Տնային աշխատանքի հեղինակային այլընտրանքը
Կրթահամալիրում ֆլեշմոբների կազմակերպումը մեկնարկել է 2016-2017 ուսումնական տարվանից։ Յուրաքանչյուր առարկայից ամիսը մեկ անգամ իրականացվել են ֆլեշմոբներ։ Առաջադրանքները տեղադրվել են մասնախմբի, դպրոցի կայքում, և երեկոյան 19:00 տրվել է ֆլեշմոբների մեկնարկը։ Սովորողները ֆլեշմոբներին մասնակցել են տնից, ընտանիքի հետ միասին, քանի որ ֆլեշմոբների նպատակը ոչ թե սովորողների գիտելիների, կարողությունների ու հմտությունների ստուգումն է, այլ սովորողներին տվյալ առարկայով հետաքրքրելը։ Տարրական դասարանների սովորողների մասով ընտանիքի ներգրավումը դրական, ոգևորիչ ազդեցություն է ունեցել սովորողի սովորելու մոտիվացիայի վրա։ Մայրիկի, հայրիկի, տատիկի կամ պապիկի հետ միասին առաջադրանքներ կատարելը, խնդիրներ լուծելը 6-8 տարեկան սովորողներին անչափ ոգևորում են։
Եթե սովորողների համար ֆլեշմոբները առարկան սիրելու, առարկայով հետաքրքրվելու խթան են, ապա դասավանդողների համար ֆլեշմոբների առաջադրանքների կազմումը ուղղված են մասնագիտական զարգացմանը։
Չնայած ֆլեշմոբների ընդհանուր մոտեցմանը, առարկայական ֆլեշմոբների առաջադրանքների մշակումը, դասավանդողների հետ աշխատանքի կազմակերպումն ունեն իրենց առանձնահատկությունները։
1-3-րդ դասարանցիների, 5 տարեկանների համար և՛ մայրենիի, և՛ մաթեմատիկայի առաջադրանքերը կազմում են դասվարները։ Առաջադրանքները հեղինակային են, քանի որ դրանց բովանդակությունը համապատասխանեցվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատաված ուսումնական նախագծերի բովանադակությանը։ Ուստի, դասվարները, բացի նոր առաջադրանքներ հորինելուց, ուսումնասիրում են տարբեր կայքեր, ուսումնական ռեսուրսներ, ծանոթանում առաջադրանքների տեսակներին, ապա վերցնելով որաշակի կառույցներ՝ կազմում են նոր բովանդակությամբ նոր առաջադրանքներ։
Հայոց լեզվի ֆլեշմոբ
Կազմակերպումը
Հայոց լեզվի ֆլեշմոբի առաջադրանքները մինչև 2019 թվականը կազմվում էին մեկ տարբերակով (1-ին մակարդակ)՝ 6-8 տարեկան սովորողների համար։
Սակայն, սովորողների մասնակցության վիճակագրությունը ցույց տվեց, որ 6 տարեկան սովորողները չեն մասնակցում ֆլեշմոբին, քանի որ առաջադրանքները կատարելու համար պետք է կարողանան կարդալ և գրել։
2019 թվականից առաջադրանքները կազմվեցին երկու մակարդակով (5-6 տարեկանների համար՝ 1-ին մակարդակ, 2-3-րդ դասարանցիների համար՝ 2-րդ մակարդակ)։ Հոկտեմբերից սկսած՝ 5-6 տարեկան սովորողների մի մասն ընտանիքի հետ սկսեց մասնակցել ֆլեշոբերին։
Առաջադրանքները
5-6 տարեկաններին յուրաքանչյուր ամիս տրվում է մեկ առաջադրանք, որը կատարելու համար պետք է ընտանիքի անդամների մանսակցությունը՝ որոշ դեպքերում որպես օպերատոր, քանի որ աշխատանքը պետք է ներակայացնել տեսանյութով, իսկ որոշ դեպքերում՝ որպես խաղընկեր, օրինակ՝ Լինում է, չի լինում ֆլեշմոբները, երբ սովորողն ընտանիքի անդամների հետ պետք է ներկայացնի, բեմադրեր իր իմացած հեքիանթերից մեկը։
2-3-րդ դասարանների համար առաջադրանքներ տասն են, սակայն, պարտադիր չէ բոլոր առաջադրանքների կատարումը։ Առաջադրանքները հիմնականում այնպիսին են, որ սովորողները կարողանան ինքնուրույն կատարել։
Քանի որ առաջադրանքները կազմվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերի թեմատիկայի շրջանակներում, սովորողների համար դրանք դասարանում կատարվածի շարունակությունն ու ամփոփումն են դառնում։
Առաջադրանքների մի մասն ուղղված է ընթերցողական նախագծերի ամփոփմանը։
Օրինակ՝
Թվարկված հերոսները ո՞ր հեքիաթից են։
Բանաստեղծությունների տողերը խառնեվել են։ հավաքի՛ր։
Հեքիաթները խառնվել են։ Առանձնացրո՛ւ։
Ներառվում են առաջադրանքներ, որոնք ուղղված են ստեղծագործական երևակայության զարգացմանը ( ռոդարիական հնարների կիրառմամբ)։
Տարբեր հեքիաթների հերոսներին հավաքի՛ր իրար գլխի և նոր հեքիաթ հորինի՛ր։
Ի՞նչ կլիներ, եթե Հուռին լիներ Սուտլիկ, իսկ Որսկանը՝անբան ․․․
Ի՞նչ կլիներ, եթե նարինջ դառնայիր կամ հայտնվեիր լուցկու տուփի մեջ․․․
Պատկերացրո՛ւ, որ հանդիպել ես այլմոլորակայինի։ Բացատրի՛ր նրանք, թե ինչ բան է համակարգիչը։
Որոշ առաջադրանքներ էլ ուղղված են լեզվամտածողության ու տրամաբանության զարգացմանը։ Դրանք հիմնականում բառախաղերն են։
Օրինակ՝
Մեկական տառ փոխելով՝ շարունակի՛ր բառաշղթան․ տատ – տար – տուր ․․․
Կռահի՛ր օրինաչափությունը և գրի՛ր պակասող բառը․ տատիկ – տիկնիկ, գաթա-թակարդ ․․․
Օդանավակայան բառի տառերով քանի՞ բառ կկազմես։
Գուշակի՛ր գաղտնագրված բառը․ այբտյունայբմեն։
Ինչպես նշել էի սկզբում, առաջադրանքները կազմում են կրթահամալիրի դասվարները, և այս աշխատանքը նրանց համար մասնագիտական զարգացմանն ուղղված ևս մեկ քայլ է։ Յուրաքանչյուր ամիս «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարի համակարգմամբ երկու դասվար ստանձնում են առաջադրանքների կազմումը։ Հիմնականում ընտրվում են մեկ փորձառու և մեկ սկսնակ դասվար, որպեսզի առաջադրանքների կազմման ընթացքում նրանք կարողանան իրար օգնել, իրարից սովորել։ Պարզ է, որ առաջադրանքների բնույթին ներկայացվող պահանջները բխում են կրթահամալիրի մանկավարժական մոտեցումներից և սկզբունքերից, ուստի այստեղ փորձառու դասվարն իր սկսնակ գործընկերոջը բնական-ստեղծագործական աշխատանքի ընթացքում կարող է օգտակար լինել նաև որպես մենթոր ուսուցիչ։
Առաջադրանքները կազմելուց հետո քննարկվում, լրամշակվում են «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարի հետ, տեղադրվում Google ձևանմուշում։
Ամբողջական տարբերակը ներկայացվում է Մայրենի խոսքի մշակույթի լաբորատորիայի ղեկավարին, հայոց լեզվի մասնագետներին։
Մինչ 2019-2020 ուսումնական տարին, առաջադրանքների կատարման վերջնաժամկետը ավարտվում էր տվյալ օրվա վերջրին, սակայն, հետո վերջնաժամկետը երկարաձգվեց մեկ շաբաթով, և սովորողները առաջադրանքերը սկսեցին կատարել նաև դպրոցում՝ մայրենիի պարապմունքների ժամանակ, երկարացված օրվա ընթացքում։
Առաջադրանքների ստուգման կարգում նույնպես վերջին տարում փոփոխություն եղավ։ Մինչ այդ առաջադրանքները ստուգում էին առաջադրանքներ կազմողները, սակայն, հետո որոշվեց, որ յուրաքանչյուր դասվար ստուգի իր սովորողների աշխատանքները։ Այսպիսով դասվարից չի օտարվի սովորողի ֆլեշմոբներին մասնակցության գործոնը, և առաջադրանքերի քննարկումն ավելի կենդանի և ուրախ լինի, քանի որ այն կարող են անել դասարանում՝ ընկերների հետ։
Հայոց լեզվի ֆլեշմոբ
սեպտեմբեր
հոկտեմբեր
նոյեմբեր
դեկտեմբեր
հունվար
փետրվար
Մաթեմատիկա
Կազմակերպումը
Մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները կազմվում են մեկ տարբերակով (1-ին մակարդակ), առաջարկվում 1-3-րդ դասարանների սովորողներին։ Սակայն, մաթեմատիկայի դասվանանդողների պահանջով ֆլեշմոբին մասնակցում են նաև 4-րդ, 5-րդ, 7-րդ, նույնիսկ 10-րդ դասարանի սովորողներ, երբեմն նաև դասավանդողներ, ծնողներ։
Ինչպես հայոց լեզվի ֆլեշմոբի դեպքում, այնպես էլ մաթեմատիկայի՝ խնդիրները կազմվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերի թեմատիկայի շրջանակներում։
2017 թվականի սեպտեմբերից սկսած՝ փորձել ենք բացառել որևէ ձեռնարկից խնդրի պատճենումը։ Վերցրել ենք հետաքրքիր խնդիրների տեսակները, ձևափոխել բովանդակությունը, հորինել նոր խնդիրներ։
Փորձել ենք բացառել ստանդարտ լուծումներ ունեցող խնդիրները։
Մաթեմատիկայի ֆլեշմոբի կատարմանը նույնպես հատկացվում է մի քանի օր ժամանակ։ Ի տարբերություն հայոց լեզվի ֆլեշմոբի, մաթեմատիկայի ֆլեշմոբին ընտանիքի օգնության կարիքը հաճախ է զգացվում, քանի որ խնդիրները դասագրքային ստանդարտ լուծումներ չեն պահանջում։
Օրինակ՝
Քանի՞ տարբեր տառ կա «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» արտահայտության մեջ։
Խնդիրների պատասխանները և լուծումները հրապարակվում են emath.mskh.am ենթակայքում, որից հետո յուրաքանչյուր դասվար տվյալներն ուղարկում է իր սովորողներին, որպեսզի վերջինս ստուգի ինքն իրեն։Կան դասվարներ, որոնք մաթեմատիկայի պարապմունքի ընթացքում խնդիրների լուծմանը ժամանակ են տրամադրում, սովորողների խմբով կրկին լուծում։
2019 թվականի սեպտեմբերից սկսած՝ Գևորգ Հակոբյանի նախաձեռնությամբ, դասվարները մշակում են խնդիրների լուծումները նաև տեքստային տարբերակով՝ ներկայացնելով սեփական փորձը։
Մաթեմատիկայի ֆլեշմոբ
սեպտեմբեր
հոկտեմբեր
նոյեմբեր
դեկտեմբեր
հունվար
փետրվար
Վերլուծություն
- մասնակցության վիճակագրություն
- բովանդակային նկարագրություն
- խնդիրներ, լուծումներ
- առաջարկներ
2019 — 2020 ուսումնական տարի
- մասնակցության վիճակագրություն
Ռուսերեն
