ Չորրորդ չափումը

    Առանց հիշողության մարդ ոչինչ է։ Մարդու կյանքի կարևոր մաս է հիշողությունը։ Այն ցույց է տալիս և արժևորում է քո ներկա եսը։

  20. Քսանվեցերորդ նամակ ՝ Սովորե՛լ սովորեք

    Արդեն հեռու և միֆային չեն այն օրերը, որ մարդկության զգալի աշխատանքները իրենց վրա են վերցնելու ռոբոտները, դրա համար, այո՛, տեղին է ասված «Սովորե՛լ սովորեք»ը։ Այսօրվա մարդը պետք է, անկախ իր մասնագիտության, վարած պաշտոնի, սովորի նորը, ավելի արդիական մասնագիտություն՝ ժամանակին համընթաց, ունենա այնպիսի գիտելիք, որ միշտ աշխատաշուկայում պահանջված լինի։

    Քսանյոթերորդ նամակ՝ Չորրորդ չափումը

    Առանց հիշողության մարդ ոչինչ է։ Մարդու կյանքի կարևոր մաս է հիշողությունը։ Այն ցույց է տալիս և արժևորում է քո ներկա եսը։

  21. Նամակ քսանչորսերորդ

    Համաձայն եմ այն մտքի հետ, որ հին նյութական իրերը դառնում եմ մեր մշակույթի մասը։ Այդ իրեր իսկապես կարող են մեզ երջականցնել, քանի որ դրանք հաստատ մեզ կհիշեցնեն մեր կյանքի ինչ-որ հատված, որտեղ ևս եղել ենք երջանիկ, կամ ինչ-որ իր, որը ուղղակի եղել է ու մինչև օրս կա կյանքում, հիշեցնում է նորից մեզ։ Սակայն միթե՞ մեր կյանքում չկան իրեր, որոնք մեզ կարող են տխրություն բերել․․․․․․․․

    Նամակ քսանիններորդ

    Խաղերը վերանում են․․․ Լիովին համաձայն եմ այս մտքի հետ։ Խաղերը գրեթե վերացել են դպրոցից, շենքերի բակերից, տներից․․․ Հիշում եմ, երբ ես դեռ դպրոցական էի, ինչքան էի ցանկանում արագ ավարտել դասերս, որ ծնողներս թողնեին բակում ընկերներիս հետ խաղալ։ Այդ խաղերը մեզ ուղակի զվարճություն էին պատճառու, և մենք երջանիկ էինք, սիրում էինք միմյանց, թեկուզ մանկական վեճերին, որոնք խաղալու ընթացքում անհնար են լինել։
    Խաղերը ընդհանրապես մարդուն կտրում են առօրյա հոգսերից, մտերմիկ միջավայր են ստեղծում, համախմբում են, դաստիարակում են և այսպես կարող եմ թվել։
    Ես կարծում եմ, որ այսօր ինտերնետը գրեթե վերացրեց խաղերը մեր կյանքից, քանի որ հիմա բոլորս ունենք հեռախոս, ինտերնետ և վիրտուալ շբում։ Ասածս միգուցե ծիծաղելի թվա, բայց մեր իրականությունում նույնիսկ իրար կողք նստած մարդիկ կարող են շփվել ինտերնետով․․․․

    1. Տասնչորսերորդ նամակ
      Վատ և լավ ազդեցությունների մասին

      Կարծում եմ` բոլորիս է պետք ինքնուրույնություն։ Երեխային ազատ թողնելը անհրաժեշտ է, բայց դա չի նշանակում հրաժարվել երեխայից և թողնել բարձիթողի։ Այո’, լավը և վատը մեր կայնքի անբաժան մասն են կազմում։ Հեշտ է ազդեցության տակ ընկնելը։ Կարծում եմ` երեխայկն վատ ազդեցություններց հեռու պահելու միակ միջոցը խոսելն ու հնարավորին մատչելի բացատրելն է. Ի՞նչ կարող է լինել, եթե սա անես, կամ եթե չանես։ Իակ մնացածը կանի ազատ, որոշումներ կայացնելու ունակ երեխան։ Համաձայն եմ այն մտքին, որ թույլ կամք ունեցող երեխան շատ արագ կարող է ազդեցության տալ ընկնել։ Այս դեպքում կարելի է ավելացել զբաղցածությունը, ներգրավել այլ աշխատանքների մեջ` հնարավորինս հեռու պահելով շրջապատող վատից։

