Նախորդ տարիներին կրթահամալիրում իրականացվել, այսօր էլ հաջողությամբ իրականացվում են հոգևոր-մշակութային կամ նման բաղադրիչ ունեցող տարատեսակ ուսումնական նախագծեր։ Առավել հաջողված ենք համարում «Երգ Երգոց» և «Կանթեղ» երկարաժամկետ նախագծերը։ Իսկ ուսումնական օրացույցով աշխատելիս՝ դասընթացը նախագծերով կազմելու անհրաժեշտություն առաջացավ։ Ահա այսպես ծնվեցին «Գրաբարի օրեր»  և «Թարգմանչաց տոն» նախագծերը, որոնք էլ, ըստ էության, հետագայում սկիզբ դրեցին «Հայ առաքելական եկեղեցու ծիսական տոներ» և «Կրթական տոնացույց» շուրջտարյա նախագծերին։

Սովորողների նախաձեռնությամբ՝  այսօր,գործում են ժամանակակից հոգևոր ընթերցումների «Վերևներում» վերլուծական բլոգը և «Քրիստոնեական» ձայնադարանը։

Անցնող տարիների կրթահամալիրյան հենց այս փորձն ունենալով՝ միանգամայն հնարավոր և իրատեսական է դառնում ներկայացնել համապատասխան ծրագիր, որի գոյությունը կարող է օգտակար լինել իմ՝ հատկապես այն գործընկերների համար, ովքեր առավել կարևոր են համարում հոգևոր-մշակութային բաղադրիչի կիրառումը մայրենիի դասաժամերին։ Խնդրեմ՝

ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հոգևոր-մշակութային նախագծերը կամ այն նախագծերը, որոնք ունեն նման բաղկացուցիչ, տարրալուծված են հանրակրթական  տարբեր առարկաներից իրականացվող գործունեության ամենատարբեր ոլորտների մեջ և ներառված են կրթահամալիրի ուսումնական օրացույցում, որը հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման մեջ էական, կարգավորող դեր ունի։

Հոգևոր-մշակութային նախագծերը կամ այն նախագծերը, որոնք ունեն նման բաղկացուցիչ, կարող են լինել ուխտագնացությունների և հայրենագիտական ճամփորդությունների մի մաս, կարող են դառնալ հայոց լեզվի, գրականության, մայրենի լեզվի և երաժշտության, հայ ժողովրդի պատմության և հայրենագիտական նախագծերի բովանդակային բաղկացուցիչ:

Կրթահամալիրում հոգևոր-մշակութային կրթությունը իրականացվում է՝  ունենալով հետևյալ հիմնարար սկզբունքները.

1. սովորողն անմիջական մասնակցություն է ունենում նախագծի լրամշակմանը, բովանդակային շեշտադրումներին, իրականացման ընթացքին և հետագա գործընթացին, հաշվի է առնվում նրա կարծիքը, հետաքրքրությունները և նախասիրությունները, ուսումնական նյութերի ազատ ընտրությունը:

2. սովորողն ինքնուրույն է աշխատում: Կարող է համագործակցել ընկերների, ինչպես նաև՝   ծնողների, հարազատների հետ: Դասավանդողը հանդես է գալիս որպես խորհրդատու:

3. սովորողի պատրաստած ուսումնական տարատեսակ նյութերը՝  պատում, ձայնանյութ, տեսանյութ, տարաբնույթ ուսումնասիրություններ, աշխատանքի ավարտից հետո կցվում են նախագծերին՝  դառնալով ուսումնական նյութեր այլոց համար: Այսպիսով՝ սովորողը համացանց սպառողից դառնում է բովանդակային պաշարներ ստեղծողի:

ՀՈԳԵՎՈՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  1. ծանոթանալու գրաբարով, միջին հայերենով, աշխարհաբարով ստեղծված հայ հոգևոր գրականությանը, հայ առաքելական եկեղեցու տոներին և ծեսերին հաղորդակից դառնալու, մշակութային արժեքի ընկալմանը և այն կրելու, պահպանելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը
  2. հայ դասական քնարերգության՝  որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, հայ բանահյուսական գործերին ծանոթանալու և հաղորդակցվելու անհրաժեշտության գիտակցմանը
  3. գեղագիտական ճաշակի ձևավորմանը, հայ և համաշխարհային հոգևոր մշակույթի արժեքների գնահատմանը, քրիստոնեական արժեհամակարգով մարդու ձևավորմանը:

ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ՝ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ

1. հոգևոր-մշակութային նախագծերը՝  տարբեր գրաբար տեքստեր կարդալու և հասկանալու միջոց: Գրաբար տեքստերը կարող են լինել ինչպես կտակարանային ընթերցումներ, այնպես էլ  հին և միջնադարյան դասական գրականության նմուշներ:

2. հոգևոր երգերի տեքստերի ընթարցանություն. եկեղեցում ժամերգություն և պատարագ լսել-երգելուց առաջ հարկ է, որ սովորողը կարդա, հասկանա իր լսելիքն ու ասելիքը:

3. հոգևոր-մշակութային բաղադրիչ են նաև եկեղեցա-ծիսական տոները, որոնք սովորողները ուսումնասիրում են գրականության պարապմունքների ընթացքում։

Հոգևոր-մշակութային նախագծերը կարող են ձևավորվել նաև ըստ սովորողների ունեցած հետաքրքրությունների և նախասիրությունների: Դրանք կարող են լինել՝

  • կտակարանային ընթերցում-վերլուծություններ
  • հոգևոր ուղղվածություն ունեցող ֆիլմերի դիտում-քննարկումներ
  • այլ ժողովուրդների ստեղծած քրիստոնեական առակների թարգմանություններ
  • ժամանակակից հոգևոր ընթերցում-վերլուծություններ
  • հոգևորականների հետ հանդիպումներ, զրույց-քննարկումներ:

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ և ՄԵԴԻԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

  • Ամենօրյա առավոտյան ընդհանուր պարապմունքների ժամանակ սովորողները Կոմիտասի, դասական այլ երգերի, պարերգերի հետ երգում են նաև շարականներ։
  • Ամեն ուրբաթ Ս. Երրորդություն եկեղեցում իրականացվում է ուսումնական ժամերգություն։ Կրթահամալիրի դպրոցների ուսումնական խմբերը՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, իրենց ընտրությամբ առավոտյան պարապմունքն անցկացնում են եկեղեցում, շարականներ երգում միասին, աղոթում քահանայի հետ։
  • Եկեղեցու խորհուրդները յուրացվում են ուսումնական նախագծերով, սեբաստացիական համայնքի կյանքի կոնկրետ առիթներով՝ մանկան մկրտության, գործընկերոջ պսակադրություն, հիշատակի խնկարկում, կրթահամալիրային տոն և այլն:
  • Ուսումնական օրացույցով կազմակերպվում են ծիսական, համայքային տոնախմբություններ եկեղեցու բակում։
  • Շուրջտարյա ուսումնական ճամփորդությունների և հայրենագիտական ուխտագնացությունների, կրթական փոխանակումների նախագծերը իրենց բովանդակության մեջ ներառում են եկեղեցին՝ որպես պատմության-մշակույթի հուշարձան:
  • Սովորողները լինում են գործող եկեղեցիներում և խոնարհված վանքերում, ծանոթանում են դրանց մասին պատմական, մշակութային տեղեկություններին, դիտում են բնության մեջ, գնահատում են դիրքը, ներդաշնակությունը, մաքրում են տարածքը, աղոթում են, հոգևոր երգեր երգում:
  • Նախագծերի իրականացման ընթացքում հավաքված մեդիափաթեթները զետեղվում են անհատական և խմբային բլոգներում՝ հարստացնելով հայալեզու համացանցը և դառնալով ուսումնական նյութեր այլոց համար:

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՒԿ

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր-հունվար

Փետրվար

Մարտ 

Ապրիլ

Մայիս

Հունիս

Տոն Կաթողիկե Սբ. Էջմիածնի

Հուլիս

Օգոստոս

Եվ վերջում՝ ես, ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ «Հոգևոր-մշակութային ուսումնառության» վերոհիշյալ ծրագիրն ամբողջական է և լիարժեք։ Սա ընդամենը նման ծրագիր ունենալու փորձ է․ հույս ունեմ, որ այն հետագայում կլրամշակվի գործընկերներիս կողմից:

Օգտագործվել են՝

«Հայ եկեղեցու պատմության» մեր այլընտրանքը

Քրիստոնեական-մշակութային բաղադրիչով նախագծերը կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով