Հեղինակ՝ Ռեյմոնդ Սմալլիան
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
-Գիտես, ինչ վերաբերում է բանաստեղծությանը,- ասաց Humpty Dumpty-ն՝ վեր բարձրացնելով իր երկար ձեռքերից մեկը,- ես կարող եմ դրանք կարդալ նույնքան լավ, ինչքան մնացածը, եթե հարցը այդտեղ հասնի։
-Վայ, պետք չէ, որ այդտեղ հասնի,- արագորեն ասաց Ալիսան՝ հույս ունենալով, որ չի սկսի։
-Հատվածը, որ ուզում եմ արտասանել,-շարունակեց նա՝ առանց ուշադրություն դարձնելու դիտողությանը,- գրված է եղել հատուկ ձեր հաճույքի համար։
Ալիսան զգաց, որ իսկապես պետք է լսի հատվածը և բավականին տխուր ասելով «շնորհակալություն»՝ նստեց։
Լյուիս Քերոլ
Բոլորս բավարարված էինք Ռոբերտի լուծումով։
-Իսկ հիմա, — ասաց սըր Ռեջինալդը խորամանկ տեսքով,-պարոն Հոլմս, Ձեզ համար մի խնդիր ունեմ, որ ամբողջ երեկոյի ընթացքում ցանկանում էի ցույց տալ։
Հոլմսը ակնհայտորեն հոգնած էր, և պատասխանեց առանց ոգևորության։
-Դիրքը, որ պատրաստվում եմ ներկայացնել,- շարունակեց սըր Ռեջինալդը ավելի աշխուժորեն,-պատրաստել եմ հատուկ Ձեր պատվին։
Հոլմսը զգաց (ինչպես հետո ինձ ասաց), որ նման հանգամանքներում ինքը իսկապես պետք է տեսներ այդ դիրքը։
— Շնորհակալ եմ, — բավականին տխուր ասաց նա։
-Այո, այո,- շարունակեց սըր Ռեջինալդը, որի չարաճիճի ոգևորությունը աճում էր ամեն րոպե,- սա իսկապես Ձեր ոճի խնդիր է։ Փաստորեն,-հպարտությամբ ավելացրեց նա,- այս խնդիրը ես եմ կազմել։
— Մի՞թե,-արձագանքեց Հոլմսը։
-Այո, իհարկե,- պատասխանեց սըր Ռեջինալդը՝ ուրախ շփելով ձեռքերը։- Ինձ ոգևորեց կորած փղի խնդրի Ձեր փայլուն լուծումը։ Իմ խնդիրը, ինչպես և Ձերը, պահանջում է գտնել պակասող խաղաքարը։ Կարելի ասել, որ դրանցից մեկը մյուսի տարբերակն է։
-Իսկապե՞ս,-ասաց Հոլմսը աճող հետաքրքրությամբ։- Այդ դեպքում իսկապես ցանկանում եմ տեսնել;
-Կարծում եմ, որ կկարողանաք, Հոլմս, կարծում եմ, որ կկարողանաք,- ասաց սըր Ռեջինալդը, շարելով նկարում բերված դիրքը՝ a5 վանդակում դնելով շիլինգ;

— Ի՞նչ խաղաքար պետք է լինի a5 վանդակում;
Բոլորս նայեցինք դիրքը։ Գրեթե անմիջապես կռահեցի, թե որն է կատակը, և հազիվ զսպեցի ինձ, որ չծիծաղեմ։ Մի քանի վայրկյան հետո Արթուր և Ռոբերտ Պալմերստոնները նույնպես ամեն ինչ հասկացան, և ամենը, ինչ կարող էինք անել՝ ցույց չտալն էր որ ծիծաղելի է։ Սակայն Հոլմսը բավական լրջորեն ուսումնասիրում էր դիրքը։
«Տեսնենք, -մասամբ մեզ համար, մասամբ էլ իր համար քթի տակ խոսում էր նա։- Սևերը շախի տակ են։ Ո՞րն է եղել սպիտակների վերջին քայլը; Ակնհայտ է, որ b7 դաշտի նավակը վերցրել է a7 դաշտում կանգնած խաղաքարը; Կարծում եմ, որ հաջորդ հարցը պետք է լինի, թե ինչ խաղաաքար է եղել։ Եթե նավակ է եղել, ուրեմն սևերը իրենց զինվորը փոխակերպել են նավակի․․․»
Այստեղ չկարողացանք զսպել և ծիծաղեցինք;
-Չեմ հասկանում, թե ինչ կա ծիծաղելի,-ակնհայտ ջղայնությամբ սասց Հոլմսը,-իսկապես, չեմ հասկանում։
-Վերջացրեք, Հոլմս, — ասաց սըր Ռեջինալդը, -չեմ կարող Ձեզ ավելի զայրացնել; Միստր Հոլմս, ակնհայտ է, որ տախտակին բացակայում է սպիտակ արքան։
Հոլմսից շատ ժամանակ չպահանջվեց մեր ընդհանուր ուրախությանը միանալու համար։
-Հիանալի է,-ծիծաղեց նա,- իսկապես, հիանալի է։ Իրականում ես ստացա իմ սեփական դեղի չափաքանակը։ Չէ որ դոկտոր Վաթսոնին շատ անգամ եմ ասել․ «Փնտրելով նրբությունները՝ աշխատիր բաց չթողնել ակնհայտը»։
