Հեղինակ՝ Մայքլ ՄաքԴոուել
Համավարակի պայմաններում մանկավարժները փորձում են պարզել, թե ինչպես պետք է համոզվել, որ երեխաները սոցիալապես համահունչ են, հուզականորեն անձեռնմխելի և ճանաչողականորեն ներգրավված: Ավելին, մենք բոլորս փորձում ենք պարզել, թե ինչպես դա անել մեդիայով գերհագեցած միջավայրում, ներառյալ համակարգչային էկրանները, տեսախցիկները, որոնք հոսում են դասասենյակներ և ուսուցման ֆիզիկական միջավայրում սովորողներն աշխատում են՝ պաշտպանված դիմակներով ու պլաստմասե դիմավահաններով:
Այստեղ դեռ հնարավոր է սովորողներին հնարավորություն տալ քննարկելու իրենց սեփական միջավայրի մարտահրավերները, ամեն օր նրանց հասնող լուրերի պաշարները և այն հիմնական բովանդակությունը, որն անհրաժեշտ է նրանց երկարաժամկետ հաջողության համար: Այս պահանջները բավարարելու լավագույն տարբերակներից մեկն այն է, որ սովորողները խստորեն զբաղվեն միայն հիմնախնդրային կամ նախագծային ուսուցմամբ (PBL) – մոտեցում, որը զարգացնում է սովորողների խստապահանջ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ և սովորողները զգում են խնդիրներ լուծելու և առաջադրանքներ կատարելու իրենց համապատասխանությունը հեռավար կամ ֆիզիկական միջավայրում:
3 հնարք, որոնք կօգնեն ձեզ հաջորդ նախագիծը կազմելիս
1. Կենտրոնացեք մարտահրավերների վրա. սովորողներն ամեն օր կարիք ունեն ուսումնառության մարտահրավերային փորձառությունների և սպասումների: Մարտահրավերն ապահովելու ամենալավ ձևն այն է, որ նախագծերը հիմնված լինեն դրանց արդյունքի ճշգրտության վրա: Ճշգրտություն ասելով հասկանում եմ՝ բազում իրավիճակներում հիմնական փաստերի, խնդրի հետ դրանց առնչության և խնդրի լուծման ընթացքում հմտությունների կիրառման հավասար ինտենսիվություն և ինտեգրում: Այս պահանջները բավարարելու համար իդեալական է նախագծային ուսումնառությունը՝ նախագծերի հաջորդականացման եղանակի պատճառով:
Նախագծերը սկսվում են իրական կյանքում կիրառելի առաջադրանքով կամ հարցով, որից հետո սովորողները որոշում են խնդրի լուծման համար անհրաժեշտ հիմնական փաստերի սահմանները և իրենցից պահանջվող հմտությունները, որպեսզի տան սկզբնական հարցի պատասխանը: Այս ձևով սովորողները սովորում են, թե ինչպես կարելի է տալ խնդրի բնութագրական սահմանումը և նկարագրումը, ինչպես նաև՝ պահանջվող գիտելիքների կապը, ինչը հանգեցնում է նախագծային հարցի կամ առաջադրանքի լուծմանը:
Խստապահանջ ճշգրտության ապահովման գործառույթները նախագծային ուսումնառության մեջ:
- Սովորողներին տվեք ընթերցելու, գրելու և խոսելու բարդության բարձր մակարդակի առաջադրանքներ: Երբ սովորողները կարդում են, գրում կամ խոսում, նրանք ստիպված են լինում մտածել տեքստի հիմնական բովանդակությանն առնչվող գիտելիքի մասին: Փորձեք խուսափել տեքստը կրճատելու, կցելու, գունազարդելու առաջադրանքներից, որոնք սովորաբար չեն խթանում ճանաչողականությունը:
- Սովորողներին տվեք մարտահրավեր առաջադրող խնդիր կամ հարց, որը ներառում է բազմաթիվ ենթատեքստեր կամ իրավիճակներ: Երբ սովորողներին ցույց են տալիս, որ խնդիրը կամ հարցը կարող է առաջանալ բազմաթիվ իրավիճակներում, նրանք իրենց գիտելիքները կիրառելու ավելի մեծ հավանականություն են ունենում:
Հեռավար ուսումնառության գործառույթները
- Նախապես մի դժվար խնդիր կամ առաջադրանք ուղարկեք սովորողներին, որից հետո առաջարկեք նրանց ուղարկել ձեզ իրենց նախնական գիտելիքի մասին տեղեկատվություն, որն ունեն այդ խնդրի կամ առաջադրանքի բովանդակության մասին, ինչպես նաև` խնդրին կամ առաջադրանքին բնորոշ հարցեր տան:
- Յուրաքանչյուր հեռավար դաս սկսեք դժվարին հարցի կամ առաջադրանքի համառոտ ակնարկով և խնդրեք ուսանողներին զրուցարանում (chat) տեղադրել, թե ինչպես է առաջիկա դասը աջակցելու առաջադրված հարցին պատասխանելու համար:
2. Կենտրոնացեք հստակության վրա.
Ամենակարևոր գործոններից մեկը, որն օգնում է սովորողներին իմանալ տեքստի հիմնական բովանդակությունը, տալ և ստանալ ճշգրիտ արձագանքներ և վերահսկել իրենց սեփական ուսումնառությունը, հիմնական բովանդակության ակնկալիքների հստակության բարձր մակարդակ ունենալն է՝ համեմատած խնդրի կամ առաջադրանքի համատեքստի հետ: Երբ սովորողների համար պարզ է նոր ուսուցանվող երևույթի վերաբերյալ իրենց նախնական գիտելիքների մակարդակը, ավելի մեծ հավանականություն կա, որ նրանք կկենտրոնանան իրենց ուսման վրա, կլսեն ուսուցիչին և հասակակիցներին և ձեռք կբերեն նոր գիտելիքներ: Ուստի, սովորողների ուսման հստակությունը դասավանդողների համար կենտրոնանալու բարձր լծակային ռազմավարություն է: Սովորողների գործառույթների հստակության ապահովումը չափազանց դժվար է, բայց կան մի քանի ռազմավարություններ, որոնք կարող են օգտակար լինել երեխաների միտքը ճիշտ ուղու վրա դնելու համար:
Հստակության գործառույթներ
- Գնահատման գործիքներ կառուցելու համար սովորողներն օգտագործում են տարբեր որակի աշխատանքային նմուշներ: Սովորողներին տվեք հիմնական բովանդակությունը պարզելու ձեր ակնկալիքների բավարարման հաջող նմուշ-օրինակներ, ապա խնդրեք նրանց մի խորագրի տակ ցույց տալ, թե այդ նմուշներն ինչ ունեն, ինչը նրանց իդեալական է դարձնում:
- Սովորողներն օգտագործում են արձանագրություններ՝ քննարկելու կարծիքներ արտահայտելու ձևերը` օգտագործելով աշխատանքային նմուշներ և գնահատման գործիքներ: Սովորողներին պետք է հատուկ ուսուցանել, թե ինչպես միմյանց մասին կարծիք հայտնել: Առաջարկներից մեկն այն է, որ օգտագործեն արձանագրություններ, ինչպիսիք են` քննադատ ընկերները, և կարգաբերման արձանագրությունները, որպես կարծիք հայտնելու և ստանալու կառուցողական եղանակ: Չափազանց կարևոր է, որ սովորողները արձագանք-կարծիքներ առաջարկելիս օգտագործեն աշխատանքային նմուշներ և գնահատման սանդղակներ, որպեսզի հետադարձ կապ ստացողները կարողանան տեսնել ակնկալիքների կոնկրետ օրինակներ և գնահատել կատարողականի ընթացիկ բացերը:
Հեռավար ուսումնառության գործառույթներ
- Աշխատանքի նմուշները տեղադրեք ձեր LMS- ի(Ուսումնառության կառավարման համակարգ) վրա, և սովորողներին հանձնարարեք աշխատել զույգերով `աշխատանքային նմուշները դասակարգելու, աշխատանքի նմուշների հիմնավորումները գրի առնելու և գնահատման սանդղակ կազմելու համար:
- Տեսանկարահանեք առցանց-հեռավար խմբի աշխատանքը, որն անցկացնում է «քննադատող ընկեր» կամ «կարգաբերման արձանագրություն» գործառույթները, և խնդրեք բոլոր սովորողներին դիտել ֆիլմը, այնուհետև ամբողջ դասարանով քննարկել արձանագրությունների նպատակը և այն ռազմավարությունները, որոնցով սովորողները միմյանց մասին կարծիք են հայտնում կամ ստանում:
3. Զարգացնել ուսումնառության մշակույթը. սովորողի ուսումնառության բարելավման ամենաազդեցիկ ռազմավարություններից մեկը սովորողների ընթացիկ կատարողականի ինքնագնահատման կարողությունների զարգացումն է: Սովորողների ուսումնառությունը զգալիորեն բարելավվում է, երբ իրենք են այն վերահսկում: Նախագծային ուսումնառության ընթացքում դասավանդողները կարող են հատուկ ռազմավարություններ մշակել՝ սովորողների ուսումնառությունը իրենց սեփականությունը դարձնելու համար:
Եվ նորից հստակության գործառույթների մասին
- Այսպիսով, սովորողները հետևում են ամենօրյա ուսումնական գործընթացներին՝ համոզվելու համար, որ նրանք գիտեն իրենց ուսումնառության հիմնական նպատակները, դրանց ընթացիկ կատարումը և հետագա քայլերը, և իրենց արդյունքների մասին տեղեկացնում են փոքր խմբերում: Խորհելու մղող ամենօրյա վարժությունները կարևոր նշանակություն ունեն ուսանողների համար. կենտրոնանում են ուսումնառության վրա՝ ի հակադրություն առաջադրանքի շուտափույթ կատարմանը
- Փոխեք ուսանողների առաջնային հանձնարարությունները, սցենարները կամ ենթատեքստերը և առաջադրանքները, ապա քննարկեք այդ փոփոխությունները ամբողջ դասարանի հետ: Սովորողները պետք է գնահատեն խնդրի տարբեր հեռանկարներ և հարմարվեն իրական կյանքում հանդիպող մարտահրավերների փոփոխություններին, որոնց աշխատելու են լուծել: Փոփոխությունները կարող են առաքվել էլեկտրոնային նամակներով, որտեղ կարող են ներառվել արձանագրությունների, գնահատման սանդղակների, ընթերցանության համար նոր տեքստերի, գրավոր և բանավոր առաջադրանքների փոփոխություններ:
Եվ նորից հեռավար ուսումնառության գործառույթների մասին
Յուրաքանչյուր օր առցանց աշխատող խմբի դասը սկսեք՝ սովորողներին տալով երեք հարց. Ու՞ր եմ գնում իմ ուսումնառությամբ: Որտե՞ղ եմ հասել իմ ուսումնառությամբ: Ո՞րն է իմ ուսումնառության հաջորդ քայլը:
Էլեկտրոնային փոստով կամ առցանց խմբային հանդիպումների միջոցով սովորողներին ուղարկեք իրենց խնդիրների կամ նախագծերի վերաբերյալ թարմացումներ, որից հետո առցանց խմբային հանդիպումների ժամանակ սահմանեք փոփոխությունները և ձեռնարկվող քայլերը՝ փոփոխությունները կարգավորելու համար:
Աղբյուրը՝ 3 Keys to Making Project-Based Learning Work During Distance Learning, By Michael McDowell
Թարգմանիչ՝ Յուրա Գանջալյան