  22. «Ջահել օրվանից պատիվդ պահպանի՛ր»։ Այս միտքը ինձ ստիպեց մի պահ լռել և համաձայնել։ Մենք երիտասարդ տարիքում շատ հաճախ ենք սխալվում և սայթաքում, որն էլ իր հետքն է թողնում մեր հետագա կյանքի վրա։
Ժամանակի ընթացքում փոխվում է մեր մտածելակերպը։ Կյանքին նայում ենք այլ աչքերով. այն ինչը թանկ էր դառնում է ոչինչ և այն ինչը ոչինչ էր դառնում է շատ կարևոր։
Մարդը ծնվել է ապրելու, արարելու, վայելելու համար։
Մարդն է ստեղծում իր աշխարհը, կյանքը, երջանկությունը և հենց երջանիկ մարդն է երջանկացնում դիմացինին։ Երջանկությունը կազմված է ամենափոքր մանրուքից։ Օրինակ առողջ լինելուց, երազելուց, ժպտալուց, սիրելուց, սիրված լինելուց և այլն…
Կյանքի ցանկացած փուլում պետք է կարողանանք երազել, գնահատել ու արժևորել ցանկացած լավ ու վատ ակնթարթ։

  23. 13֊րդ Նամակ. Դաստիարակվածության մասին

    Այո՜, համաձայն եմ այն մտքի հետ ,որ մարդը դաստիարակությունը ստանում է ոչ միայն ընտանիքում ,դպրոցում,շրջապատում այլ նաև ինքն իրենից։ Իսկական դաստիարակվածությունը երևում է սեփական տանը ,ընտանիքի անդամների հետ շփվելուց,միմյանց հարգելուց ,պետք է կարողանալ հաշվի առնել դիմացինի կարծիքը,ցանկությունները ,սովորույթները։ Դաստիարակված մարդը քաղաքավարի է ամենուրեք ու ամենքի հետ անկախ տարիքից։ Այո՜ ,ինձ համար կարևոր է նաև մարդու հագուստը,որը նույնպես կարծում եմ դաստիարակության մաս է կազմում։Գռեհիկ վարքագիծը ,բաց հագուստը հատկապես աղջիկների մոտ շատ տգեղ է դիտվում` աչքին ոչ հաճելի ։Եվ ինչքան ուզում է մարդը կրթված լինի ,քաղաքավարի ,եթե հագուստը ճիշտ ընտրված չէ ,ապա տվյալ անձի հետ շփումը միայն տհաճություն կարող է առաջացնել։ Եվ համամիտ եմ այն մտքի հետ ,որ մարդու շարժուձևը,քայլվածքը,հագուստը,ամբողջ պահվածքը պետք է զուսպ և գեղեցիկ լինի։

    15-րդ նամակ. Նախանձի մասին

    Դժվար թե մեզանում գտնվի որևէ մեկը, ով գոնե մեկ անգամ չի ընկել սեփական «նախանձ» թակարդը: Նախանձը կուրացնում է մարդուն ու ստիպում մտածել, որ իր անհաջողությունների պատճառը մեկ ուրիշն է կամ ինքն ավելի արժանի է ուրիշի հաջողություններին: Կարծում եմ նախանձի հիմքում ինքնավստահության բացակայությունն է ։Նախանձող մարդկանց ինքնագնահատականը ցածր է, հաճախ մրցակցության մեջ են դիմացինի հետ: Սա գալիս է համեմատությունից: Պետք է կարողանալ վերահսկել մտքերը՝ ինչ-որ մեկի վրա չկենտրոնանալու համար, պետք է զբաղվել սեփական կյանքը դասավորելով, կրթվելով և զարգանալով։Չէ որ մարդիկ տարբեր են և չեն կարող բոլորը նույն հաջողությունները ունենալ։

    18-րդ նամակ. Սխալվելու արվեստը

    Կյանքում միշտ չէ ,որ ամեն ինչ ճիշտ ենք կատարում,շատ հաճախ սխալներ ենք թույլ տալիս աշխատանքի մեջ, խոսքի մեջ և այլն։ Բայց սխալներ թույլ տալուց պետք է կարողանալ դրանք ընդունել և ուղղել։ Չէ որ մարդը սովորում է ավելի շատ սեփական սխալների վրա։ Իմ կարծիքով սխալներ ավելի շատ գալիս են փորձի պակասից, ինքնավստահության բացակայությունից։Այդ իսկ պատճառով, որպեսզի կյանքում քիչ լինեն սխալները ,պետք է ավելի շատ կրթվել, զարգանալ և բարձրացնել սեփական ինքնագնահատականը,պետք է հավատալ սեփական ուժերին։

  24. 12-րդ նամակ՝ Մարդ պետք է մտավորական լինի։

    Իմ կարծիքով իսկական մտավորական մարդը կարիգ ու ժամանակ չունի մտածելու , թե ինչ կմտածեն իր մասին։ Կապ չունի, մարդ ունի բարձրագույն կրթություն, թե՝ ոչ։ Քիչ չեն յուրաքանչյուրիս շրջապատում մարդիկ, ովքեր կարող են ունենալ մինչև մագիստրոսի աստիճան, բայց գիտելիքը լինի զրոյական մակարդակի վրա։ Ավելի շատ կարևոր է, թե մարդ ինչ է վերցրել իր ամբողջ կյանքի ընթացքում, լինի դա համալսարանից, կամ կյանքի դասերից։

    15-րդ նամակ՝ նախանձի մասին

    Մարդը նախանձում է նրան, ինչին իրեն չի վիճակվել հասնել։ Եթե յուրաքանչյուր անհատ գտնի ինքն իրեն՝ կյանքում, զբաղվի իր ցանկացած աշխատանքով, ամեն բան անի դրա համար, այլ մարդկանց հետևելու ու նախանձելու ժամանակ չի ունենա։ Նախանձում են այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը թողել են ինքնահոսի և միայն դիտորդի դերում հետևում են այլոց հաջողություններին։

  25. Տասնվեցերորդ նամակ «Ագահության մասին»
    Ագահություն… անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ,թե ինչը կարող է պատճառ հանդիսանալ ագահաության դրսևորման։Միանգամայն համաձայն եմ հեղինակի յուրաքանչյուր ասած մտքին,ագահության մասին։ Իսկապես չենք կարող բառարանում գտնել այնպիսի բացատրություն,որ կարողանա հստակ բացատրել այդ բառի իմաստը։ Ագահությունը սեփական արժանապատվությունը մոռանալն է, նյութականը սեփական անձից վեր դասելու մտածողությունն է, միտքը չափազանց սահմանափակելու ուղղվածությունն է, ընկերությունը և ամեն բան ետին պլան մղելն է, մոռանալն է։ Ագահությունը սեփական անձը ամենից վեր դասելն է։ Ագահությունը կարծում եմ ամենասարսափելի և կործանիչ կարողությունն է, այո կարողություն, քանի որ ոչ բոլորը կարող են այն ձեռք բերել, սակայն կան մարդիկ որոնք ձեռք են բերում այն իրենց կյանքի ընթացքում։

    Քսանհինգերորդ նամակ«Խղճի թելադրանքով»

    Ամենալավ վարքն այն է,որը որոշվում է ոչ թե արտաքին հրահանգներով,այլ հոգևոր անհրաժեշտությամբ։Առանց երկար մտածելու և մտորելու մենք պետք է փորձենք ճիշտ վարվել։ Մարդու մեջ ամենաարժեքավորը կարծում եմ բարիք անելու բնազդային հոգևոր պահանջմունքն է։ Մարդկանց մեջ միշտ չէ, որ ծնված օրվանից առաջանում են այս բնազդային հատկանիշները,լինում է նաև այնպես,որ մեծանալով և դաստիարակություն ստանալով առաջանում են այս կարևոր հատկանիշները։ Ճիշտ և «Խղճի թելադրանքով» ապրելը պետք է լինի բնազդորեն, առանց մտածելու միշտ ճիշտ լուծումներ գտնել։ Պետք է ձգտել միշտ բարու ճանապարհով գնալ, այն ավելի քան հեշտ է։ Փորձեք ինքներդ ձեզ համար գտնել ճիշտ ուղին, ապրել ձեր խղճի թելադրանքով, այլ ոչ թե նայել ետ և անել այն ինչ մյուսները…

  26. Ուսուցչի տասը պատվիրանները: Ջորջ Փոյա

    Опубликовано 21 июня 2024
    Հետաքրքրվեք ձեր առարկայով
    Այս պատվիրանը չափազան կարևոր է, քանի որ եթե հետաքրքրված չլինես այն առարկայով, որը դասավանդում ես, հետևաբար չես կարողանա սեր և հետաքրքրություն սերմանել երեխաների մեջ առարկայի նկատմամբ: Ուսուցիչը չպետք է բավարարվի այն գիտելիքների մակարդակով, որը ունի, լավագույն ուսուցիչ լինելու համար պետք է անընդհատ ինքնակրթվել, որպեսզի չգնանք լճացման:

    2. Իմացեք ձեր առարկան

    Յուրաքանչյուր ուսուցիչ պարտավոր է լիարժեք տիրապետել այն առարկային, որը պետք է դասավանդի, քանի որ նա հանձն է առնելու այնպիսի մի առաքելություն, որը սովորողներին կրթելն է, և իր գիտելիքների մակարդակից է կախված, թե ինչքանով երեխան կյուրացնի առական և որ ամենակարևորն է կսիրի այն:

    3.Իմացե՛ք, թե ո՛ր ճանապարհով կարելի է ուսումնասիրել այն, ինչը ձեզ անհրաժեշտ է: Ուսումնասիրման լավագույն ձևը ինքնուրույն հայտնաբերելն է:

    Սովորել և նոր բացահայտումներ անել ցանկացող ուսուցչի համար բաց են ինքնազարգացման տանող բոլոր ճանապարհները:Պետք է իմանալ, թե որ ճանապարհով կարելի է ուսումնասիրել այն ինչը մեզ անհրաժեշտ է: Ժամանակի ընթացքում հասկանում ենք, որ աշխատելով երեխաների հետ, պետք է յուրաքանչյուր սովորողին հետ աշխատել յուրովի, ուստի ուսումնասիրոլով մեր մասնագիտությունը հայտնաբերում ենք տարբեր մեթոդներ, որոնցով կարելի է աշխատել և ավելի արդյունավետ դարձնել դասագործընացը:

    4.Կարողացե՛ք կարդալ սովորողների դեմքերը։ Ջանացե՛ք տեսնել, թե ի՛նչ են սպասում նրանք ձեզանից, ըմբռնեք նրանց դժվարությունները, կարողացե՛ք ձեզ իրենց տեղը դնել։

    Սովորողների համար լավագուն ուսուցիչ է համարվում այն ուսուցիչը, ով առաջին հերթին լավ ընկեր է իր համար, ով լսում, հասկանում և օգնում է իրեն: Միշտ պետք է հաշվի առնել սովորողների ցանկությունները, լսել նրանց կարիքները: Ուսոցիչը պետք է հաշվի առնի սովորոների հետաքրքրությունները և հաշվի առնելով դրանք կատարի իր աշխատանքը:

    5.Մի՛ սահմանափակվեք մերկ տեղեկատվությամբ, ջանացե՛ք սովորողների մոտ որոշակի ունակություններ, խելքի անհրաժեշտ կերտվածք և կանոնապահ աշխատանքի սովորություն զարգացնել։

    Սովորողներին գիտելիքներ տալուց զատ, հարկավոր է նայև նպատել, որ այդ գիտելիքները դառնան հմտություններ և կարողություններ: Սովորողները պետք է կարողանան ստացացծ գիտելիքները գործնականում կիրառել, որին հասնելու համար պետք է կատարել տարատեսակ գործնական աշխատանքներ:

    6.Ջանացե՛ք նրանց կռահել սովորեցնել։

    Պետք է կարողանալ երեխաների մեջ սերմանել այդ կարողությունը, դու ինքդ պետք է կարողանաս նախևառաջ կռահել ամեն բան,հետո սովորեցնդլ իրենց։

    7.Ջանացե՛ք նրանց ապացուցել սովորեցնել։

    Շատ մեծ նշանակություն ունի, որ սովորողը երբեք չվախենա հայտել իր կարծիքը, քանի որ, լինում են դեպքեր, երբ սովորողը գիտի ճիշտը, սակայն իր անինքնավստահության պատճառով չի բարցրաձայնում: Սովորողների մեջ պետք է սերմանել այնպիսի մտածողություն, որ նրանք չվախենան կարծիք հայտնել և որ ամենակարևորն է ապացուցել, որ իրենք ճիշտ են:

    8.Հայտնաբերե՛ք ձեր խնդրում այն, ինչը կարող է ուրիշ խնդիրների լուծման ժամանակ պետք գալ. տվյալ կոնկրետ իրադրության խորքից ջանացե՛ք ընդհանուր մեթոդը երևան հանել։

    9.Մի՛ հայտնեք անմիջապես ձեր գաղտնիքը, թող սովորողները փորձեն կռահել այդ գաղտնիքը` մինչ այն նրանց կհաղորդեք, թողե՛ք սովորողներն իրենք հնարավորին չափ շատ բան գտնեն։

    10.Օգտագործե՛ք գլխի գցող ցուցումները, բայց ձեր կարծիքը բռնի կերպով մի՛ պարտադրեք։

    Այս կանոնի նպատակն է՝ ազատություն տալ սովորողներին և երբեք չսահմանփակել այդ ազատությունը: Ուսուցիը հեշտությամբ կարող է ազդել սովորողի կարծիքի վրա, բայց շատ կարևոր է որ ուսուցիչը իր կարծիքը չտելադրի սովորողներին:

  27. Կներեք, բայց ես ուզեցի մեկնաբանել միայն Բերտրան Ռասելի՝”Ազատամտությունը և պաշտոնական քարոզչությունը” դասախոսությունը։

    Մանկավարժական ակումբ
    Ազատամտությունը և պաշտոնական քարոզչությունը
    Բերտրան Ռասել
    Բերտրան Ռասելը կարևոր փիլիսոփա է։ Գործել է 20֊րդ դարի առաջին կեսին։ Նա փիլիսոփայության անալիտիկ ( անգլո֊ ամերիկյան փիլիսոփայական տրադիցիա) տրադիցիայի հետևորդ է՝ նեոպոզիտիվիստ։ Դասախոսության ժամանակ նա բարձրաձայնում է շատ կարևոր
    մի խնդրի՝ ազատ մտքի մասին և այդ կոնտեքստում անդրադառնում է կրոնին, կրթությանը, քարոզչությանը, տնտեսությանը։ Ռասելը մտորում է ազատ միտքը սահմանափակող երևույթների մասին, ինչպիսին են օրինակ կրոնական դոգմաները։ Ես մի փոքր ավելի շատ կխոսեմ Ռասելի դիտարկումներից՝ կրթության մասին։ Բերտրան Ռասելին դուր չի գալիս, որ իր ժամանակ՝ զարգացած երկրներում՝ կրթությունը պետության ձեռքին է և հետևաբար դպրոցներում գերիշխում է պետական քարոզչությունը, պատմությունը դասավանդվում է աղավաղված։։ Ըստ Ռասելի, կրթությունը պետք է հետապնդի երկու կարևոր նպատակ, առաջինը՝ որոշակի գիտելիքներ տալ՝ գրել և կարդալ, մաթեմատիկա և այլն, այսինքն ձեռք բերել հմտություններ, իսկ երկրորդ՝ այնպիսի մտավոր հմտություններ մշակել, որոնք թույլ կտան գիտելիքներ ձեռք բերել, սեփական կարծիք ձևավորել։ Առաջինը նա համարում էր տեղեկատվական հմտությունների ձեռք բերում, երկրորդը՝ ինտելեկտ։ Ըստ Ռասելի, պետությունը խրախուսում է առաջինը՝ տեխնիկական հմտությունների ձեռք բերում, իսկ երկրորդ դեպքում պետությունը շահագրգռված չէ քննադատական մտածողություն և ազատ մտածողություն ունեցող քաղաքացու ձևավորմանը։ Ռասելը խոսում է թաքնված ցենզուրայից, տնտեսական լծակներից, անհավասար պայմաններից, որոնք թաքնված ձևով ազդում են ազատ մտքի ձևավորման վրա։ Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ Ռասելի հետ, բայց չեմ կիսում Ռասելի ագրեսիվ հարձակումները կրոնի վրա։ Ես համարում եմ , որ կրոնը՝ մասնավորապես քրիստոնեությունը, կարևոր մշակութաբանական դեր է ունեցել Եվրոպական քաղաքակրթության ձևավորման վրա։

  28. Հինգերորդ նամակ. «Ո՞րն է կյանքի իմաստը»

    Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ փիլիսոփայական շատ խորը, ինձ համար անգամ մի փոքր վախեցնող հարցադրում է: Կարծում եմ, այս հարցը ոչ միշտ է մարդկանց տանջում կամ ոչ հաճախ են մտածում, և առավել ևս, գտնում պատասխաններ: Հարցը ինչ-որ անհասկանալի տարբերակով հանկարծ ներթափանցում է հոգիդ և սկսվում է պատասխանների շարք, իսկ սասափելին այն է, երբ պատասխան չես գտնում: Արդյունքում աստիճանաբար ավելանում են հարցերը, պակասում պատասխաններն ու դու հայտնվում ես ցայտնոտի մեջ: Այս ամենից խուսափելու և տհաճ իրավիճակում չհայտնվելու, թերևս լավագույն միջոցը նշված է նամակում՝ պետք է գտնել ապրելու նպատակ, և հիշել՝ կյանքը հիասքանչ է, պարզապես պետք է գտնել այն, ինչը կստիպի ապրել, արարել և վայելել:

    Տասներկուերորդ նամակ. «Մարդը պետք է մտավորական լինի»

    Նամակի բովանդակությունը մեծ կարևորություն ունի, քանզի այսօր ևս շատերը մտավորական ասելիս անմիջապես պատկերացնում են անհատ, ով շատ է կարդացել, լավ կրթություն է ստացել: Արդյունքում ստացվում է բառի սխալ կիրառություն և հաճախ որևէ անձի նկարագրելիս ասում են, թե նա մտավորական է, այն ինչ ընդհամենը շատ է կարդացել, գիտի ստեղծագորություններ, որոնք գլուխգործոցներ են դարձել: Կարծում եմ, յուրաքանչյուր բառ ընտրելիս, պետք է զգույշ լինել, նայել ստուգաբանությունը, գտնել բացատրությունը և նոր միայն այն կիրառել խոսքում, հակառակ դեպքում այն կդիտվի որպես բառի դերի թյուրըմբռնում:

    Ինչպես նամակի հեղինակն է նշում մտավորականը նա է, ով ապրում է նորի ստեղծմամբ և հնի նորովի ըմբռնմամբ: Համամիտ եմ նամակի հետ և կարծում եմ անձը կարող է մտավորական լինել, անկախ կրթությունից, դիրքից և ունեցածից:

    Տասնհինգերորդ նամակ՝ «Նախանձի մասին»

    Ըստ իս նախանձը մարդու կյանքում ամենամեծ չարիքն է, որից առաջանում են մի շարք արատներ ու բարդացնում թե՛ իր, թե՛ շրջապատող մարդկանց կյանքը:

    Կարծում եմ նախանձը ունի կամածին բնույթ և առաջ է գալիս որոշակի ազդակների արդյունքում: Եթե անհատը ունի իր սեփական «ես»-ը, աշխատասեր է, կայուն և անկախ, ապա նախանձով հնարավոր չէ լցվի:

    Լիահույս եմ, որ անկախ սեռային պատկանելիությունից մարդը կգտնի ինքն իրեն և շրջապատին կնայի դրական լի աչքերով:

  29. . Լիխաչյովը իր նամակում խոսում է այն մասին,որ արագ զարգացող աշխարհում պետք է ստեղծագործ և ստեղծական մտածողություն ձևավորել։ Մեր մեջ զարգացնել սովորելու մշակույթը։Ինչպես սովորել ճիշտ սովորել՝ հաջողակ և ստեղծագործ մարդ լինելու համար։ Սովորելու համար, թե ինչպես արդյունավետ սովորել և դառնալ հաջողակ ստեղծագործ անձնավորություն, ահա մի քանի օգտակար խորհուրդ. Կանոնավորություն և հետևողականություն. Պետք է ստեղծել կանոնավոր ուսումնասիրության ժամանակացույց և հավատարիմ մնալ դրան: Սա կօգնի զարգացնել կարգապահություն և կայունություն ուսումնական գործընթացում: Նպատակների սահմանում. Սահմանենք կոնկրետ նպատակներ և խնդիրներ յուրաքանչյուր ուսումնական նստաշրջանի կամ շրջանի համար: Սա կօգնի ավելի լավ կողմնորոշվել և մոտիվացնել ինքներս մեզ: Ուսուցման մեթոդների բազմազանություն. Օգտագործենք ուսուցման տարբեր մեթոդներ, ինչպիսիք են ընթերցանությունը, գրելը, քննարկումները, գիտելիքների գործնական կիրառումը և այլն: Սա կօգնի խորացնել նյութի ըմբռնումը և խթանել ստեղծագործական մտածողությունը: Վերլուծություն և քննադատական ​​մտածողություն. Սովորենք ոչ միայն անգիր անել փաստերը, այլև վերլուծել տեղեկատվությունը, ընդգծել հիմնական կետերը, ձևակերպել մեր սեփական եզրակացությունները և մտածել քննադատորեն: Պրակտիկա և փորձեր. Կիրառել գիտելիքները գործնականում, կատարել փորձեր և հետազոտություններ: Սա օգնում է զարգացնել ստեղծագործ մտածողությունը և գտնել նոր լուծումներ: Հետադարձ կապ և ինքնադրսևորում. ընդունենք հրահանգիչների, հասակակիցների կամ ընկերների հետադարձ կապը՝ ձեր գիտելիքներն ու հմտությունները բարելավելու համար: Կարևոր է նաև պարբերաբար ինքնագնահատել մեր առաջընթացը և բացահայտել բարելավման ենթակա ոլորտները: Աջակցություն և համագործակցություն. Միանանք համախոհների հետ, փոխանակենք մտքեր և փորձ: Սա կարող է խթանել մեր ստեղծագործական միտքը և օգնել խորացնել նյութի մեր ըմբռնումը: Ինքնակազմակերպում և ինքնակարգապահություն. զարգացնենք ինքնակազմակերպման և ինքնակարգապահության հմտություններ՝ մեր ժամանակը և ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու համար:

    1. Նամակ 2
      Երիտասարդությունն ամբողջ կյանքն է
      Դմիտրի Լիխաչյովը իր երկրորդ նամակում անդրադառնում է շատ կարևոր և երիտասարդների համար ճակատագրական թեմայի։ Երիտասարդները պետք է խորապես գիտակցեն, որ չի կարելի մսխել երիտասարդությունը, որ երիտասարդ տարիքի սխալները, ձեռբերումները անհետ չեն կորում, կյանքում տեղի ունեցած ցանկացած իրադարձություն իր հետքն է թողնում մարդու ողջ կյանքի վրա։ Պատահական հանդիպած մարդիկ կարող են ճակատագրական նշանակություն ունենալ, երիտասարդ տարիքում կատարած ամենափոքր բարությունը, լավ գործը, կամ հակառակը` վատը, կարող է հասուն տարիքում հազարապատիկ ետ վերադառնալ։ Երտասարդ տարիքում հաճախ կարծում ենք, թե մեզ հանդիպած մարդկանց հետագայում երբևէ չենք հանդիպելու, մսխում ենք ամենաանգին հարստությունը` մարդկային հարաբերությունները։ Մսխում ենք մեր առողջությունը` կարծելով, թե հետագայում հնարավոր է ամեն բան շտկել, վերականգնել, մսխում ենք մեր ժամանակը, միջոցները….. Երիտասարդ տարիքում ձեռք բերած գիտելիքները շատ ավելի լավ են տպավորվում ամբողջ կյանքում, շատ ավելի հեշտությամբ ենք նոր կարողություններ ձեռք բերում, նոր լեզուներ սովորում։ Անհրաժեշտ է գնահատել երիտասարդ կյանքի ամեն րոպեն, հասկանալ, որ հենց երիտասարդ տարիքում ենք կառուցում մեր ամբողջ կյանքի հիմքը, պատասխանատու պիտի գտնվենք այդ հիմքի նկատմամբ։

  30. Նամակ 28-րդ. Միասին լինել

    Հոդվածում մի շատ կարեւոր և արդիական թեմա է շոշափում հեղինակը` խաղերի կարեւորությունը արդի աշխարհում ու ներկայիս մարդկանց կյանքում։
    Ցավոք հեռուստացույցն ու հեռախոսները եկել են փոխարինելու իրական խաղերը, որոնք ժամանակին խաղում էին մեծով-փոքրով։ Ծնողներն այժմ պատճառաբանում են, որ ժամանակ չկա, չեն հասցնում խաղալ երեխայի հետ, ու այդպես խաղերը դուրս են գալիս առօրյայից, իսկ երեխաներն անընդհատ զբաղմունք են ուզում, ու այդ ժամանակ արդեն գաջեթները <> ծնողներին։ Իսկ ծնողի հետ խաղը շատ կարեւոր կապ է ձևավորում և ամրապնդում ծնող-երեխա հարաբերությունների մեջ։ Խաղի միջոցով երեխաները սովորում են միասին լինել, համախմբվել որևէ նպատակի շուրջ, զգացողություններ են ապրում, դրանք փոխանցում միմյանց ու իրական երջանկություն են ապրում այդ պահին։
    Խաղի դերը դեռ նախակրթարանից է կարեւոր ու առաջնային։ Նույնիսկ ամենաչարաճճի սանը շատ հեշտ է շեղվում, երբ տեսնում է, որ իր շուրջը սկսում են խաղալ։
    Խաղացե’ք, մանկացե’ք ու խենթացե’ք…

  31. Նամակ 18-րդ. Սխալվելու արվեստը
    Մարդը սխալական է, և ամաչել սխալվելուց կամ չխոստովանել առաջինը հենց ինքն իրեն, կարող է կործանման տանել, քանի որ միայն սխալը հասկանալով և գիտակցելով է հնարավոր ուղղել այն, լուծումներ փնտրել ու գտնել։
    Դեռ փոքրուց երեխային պետք է սովորեցնել, որ սխալվելը սարսափելի կամ անելանելի չէ. առավել վատ է սխալը չգիտակցելով անընդհատ այն կրկնելը։ Երեխան պետք է իմանա, որ սխալվելը հնարավորություն է տալիս կրկին փորձելու, և այն չպետք է պատճառ դառնա նպատակից ետ կանգնելու, փորձություններից հիասթափվելու. ճիշտ հակառակը ծնողի, շրջապատող մարդկանց առաքելությունը պետք է լինի երեխայի մեջ պայքարելու, անընդհատ փորձելու ձգտում սերմանելը, ոգևորելը, քաջալերելը։

  32. Դմիտրի Սերգեևիչ Լիխաչովի երկրորդ նամակը մեր ուշադրությունը սևեռում է ընկերության թեմային, հատկապես նրան, որը ընկերությունը ձևավորվում է երիտասարդության տարիներին և պահպանվում է ողջ կյանքի ընթացքում:
    Իսկական ընկերությունը, որը ծնվել է երիտասարդ տարիքում, դառնում է կյանքի ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Երիտասարդության տարիներին հայտնաբերված ընկերները սովորաբար մեզ հետ են մնում տարիների ընթացքում ՝ աջակցելով և օգնելով դժվար պահերին: Երիտասարդության տարիներին ձեռք բերված ընկերությունը կարևոր դեր է խաղում անհատականության ձևավորման գործում: Ընկերները ազդում են մեր վերաբերմունքի, արժեքների և կյանքի ուղեցույցների վրա: Ընկերների հետ շփման և համատեղ փորձի միջոցով մենք սովորում ենք հասկանալ ուրիշներին, զարգացնում ենք կարեկցանք և աջակցելու ունակություն։ Երիտասարդ տարիքում մենք հաճախ ընկերներ ենք գտնում, ովքեր կիսում են մեր հետաքրքրությունները, մտքերը : Սա ամուր հիմք է ստեղծում երկարատև և ամուր բարեկամական կապերի համար, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և ձգտումների վրա:

  33. Նամակ 46
    Բարության ոիղիներով
    14 տարեկան էի, երբ հասարակական կազմակերպություններից մեկի կազմակերպած《Արժեհամակարգը մարդու կյանքում》թեմայով սեմինարների էի մասնակցում։ Հենց այդ ժամանակ սկսեցի ավելի խորը գիտակցել արժեհամակարգի կարևորությունը։ Ցանկացած որոշման հիմքում պիտի լինի ձևավորված արժեհամակարգը , հակառակ դեպքում մարդը որպես անհատ գոյություն չի ունենա, հակառակ դեպքում իր քայլերը, որոշումներն անհասկանալի ու ոչ նպատակաուղղված կլինեն, հակառալ դեպքում շատ հեշտ կարելի է տրվել գայթակղությունների և սխալ, անթույլատրելի որոշումներ կայացնել` մանր նպատակների հասնելու համար։ Երբ ունենում ես ձևավորված արժեհամակարգ, երբ գիտես, թե ինչն է քեզ համար առաջնայկնը, ինչը` երկրորդականը, այդ որոշումները ինքնաբերաբար են գալիս, դու այլևս չես էլ մտածում` խաբել, թե` ոչ, գողանալ, թե` ոչ, դավաճանել, թե` ոչ, որովհետև երբևէ քո փոքր, ճղճիմ նպատակները չեն դառնում քեզ համար ամենակարևորը, չեն դրդում սխալ որոշումներ կայացնել…. Արժեհամակարգի հիմքում դնելով լավը, դրականը, բարին, օգտակարը, հիմք ենք դնում բոլոր ճիշտ ու լավ որոշումներին…. Սպառողների հասարակությունը դատապարտված է կործանվան, միայն բարիք ստեղծողների հասարակությունն է ունակ առաջընթաց ապրել….

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով