Մայիսի 25-ին հանրապետությունով մեկ դադարում է հանրակրթությունը, ու եթե վերցնենք փոքրիկ վիճակագրություն իրականացնենք, հարցումներ անենք փոքրից մեծ, կարձանագրենք ուրախություն, որ վերջապես ավարտվեցին դասերը։
Կարծում եմ, որ դա ցուցանիշ է, նկարագիր, ցավոք՝ ոչ ողջունելի․․․Ինչու՞ է այդպես, ի՞նչն է այդքան վանում: Վստահաբար եթե հետազոտենք, կարձանագրենք, որ կազմակերպումը ուսումնական պրոցեսի սովորողին ուղղված չէ, նրա հետաքրքրությունները չի բավարարում, չկա սովորողն իր շահերով, ու բնականաբար ժամանակավրեպ է, խնդիրը «ինչպե՞ս»-ի մեջ է։
Զուգահեռ իրականությունում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ուսումնական չորրորդ շրջանն է մեկնարկում, իր բազմաբնագավառ փառատոնային ճամբարով՝ Արվեստի փառատոն, սովորողների նախաձեռնությունների ջոկատներ, մանկավարժական ճամբար…
Լինելով կրտսեր դպրոցի՝ Գեղարվեստի ղեկավար՝ զուգահեռ համակարգում եմ նախագծերը, կազմակերպումը և հետազոտում հեղինակայինի ստեղծումը իր հաջողություններով, բացթողումներով՝ շարունակ բացառելով ֆորմալը։
2019-ից Արվեստի փառատոնի համակարգողն եմ, տարեցտարի կրթական այս գործիքը հղկվում է և բերում նոր ազդեցություններ իր շարունակականությամբ, փոխվում է իր ձևերի մեջ, բայց անփոփոխ՝ որպես մշակութային, կրթական, մանկավարժական գործիք։ 2022-ից հանդիպում բանախոսություններն ու աշխատարանները դարձան առանցքային։
Ո՞րն է նպատակը փառատոնի, ինչու՞ եմ ես նրան անվանում կրթական գործիք, և ինչու՞ է այն ապրում կրթահամալիրում։
Փառատոնը միջավայրաստեղծ է։ Փառատոնի ծրագիրը կազմելիս առաջինը, որ որպես համակարգող ուզում եմ շարադրել, կարևորում եմ գեղեցիկը, բարին, քանզի դրանց ազդեցությունները անփոխարինելի են։ Քանի որ սովորողը՝ երեխան, պետք է լինեն գեղեցիկի միջավայրում, կարողանա հայտնաբերել գեղեցիկը, կարողանա ստեղծել ու կարևորել դրա դերը։ Ուսուցչի դեպքում էլ նա պետք է նույնպես զինվի կրթական այն զինանոցով, որ ստեղծի ու փոխանցի։
Ունենալով արվեստանոցային լավագույն պայմաններ՝ սեբաստացի սովորողին, ուսուցչին մնում է նոր գործիքներ՝ երևակայություն, հետազոտական աշխատանք, կապեր արարելու ու փոխելու։
2019-ից սկսած փառատոնային նախագծերում առանցքային էր ոլորտի լավագույն արվեստագետների հետ սինպոզիումների, հանդիպումների, աշխատարանների , բանախոսությունների կազմակերպումը, անգամ առցանց, քովիդի շրջանում։
Բացառություն չէր նաև 2023-ը՝ յոթ բանախոսություն, հինգ աշխատարան։ Փառատոնն իր կենսագրությամբ միշտ ունեցել է միջազգայնություն, այս տարի ևս…
Արվեստի փառատոնի այս տարվա հյուրերն էին «Մենք» նախագծով Հայաստանում գտնվող ու մեծ ճանաչում վայելող ֆրանսիացի արվեստագետներ Ֆլորենս Օբրեքթն ու Աքսել Փահլավին/Իրանի Ռեզա Փահլավիի ժառանգներից/ իրենց երեխաների հետ։ Քսան օր ապրելով Կրթական փոխանակումների մեր կացարանում՝ արվեստագետների ընտանիքը փառատոնին հանդես եկավ «Ինքնանկարի» աշխատարանով՝ տարատարիք սովորողներին, ուսանողներին, ուսուցչական խմբերին փոխանցելով նոր մասնագիտական, կրթական տեխնիկաներ, իսկ արդյունքում հանդես եկան նաև նախագծի ցուցահանդեսով։
Հետաքրքիր ու նոր կրթական զինանոցով առանձնացան նաև մյուս աշխատարաններն ու բանախոսությունները՝
- «Կոնցեպտուալ լուսանկար»․ Մարինա Մկրտչյան․ հաշվետվություն
- VR նկարչություն․ Գոռ Ենգոյան․ հաշվետվություն
- Արտ ակտիվիզմ․ Գագիկ Չարչյան․ հաշվետվություն
- Արման Գրիգորյան «Պերֆորմանսը ժամանակակից հայ արվեստում»․ հաշվետվություն
- Ներգրավվածություն, շարունակություն․ Հայկ Գրիգորյան․ հաշվետվություն
- Փառատոնային քրոնիկոն
- Գուրգեն Պետրոսյան․ Մոդեռն(modern) և ժամանակակից(contemporary) քանդակագործություն․Գուրգեն Պետրոսյան․հաշվետվություն
- Աշոտ Ավետիսյան․ Թվային արվեստ․ հաշվետվություն
- Սթրիտ արտ․ Աշխատարան
Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի հետ շուրջտարյա են համագործակցային նախագծերը՝ «Ուսումնական Երևան», «Ուսումնական Գյումրի», «Ձմեռային փառատոն» Արատեսի դպրական կենտրոնում, «Արատես՝ Կարմիր ծաղիկ» նախագծերով։ Փառատոնի ամառային փուլին գյումրեցի արվեստագետները միացան դեկորատիվ-կիրառական, քանդակի նախագծային հայտերով։
Բոլոր նշված նախագծերը լի են անսպառ երևակայությամբ՝ միջավայրը փոխելուն ուղղված, գեղեցիկը անվերջ հայտնաբերելու…
Փառատոնն ամփոփեցինք ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ և «Սոնետ» ջազ կվինտետի նվեր համերգով։
Չորբացած մտքով, լցված ու խանդավառված գեղեցիկով, միտքը՝ սրտին, թռչում ենք փառատոնային ձեռքբերումներով դեպի նոր ուսումնական տարի։ Հեղինակային մանկավարժությունը իրականացնում է նախագծային ուսուցում, իսկ սեբաստացիական համայնքը փառատոնով լիացավ նոր հմտություններով, նոր կրթական զինանոցով, ու գնում ենք նորովի գեղեցիկը հայտնաբերելու…
Փառատոնի տեղեկանք՝
Արվեստի փառատոն 2023․ ․ Փառատոնի հայտարարությունը
Արվեստի փառատոն 2023․ Օրացույց
Հունիսի 1․ ժամը՝ 13։00-14։30- Մարինա Մկրտչյան «Կոնցեպտուալ լուսանկար» պրեզենտացիա /29 մասնակից/
Հունիսի 2․ ժամը՝ 13։00-14։30 — Արման Գրիգորյան «Պերֆորմանսը հայ ժամանակակից արվեստում» պրեզենտացիա /40 մասնակից/
Հունիսի 5, ժամը՝ 11։00-12։35- Աքսել Պահլավի, Ֆլորենս Օբրեքթ «Ինքնանկար» աշխատարան /27 մասնակից/
Հունիս 6, ժամը՝ 11։00-12։35-Աքսել Պահլավի, Ֆլորենս Օբրեքթ «Ինքնանկար» աշխատարան//27 մասնակից/
Հունիսի 7, ժամը՝ 11։00-12։35-Աքսել Պահլավի, Ֆլորենս Օբրեքթ «Ինքնանկար» աշխատարան /27 մասնակից/
Հունիսի 7, ժամը՝ 13։00-14։30- Գոռ Ենգոյան «VR նկարչություն» պրեզենտացիա /38 մասնակից/Հուլիսի 8, ժամը՝ 13։00-14։30- Գուրգեն Պետրոսյան, Մոդերն(modern) և ժամանակակից(contemporary) քանդակագործություն /25 մասնակից/
Հունիսի 9, ժամը՝ 13։00-14։30- Ներգրավվածություն, շարունակություն նկարչական աշխատարան /27 մասնակից/
Հունիսի 13, ժամը՝ 13։00-14։30- Գագիկ Չարչյան «Արտ ակտիվիզմ» պրեզենտացիա /40 մասնակից/Հունիսի 14, ժամը՝ 13։00-14։30-Գագիկ Չարչյան և «Արտլաբ Երևան» և «Սթրիտ արտ»-ի աշխատարան /31 մասնակից/
Հունիսի 15, ժամը՝ 11։00-Արվեստի փառատոն․ Գյումրու գեղարվեստի ակադեմիա /11 մասնակից/Հունիսի 15, ժամը՝ 13։00-14։30-Սթրիտ արտի գործունեություն/31 մասնակից/
Հունիսի 19, ժամը՝ 13։00-14։30-Աշոտ Ավետիսյան «Թվային նկարչություն» պրեզենտացիա /21 մասնակից/
Հունիսի 22, ժամը՝ 12։00-13։00-Գագիկ Ղազարե «Վիդեո արտ» պրեզենտացիա /25 մասնակից/Հունիսի 22, ժամը՝ 14։00 — Փառատոնի ամփոփում, ցուցադրություն
Հունիսի 22, ժամը՝ 14։30 —«Սոնետ» ջազ կվինտետի համերգ
Արվեստի փառատոնի շրջանակում գործել է յոթ աշխատարան, հինգ բանախոսություն։
Փառատոնն ունի նաև երաժշտական բաղադրիչ՝ ՍաունդART խորագրով։
Ցուցադրությանը ներկայացված են կերպարվեստի, տեխնոլոգիայի, ոսկեգործության, հաստոցային գրաֆիկայի, քանդակագործության, Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի փառատոնային աշխատանքների արդյունքները։
Փառատոնի շրջանակում կայացել է հինգ ցուցահանդես։
Փառատոնն ունեցել է նաև արտագնա փուլ «Արատես՝ կարմիր ծաղիկ»։
Հունիսի 6. 11.00.Արվեստի փառատոն, երաժշտական հանդիպում. «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ, Հարավային դպրոցի երաժշտության ընտրությամբ խումբ. Փոքր դահլիճ
Հունիսի 6. 13.00 Լրացուցիչ կրթության համերգ. Արևմտյան դպրոցի վերնատուն. Մարիամ Վարժապետյան, Լիլիթ Գրիգորյան
.Հունիսի 7. Արևմտյան դպրոցի Վերնատուն . Աչեր Բաստաջյան , Սեդա Թևանյան և ընկերներ
Հունիսի 8. 11.00 Հյուսիսային դպրոց․ Արտասահման. Արմենուհի Սոկրատունի և ընկերներ
Հունիսի 8. 13.00 Արևելյան դպրոցի Վերնատուն. Տաթև Մանվելյան և ընկերներ
Հունիսի 8. 14.00 «Գարուն Երևան, սիրուն Երևան…» Համերգ Արամ Խաչատրյանի 120-ամյակին. «Սեբաստիա» համերգասրահ
Հունիսի 8. Հակաբացիլ Կոմիտասով Աշտարակ.Համագործացային տոնախմբություն. Աչեր Բաստաջյան, Մելինե Փարմազյան, Մերի Գարեգինյան
Հունիսի 9. Երաժշտության լրացուցիչ կրթության համերգ Հարավային դպրոցում. Լիանա Ղազարյան, Լիլիթ Վերմիշյան
Հունիսի 12. Լրացուցիչ կրթության համերգ Հյուսիսային դպրոցում. Մարինա Սարգսյան, Լիլիթ Գրիգորյան
Հունիսի 15. 14.00. Երաժշտության դպրոցի հաշվետու համերգ. «Սեբաստիա» համերգասրահ
Հունիսի 2. Հակաբացիլ պարատոն
Հունիսի 9. Փառատոնային ուրբաթ-համերգ
Հունիսի 16. Փառատոնային ուրբաթ-համերգ
Հունիսի 23. Փառատոնային ուրբաթ-համերգ