Չափման ճշգրտությունից է կախված հագուստի վերջնական տեսքը

Ո՞վ չի ուզում լինել գեղեցիկ, նորաձև և էլեգանտ: Այս խնդիրը կարող է լուծել դերձակը և նրանց ենք մենք պարտական մեր գեղեցիկ հագուստների համար: Գունավոր կտորների աշխարհում դերձակը չի կարող այդ աշխատանքն իրականացնել առանց մաթեմատիկական հաշվարկների: Մաթեմատիկան դերձակի գործունեության գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ուստի այս աշխատանքում ցանկանում եմ առանձնացնել մաթեմատիկական այն թեմաները, որոնք պետք է իմանա սովորողը՝ որպես ապագա դերձակ: Թեմաներն ընտրելիս խորհրդակցել եմ կարի վարպետ՝ Խանջյան Մերիի հետ, միասին կատարել ենք մի քանի միացյալ դաս արհեստանոցում՝ համատեղելով մաթեմատիկան և կարը: Աշխատանքում ներկայացված խնդիրները, թեմաներն առաջացել են սովորողների մոտ կար ու ձևի ժամանակ: Հաշվարկները կատարել են Ավետիսյան Գոhարը, Սարգսյան Հռիփսիմեն՝ Քոլեջ- արհեստների ավագ դպրոցի ապագա դերձակներ: Աշխատանքի նպատակը Հասկանալ մաթեմատիկայի դերը և կարևորությունը կարի արհեստանոցում Կարողանալ ճիշտ գծագրել (գծել հագուստի լեկալը) Կարողանալ անհրաժեշտության դեպքում փոփոխել հագուստի չափերը: Ցանկացած հագուստ ձևելու համար՝ սկսած կտորի ձեռքբերումից, գումարի ծախսից, պահանջվում է մաթեմատիկական որոշ գիտելիք: Ահա այն հիմնական թեմաները, որոնք առանձնացրեցինք այս նախագծի համար։ Բնական թվեր և Կոտորակներ Այս երկու թեմաները հիմնարար են բոլոր մասնագիտություններում: Ինչպես մաթեմատիկայում, այնպես էլ կար ու ձևում, լայն կիրառություն ունի նաև «Մեծություններ» թեման: Մինչև կտորը դառնա հագուստ, առաջին հերթին պետք է անել լեկալը, որն առանց չափումներ կատարելու հնարավոր չէ: Ճիշտ չափումը ճիշտ և որակյալ արդյունքի գրավականն է։ Բացի այդ, մաթեմատիկական ճիշտ հաշվարկները նաև խնայողության և տնտեսման երաշխիքն են։ Պետք է այնպես աշխատել, որ կտորի կորուստը հնարավորինս քիչ լինի: Ստորև բերված նկարում երևում է, թե ինչպիսի խնայողությամբ են օգտագործել կտորը:

Մենք գիտենք, որ մետրը դերձակի հիմնական գործիքն է, առանց որի ոչ մի աշխատանք չի կարող իրականացվել, ուստի դերձակը պետք է իմանա երկարության միավորները, դրանց փոխարկումները: Ուստի մեր հաջորդ թեման եղավ մասշտաբը Շատ հաճախ, չափումներ անելուց հետո, հատուկ կարի համար նախատեսված թղթերի վրա կատարում են այդ հագուստի փոքր գծագիրը, որի համար անհրաժեշտ է գաղափար ունենալ մասշտաբի մասին, որը օգնում է հագուստը համապատասխան չափով մեծացնել կամ փոքրացնել այնպես, որ չխախտվի համամասնությունը:

Դերձակը որոշակի գիտելիքներ պիտի ունենա նաև երկրաչափությունից: Այդ նպատակով առանձնացրել ենք հետևյալ թեմաները. Ուղիղ և հատված Ճառագայթ և անկյուն Կոր Երկրաչափական պատկերների հավասարություն Համաչափություն Հատվածի երկարություն Ուղղահայաց ուղիղներ Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշները Զուգահեռ ուղիղների կառուցման եղանակներ Մակերես Բազմանկյուն, բազմանկյան մակերես Շրջան, սեգմենտ: Դիտարկենք մի քանի խնդրի օրինակ, որոնց հետ առնչվել են սովորողները կարի ժամանակ և կիրառել են վերը նշված թեմաներից ունեցած գիտելիքները։

Խնդիր 1. Քանի՞ հավասար շրջան կարող ես պատրաստել 2×1,4 մ կտորից, եթե շրջանի շառավիղը 15 սմ է: Լուծում: Հաշվենք շրջանի մակերեսը և կտորի մակերեսը՝

S1= π r^2=3,14×0,15մ^2=0,471մ^2 S2=ab= 2×1,4=2,8մ^2

Կազմելով մակերեսների հարաբերությունը՝ կստանանք քանակը` 5 հատ: Նման եղանակով պատրաստել են կլոր բարձիկներ, ապա շրջանը փոխարինելով քառակուսիներով՝ նաև քառակուսի բարձիկներ:

Խնդիր 2. 1 վերնաշապիկի և 3 շրջազգեստի համար ծախսել են 9 մետր կտոր, իսկ 3 վերնաշապիկի և 5 շրջազգեստի համար՝ 19 մետր: Քանի՞ մետր կտոր է պետք 1 վերնաշապիկի և 1 շրջազգեստի համար:

Լուծում:

ՎերնաշապիկՇրջազգեստԿտոր/մ/
139
3519
3927
 427-19=8

Աղյուսակից պարզ է դառնում, որ 1 շրջազգեստ կարելու համար պետք է 2 մետր կտոր: Այսինքն՝ 1 վերնաշապիկ՝ 1մ կտոր, 1 շրջազգեստ՝ 2մ կտոր։

Խնդիր 3. Մեր արհեստանոցը շատ հաճախ պատվերներ է ընդունում, ուստի համատեղ աշխատանքի վերաբերյալ թեման ևս անհրաժեշտ է իմանալ՝ որպեսզի կարողանան պատվերները ճիշտ ժամկետում ավարտեն: Մի դերձակ աշխատանքը կարում է 20 օրում, երկրորդը նույն աշխատանքն կարում է 30 օրում, միասին քանի՞ օրում կկատարեն աշխատանքը: Լուծում: Առաջին դերձակը մեկ օրում կարում է աշխատանքի 1/20 մասը: Երկրորդ դերձակը ՝1/30 մասը:

Միասին մեկ օրում կկարեն աշխատանքի 1/6 մասը (1/20+1/30=12/60=1/6)։ Աշխատանքը կավարտեն 6 օրում: Խնդիր 4 Կարի մաքենան հագուստի առաջին դետալը կարում է 1 րոպեում, երկրորդ դետալը՝ 2 րոպեում, երրորդ դետալը՝ 3 րոպեում: Քանի՞ րոպեում կկարի դերձակը 10 հագուստը, որի վրա կլինի 3 դետալ: Լուծում՝ մի հագուստի համար դետալներն ամրացնելուն համար անհրաժեշտ է 1+2+3 =6ր։ Ուստի աշխատանքն ավարտելու հմար ՝ 10×6=60 ր: Պատ.՝ 1 ժամ: Մաթեմատիկայի այսպիսի ինտեգրված դասերի արդյունքում սովորողները շատ բան սովորեցին արհեստանոցում մաթեմատիկայի կարևորության մասին, ինչի մասին է վկայում նաև հայկական ժողովրդական հայտնի ասացվածքը. «Յոթ չափիր, մեկ կտրիր»:

Խմբագիր՝ Գայանե Թերզյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով