Ուսումնական հաստատության գործունեության հաջողության գործում շատ կարևոր են արդյունքների ամփոփումները, հաջողությունների, ձեռքբերումների, անհաջողությունների գրանցումը, առաջընթացին ուղղված քայլերի մշակումը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այս աշխատանքն իրականացվում է մի շարք գործիքներով, որոնցից մեկն էլ «հանրային աուդիտ» նախագիծն է։ Դեռ նախորդ տարվանից մենք սկսել էինք հանրային աուդիտի նախագիծը որպես ներքին գնահատման գործիք օգտագործելը, բայց այս տարի այդ աշխատանքն ավելի ծավալուն, ընդգրկուն և, որ կարևորն է, մինչև վերջ ուսումնական դարձրինք։
Մարտի սկզբներին մանկավարժության լաբորատորիայի ուղեցույցի հիման վրա մշակվեց Արևմտյան դպրոցի հանրային աուդիտի նախագիծը, դպրոցի մանկավարժական հավաքի ընթացքում այն քննարկվեց, և որոշեցինք, թե որ ուղղությամբ ով է պատասխանատու, ինչպես է կատարելու տվյալ աշխատանքը և ինչպես է այն ուսումնական դարձնելու։ Եղան առանձին ուղղություններ, որոնց պատասխանատուն հենց սովորողներն էին, ինչպես օրինակ՝ բլոգների ուսումնասիրության աշխատանքը:
1-5-րդ դասարաններում մաթեմատիկայի նախագծային գործունեության ուսումնասիրությունն ստանձնեց Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Գրետա Բակունցը, քանի որ վերջինս դասավանդում է 4-5-րդ դասարաններում, և դասվարների մաթեմատիկական նախագծերն իրեն հետաքրքիր էին։ Ուսումնասիրության արդյունքում առաջացան մաթեմատիկական նախագծերի զարգացման հետաքրքիր ուղղություններ և դասվարների հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որ առանձին նախագծերի մաթեմատիկական բաղադրիչների մշակման, իրականացման գործում մասնակցեն 4-5-րդ դասարանների սովորղները, դասավանդողը։ Հանրային աուդիտի ընթացքում մաթեմատիկական կարևոր ու հետաքրքիր աշխատանք էին նաև գործնական չափումները։ Սովորողները չափեցին դպրոցի ներսն ու դուրսը, դրա վերաբերյալ հետաքրքիր հաշվարկներ կատարեցին, պարզեցին գազի, ջրի ծախսի չափը․․․
Մյուս դեպքում ունենք մայրենիի դասավանդող, ով ուսումնասիրում էր մայրենիի նախագծային գործունեույթունը։ Այստեղ Աբրահամյան Արմինեին դժվար էր զարմացնել կրտսեր դասարանների սովորողների աշխատանքով, որովհետև Արմինեն եղել է նաև դասվար, ժամանակին ինքն էլ հետաքրքիր նախագծային աշխատանքներ է կատարել իր սովորողների հետ, բայց Արմինեի՝ որպես հեղինակային մանկավարժությամբ զբաղվող ուսուցչի համար ևս աշխատանքն օգտակար էր։ Գործընկերների բլոգներում մայրենիի բաղադրիչն ուսումնասիրելով, լեզվական նախագծերն առանձնացնելով՝ Արմինեն ծավալուն ու ամբողջական մի փաթեթ ստացավ, որը կրտսեր դպրոցում մայրենիի դասավանդման հեղինակային փորձի լավագույն ամփոփ ներկայացումներից կարող է լինել՝ հետագայում դառնալով նաև մեթոդական մշակման հիմք։ Հանրային աուդիտի նախագծով ամբողջական ու հետաքրքիր աշխատանք կատարեցին նաև Գյոնջայան Արմինեն և Գրիգորյան Անին, ովքեր ուսումնասիրում էին դպրոցի թիվիներն ու ռադիոները. այս աշխատանքի ընթացքում նրանք կարևորեցին նաև դասավանդողների յութուբյան ալիքները, որոնք ևս ուսումնական մեծ նշանակություն ունեն։ Ուսումնասիրությանը մասնակցում էին նաև տարբեր տարիքի սովորողներ, ովքեր հանրային աուդիտի կլոր սեղանին պատմեցին, թե ինչ է տվել իրենց դասավանդողների թիվիներում նկարահանվելը, խոսեցին նաև դրանց զարգացման հնարավորությունների մասին։
Հայրենագետ ուսուցիչ Փափազյան Սոնան իր սովորողների հետ հանրային աուդիտին ներկայացրեց ճամփորդությամբ ուսուցման արժեքավոր փաթեթ, որտեղ ներկայացված են կրթահամալիրյան ճամփորդական օրացուցային նախագծերը, ճամփորդության նախապատրաստական փուլը, ճամփորդության բուն ընթացքը և դրան հաջորդող շրջանը։ Սա ոչ միայն փաթեթ է, այլև կարող է ուղեցույց ծառայել ուսումնական ճամփորդություն կազմակերպելու համար։
Հանրային աուդիտի փաստերի հավաքագրման, ընդհանրացման փուլին հաջորդեցին կլոր սեղան-քննարկումները, որոնց մասնակցում էին սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, կրթահամալիրի այլ դպրոցներից մասնակիցներ։ Քննարկումները սովորողներին, դասավանդողներին ինքնարտահայտվելու, կատարած աշխատանքը ներկայացնելու հնարավորություն տվեցին, ծավալվեց նաև ակտիվ քննարկում, եղան հետաքրքիր հարցադրումներ, առաջարկություններ։ Քննարկման ընթացքում փաստեցինք, որ սովորողները շատ լավ տեսնում են հեղինակային կրթական ծրագրի առավելությունները ու կարևորում են դրանք․

Նման միջոցառումները, բացի իրենց բուն նպատակից, կարևոր մեկ այլ նպատակ ունեն․ դրանք հնարավորություն են դասավանդողին, սովորողին հանրային խոսքով հանդես գալու, այդ ճանապարհով մի շարք բարդույթներ հաղթահարելու, սեփական խոսքի արժեքը զգալու, ունկնդրի հետ հեռահար կապ ստեղծելու, քննադատություն լսելու և ընդունելու համար։