«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագիր իրականացնող դպրոց, նախագծային ուսուցմամբ առանձնանում է մյուս դպրոցներից: Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է՝ կրթահամալիրյան, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։ Կրթահամալիրում (ուսումնական օրացույցով հաստաված) հաճախ են կազմակերպվում կրթական փոխանակումներ տարբեր ուսումնական հաստատությունների հետ։ Կրթական փոխանակումներ իրականացնելիս կիսվում ենք մեր փորձով, ծանոթացնում հեղինակային մանակավարժությանը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրին, ընտրում որևէ նախագիծ, ծես, այն իրականացնում ենք գործընկեր դպրոցի հետ՝ այցելելով կամ հյուրընկալելով տվյալ դպրոցի սովորողներին, մանկավարժական աշխատողներին։ Սեբաստացի սովորողները, ուսուցիչները, տարբեր ուսումնական նախագծեր, ծեսեր իրականացնում են ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում՝ ձեռք բերելով գործընկեր դպրոցներ, ինչպես նաև մենք գործընկեր դպրոցի սովորողներին հյուրընկալում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ միասին անցկացնելու մեկ ուսումնական օր՝ հագեցած սեբաստացիական առօրյայով։ Կրթական փոխանակումներ իրականացնում ենք օրացույցով հաստատված որևէ տոնի, ծեսի, ուսումնական նախագծի շրջանակում։ Այսպես, հեղինակային մանկավարժությունը օրինակ է մյուս դպրոցների, մանակվարժական աշխատողների համար, կրթահամալիրը սովորեցնելու, ծանոթացնելու, կիսվելու, տարածելու բաց հարթակ է։ Կրթահամալիրը սիրով իր դռներն է բացում յուրաքանչյուրի առաջ, ով հետաքրքրված է հեղինակային կրթական ծրագրով, սեբաստացիները միշտ մեծ հպարտությամբ, սիրով կիսվում են իրենց փորձով, փորձում են ներկայացնել հեղինակային մանկավարժությունը, տարածել այն, օգտակար լինել մյուսների համար, առաջնայինը՝ առաջարկել այլընտրանքային ուսուցման մեթոդներ՝ ի նպաստ սովորողի։ Մանկավարժական գործունեության տարիներին համագործակցել ենք Արմավիրի տարբեր հանրակրթական դպրոցների հետ։ Գործընկեր դպրոցների հետ իրականացրել ենք տարբեր ուսումանական նախագծեր, ծեսեր։ Իրենց հետ աշխատելիս զրույցներից, քննարկումներից պարզ դարձավ, որ գրեթե չեն անդրադառնում ազգային ծեսերին, ծեսերը օտարված են ուսումնական պարապմունքներից։ Մինչդեռ կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ազգային ծեսերը պահպանելու, մի մասը դարձնելու ուսումնական պարապմունքների բաղադրիչ, սովորեցնելու, պահպանելու ազգայինը։ Սեբաստացի սովորողները հնարավարություն ունեն ոչ միայն ազգային ծեսերին ծանոթանալու, սովորելու, այլև սովորում են, կրթվում են կոմիտասյան երգերով։ Այս փաստը ևս շատ ոգևորող էր գործընկեր դպրոցի ուսուցիչների համար․ մեծ ուրախությամբ համագործակցում էին մեզ հետ, քանի որ վստահ էին, որ իրենց դպրոցի սովորողները հաղորդ կլինեն այն ուսումանական գործընթացին, որը իրականացվում է կրթահամալիրում։
Համագործակցությունը դպրոցների միջև սկսում ենք սեբաստացիների այցով։ Այս անգամ կրթական փոխանակումների սկիզբն ազդարարեցինք՝ գործընկեր դպրոցին հրավիրելով կրթահամալիր՝ Հարավային դպրոց-պարտեզ։Նրանք հետևում էին կրթահամալիրի գործունեությանը սոցհարթակներում, ասում էին, որ իրենց միշտ հետաքրքրել է կրթահամալիրը։ Այսպես, զրույցի, քննարկման արդյունքում գործընկեր դպրոցը մեծ ոգևորոություն հայտնեց այցելու կրթահամալիր, համագործակցելու։ Հատկանշական է, որ յուրաքանչյուր մանակվարժական աշխատող շատ է կարևորում այն, որ հե՛նց իր դպրոցի, դասարանի սովորողները այցելեն կրթահամալիր, ծանոթանան ուսումանական աշխատանքներին։ Գործընկեր դպրոցներից մեկի՝ Արմավիրի մարզի Ծիածան գյուղի Ծիածանի միջնակարգ դպրոցի սովորողների հետ մեր առաջին համագործակցությունը՝ կրթական փոխանակումը, իրականցրինք կրթահամալիրում՝ իրենց հյուրընկալելով Հարավային դպրոց։ Նոյեմբեր ամսին, կրթահամալիրի օրացույցով հաստատված, տոնում ենք մեր տոնը՝ «Սեբաստացու օրեր»-ը։ ։ «Սեբասատցու օրեր» ուսումնական նախագծի շրջանակում կրթահամալիրում իրականացնում ենք «Թթուդրիկի ծես», «Ջա՜ն, թթու, ջա՜ն, ջա՜ն», «Մեդիաթթուներ», «Շարոցթաթխիկ», «Շարոցթաթխիկ՝ Շարոցների պատրաստում», «Շարոցթաթխիկի ծեսը սեբաստացի տատիկի հետ», «Լավաշթխիկի ծես» և այլ ուսումնական նախագծեր։ Կրթահամալիրի տոնը մեծ հնարավորություն էր մեզ համար գործընկեր դպրոցի սովորողների հետ իրականացնելու մեր ծեսերը, սովորեցնելու երգեր, որոնք երգում ենք ծեսերի ժամանակ, պատմելու սեբաստացիների մասին, ցույց տալու մեր ձեռքբերումները, մեր ուսումնական հագեցած առօրյան։ Մեր օրն սկսեցինք՝ շրջելով Հարավային դպրոցում։ Քայլեցինք դպրոցի բակում, սեբաստացիները ներկայացրին ծիսական թոնրատունը, Թատրոն-ավտոբուսը, այցեցինք տեխնոլոգիայի, երաժշտության, դասարան-լաբորատորիաներ։ Մենք ներկայացրինք մեր ամենակարևոր ձեռքբերումներից մի քանիսը՝ բացօթյա ուսումանական տարածքները։ Հե՛նց բացօթյա ուսումնական միջավայրում էլ միասին սովորեցինք կոմիտասյան երգեր, պարերգեր։ Ծիածան գյուղի դպրոցի սովորողների հետ սեբաստացիները ռադիոնյութ պատրաստեցին։ Պատմեցին մեր դասարանական ռադիոյի մասին, հյուրերի հետ ռադիոնյութ ձայնագրեցին։
Գործընկեր դպրոցի՝ Ծիածան գյուղի միջնակարգ դպրոցի այցը կրթահամալիր։
Սովորեցինք միաաին «Թամզարա»պարերգը, «Կաքավիկ» երգը։
Պարերգի ուսուցում՝ «Թամզարա», կոմիտասյան կատարում՝ «Կաքավիկ»՝
Հարավային դպրոցի ծիսական թոնրատանը՝ տաք վառարանի շուրջը, թթու դրեցինք, լավաշ թխեցինք, սովորեցինք լավաշթխիկի երգեր, գովեցինք մեր թթուն։ Ճիշտ է, սովորողները Ծիածան գյուղից էին, թվում է, թե իրենք տեսել են վառարան, թոնրատուն, իրենց տներում կա այս ամենը, բայց իրենք առաջին անգամ էին թոնրատանը՝ տաք վառարանի կողքին։ Իրենց համար բացահայտումներով լի օր էր։
Լավաշթխիկ, Թթուդրիկ ծիսական թոնրատանը՝
Ծիածանի միջնակարգ դպրոցի սովորողները Թատրոն-ավտոբուսում դիտեցին ստվերային ներկայացում՝ սեբաստացիների ներկայացմամբ, ուսուցչուհի՝ Աննա Գանջալյան։ Սեբաստացիները ոչ միայն հիացրին իրենց խաղով, այլև սովորեցրին իրենց ընկերներին անգլերեն բառեր, արտահայտություններ։ Գործընկեր դպրոցի սովորողները տպավորված էին, զարմացած, առաջին անգամ ավտոբուսում պետք է ներկայացում դիտեին։
The children in the forest -«Երեխաները անտառում» ստվերային խաղ-ներկայացում՝
Սեբաստացիները կիսվեցին նաև իրենց մեդիահմտություններով։ Ծիածանի միջնակարգ դպրոցի սովորողներին սովորեցրին աշխատել Paint նկարչական ծրագրով, մուտքագրել իրենց անունները, բառեր։
Մեդիահմտությունների փոխանցում. սովորող-սովորեցնող՝
Մեր օրն ավարտեցինք հյուրասիրությամբ։ Ծիածանի միջնակարգ դպրոցի սովորողները, ուսուցիները մասնակցեցին նաև մեր դասարանական ռադոյի «Ուրախ սեբաստացիներ» ռադիոհաղորդմանը․ սեբաստացիները վարեցին հարցազրույց։ Մեր եթերում դուք կլսեք գործընկեր դպրոցի սովորողների տպավորույթյունները, իրենց կարծիքը։
«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատավական ռադիո#39
Ծիածան դպրոցի հետ մեր համագործակցությունը, կրթական փոխանակումները կշարունակենք․ առաջիկայում նախատեսում ենք սեբաստացիների այցը Ծիծան գյուղի Ծիածանի միջնակարգ դպրոց։ Սեբաստացիների հետ քննարկում ենք՝ ինչ նախագիծ ենք իրականացնելու, նախատեսում ենք համատեղ ուսումնական ճամփորդություն։
Սեբաստացիները Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում իրականացրել են Զատկածեսը, այցելել և իրկանացրել ենք «Ռոդարի+աղայանական օրեր» ուսումնական նախագիծը, Համբարձման ծեսը։
Կրթահամալիրը կրթական փոխանակումների բաց հարթակ Արմավիրի մազրի հանրակրթական դպրոցների համար՝
