2024-2025 ուսումնական տարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որոշեցինք առանձին ուշադրություն դարձնել և որպես զարգացում դիտարկել շրջանավարտների ներառումը կրթահամալիրի գործունեության մեջ։
Տարբեր տարիների շրջանավարտները ներառվել են տարբեր նախագծերում, ծեսերում՝ դրսևորելով տարբեր ակտիվություն ու ներգրավվածություն։
2024-2025 ուսումնական տարում որոշեցինք կարևորել ու առանձնացնել կոնկրետ նախագծեր՝ ապահովելով կոնկրետ և զարգացող ներգրավվածություն։
Շրջանավարտների հետ իրականացվող նախագծերն ակտիվացան հատկապես Սեբաստացու օրերն․ այդ ամիսը սեբաստացիական ամիս է։ Սեբաստացու օրերին վերսկսեցինք սեբաստացի շրջանավարտների հետ հանդիպումների նախագծերը։ Ունեցանք այսպիսի նախագիծ։ Սեբաստացիական ամիսը դարձավ հանդիպումների, հետաքրքիր զրույցների, վարպետության դասերի շարք, որում ներառվեցին մի քանի տասնյակ սեբաստացիներ։
Նախագիծը կարևոր ու նորարարական է՝ ապահովում է սեբաստացիական համայնքի գործուն կապը, անընդհատ զարգացումը, փոխազդեցությունն ու նորացումը։
Կրթահամալիրը՝ որպես բաց միջավայր, գործել ու գործում է իբրև ամբողջական բաց լաբորատորիա, որի բոլոր խողովակներն ուղղված են հեղինակային մանկավարժության տարածմանը։ Շրջանավարտների, կրթահամալիրի միջավայրում ինչ-որ փուլում սովորած անհատների հետ կապը կարևոր է։
Կարևորում ենք այս կապի շարունակականությունը` որպես բաց միջավայրի կարևոր բաղկացուցիչ։
Շրջանավարտները մարդիկ են, ովքեր ուղղակի, անուղղակի հեղինակային կրթական ծրագրի ազդեցության կրող, հեղինակային կրթական ծրագրի տարբեր խողովակներով անցած մարդիկ են։ Մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց փորձը փոխանցել։

Հանդիպումներն սկսելիս, պլանավորելիս՝ առանձնացրել, կարևորել եմ մի քանի կետ․

1․ Հանդիպումները դառնան ակտիվ, աշխատող ուսումնական նախագծեր, որոնց շուրջ աշխատանքը, բուն հանդիպումներն օգտակար կլինեն սովորողների համար։

2․Հանդիպումները դառնան կարևոր, մոտիվացնող․ ձևաչափում կարևորվի կրթահամալիրի դերը կոնկրետ շրջանավարտի կյանքում։

3․ Երևա աշխատանքի շարունակականությունը՝ միասնական նախագիծ, հետազոտական աշխատանքի ղեկավարում, այլ։

4․Նախագիծը լինի բաց, ապահովի տարբեր մարդկանց ներառումը խրախուսվի։ Այն կիրառելի ու բաց է բոլորի համար՝ ենթադրում է նոր մարդկանց ներառում, նախագծի տարածում։

Հանդիպումներից մի քանիսը՝

Զարգացումների մասին՝

Զարգացում ենք համարում շրջանավարտների ներառումը կրթահամալիրի կյանքում՝ նախագծեր, մենթորություն, ծեսեր, այլ։

Այս մասով զարգացումները տեսանելի են ու կոնկրետ։

Ներառումն ուսումնական նախագծերում․ տարբեր նախագծեր են իրականացվում կրթահամալիրում, որոնք իրենց տեսակով բազմաբնույթ են և բազմազան։

  • Կրթահամալիրում ամենամյա դարձած հասարակագիտական ստուգատեսը՝ որպես ստուգատեսային բաց հարթակ, միավորեց շրջանավարտների մի խմբի, որոնք դարձան բանախոսներ, մասնակիցներ, հանդիպումների հյուրեր։ Շրջանավարտները կիսվեցին իրենց փորձով, ծանոթացան կրթահամալիրի զարգացումներին, հանդես եկան առաջարկներով։
  • «Կարդում ենք» ամենամյա ընթերցանության ստուգատեսը նույնպես միավորեց մի խումբ շրջանավարտների, որոնք դարձան ընթերցումների մասնակից, վերհիշեցին, իրենց ուսումնական բլոգներից գտան-կիսվեցին իրենց նյութերով, փորձով։
  • 8-րդ դասարանցիների նախագծային գործունեության մեջ շրջանավարտները ներգրավվեցին որպես խորհրդատուներ, աջակիցներ։
  • Շրջանավարտների մի խումբ կարողացավ դառնալ ուսումնական նախագծի կազմակերպիչ, ներկայացնել արդյունքներ և ապահովել հեղինակային մանկավարժության զարգացումը։ Բերենք մի քանի օրինակ՝

 Զահրատ 100։ Ընթերցումներ-համերգ, կինոպոեզիա․ հանրային բաց ներկայացում, համագործակցություն շրջանավարտների «Տիեզերք» բենդի հետ։

  • ՏՏ լաբորատորիայի հետ իրականացվող նախագծեր․ մասնավորապես՝ շրջանավարտը կրթական նոր, առցանց համակարգի ստեղծող, շրջանավարտը նոր ծրագրերի ուսուցանող, կրթահամալիրի պաշտոնական կայքի ստեղծող, նորացնող խմբի ղեկավար, անդամ։

Զարգացման մեջ առանձնակի կարևորություն ունեն հետևյալ ուղղությունները՝

  • Շրջանավարտները հետազոտական աշխատանքների ղեկավարներ, գրախոսներ
  • Շրջանավարտները դիպլոմային աշխատանքների խորհրդատուներ։

Շրջանավարտը՝ ուսումնական ճամփորդությունների, մարզական ստուգատեսների, մրցումների մասնակից

  • Հետազոտական վարժարանում, Քոլեջում շրջանավարտները ներառվում են տարբեր ճամփորդական նախագծերում՝ ինչպես մեկօրյա, այնպես էլ՝ բազմօրյա, ճամփորդում սեբաստացիների տարբեր խմբերի հետ։
  • Սեբաստացի շրջանավարտների մի խումբ ներառվում է նաև ամենշաբաթյա Մանկավարժական ճամփորդական ակումբի քայլքերին, վերելքներին
  • Մարզական տարբեր հանդիպումների, մրցումների ակտիվ մասնակիցն են դառնում մեր շրջանավարտները։

Շրջանավարտը՝ ծեսի, համայնքային, քաղաքային բաց միջոցառումների ակտիվ մասնակից

Սեբաստացի շրջանավարտները ակտիվ ու սիրով ներգրավվում են սեբաստացիական օրացուցային ծեսերին, ուրբաթ-համերգներին, ժամերգություններին։ Հավաքվում-համախմբվում են նաև «Ցտեսություն-ցնծություն» նախագծի տարբեր բաղադրիչներին, Ցնծության ծեսին։

Դառնում են քաղաքային փառատոների, հանդիպումների, ծեսերի ակտիվ մասնակից։

Շրջանավարտը՝ ծնող

Շրջանավարտ-ծնողների մեծ համայնք ունենք, որոնք ակտիվորեն ներգրավված են իրենց երեխաների իրականացրած նախագծերում։ Նախակրթարանների ծնողական համայնքի սեմինարները, վարպետության դասերն ու համատեղ կազմակերպած ծեսերը դառնում են միասնականության, հետաքրքիր վերհուշների, փորձի փոխանակման նախագծեր։

Շրջանավարտը՝ ուսուցիչ

Սեբաստացի շրջանավարտները պարբերաբար միանում են սեբաստացիական ուսուցչական համայնքին՝ իրենց կապը չկտրելով հարազատ միջավայրի հետ։ Այսպիսով ունենք սեբաստացի շրջանավարտ-ուսուցիչների բավական մեծ խումբ՝ 30 և ավելի մանկավարժական աշխատող։

Շատ ենք կարևորում սեբաստացի շրջանավարտների հետ իրականացվող շարունակական նախագծերը, դրանց զարգացումը՝ կոնկրետ և զարգացող ազդեցություններով, փորձի փոխանակմամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով