Համագործակցությունը բաժանում է
աշխատանքը և բազմապատկում հաջողությունը։
Էմմա Թեյլոր
Համագործակցությունը յուրաքանչյուր հաջողված գործընթացի կարևոր բաղկացուցիչն է, լինի դա ընտանիքում, աշխատավայրում, թե ընկերության մեջ: Կարծում եմ՝ դա մի տեսակ արվեստ է, որը կարող է ստեղծվել և կիրառվել այն ժամանակ, երբ շրջապատող մարդիկ ամբողջ սրտով ներգրավված են նույն աշխատանքում: Այդպես աշխատեցինք մենք՝ ավագ դպրոցի դասավանդողներս։
Սկսեմ Մայիսյան 15–րդ հոբելյանական հավաքից, որն այս տարի արտառոց և յուրահատուկ էր: Արտառոց էր կազմակերպման ձևաչափով, յուրահատուկ՝ իր ծնողական համայնքի և ընտանեկան դպրոցների այսքան մեծ մասնակցությամբ: Առցանց հավաքներ՝ տարատարիք սովորողներով, կլոր սեղաններ, քննարկումներ, ծնողների վարած առցանց պարապմունքներ, ծնողների հրապարակումներ «Դպիր» մանկավարժական ամսագրում:Այստեղ էր, որ պարզ երևաց ծնողական միասնական համայքը:
Լինելով ավագ դպրոցի«Սուրհանդակ» ռադիոյի համակարագողներից մեկը՝ սովորողներիս հետ մասնակցել եմ մի շարք առցանց հանդիպումների և ամեն անգամ, Microsoft Teems հարթակից դուրս գալով, մի տեսակ հպարտություն եմ զգացել, որ դասավանդում եմ այս կրթահամալիրում, ունենք նման սովորողներ և թիմակիցներ: Համագործակցային աշխատանքի յուրահատուկ մոտեցումը, անընդհատ ուսուցումը նույնիսկ առցանց մեր հաջողության գրավականն են: Կլոր սեղանների լուսաբանումների կազմակերպումը համագործակցային նախագիծ էր, որտեղ սովորողն ու դասավանդողը աշխատում են միասին, նախապատրաստվում, քննարկում, մշակումներ անում, որպեսզի խոսքը լինի գրագետ և լսելի: Մայիսյան հավաքի առցանց լուսաբանումները մեկ փաթեթով կարող եք գտնել «Սուրհանդակ» ռադիոյի էջում:
Համագործակությունը ֆիզիկական միջավայրում մի փոքր ավելի հեշտ է: Այսպես ֆիզիկական միջավայրում օտար լեզվի դասավանդողների հետ իրականացրել ենք «Ճանաչենք քանդակարգործներին»,« Մուտքի ճամբար» -ի միջմշակութային հաղորդակցության ջոկատի նախագծերը: Սիրով նշեմ, որ մեր միասնությունը չընդհատվեց նաև առցանց տիրույթում, և առաջ եկավ «Բազմալեզու սեբաստացիներ» համագործակցային առցանց նախագիծը: Բազմալեզու նախագծերի հիմնական նպատակներն են՝
- ներկայացնել կրթահամալիրում ուսուցանվող լեզուները
- սովորողներին ծանոթացնել այլ լեզուներին
- սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել չուսումնասիրած լեզվի նկատմամբ
- բարելավել լեզվական ունակությունները
- զարգացնել թիմային աշխատանքը:
Նախապատրաստական ընթացքը շատ հետաքրքիր էր և բացահայտումներով լի: Միասին ընտրում ենք թեմաները՝ ըստ կրթահամալիրի օրացույցի և տվյալ իրավիճակին համապատասխան: Բացահայտում ենք սովորողների կարողություններն ու նախասիրությունները։ Սովորողների հետ անհատապես աշխատելուց հետո սկսվում են կա՛մ ձայնագրությունները, կա՛մ էլ նկարահանումները: Ամբողջական նյութի հրապարակումից հետո միասին ուրախանում ենք, տարածում նյութը սոցցանցերում:
Հեռավար-առցանց ուսուցման արդյունքում ստեղծված նյութերը
Այս նախագիծը շարունականան է լինելու և համալրվելու է այլ հետաքրքիր նյութերով:
Համագործակցային մեկ այլ նախագիծ էլ ներկայացնեմ ավագ դպրոցի 2019-2020 թվականի շրջանավարտների մասնակցությամբ: Հունվարին ծնվեց մի հետաքրքիր միտք՝ «ՄՍԿՀ տուրիզմ» անունով, որի հիմնական նպատակն է ցույց տալ կրթահամալիրային գործունեության բազմազանությունը։ Տվյալ դեպքում աշխատեցինք ներկայացնել Կրթահամալիրը՝ զբոսաշրջիկներին հետաքրքրող տեսանկյունով՝ սկսած ագարակից, ազգային պարերից ու ծեսերից, գինեգործությունից մինչև քանդակագործություն ու խեցեգործություն: Ճիշտ է, ստեղծված իրավիճակից ելնելով՝ հնարավոր եղավ իրականացնել նախագծի մի փոքր հատվածը միայն, սակայն ամառը կօգտագործենք՝ աշխատանքի այլ արդյունքներ էլ ունենալու համար: Ներկայացնում ենք՝
Բարդ խնդիրների վրա թիմում աշխատելը պահանջում է մի շարք հմտություններ և փորձառություն: Աշխատելով թիմում՝ սովորողները արձանագրում են իրենց ուժեղ և թույլ կողմերը, հմտությունները և հասկանում, որ հաջողության կարող են հասնել մի քանի անհատների տարբեր հմտությունները համատեղելով: Համագործակցային և թիմային աշխատանքը սովորողներին օգնում է կարևորելու յուրաքնչյուր մասնակցի ներդրումը նպատակին հասնելու գործում: Իմ կարծիքով, համագործակցային և համատեղ աշխատանքի առաջնային առավելությունները սոցիալական են՝ միջանձնային հաղորդակցություն, վստահություն և ուրիշների հետ աշխատելու հմտություն։
Այստեղ չեմ կարող չներկայացնել շրջանավարտների համատեղ աշխատանքի արդյունքը, որն ինձ զարմացրեց և ուրախություն պատճառեց.
Համագործակցային նախագծի օրինակ է նաև «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին ծնված «Աշխարհասփյուռ սեբաստացիները» նախագիծը, որտեղ ներկայանում և կրթահամալիրի տոնն էին շնորհավորում ինչպես արտերկրում գտնվող տարբեր տարիների շրջանավարտ սեբաստացիները, այնպես էլ կրթահամալիրի օտարերկրյա հյուրերը:
Սովորողները սիրով են մասնակցում համագործակցային նախագծերին։ Ներկայացնեմ մի քանի սովորողի կարծիքներ:
«Կարծում եմ, որ մարդն ընդունակ է հասնելու իր նպատակներին և բարձրունքների լիովին միայնակ։ Բայց դուք էլ կհամաձայնեք այն մտքին, որ երբ քեզ աջակցում են, օգնում, ոգևորում և ոգեշնչում, նոր շունչ ու մոտիվացիա ես ձեռք բերում, սկսում աշխատել ավելի մեծ սիրով և ջանքերով։ «Համագործակցության իմ փորձը» Անի Խեչոյան
«Համագործակցային նախագծերին մասնակցելը զգալիորեն օգուտ է տալիս բոլորին: Նախ՝ սովորում ենք թիմով աշխատել, ինչը առօրյա կյանքում շատ կարևոր է, շատ ու շատ նոր հմտություններ և գիտելիք ենք ձեռք բերում, նոր լեզու ենք սովորում, և իհարկե, ավելի ենք մտերմանում մեր ընկերների հետ և ուղղակի շատ հետաքրքիր անցկացնում մեր ժամանակը: Արդյունքում հաճելին համատեղում ենք օգտակարի հետ և ստանում շատ հետաքրքիր և ուսուցողական նյութեր»: «Համագործակցային նախագծեր » Լիանա Վահանյան
«Համագործակցային նախագծերի վրա աշխատանքի ժամանակ դրսևորվում, զարգանում են սովորղների տարբեր ունակությունները, մեկը զբաղվում է սցենարով, մյուսը՝ մոնտաժով, երրորդը օգնում է ձայնագրման հարցում: Համատեղ աշխատանքի շնորհիվ զարգանում են թիմային ունակությունները, սովորում ենք լսել և հարգել միմյանց կարծիքը, ուստի կարողանում ենք ստանալ հետաքրքիր և տարբերվող արդյունք»: Համագործակցային նախագծեր Գևորգ Հովհաննիսյան։