Թամարա Սուլթանովա
Նպատակները
Ծանոթացնել քաղաքացիական կրթություն հասկացության հետ և բացատրել, թե ինչ է քաղաքացիությունը, նաև քննել, թե ինչ տեսակետներ կան կոնֆլիկտի վերաբերյալ. գիտենալ և կարողանալ նկարագրել քաղաքացիների իրավունքերը և պարտականությունները, ինչպես նաև օգնել բոլոր մարդկանց, սկսած նրանցից, ովքեր ապրում են ավելի մոտ շրջապատում, իրացնել նրանց իրավունքները՝ վերցնելով նախաձեռնությունը, որպեսզի ունենաս ակտիվ մասնակցություն քո հասարակության ղեկավարման գործընթացում:
Գործիքներ։ «Կոնֆլիկտներ» ներկայացում, բաժանվող նյութ (մեր դեպքում` նաև ցուցադրվող նյութ. Վ. Թ.)
Հասկացություն | Բնորոշում |
ԺողովրդավարությունԿարգավիճակՔաղաքացիական հասարակությունՀամաձայնությունՄրցակցությունԱնկողմնակալություն | ա. Մի մարդու սոցիալական դիրքը կամ վիճակը հասարակության մեջ, մեկ այլ մարդու նկատմամբբ. Համաձայնություն, ձեռք բերված ամբողջ խմբի կողմից, առանց բռնությանգ. ժողովրդի իշխանությունը, որը իրականացվում է կամ անմիջականորեն կամ նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցովդ. Տնտեսական մրցակցությունե. Հակումների (հավակնությունների) բացակայությունզ. Հասարակության ցանկացած հատված, բացառությամբ պետական իշխանության |
Ծանոթություն։ Սովորողները կարող են ճիշտ համապատասխանեցնել բառերն իրենց սահմանումների հետ։
Ընթերցանության նյութ
Քաղաքացին մարդ է, ով պարտավոր է պահպանել հավատարմությունն իր երկրին և ունի իրավունքներ` ելնելով իր ծնվելու փաստից կամ պետության կողմից հպատակության պաշտպանումից: Հետևաբար, քաղաքացիությունը կարգավիճակ է, որն ունի քաղաքացին: Այդ կարգավիճակը որոշում է պարտականություններ, տալիս է իրավունքներ և առավելություններ: Սովորաբար, քաղաքացիության ապացույցներ են համարվում այնպիսի փաստաթղթեր, ինչպիսք են անձնագիրը կամ ծննդյան վկայականը: Քաղաքացիությունը չի տրվում կառավարության կողմից, քանի որ դա իրավունք է, որն ունի մարդն իր ծննդյան օրվանից: Կառավարությունը, որպես կանոն, տալիս է քաղաքացիություն այն դեպքերում, երբ մարդը հանդես է գալիս իր քաղաքացիությունը փոխելու վերաբերյալ հայտարարությամբ:
Քաղաքացիությունը ոչ մի ընդհանրություն չունի մարդու ազգային պատկանելության հետ: Շատ երկրներում քաղաքացիություն տրվում է այնտեղ ծնված մարդուն, եթե անգամ ծնողներից ոչ մեկն այդ երկրի քաղաքացի չեն: Շատ երկրներ էլ երեխային տալիս են քաղաքացիություն, եթե ծնողներից մեկն այդ երկրի քաղաքացի է, անկախ ծնվելու վայրից:
Իր երկրի ցանկացած քաղաքացի, անկախ ազգությունից, պետք է ունենա նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչպես մյուս բոլոր քաղաքացիները: Այդ պատճառով էլ, շատ երկրների անձնագրերում չեն նշում դրա տիրոջ ազգությունը:
Այսպիսով, արտացոլվում է այն համոզմունքը, որ ազգային պատկանելությունը նշանակություն չունի քաղաքացիություն հասկացության հետ:
Պետք չէ շփոթել քաղաքացիությունը և հայրենասիրությունը: Նույնիսկ նա, ով դատապարտված է, բանտում է ինչ-որ ծանր հանցագործության համար կամ փորձում է տապալել կառավարությունը, շարունակում է մնալ այդ երկրի քաղաքացի, բայց կարող է կորցնել որոշ արտոնություններ, ինչպիսին է մասնակցությունն ընտրություններին:
Քաղաքացիներն իրավունք ունեն և պարտավոր են մասնակցել հասարակության կազմակերպմանը: Ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիները պետք է մասնակցեն հասարակական աշխատանքներին:
Ժողովրդավարական հասարակության մեջ ամեն ինչ բարդ է և բազմազան, քանի որ այդ հասարակությունը հիմնված է տարբեր և բազմազան մտքերի գոյության փաստի վրա, որոնք պետք է լսել և հարգել: Երբեմն բազմազանության առկայությունն ավելի է խանգարում, քան մի կածիքի գերակշռությունը: Բայց դա ավելի հետաքրքիր է և կարող է բերել ստեղծական մոտեցումների՝ կյանքում և ուսման մեջ: Քաղաքացիական կրթության նպատակն է նպաստել մշակույթի զարգացմանը, աշխարհում՝ հանդուրժողականությանը, ինչը կազմում է քաղաքակրթության էությունը:
Ի՞նչ պարտականություն է ընկած քաղաքացիների վրա ժողովրդավարություն կառուցելիս (բացի ընտրություններին մասնակցելուց)։
Հակամարտություններ (կոնֆլիկտներ)
Կոնֆլիկտը համարվում է իրական գործընթաց, որը տեղի է ունենում ամեն օր, ցանկացած տիպի հասարակության մեջ: Այդ գործընթացը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ մի քանիսի կամ կոնֆլիկտի բոլոր մասնակիցների համար: Ինչպիսին կլինի կոնֆլիկտի հետևանքը` կախված է այն բանից, թե ինչպես է կարգավորվում գործընթացը և ինչպիսի ունակություններ ունեն նրա մեջ ներառված կողմերը:
Կոնֆլիկտները սովորաբար առաջանում են այնտեղ, որտեղ կան իշխանության բաժանման, մտքերի կամ ռեսուրսների լուրջ հակասություններ և կարող են ընդունել տարբեր ձևեր՝ կախված զգալի տարաձայնություններից, սկսած մանկական կռիվներից վերջացրած ռազմական բախումներով: Կոնֆլիկտի լուծումը հանգեցնում է նրան, որ կողմերից մեկը կամ երկուսն էլ զիջում են իրենց իրավունքներից: Մենք պետք է ձգտենք այնպես հարթել կոնֆլիկտները, որ չդիմենք բռնության և որպեսզի նրա մեջ ներառված կողմերը, անտեղի չկորցնեն իրենց իրավունքները:
Լինում են իրավիճակներ, երբ հնարավոր չէ միանգամից գտնել լուծումներ, բայց դա չի նշանակում, որ միակ և անխուսափելի լուծումը կարող է հանդիսանալ բռնությունը:
Պարտադիր չէ, որ կոնֆլիկտն առաջանա միմյանց չհասկանալուց: Խաղալիքների համար կռվող երկու երեխաները շատ լավ հասկանում են միմյանց: Նրանց խնդիրն այն է, որ նրանցում բացակայում է փոխզիջում գտնելու հատկությունը:
Միշտ չէ, որ կոնֆլիկտները դրսևորվում են բացահայտ: Այն հաճախ մնում է չլուծված և որոշ դեպքերում տեսանելի չէ կողքից դիտողի համար: Նույն կերպ` կոնֆլիկտները կարող են լուծվել այնքան խաղաղ ճանապարհով, որ մյուսները կարող են անգամ չնկատել դրա գոյությունը:
Կոնֆլիկտները կարող են հարթվել առավել հանգիստ, եթե դրանք չեն դիտարկվում որպես հակամարտություն, որտեղ մեկը պարտադիր պետք է հաղթի, իսկ մյուսը պարտվի: Այլ կերպ ասած` «հաղթանակը» հաճախ դառնում է ավելի կարևոր, քան իրական խնդիրները, որոնց շուրջ ծավալվել էր կոնֆլիկտը: Կոնֆլիկտի հաջող լուծումը պետք է հանգեցնի երկու կողմերի հաղթանակին: Դա այն իրավիճակն է, երբ լուծումն ընդունելի է բոլոր կողմերի համար:
Համայնքները, որոնք ապրել են ռազմական կոնֆլիկտների փուլեր, հաճախ փոխում են իրենց մարտավարությունը կոնֆլիկտներից խուսափելու առումով: Դա նշանակում է, որ նրանք չեն ուզում մտնել հասարակության մեջ գոյություն ունեցող խնդիրների մեջ: Կոնֆլիկտից խուսափումն իր մեջ վտանգ է ներառում, քանի որ եթե մարդիկ չեն մասնակցում դրա լուծմանը, խնդիրը կարող է այնքան սրվել, որ մի քանիսը կարող են սխալմամբ կարծել, թե ուժի կիրառումը միակ ելքն է այդ իրավիճակից: Լինելով Ձեր երկրի քաղաքացիներ` Դուք պարտավոր եք քննարկել խնդիրները, որոնք կարող են հանգեցնել կոնֆլիկտի լուծման բռնի տեսակներին, եթե դրանք չեն լուծվում ժամանակին:
Հակամարտության բնույթը
Կոնֆլիկտը կարելի է սահմանել որպես իրավիճակ, որը ստեղծվել է երկու տարբեր մարդկանց միջև ինչ-որ հարցի անհամաձայնությունից: Հարցերը կարող են լինել ամենատարբեր, սկսած հողակտորի նկատմամբ իրավունքից, վերջացրած ինչ-որ վերացական խնդրով, որը վերաբերում է ինչ-որ կրոնի կամ ավանդույթի: Կոնֆլիկտը հաճախ ընկալում են ոչ ճիշտ, քանի որ կոնֆլիկտի արտահայտման ձևն ընդունում են որպես պատճառ: Դա շատ կարևոր է հասկանալ ժողովրդավարական հասարակությունում, որտեղ հարցերի լուծմանը մասնակցող բնակչության աճի հետ հասարակությունն ավելի բաց է արտահայտում իր տեսակետները:
Դատելով տեքստից` ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե մենք խուսափենք կոնֆլիկտների լուծումից:
Առավել լայն հասարակական կոնֆլիկտներ
Կոնֆլիկտը՝ հատկապես լայնամասշտաբ ուժի կիրառումով, կարող է լինել աննախադեպ քայքայիչ և, որպես կանոն, երկարաժամկետ օգուտներ չի բերում ոչ մեկին՝ անգամ հաղթողին: Տարբեր համայքների և հասարակությունների միջև ռազմական կոնֆլիկտների մեծ մասը քաղաքական իշխանության և տնտեսական ռեսուրսների անհամաձայնության արդյունք են:
Կոնֆլիկտի լուծման աշխատանք
Կոնֆլիկտի ճանաչումը և նրանում ներգրավված կողմերի հետաքրքրությունների ճանաչումը համարվում է կարևորագույն քայլ դրա խաղաղ լուծման համար: Ցանկացած ծավալի կոնֆլիկտի լուծում չի կարող լինել արագ կամ հեշտ գործընթաց, որովհետև հաճախ դրա համար անհրաժեշտ է լինում, որ ինչ-որ մեկը հրաժարվի այն առավելությունից, որն ուներ նախկինում: Ավելին, հնարավոր չէ որոշել, թե ով է ճիշտ և ով սխալ, քանի որ շատ հաճախ երկու կողմն էլ թույլ են տալիս խախտումներ կամ առաջ են քաշում արդարացի պահանջներ:
Կոնֆլիկտները լավագույն լուծում ստանում են այն ժամանակ, երբ կողմնակի, հավակնություններ չունեցող մարդը վերլուծում է իրավիճակը և հետո հայտնում իր վճիռը:
Կոնֆլիկտները կարելի է լուծել համաձայնության և ժողովրդավարական ընտրությունների միջոցով:
Եթե այդ մտքերն ընդունվում են, ապա կոնֆլիկտի էությունը դառնում է խաղաղ սոցիալական գործընթաց:
Կոնֆլիկտը և ժողովրդավարությունը
Ժողովրդավարությունը բարդ գործընթաց է, և միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր սեփական հետաքրքությունները կդնեն այլ մարդկանց հիմնարար իրավունքներին հակառակ: Դրա համար էլ շատ կարևոր է ներգրավվել քաղաքացիներին այնպիսի արդարացի գործընթացների մեջ, ինչպիսիք են ընտրությունները և հասարակական համաձայնությունը:
Ո՞ր դեպքում ընտրությունները կարող են դիտարկվել որպես կոնֆլիկտի տեսակ։
Ի՞նչ է հանդուրժողականությունը
Լինել համբերատար (կամ հանդուրժող) նշանակում է կառուցողական դիրք գրավել այլ մարդկանց մտքերի և պահվածքի հանդեպ, որոնք մեր մեջ առաջացնում են որոշակի լարվածություն: Այդ լարվածությունն առաջանում է այն պատճառով, որ Դուք և մեկ ուրիշ անձը կրում եք հակադիր մտքեր կամ սովորույթներ այն բանի համեմատ, որը համարվում է ընդունելի կամ նորմալ: Այդ կառուցողական և համբերատար հարգանքը իրավունքների, սովորույթների, հայացքների, դրսևորման ձևերի նկատմամբ մոտեցում է դաստիրակում և հաճախ պահանջում է մեկ կամ երկու կողմից էլ զիջումներ, որպեսզի պահպանվի հարգանքը հակառակ կողմի նկատմամբ:
Կարևոր է գիտակցել, որ մարդկանց ոչ բոլոր գործողությունների նկատմամբ պետք է լինել հանդուրժող: Եթե դիտարկվում է բացարձակ անընդունելի պահվածք (օրինակ, երբ դաժանորեն ծեծում են երեխային), այդ դեպքում պարտավոր ենք գտնել ոչ բռնի լուծում ստեղծված իրավիճակում, որպեսզի այլ մարդկանց պահվածքն այդ իրավիճակում փոխվի: Ծայրահեղ դեպքում հնարավոր է նաև ուժի կիրառում, որպեսզի բացառենք մարդկանց նկատմամբ դաժան պահվածքը:
Պետք չէ շփոթել համբերատարությունը հարգանքի հետ:
- Ի՞նչպիսին են լինում կոնֆլիկտները: Կոնֆլիկտի տեսակները:
- Ի՞նչպես կարող է առաջանալ կոնֆլիկտային իրավիճակ:
- Բոլո՞ր կոնֆլիկտներն են վատը: Ինչու՞:
- Ի՞նչպես կարող ենք մենք կանխել կոնֆլիկտը, որը տանում է բռնության:
- Կոնֆլիկտ և ժողովրդավարություն: Ի՞նչպես կարող են ընտրությունները հանդես գալ, որպես կոնֆլիկտի տեսակ:
- Ի՞նչպես լուծել կոնֆլիկտը:
- Հաշտարար-միջնորդ:
- Ի՞նչ է հանդուրժողականությունը:
- Բերեք հանդուրժողականության օրինակներ:
Աշխատանք հասկացությունների հետ
Համաձայնություն, քվեարկություն, պարտադրանք
Քվեարկություն — երբ ընտրում ենք մեր առաջնորդին (կամ ներակայացուցչին Վ. Թ.)։
Համաձայնություն — որոշումներ ընդունվում են, եթե անգամ մնացել են որոշ հակասություններ։
Պարտադրանք — երբ իշխանություն ունեցող մարդը պարտադրում է իր որոշումն այլոց։
Աշխատանք աղյուսակով
Որոշման կայացում
հ. | Իրավիճակ | քվեարկություն | համաձայնություն | պարտադրանք |
1. | Մի մարդը քվեարկում է այլոց փոխարեն: Սովորաբար նրա ձայնը որոշիչ է: | |||
2. | Բոլորն ունեն հնարավորություն արտահայտելու կարծիք: Մշակվում է որոշում, որն ընդունելի է բոլորի համար, չնայած որ դա կարող է այն չլինել ինչ նրանք ուզում էին։ | |||
3. | Դուք արտահայտում եք Ձեր տեսակետը բարձրացնելով ձեռք կամ գրում եք թղթի վրա և նետում արկղի մեջ, որպեսզի այն մնա գաղտնի: | |||
4. | Հնարավոր է, որ այդ որոշումը չի արտահայտում ժողովրդի կամքը, և միայն առաջնորդի ցանկությունն է: Այնուամենայնիվ այն ընդունվում է, քանի որ այդ ընդունող մարդն ունի իրավական իշխանություն: | |||
5. | Ընդունված որոշումը արտացոլում է մեծամասնության կամքը: Փոքրամասնությունը համաձայնվում է, քանի որ հավատում է, որ որոշման ընդունման գործընթացն արդար էր: | |||
6. | Ինչ-որ մեկը, ով ունի իշխանություն, որոշում է, որ կանոնը խախտվել է և պատժում է ամբողջ խմբին: | |||
7. | Մարդիկ շարունակում են քննարկել խնդիրը այնքան ժամանակ, քանի դեռ չեն եկել փոխհամաձայնության, որն ընդունելի կլինի բոլորի կողմից: | |||
8. | Բոլորը քննարկում են խնդիրը, բայց վերջնական որոշում կայացնում է ամենաավագը: | |||
9. | Կազմակերպությունը որոշում է ինչ արտադրանք է պետք արտադրել, կախված պահանջարկից: | |||
10. | Կազմակերպությունը, որն իրականացնում է օգնություն, որոշում է, թե որ երկրում պետք է աշխատի: | |||
11. | Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի: |
Աղբյուրը` Մանկավարժական գաղափարների փառատոն
Թարգմանիչ` Վահրամ Թոքմաջյան