«Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի իններորդ դասարաններում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը դիտարկվում է որպես նախամասնագիտական կողմնորոշման առանձին ծրագիր: Այստեղ ուսուցումը կազմակերպվում է հեղինակային ուսումնական պլանով, որի հիմքով էլ ձևավորվում է սովորողի անհատական ուսումնական պլանը: Դրա կատարողականն արտացոլվում է սովորողի բլոգի համապատասխան բաժիններում։ Անհատական ուսումնական պլանը կազմելիս հաշվի են առնվում սովորողի նախասիրությունները, կրթական ցանկությունները, ուսումնական գործի կազմակերպման համար կարևորվող այլ մանրամասներ։
Ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը նույնպես սովորողն է ընտրում՝ համապատասխան հիմնավորմամբ, անհրաժեշտության դեպքում՝ ժամանակային նշումով, ինչն էլ արտացոլվում է նրա անհատական ուսումնական պլանում։
Ուսումնական գործունեության պարտադիր բաղկացուցիչներ են՝
- նախագծային ուսուցումը,
- կրթահամալիրի օրացույցով որոշված ճամբարները, ստուգատեսները, կրթահամալիրային նախագծերը,
- ուսումնական, մասնագիտական ճամփորդությունները,
- նախասիրությունների բացահայտման շուրջտարյա նախագիծը,
- հեծանվաերթերը, քայլքերը,
- ռազմամարզական ճամբարը,
- ընտրությամբ գործունեությունները,
- լրացուցիչ կրթությունը, ինքնակրթությունը։
Ուսուցման կազմակերպման բովանդակային այս շեշտադրումներն էլ արտացոլվում են սովորողի բլոգում, որը կառուցվում է ըստ սովորողի բլոգին ներկայացվող պահանջների։
Սովորողի ամփոփիչ ատեստավորումը կազմակերպվում է ըստ 9-րդ դասարանցիների ուսումնական օրացույցի՝ շեշտադրելով հետևյալ բովանդակային բաղադրիչները։
Ստուգատեսի այս տարվա շեշտադրումները, օրացույցը դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի բլոգում։
- Բլոգային ուսուցում․ բլոգային աշխատանքի, նախագծի ներկայացում-պաշտպանություն
- «Ելք» ստուգատեսային ցուցադրություններ՝ առկա և մեդիա միջավայրում (համերգներ, ամփոփումներ, ցուցահանդեսներ, բլոգային ներկայացումներ, այլ)
- Ռազմամարզական ճամբար
- Մասնագիտական ուսուցման ստուգատես
- «Ելք» ստուգատեսի ուրբաթ-համերգ
- Մասնակցություն կրթահամալիրի առարկայական ֆլեշմոբներին
Կազմակերպումը՝
- Բլոգային առարկայական, նախագծային ներկայացում-պաշտպանություններ
- Գործունեությունների հաշվետու ցուցադրություններ կրթահամալիրի ուսումնական կենտրոններում
- Ճամբարային, ռազմամարզական, ճամփորդական բաղադրիչների ցուցիչներ
- Մասնագիտական՝ քոլեջային ուսուցումը, սովորողի ուշադրության կենտրոնում։
- Այլ
Փաստաթղթավորումը.
- Առարկայական գնահատումն իրականացվում է ըստ կրթահամալիր գնահատման կարգի։
- Նախագծի հիմքում՝ Սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման կարգը
- Գնահատանիշներն անցկացվում են ավարտական վկայական։
- Ավարտական վկայականի՝ ավարտական և մասնագիտական քննություններ բաժնում արձանագրվում են «Ելք» ստուգատեսի արդյունքներով ամրագրված համապատասխան առարկայական բաժինները, ցուցանիշները բերվում են 20 միավորանոց համակարգի։
Այս տարի «Ելք» ստուգատեսը կազմակերպվում է նախասիրությունների բացահայտման նախագծի արդյունքների հիման վրա․ նախագիծը ներկայացրել և համակարգել են Աշոտ Տիգրանյանը և 9-րդ դասարանցիների նախագծային խումբը։ Նախագիծը պարբերաբար լրամշակվել է, ներկայացվել կլոր սեղանների, քննարկումների տեսքով, տարբեր փուլերով ամփոփվել։
Մշակվեց և ամբողջական ներդրվեց մասնագիտական կողմնորոշման ճամփորդությունների նախագիծը․ մշակումը՝ Մարթա Ասատրյանի, կազմակերպումը՝ Լիլիթ Յախինյանի։
Ուզում եմ առանձնացնել ուսումնական պլանով որոշված «Արվեստ» դասընթացի հանրային ներկայացումը՝ ծեսի, տոնի, համերգի ձևաչափով՝ Համբարձման ծեսը, որն իր շուրջը միավորեց բոլոր սովորողներին, ծնողական համայնքը։
Որպես նորություն՝ մշակվեց և փորձարկվեց բնագիտության բաղադրիչը․ Մշակումը՝ Մարթա Ասատրյանի։ Լաբորատոր համակցված փորձերի միջոցով սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները բնագիտական առարկաներից։
Որպես նորություն՝ մշակվեց և փորձարկվեց ստուգատեսի տեքստային բաղադրիչը․ մշակումը՝ Մարգարիտ Սարգսյանի։ Այս բաղադրիչի ներմուծումը հենց նախամասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախագծային բաղադրիչ է, որը նաև հնարավորություն է տալիս սովորողներին պատրաստվել ու պատկերացնել հետազոտական աշխատանք իրականացնելու սկզբունքները։ Հաջորդ տարի նախատեսվում է մշակումն ամբողջացնել, դարձնել փուլային։
Արդյունքների փաթեթից մի մաս ներկայացնեմ․ առանձնացված նյութերը որևէ սկզբունքով դասակարգված չեն՝ կան տարբեր առաջադիմություն ունեցող, նաև արտակարգ ունակություններ ունեցող սովորողների աշխատանքներ․
- Անահիտ Հովհաննիսյան․ Մասնագիտական կողմնորոշում
- Հրանտ Ավետիսյան․ Կրթական խնդիրներն աշխարհում
- Արեգ Կույումջյան․ Կրթական խնդիրներ
- Էրիկ Հարությունյան․ Ինքնակրթություն
- Գոհար Բարսեղյան, Ինքնակրություն
- Նանե Խաչատրյան․ Կրթական խնդիրներն աշխարհում
- Մկրտչյան Տարոն, Ինքնակրթություն
- Անի Հարությունյան, Ինքնակրթություն
- Իրինա Գյուրջինյան․ Մի ստեղծագործության վերլուծություն
- Սոֆի Տոնոյան․ Մի գրքի վերլուծություն
- Աննա Սմբատյան, Ինքնակրթություն
- Քեթրին Բուդաղյան, Կրթական խնդիրներն աշխարհում
- Աննա Սմբատյան, Առաջարկում եմ ընթերցել
- Դաշյան Անահիտ, Կրթական խնդիրներն աշխարհում
- Անդրանիկ Փարադյան, Ինքնակրթություն
- Քեթրին Բուդաղյան, Ինքնակրթությունը՝ մասնագիտական կողմնորոշման ձև
- Էրիկ Հարությունյան, Մի ստեղծագործության վերլուծություն
- Մարիա Պետրոսյան, Ինքնակրթություն
- Լևոն Ծատուրյան, Ինքնակրթություն
- Շոկարյան Մարիա, Ինքնակրթություն
- Անահիտ Ալեքսանյան, Մի ստեղծագործության վերլուծություն
- Իրինա Գյուրջինյան, Կրթական խնդիրները ԱՄՆ-ում
Ծրագրի զարգացումը.
- Մասնագիտական զարգացումը սովորողների ուսումնասիրություններում․ տեքստային բաղադրիչ
- Մասնագիտական ճամփորդությունների շրջանակի լայնացում
- Ուսումնական նախագծի իրականացում՝ սովորողի ընտրությամբ
- Մասնագիտական հանդիպումների, հավաքների շրջանակի ընդլայնում
- Կրթահամալիրի Քոլեջի հետ համագործակցային նախագծեր
- Ստարտափ նախագծեր
- Այլ