Արհեստական բանականությունը՝ որպես ընկեր, գործիք, մտել է մեր կյանք։ Դրա գոյությունը անտեսել, դրանից չօգտվել չենք կարող. իմաստ էլ չկա։ Կարևոր է յուրացնել նոր ընկերոջ-գործիքի ընձեռած բոլոր հնարավորությունները, նրբությունները և այն կիրառել կրթության գործընթացը պլանավորելիս, կազմակերպելիս։
Ինչպես շատ մարդիկ, կրթական գործիչներ, կրթության գործի կազմակերպիչներ, տարիներ շարունակ պնդում են և պայքարում ՏՏ գործիքների, համացանցի դեմ՝ փոխանակ փորձ անելու ներառել այն ուսումնական գործընթացում՝ դարձնելով կրթության գործիք։ Անտեսելով ու ցույց տալով, որ այն չկա, կրթությունը կտրում ենք կյանքից ու իրական մարդուց, համաշխարհային զարգացումներից։ Հիմա եկել հասել ենք ԱԲ-ին, որն արդեն իրականություն է, որը փոխել ու ջնջել չենք կարող։ Իսկ ինչո՞ւ չսովորել, չկիրառել։
Ինքս հիմա փորձում եմ և՛ կենցաղում, և՛ աշխատանքում կամաց-կամաց ներդնել այս գործիքը՝ հասկանալու համար և՛ հնարավորությունները, և՛ վտանգները, և՛ ժամանակին համապատասխան նախագծերի մշակումը, այնպիսի հարցադրումների առաջքաշումը, որոնք թույլ չեն տա մեխանիկական արտատպում իրականացնել։
Որոշեցի ուսումնասիրել համացանցում առկա նյութերն այս թեմայով․ դիմեցի ԱԲ-ին։ Շատ նյութեր բերեց՝ ասելով կարդա, թե էլի նյութ ուզես ասա, թե չհասկանաս, ասա՝ օգնեմ։ Պատասխանեցի՝ հոդված եմ գրում, գրեց՝ լավ է, դե կդնես համացանցում, ես էլ կօգտվեմ։ Ուրախացա։ Ներկայացնում եմ ընդունված կարծիքներից կազմված մի հավաքական փունջ՝ շեշտադրելով հիմնական կետերը։
1. ԱԲ-ի դերը կրթական գործընթացում
Արհեստական բանականությունը (ԱԲ) ոչ միայն նոր գործիք է կրթության մեջ, այլ իրական հեղափոխություն, որը կարող է փոխել ուսուցման մոտեցումները։ Անհատական ուսուցումը, որը նախկինում պահանջում էր մարդկային մեծ ռեսուրսներ, այժմ հնարավոր է դարձնում ԱԲ-ն՝ վերլուծելով յուրաքանչյուր աշակերտի կարիքները, նախընտրած ուսուցման մեթոդները և առաջընթացը։ Օրինակ՝ համակարգը կարող է տեսնել, որ մի սովորող դժվարությամբ է յուրացնում տվյալ նյութը և առաջարկել լրացուցիչ նյութեր կամ պարզեցված բացատրություններ։
Այս ամենն օգնում է, որ ուսուցիչները կենտրոնանան այն կողմերի վրա, որտեղ իրենց միջամտությունը իրականում անփոխարինելի է՝ ոգեշնչել, ուղղորդել և կառուցել մարդկային շփման վրա հիմնված վստահություն։ ԱԲ-ն այդ առումով չի փոխարինում ուսուցչին, այլ դառնում է օգնական՝ ուսուցչի աջ ձեռքը, որը կարող է ավտոմատացնել գնահատումը, վերլուծել աշակերտների արձագանքները և նույնիսկ՝ կանխատեսել անհաջողության վտանգը։
Որպեսզի ուսուցիչները չվախենան այս նոր տեխնոլոգիաներից, անհրաժեշտ է իրականացնել համապատասխան վերապատրաստում՝ ցույց տալով, թե ինչպես է ԱԲ-ն հեշտացնում, ոչ թե բարդացնում իրենց աշխատանքը։
Ստորև նշված կետերը թարգմանություններ են։
2. ԱԲ-ի օգուտներն․
- ԱԲ-ն կարող է.
բարելավել դասավանդման արդյունավետությունը,
օգնել անհատական ուսուցման,
բարելավել ուսանողի ներգրավվածությունը,
օժանդակել ուսուցիչներին՝ նվազեցնելով առօրյա աշխատանքը։
Ռուսական հետազոտություններն ընդգծում են, որ ԱԲ-ն նպաստում է նաև թվային հմտությունների զարգացմանը նույնիսկ դպրոցական մակարդակում։
3. Մարտահրավերներ և էթիկա
- ԱԲ-ն խթանում է աշակերտների մոտ հետևյալ հմտությունները.
թվային գրագիտություն,
վերլուծական մտածողություն,
ստեղծագործականություն,
թիմային աշխատանք։
Ընթերցելով այս աղբյուրները, տարբեր վերլուծաբանների կարծիքներ, ունենալով սեփական՝ թեկուզ ոչ ամբողջական, բայց արդեն որոշակի փորձ, կարծում եմ, որ․
- Հայաստանյան կրթական համակարգը կշահի, եթե ԱԲ-ն դիտարկի որպես կրթական գործիք ու խրախուսի դրա կիրառումը
- ԱԲ-ն կարող է գյուղական դպրոցներում ապահովել հասանելիություն, լուծել գրքերի, տեղեկատվության խնդիր, որոշ դեպքերում՝ ուսուցիչների պակասի խնդիր
ուսուցիչների վերապատրաստումը այս ծրագրով շատ ավելի արդիական կլինի և կոնկրետ - Մենք պետք է ունենանք կրթության մեջ ԱԲ-ի օգտագործման հստակ քաղաքականություն վերաբերյալ քաղաքականություն, մշակված ուղեցույցներ։
Հեղինակային կրթական ծրագրում ԱԲ-ի ներդրումը, ուսումնասիրությունը համարում եմ առաջնահերթ և կարևոր։ ԱԲ-ն՝ որպես ուսուցման գործիք, համապատասխանում է հեղինակային կրթական ծրագրի՝ բլեյան դպրոցի հիմնադրույթներին, սկզբունքային մոտեցումներին ու գալիս լրացնելու, 21-րդ դարին համապատասխան փաթեթավորելու, կազմակերպելու դրանք։ Այս մոտեցումներն արտացոլված են և՛ մեր ուսումնական պլաններում, և՛ ուսումնական պլանները սպասարկող կարգերում, և՛ ծրագրերում, մշակումներում, կազմակերպման մեջ։ Դրանք են՝
- Անհատակենտրոն ուսուցում
- նախագծային ուսուցում
- ուսումնասիրող, հետազոտող, սեփական եզրահանգումներ անող սովորող
- ՏՏ-ն՝ որպես սովորօղի ամենօրյա կիրառման գործիք
- սովորողի հմտությունների, կարողությունների բացահայտում՝ հիմնված անհատի ուժեղ կողմերի, անհատական զարգացման առանձնահատկությունների վրա
- հեղինակ ուսուցչի շարունակական զարգացում, ինքնակրթություն
- ուսուցչի մասնագիտական, մանկավարժական զարգացում՝ հիմնված կոնկրետ անհատի պահանջմունքների, կարողությունների վրա
- 21-րդ դարի սովորողին, մանկավարժին համապատասխան կրթության, աշխատանքի ապահովում՝ հեռավար, իրեն հարմար վայրից։
- Այլ։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մայիսյան 20-րդ հոբելյանական հավաքը, որն անվանել ենք՝ Հրավառություն, իր հետ բերում է նաև այս թեման։ Դասավանդողները կամաց-կամաց սկսում են կիրառել ԱԲ-ն, շատ մանրամասներ սովորում ենք սովորողներից՝ կիրառելով կրթահամալիրում լայնորեն օգտագործվող սովորող-սովորեցնող մանկավարժական հնարքը, մոտեցումը։
Արդեն ամառային մանկավարժական ճամբարում կներառվեն ԱԲ-ի ուսուցման սեմինարներ, դրա կիրառումն ամբողջապես կներառվի 2025-2026 թ․թ․ ծրագրերում, կազմակերպման մեջ։
Օգտագործված աղբյուրներ՝
- ԱԲ-ի որոնման համակարգ
- World Economic Forum
- Harvard Graduate School of Education
- Национальный портал ИИ в образовании
- Հայալեզու հրապարակումներ, ԿԶՆԱԿ-ի ուսումնասիրություններ
Էջի նկարը՝ Արմինե Թոփչյանի