«Գուցե ավելի գեղեցիկ ժամանակներ լինեն, բայց այս մեկը մերն է»: Սարտր
Մանկավարժոթյունը հենց կյանքն է։ Մեզ շրջապատող մարդիկ, իրադարձությունները, մեր կյանքը, չեն կարող և չպետք է օտարվեն մանկավարժությունից։ Մանկավարժությունը չի կարող անտարբեր լինել, որովհետև մանկավարժությունը մարդկանց հետ աշխատելու գործիք է։ Մարդկանց հանդեպ անտարբերությունը չի կարող մանկավարժություն կոչվել։
Ծանր ժամանակահատված է․ կորուստներով, մահերով։ Բոլորս ունենք կորուստներ․կորուստները վաղուց արդեն անձնային չեն։ Այս օրերին սովորողները հոգատարության, մարդկային շփումների, խոսելու պահանջ ունեն։
Խաղաղության, պատերազմի թեման հայտնվեց սովորողների ուշադրության կենտրոնում։ Նորից վերաձևակերպվեցին հասկացությունները, ուսումնասիրվեցին նոր բառեր՝ պատերազմը բերեց իր բառապաշարը․ բառարանային էքսկուրսները դարձան պատերազմական։
Բառարանային էքսկուրսները ցույց տվեցին, որ պարզ թվացող բառերն ու հասկացությունները անդրադարձի, գուցե՝ վերաձևակերպումների, նորից ընթերցելու-ընկալելու կարիք ունեն։ Մեջբերեմ մի քանիսը, դուք էլ մտածեք․ հենց այս բառերն ենք դասարանում քննարկել՝ խոսել դրանց ընկալման, մեր օրերում իմաստի խաթարման և այլնի մասին։
Արդի հայերենի բացատրական բառարան
Էդուարդ Բագրատի Աղայան, Երեւան, 1976՝
Հայերէն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944`
Հայոց լեզուի նոր բառարան Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան,1992`
Սովորողները սկսեցին թեման ուսումնասիրել գրողների ստեղծագործություններում՝ հայրենիքի, հայրենասիրության թեման՝ ինչպես ժամանակակիցների, այնպես էլ՝ դասականների ստեղծագործություններում՝
Վարանդ Զոհրաբյան, Ստելլա Սարգսյան, Գրական ընթերցումներ
Ստելլա Սարգսյանի, Գոհար Մարգարյանի ընթերցումը
Էլեն Պողոսյանի գրառումը, ընթերցումը
Խաղաղության թեման կարևորվեց հատկապես կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի գրերում, կարևոր դարձան կրթահամալիրի տնօրենի հետ շրջայցերը, քայլքերը, որոնց ընթացքում լսածս գրառեցի, փոխանցեցի սովորողներին, քննարկեցինք։ Կարևորեցինք հատկապես՝ Հայաստանը բաց համակարգ դարձնելու տեսլականը հենց կրթահամալիրի օրինակով։ Կրթահամալիրը՝ որպես բաց համակարգ, որպես համագործակցություններ հարթող ճանապարհ, խիզախների ու նախաձեռնողների կրթության կազմակերպիչ։
Որպես լրացուցիչ ընթերցանության նյութ՝ կարդացինք, քննարկեցինք նաև Ժիրայր Լիպարիտյանի հրապարակումները:
Սովորողները սկսեցին գրել, կարծիք արտահայտել․ պարզվեց, որ սովորողների համար կարևոր էր արտահայտվելը, իրենք ուզում էին, որ իրենց լսեն։ Տարբեր ընտանիքներում մեծացած մեր սովորողներին միավորում էր հենց խաղաղ հայրենիք ունենալու-կառուցելու գաղափարը։ Հետաքրքիր էր, որ սովորողների գերակշիռ մասի տեքստերում հնչում էր՝ պատերազմն արդեն իսկ պարտություն է միտքը՝ տարբեր ձևակերպումներով։
Սովորողների գրառումներից, արձագանքներից մի քանիսը առանձնացրել եմ․ տե՛ս փաթեթը։
Ինչ տվեցին ինձ՝ որպես ուսուցչի, նման քննարկումները։
Նախ՝ հետ նայելու, բառարան թերթելու հնարավորություն․ այդ հայացքով ու կոնկրետ հարցադրումներով բառարան վաղուց չէի թերթել, բառիմաստներին, կազմությանը չէի անդրադարձել. դուք էլ թերթեք, ուսումնական աշխատանք է։
Հետաքրքիր էր նաև դասականների ու ժամանակակիցների ստեղծագործություններում Հայաստան, հայրենիք, հայրենասիրություն, հող հայրենի կոնցեպտների որոնումը, ուսումնասիրությունը։
Պատերազմի, խաղաղության թեման գրական ստեղծագործություններում ուսումնասիրելը նույնպես հետաքրքիր էր․ թեման, իհարկե, անսպառ է, բայց որոշակի տեսանկյունից անդրադարձը նոր մտքեր ունենալու հնարավորություն է տալիս։
Սովորողներին լսելն ինձ համար միշտ հետաքրքիր ես․ ես միշտ էլ նոր ու հետաքրքիր բացահայտումներ եմ անում, նաև՝ սովորում։
Նաև՝ օգնում եմ արտահայտվել, կարդալ, ուսումնասիրել․ սա նույնպես կարևորում եմ, երբ դու փորձում ես իրականությանը համահունչ գրականության ընթերցում, քննարկում կազմակերպել։
Իմ քաղաքացիական դիրքորոշումը մեկն է՝ խաղաղություն, երկխոսություն, համագործակցություն։ Ես՝ որպես կրթական գործի կազմակերպիչ, չեմ կարող այլ տեսակետ ունենալ, չունեմ։ Իմ կարծիքը դեռ նոյեմբերի 17-ին եմ արտահայտել, ծանոթացե՛ք, եթե հետաքրքիր է․․․
Փաստ է, որ Սարոյանը դիպուկ է բնութագրել՝
Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես, ինչպես ծնողներիդ:
Հավատում եմ, որ, ինչպես Աշոտ Բլեյանն է ասում, կրթահամալիրի օրինակը բերում՝ մենք կառուցելու ենք մի երկիր՝ ոչ թե մահի համար, այլ՝ կյանքի, որպեսզի ապրենք ու ստեղծենք։
Մենք ունենք մտածող, մտածելը մշակույթ, ուսուցում դարձնել փորձող սովորողներ, ովքեր վստահ են իրենց ուժերին, ովքեր կարող ուժ են․ մենք դա տեսանք, տեսնելու ենք։