Նախաբան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, անառարկայական ուսուցում։ Այս ծրագրի շնորհիվ դասվանդողին և սովորողին հնարավորություն է տրվում ազատ արտահայտվել, ստեղծագործել, երևակայել, զարգացնել քննադատական մտածողությունը։ Դասավանդման նպատակն է սովորողին մտածել սովորեցնելը: Որպես դասվար՝ իմ կարևորագույն սկզբունքներից մեկն եմ համարում, որ դասարանում սովորողների մոտ առաջին դասարանից սկսած զարգանան և ձևավորվեն ճանաչողական, ստեղծագործական մտածողության հմտությունները․ դասապրոցեսը պետք է հնարավորություն տա երեխային ինքնուրույն արտահայտվել, կողմնորոշվել, անկաշկանդ, առանց լարվելու խոսել ,կարծիքներ հայտնել: Այս ամենի վառ օրինակը սովորողների հորինած հեքիաթները, պատումներն են՝
Հանելուկներ տիեզերքի մասին,
Արևային զարմանահրաշ հորինուկներ,
Մեղվահորինուկներ, հանելուկներ մեղվի մասին,
Հորինում ենք հեքիաթներ և մուտքագրում ։
Ռոդարին և ես
Որպես «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կրող՝ շատ կարևոր եմ համարում, որ դասվարը կրի նաև ռոդարիական հնարքները, և դրանք ուսուցման պրոցեսում կիրառելու հնարքներին տիրապետի: Ջ. Ռոդարիի հնարք-մեթոդները, զարգացնելով ստեղծագործական մտածողությունը, նպաստում են սովորողների ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացմանը՝ կիրառելով ու զարգացնելով մեդիահմտությունները: Իմ ուսումնական գործունեության ընթացքում ռոդարիական մեթոդների կիրառումը շուրջտարյա է: Ես սիրով եմ կիրառում դրանք, հաճախ եմ սովորողների համար կարդում Ռոդարիի հեքիաթները, որոնց շնորհիվ սովորողների մոտ զարգանում է բանավոր ու գրավոր խոսքը, ստեղծագործական երևակայության կարողությունը: Իմ փորձից ասեմ, որ ռոդարիական հնարք-մեթոդների շնորհիվ սովորողները ազատ ստեղծագործում են, կարողանում են շարադրել ամենաանսովոր մտքերը, կարողանում են գրել իրենց կարծիքները, փոխել անցնելիք հեքիաթի հերոսների դերերը, փոփոխել՝ հակառակը դարձնել անցնելիք հեքիաթի դեպքերի հաջորդականությունը, գործողությունները: Սովորողները մեծ ուրախություն են ապրում ուսուցման այդ պրոցեսում, դա նրանց դուր է գալիս: Աստիճանաբար այդ պրոցեսը դառնում է նրանց համար բնականոն ստեղածական ընթացք՝ առանց որևէ արգելքների և դժվարությունների: Արդյունքները՝
Ջ. Ռոդարի. «Ա՛յ, քեզ շաբաթ»,
Ռոդարիական հորինուկներ ,
Ռոդարիական հնարք՝ «Սեղանի շուրջ պատմություններ»,
Թե ինչպես ես հայտնվեցի … ,
Ազգային ուտեստների շուրջ պատմություններ,
Խոհանոցի «բնակիչների» զվարճալի պատումները ,
Գազարի անձնագիրը։
Համագործակցային աշխատանք
Դասվարի համար համագործակցային ուսուցումը ուսումնական գործունեության ստեղծական մասն է կազմում: Այն հետաքրքիր է և՛սովորողի համար, և՛դասավանդողի: Համագործակցությունը նաև հնարավորություն է տալիս ստեղծական կապ ստեղծել դասավնադողների միջև, ճանաչել միմյանց, բացահայտել գործընկերների կարողությունները և հմտությունները:
Ես հաճախ եմ համագործակցում Հարավային դպրոցի դասվար Գոհար Սմբատյանի հետ: Մեր համագործակցությունը սկսվել է դեռ երկու տարի առաջ: Ամեն անգամ իրականացնելով ուսումնական նախագիծ կամ որևէ գործունեություն՝ նախապես երկուսով քննարկել ենք մեր հետագա անելիքները: Այս շրջանում շատ կարևոր է իրար լսելու, իրար հարգելու կարողությունների ամրապնդումը: Մեզնից յուրաքանչյուրը հանդես է գալիս իր նախաձեռնությամբ, իր առաջարկներով, որոնք հետո բերվում են ընդհանուր հայտարարի: Մեր երկուսի անելիքներն ուղղված են սովորողի մոտ պատմելու, ստեղծաբար աշխատելու կարողությունների զարգացմանը: Միասին աշխատելու ընթացքում կրթահամալիրի երկու դպրոցների տարատարիք խմբերը ծանոթանում են, շփվում իրար հետ, չէ՞ որ կրթահամալիրը մի մեծ ընտանիք է, և ընտանիքի բոլոր անդամները պետք է իրար ճանաչեն, շփվեն, արարեն միասին: Ընկերական մարզական հանդիպում
«Համեղ նախաճաշ»
Համագործակցային նախագիծ, արտադրությամբ ուսուցում
«Սովորող-սովորեցնող» նախագիծ՝ մեդիահմտությունների փոխանցում
Միասնական քայլք դեպի Բջնիի բերդ
Ուրախ ճամփորդություն
Համագործակցային մարզատոն, ազգային խաղեր,
Ուրախ հանդիպում,
Միասին պատրաստում ենք,միասին ստեղծում։
«Ուսումնական ռադիո» նախագիծ
Շատ կարևորում եմ այս նախագիծը: Այն ստեղծական նախագիծ է, նպաստում է սովորողների բանավոր խոսքի, հաղորդակցական հմտությունների զարգացմանը: Ռադիոնյութի պատրաստումը իմ գործունեության կազմակերպման ձևերից մեկն է: Ստեղծված ռադիոնյութը մոնտաժում եմ համապատասխան ծրագրերով, այնուհետ տեղադրում եմ իմ Soundcloud կամ Youtube էջերում, իսկ վերջնական արդյունքը՝ դասարանական կամ անհատական բլոգում: «Ժպիտներ» ռադիոն ստեղծվել է սովորողների հետ միասին: Նրանք շատ են սիրում ռադիոնյութեր պատրաստել: Այս գործունեությունը սկսում եմ առաջին դասարանից ՝ առաջին դասարանցիների հետ: Առաջին դասարանից սկսած սովորողները դառնում են ռադիոնյութերի ստեղծման հեղինակներ: Այդ ընթացքում իրենք ստեղծագործում են, սովորում են ազատ արտահայտվել, ինքնադրսևորվել: Ռադիոնյութերը պատրաստում ենք ըստ նախագծային ուսուցման թեմաների:
Կրթահամալիրի սահմանված կարգով վարում եմ իմ ուսումնական բլոգը։ Բլոգում ներկայացնում եմ իմ մանկավարժական գործունեությունը նախագծերով, հրապարակումներով: Դասավանդողի գործունեության և մասնագիտական զարգացման մասին են պատմում նաև «Դպիր» մանկավարժական հանդեսում իմ հրապարակումները։ Հոդվածներ ՝ «Սովորողների և երկու դասվարի համագործակցությունը» , «Բանավոր մաթեմատիկան կրտսեր դպրոցում»։
Դասվարը՝ ճամփորդությամբ ուսուցման կազմակերպիչ
«Մխիթար ՍԵբաստացի» կրթահամալիրում ուսումնական ճամփորդությունները հանդիսանում են ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս: Ճամփորդություններն ինքնին պարզ, արդյունավետ, գրավիչ միջոց են յուրօրինակ և առավել կենդանի գործնական դասեր կազմակերպելու համար. «դպրոց»` ավանդական դպրոցական պատերից դուրս, դպրոց, ուր դժվար է ձանձրանալը: Նախ, որպես դասվար, սովորողների տարիքին համապատասխան մատչելի ձևով ծանոթացնում եմ այցելվող մարզը, սովորողները համացանցից կամ այլ աղբյուրներից (մեծահասակների պատումներից) տեղեկություններ են հավաքում տվյալ վայրի մասին: Սովորողի մոտ զարգանում է որոնողական կայքերից օգտվելու, անհրաժեշտ տեղեկությունները դուրս բերելու, փոխադրելու և ներկայացնելու կարողությունը: Սովորողների հետ միասին մշակում ենք կանոններ` ճամփորդությունն ավելի կազմակերպված և անվտանգ իրագործելու համար: Ճամփորդությունները կրում են ուսումնական և ճանաչողական բնույթ։ Վերադարձից հետո մասնակիցները բլոգներում գրում են իրենց տպավորությունների մասին, ներկայացնում են ճամփորդության հաջողված և չհաջողված կողմերը, ինչ տեսան, ինչպիսինն էր այցելված մարզը, տեղանքը և այլն:
«Իմացումի հրճվանք» ծրագրում ֆիզկուլտուրան բաղկացուցիչներից մեկն է: Ըստ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի՝ սովորողների մարզական գործունեությունը կազմակերպվում է ուսումնական պլանի, կարգի համաձայն: Որպես մարմնակրթության դասվար- դասավանդող՝ կիրառում եմ մարզական դադար-ընդմիջումները, որոնք կարելի է ասել մի քանի տեսակ են ՝ առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ, երկրորդը՝ ուսումնական առաջին պարապմունքից հետո, իսկ հաջորդը՝ ըստ օրվա և իրավիճակի: Երեխաների հետ մարզական պարապմունքները անցկացվում եմ Մայր դպրոցի մարզադահլիճում: Պարապմունքների ընթացքում սովորողները կարևոր տեղեկություն են ստանում բակային, ազգային խաղերի մասին, որոնք մեր ժամանակներում գրեթե մոռացված են: Շատ եմ կարևորում տարբեր դասարանների հետ մարզական հանդիպումները ՝
Համագործակցային մարզատոն, ազգային խաղեր,
Մարզական ստուգատես,
Միասնական ուրախ մարզատոն։
ՏՀՏ -ի կիրառումը ուսումնական գործընթացում
Թվային տեխնոլոգիաները, համակարգիչների կիրառումը փոխում են մեր ապրելակերպը, հաղորդակցության ձևերը։ Առաջին դասարանից սկսած՝ վեց տարեկան սովորողները ինքնուրույն միացնում են համակարգիչները, բացում Paint կամ Word ծրագրերը և իրենց ստեղծագործությունները ,հորինուկները մուտքագրում են, նկարում Paint նկարչական ծրագրով, այնուհետև պահպանում թղթապանակներում։ 2-րդ, 3-րդ դասարաններում կատարում են գրառումներ, վերբեռնում ֆայլեր, աշխատում բլոգներով: Ես իմ հերթին ստեղծում եմ թվային առաջադրանքներ, օգտվում եմ առցանց կրթական կայքերի գործիքներից, դրանց միջոցով կազմակերպում ուսումնական գործընթացը, ստեղծում թվային առցանց առաջադրանքներ, շնորհանդեսներ, տեսանյութեր: Դպրոցն ունի առցանց հարթակներ, որոնք օգտագործվում են ամենօրյա ռեժիմով․ դա էլեկտրոնային փոստն է, կրթահամալիրի կայքը, ենթակայքերը: Հարմարավետ ու լուսավոր դպրոց, կանաչապատ և խնամված բակ, հրաշալի արվարձան,ուր ապրում և ստեղծագործում են նույն կերպ պարզ, նորարար ու լուսավոր մարդիկ։