Պարը նախակրթարանում հենց խաղն է, թռիչքը, հաշիվը, ծափը…
2020 թ․ հունվարի կեսերից ստեղծվեց դաստիարակների պարային համույթը։ Ընթացքում որոշեցինք նաև մեր՝ 2-4 տարեկանների դաստիարակների պարային խմբի անունը՝ «Նռանե»։ Կարծում եմ` շատ գեղեցիկ անուն է, նազանք ու սեթևեթանք կա արտասանության…