Խավարամոլության պահպանվելու առաջին օրենքը
Գերմանացի հռչակավոր մաթեմատիկոս, բազմությունների տեսության հիմնադիր Գեորգ Կանտորը (1845-1918) ասում ա.
«Եթե հանկարծ մարդկանց մեծ մասը ինչ-որ մի սխալ եզրակացություն ա անում, համարյա անհնար ա, որ դրա սխալականությունն ապացուցվի: Ու ինչքան անհեթեթ ըլնի էտ եզրակացությունը, էնքան ավելի հավատարիմ են մնում դրան»:
Խավարամոլության պահպանվելու երկրորդ օրենքը
Մաքս Պլանկը (1858-1947), ով Գեորգ Կանտորի ազգակից ու քվանտային ֆիզիկայի հիմնադիրն ա, Կանտորի ասածից ավելի թունդ բան ա ասում.
«Իսկական գիտական տեսությունը ոչ թե է´ն պատճառով ա հաղթում, որ դրա հակառակորդները համոզվում են, որ հենց է´տ տեսությունն ա ճիշտ ու լուսավորվում են, այլ միայն է´ն պատճառով, որ էտ հակառակորդները կամաց-կամաց մեռնում վերանում են, իսկ նոր սերունդն էտ տեսությունը (բառացի) մոր կաթի հետ ա յուրացնում»:
Խավարամոլության պահպանվելու երրորդ օրենքը
Լուդվիգ ֆոն Միսեսը մեր քաղաքակրթության (ի´մ կարծիքով) ամենահանճարեղ մտածողի` Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի ուսուցիչն ա (ով ինքն էլ պակաս հանճարեղ չի) ասում ա.
«Մտածելու ունակություն ունեցող մարդու ու էս ունակությունից զուրկ մարդու արանքը անանցանելի անդունդ կա»:
Ողբերգական ու անխուսափ ճշմարտություն
«Կան ժողովուրդներ, ում հիմնական կրթությունն էնքա˜ն ա թերի, ու բնավորությունն էլ` կրքերի, տգիտու-թյան ու կեղծ արժեքների է´ն տեսակ մի տարօրինակ խառնուրդ ա, որ դրանք չեն գտնում իրենց գլխին է-կած փորձանքների պատճառներն ու զոհվում են իրենց գլխին էկած չարիքների ծանրությունից»: Ալեքսիս դը Թոքվիլ
3.2 Մի երկու խորհուրդ մեր գավառական մամուլին
Զարմանալի ա, բայց էս գրքիս «Մի քանի հարց» վերնագրի տակ (տես քիչ հետո), իմ տվածս հարցերը մինչեվ էսօր ոչ մի հայի մտքով չի անցե, չնայած էս մտքին համարյա հասնող` երեվի էղել ա: Ասածս հաստատելու համար բերում եմ Հովհաննես Թումանյանի մի խոսքը, ինչը Թումանյանն ասել ա 1910 թվին, այսինքը, արդեն լրիվ հասուն տարիքում:
Շղատառերն ու թավատառերն ու ձեվավոր փակագծի մեջիններն ի´մն են:
***
«Էս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով {լրիվ պարզ ա, որ Թումանյանը դիմում ա մեր էն օրերի հայ գրողներին – Մ. Հ.}, մեր լեզվի ու գրականության առողջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետեվյալ խորհուրդների վրա:
Առաջինը. դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի համար և խոսելու եք նրա հետ: Ի՞նչ լեզվով եք խոսելու. շատ կարեվոր խնդիր է: Դուք այժմ խոսում եք գրական կոչված լեզվով, էն լեզվով, որով խոսում են Թիֆլիսի ձեր մեծ քույրերը {այսինքը` թերթերն ու ամսագրերը – Մ. Հ.}:
Բայց իմացած եղեք, որ էս լեզուն {այսինքը, գրական կոչված լեզուն – Մ. Հ.} չոր ու ցամաք բառերի մի տեր{վ}ողորմեա է {փխբ. անվերջ շարան է – Մ. Հ.}, ան{վ}ոճ ու անկենդան: Մի շփոթվեք {խաբվեք – Մ. Հ.} սրա քաղքենի հավակնոտությունից ու գովասանքից {գլուխգովանությունից – Մ. Հ.} և անտես մի´ անեք կամ վերեվից մի´ նայեք է´ն գավառների կենդանի բարբառներին, որոնց մեջ դուրս եք եկել գործելու:
Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանություն ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն:
Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով գա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը: Այժմ դուք փոխանակ էս բնական ու առողջ ճանապարհով գնալու, հակառակ կգնաք և փոխանակ ժողովրդի´ լավը մեզ տալու, մեր սխալներն ու դատարկ, ողորմելի ֆրազները կտարածեք նրա մեջ:
Ես չեմ ասում զուտ բարբառով գրեցեք ձեր հոդվածները, բայց մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձեվերին: Իհարկե, շնորհքի բան է, թե ով ինչքան ու ինչպես կօգտվի էդ կենդանի աղբյուրներից, բայց ինչ էլ լինի ավելի լավը կլինի, քան եղածը: Եվ էս է ուղիղ ճանապարհը ավելի լավն ունենալու:
Երկրորդ խորհուրդը: Ուրիշ երկրներում գիտական ընկերություններ, ակադեմիաներ կան, որ զբաղվում են իրենց ժողովրդի հանճարի ծնունդները խնամքով հավաքելով, իրենց մայրենի և ընդհանուր գրականության ու գիտության համար գանձարան ստեղծելով: Եվ դրանց մեջն է, որ կգտնենք ամեն մի ժողովրդի ճշմարիտ կյանքն ու պատմությունը, բնավորությունն ու աշխարհայացքը, շնորհքն ու հոգին:
Մեզանում չկան էդ տեսակ կարող հաստատություններ և ով գիտի երբ են լինելու: Մեր Ազգագրական Ընկերության կարեվորությունը քիչ է հասկացված և քիչ մարդ կա նրա մեջ աշխատող: Ու՞ր էր, թե մեր Ուսուցչական Միությունը իր ամեն տեղ ցրված անդամ ուսուցիչների ձեռքով մտածեր հավաքել էդ անգին գանձերը կամ թե մեր Էջմիածինը մի գեղեցիկ կարգադրությունով հրավիրեր ուսուցիչներին ու կանոնավոր գրել իմացող քահանաներին` օր առաջ գրի առնել ու մի տեղ հավաքել էդ բոլորը: Օր առաջ եմ ասում, որովհետեվ արդեն մոռացվում ու կորչում են. հին սերունդը իր իմացածը հետը գերեզման է տանում, իսկ նոր սերունդը` չգիտի:
Եվ այժմ, քանի գործն էս դրության է, դուք, գավառական թերթերդ, ահագին գործ կարող եք կատարել: Ձեր էջերում մշտական տեղ հատկացրեք հայրենի երկրի ժողովըրդական բանավոր գրականությանը, նրա ամեն տե-սակ ավանդություններին, հեքիաթներին, առակներին, առածներին, հավատալիքներին, սովորություններին, որ հեշտ ու միշտ կարող եք առատ ստանալ ձեր շրջապատից, և ժամանակի ընթացքում մեծ նյութ կդիզեք:
Եվ ձեր շատ բաժինները` եթե վաղը չէ, մյուս օրը կորցնեն իրենց արժեքը, բայց էդ անկյունը քանի գնա, ավելի ու ավելի կարեվորություն կառնի, ու ապագա սերունդը, մանավանդ գրականությունը, շնորհակալ կլինի ձեզանից ու ձեր հրատարակությունները կպահի իր գրադարանում լավագույն գրքերի հետ»:
Մի քանի հարց
Մեր էսօրվա լեզվաբանները գիդե՞ն, թե ի´նչ ա հայերենի իմացությունն ու ի´նչ ա հայերենը: Սրանից արդեն խոսել եմ մի ուրիշ տեղ, ու ցույց եմ տվել, որ մեր էսօրվա հայերենի լեզվաբանները, համարյա միշտ, չգիդեն, թե ի´նչ ա գրական ոճերի ու իսկական` կենդանի լեզվի տարբերությունը, չգիդեն, թե ի´նչ ա լեզվի իմացությունը ևն:
Օրինակ, մեր լեզվաբաններն ու մեր մտավորականների մեծագույն մասը, համարյա հաստատ, կասի, որ ես հայերեն չգիդեմ ու անգրագետ եմ ու համ էլ` հանցագործ, որտեվ վերեվը է օժանդակ բայի տեղը գրել եմ` գրել եմ ա, հետո գրել եմ` չգիդեն, փոխանակ գրեի չգիտեն, ու հլը էսի հերիք չի գրել ու գրում եմ` որտև, խի՞, էսի, էտի, էնի, ըսենց, ըտենց, ընենց, էթամ, քցեմ, օքութ, այսինքը, ուրեմը ևն, ևն, ու էսի հերիք չի, ու շաղկապն էլ վրա-վրա կրկնում եմ ևն, ևն:
Ուղղակի ապշելու բան ա, որ էս մարդիկ չեն տենում, որ առօրյա կյանքում հենց իրա´նք են էս ձեվ (այսինքը, «այս կերպ»), այսինքը, բարբառով խոսում: Ու մեր լեզվաբաններն ու ուսուցիչներն ասում են, թե իբր դասագրքերում որ բարբառ էղավ, մեր էրեխեքը «սխալ հայերեն» կսովորեն ու հետո էտ «սխալ հայերենը» էլ չի դզվի:
Սրանք ոնց որ աչք չունենան, որտեվ չեն տենում, որ էտ էրեխեքը, մեկ ա, փողոցում, հենց մանկուց, անընդհատ էտ «սխալ հայերենով» են խոսում, ու որ էսի անխուսափելի ա: Ու սրանք չեն էլ տենում, որ էս վերջի 150 տարվա գրական հայերենով խոսալու իրանց քարոզը լրի´վ ա անօքուտ էղե ու, քերականության տեսանկյունից, մի գրամ արդյունք էլ չի տվե: Բա էսի ապշելու բան չի՞:
Սրա համար էլ ասածս գրքերիս մեջ տված հարցերս ըստեղ է´լ եմ տալի, ու սրանց կարճ պատասխաններն էլ (մեկ-մեկ, թե որ պետք ա) դնում եմ փակագծերի մեջ: Երկար ու հիմնավոր պատասխանները գրքերիս մեջ կան, իսկ ավելի հիմնավոր պատասխանները կան իմ Արդի հայերենի տեսության առանցքային հարցերը մենագրության մեջ, որ պիտի հրատարակեմ 2013-ին, թե որ հաջողվի:
***
- Հովհաննես Թումանյանը խի՞ էր համոզված, որ հայերեն «գրական լեզուն» ո´չ մենակ ոչ մի բանի պետք չի, այլև վնասակար ա, ու որ սրանից պտի անպայման հրաժարվենք: (Տես էս գրքի 96-րդ էջը):
- Թե որ հայերը հայերեն սխալ են խոսում (ոնց որ, քափ ու քրտինք մտած, ասում են մեր գրա-գետները), բա աշխարհում էտ ո՞վ ա ճիշտ հայերենով խոսում, չինացինե՞րը, չուկչինե՞րը, թե՞ նենեցնե՞րը:
(Մեր լեզվաբաններին որ մնա, կասեն, թե մենակ իրանք են ճիշտ խոսում, մեկ էլ` մեր հայ գրողները):
- Թե որ հայերը սխալ հայերենով են խոսում (ոնց որ ասում են շատ շատերը), բա հայերն առհասարակ ումի՞ց են հայերենը սովորել:
(Մեր լեզվաբաններին որ մնա, երեվի ասեն, թե Մաշտոցից, հայ գրողներից ու իրանցից):
- Թե որ հայերը հայերեն սխալ են խոսում (ոնց որ ասում են շատ շատերը), ուրեմը, ի՞նչ ա, հայերը հայ չե՞ն, որտեվ որեվէ լեզվով մենակ այլազգիներն են սխալ խոսում:
- Հայերը ե՞րբ են ճիշտ հայերենով խոսել, որտեվ Մաշտոցից ընդամենը էրկու-իրեք տասնյակ տարի հետո մեր հունաբան հեղինակներն է´լ էին մտածում, թե «հայերը խոսում են ռամիկ ու գարշելի լեզվով»:
- Ո՞նց ա հնարավոր, որ 16-17 տարեկան հայ ջահելը հայերենի քննությունից զրո բալ ստանա: Ի՞նչ ա, էտ ջահել հայը հայ չի՞: Գրածի մի՞տքն ու շարադրելու ունակությունն ա կարեվոր, թե՞ ճիշտ կետադրությունն ու ուղղագրությունը:
Լեվ Տոլստոյը ճիշտ չի՞, երբ ասում ա, թե էրեխու էս տեսակ սխալները չպտի ուղղենք, որ իրա մտքի ազատությունը չսպանենք:
- Թե որ հայերենի քննությունից զրո բալ ստացած էս 16-17 տարեկան հայ ջահելն էնքան անգլերեն իմանար, ինչքան որ հայերեն գիդի, չէի՞նք ասի, որ էտ ջահելը հրաշալի անգլերեն գիդի: Չէի՞նք ասի, թե էտ ջահելը անգլիացո´ւ պես անգլերեն գիդի:
Անգլիացու պես անգլերեն իմանալուց ավելի լավ անգլերեն իմանալ կա՞: Պարզ ա, որ չկա: Ու թե որ ըսենց ա, էլ ո՞նց ա, որ հայի պես հայերեն իմանալուց ավելի լավ հայերեն իմանալ էլ կա: Էտ ավելի լավ հայերենը ո՞րն ա: Ուրեմը, ի՞նչ. հայերենի իմացությունն ինչ-որ մի արտառոց ու գերբնական բա՞ն ա, որ մենակ մեր լեզվաբաններն ու հայերենի դասատուներն ու դասախոսները գիդե՞ն:
- Թե որ 16-17 տարեկան հայ ջահելը էնքան ընդունակություն ունի, որ յուրացրել ա դպրոցական մաթեմատիայի ու ֆիզիկայի պես բարդ գիտություններն ու ընդունվել ա համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետներն ու ըստեղ էլ շատ հաջող ա յուրացնում բարձրագույն ֆիզիկան ու մաթեմատիկան, էլ խի՞ ա էտ ջահելը ցածր կուրսերում նորից հայերեն անցնում:
Ի՞նչ ա, հայ ջահելն էնքա´ն բութ ա, որ դառել ա 16-17 տարեկան ու չի կարացե գոնե իրա մայրենի լեզուն էլ սովորի՞:
- Մեր «գրական լեզու» կոչվածը լեզո՞ւ ա, թե՞ անհատական ոճերի կույտ: (Գրական լեզու տերմինը սխալ ա, պիտի սրա տեղն ասվի` գրական ոճեր, որտեվ գրական ոճերը կենդանի բարբառների մի քանի կարեվորագույն հատկությունը չունեն (տես քիչ հետո):
Օրինակ, գրական ոճերը խոսակցական չեն, դրանցով խոսող գոնե մի հատիկ, գոնե մի փոքրի˜կ-փոքրի˜կ գյուղ էլ չկա: Հդեվրոպաբանու-թյանն էսի վաղուց ա հայտնի, բայց մեր էսօրվա հայ լեզվաբաններին հայտնի չի):
- Գրողները լեզու չեն ստեղծում, ինչ էլ որ ասեն մեր լեզվաբաններն ու գրականագետները: Առհասարակ, անհնար ա, որ անհատը լեզու (ոչ մաթեմատիկական լեզու) ստեղծի: Գրողը մենակ ու մենակ ո´ճ ա ստեղծում, իրա´ պատմելու ոճը (կամ ոճերը): Ու գրողն իրա էս ոճ(եր)ը ստեղծում ա մենակ մի բարբառի միջոցով:
Անհատ մարդու լեզուն է´լ ա անհատական, ու քերականությունները նկարագրում են որեվէ բարբառի մենակ «միջինը»:
- Գրողը (համարյա առանց բացառության) բառ (բառարմատ) է´լ չի ստեղծում, ոչ մի հատ:
Երբ գրողը լեզվի երկու բառն իրար ա կպցնում ու մի իբր նոր բառ ա սարքում (օրինակ, արեվակեզ, ողջակիզված ևն), էտի ո´չ նորություն ա (արմատ ստեղծելու տեսանկյունից), ոչ է´լ մի դժվար բան ա: (Որ դժվար ըլներ, Հայաստանի ու Հայ Սփյուռքի սաղ գրագետները սրանով չէին զբաղվի):
- Ե՞րբ պտի հասկանանք, որ գրական կոչված «լեզուն» մեր ժողովրդի լեզուն չի: Հայերենը, այսինքը, հայերի լեզուն` մեր բարբառներն ու առանձին գյուղ ու քաղաքների առանձին խոսվածքներն են:
Ախր ո՞նց ենք մոռանում, որ էս «գրական լեզու» կոչածը մեր ժողովրդի լեզուն ըլներ, քիչ առաջվա ասածիս պես` գոնե մի փոքրի˜կ գյուղ դրանով կխոսար (առավոտից` իրիկուն, ոչ թե մեր գրագետների պես, այսինքը, էպիզոդիկ, մեկ-մեկ, ու մենակ գրական իրավիճակներում):
- Ե՞րբ պտի հասկանանք, որ մեր ժողովուրդը երբեք էլ գրական «լեզվով» չի խոսա, որտեվ էտի անհնար ա, որտեվ շարքային մարդը ոչ գրող ա, ոչ է´լ` լեզվաբան կամ գրականագետ:
Ու որտեվ էս սաղ աշխարհում ըտենց բան չի էղե ու չկա:
- Բա էս վերջի 150 տարվա փորձը մեզ չպտի՞ խրատ ըլնի. ախր արդեն 150 տարի ա, ինչ ստիպում ենք, որ ժողովուրդը գրական «լեզվով» խոսա, ու չի խոսում:
- Լեզուն բնակա´ն բան ա, բնությու´ն ա, ու իրա սեփական ներքին օրենքներն ունի, ու լեզվին չես հրամայի, ոնց որ բնությանը չես հրամայի:
Օրինակ, ինչքան էլ բնությանն ասես, որ ուրբաթ-շաբաթ օրերը հրաժարվի ձգողականության Նյուտոնի օրենքից, օքութ չի ըլնի:
- Սրա համար ա, որ լեզվաբանություն կոչած գիտությանը հայտնի ա, որ լեզուն (ոչ թե գրական ոճը) չի ենթարկվում մարդկային որեվէ ծրագրի, ու էնքա˜ն ա բարդ, որ լեզվի ընթացքը (այս-ինքը, լեզվի ապագան), անհայտ ա:
Ուրեմն, լեզուն մարդկային որեվէ ծրագրով կառավարելու կամ ուղղորդելու սաղ փորձերն էլ (համ էլ` մեր Լեզվի տեսչության ու Լեզվի բարձրագույն խորհրդի ու մեր լեզվաբանների ու մտավորականների փորձերը) անիմաստ են ու հենց սկզբից էլ դատապարտված են անհաջողության (տես ԼՔՀԼ*, Ներածություն, էջ 187-202): Բա մեր լեզվաբանները խի՞ են փորձում կառավարեն մեր նույնիսկ անհա-տական լեզուները:
- Իմ հոդվածների ու գրքերի մեջ, արդեն հինգը-վեց տարի ա, անընդհատ ասում եմ, որ մեր էսօրվա հայ լեզվաբանությունը գիտություն չի, որտեվ իր ասածների ճիշտ ու սխալը որոշելու ոչ մի օբյեկտիվ ու մարդուց անկախ գիտական չափանիշ չունի:
Մեր լեզվաբանները սրան ոչ մի պատասխան չեն տալի, ու չեն էլ կարա տան, որտեվ էտ չափանիշն իրո´ք չունեն: Բայց մեր լեզվաբանները խի՞ ձեն չեն հանում, խի՞ չեն անհանգստանում, կամ խի՞ համաձայն չեն ասածներիս:
Ազնի՞վ են մեր լեզվաբանները:
- Թե որ լեզուն մենակ մեր էս «գրական լեզուն» ա, այսինքը, մենակ մեր գրողների´ ստեղ-ծած ոճերն են, Մաշտոցից առաջ հայերը լա՞լ (հա՞մր) էին, որտեվ, ո´չ գրող ունեին, ոչ է´լ` դպրոց:
Շատ մարդ կա, ով հավատում ա, թե Մաշտոցից առաջ գիր` ունեցել ենք. բայց թե որ նույնիսկ ունեցել եք, էտի ոչ մի նշանակություն կամ արժեք չունի, որտեվ էտ գիրը ոչ մի ազդեցություն չի ունեցել ու չունի էլ մեր սաղ մշակույթի ու կյանքի վրա:
Հին հույները, օրինակ, իրանց գիրը Մաշտոցից մոտ 1200 տարի (իսկ էսօրվանից` 2700 տարի) առաջ են ստեղծել (երկրորդ անգամ) ու դրանով գրանցել են իրանց էպոսն ու հավատալիքներն ու իրանց ստեղծած վիթխարի մշակույթը, ինչի նշանակությունն էսօր է´լ ա ահռելի, ու էն էլ` սա´ղ աշխարհի համար:
Հույների առաջին անգամ ստեղծած գիրը համարյա ոչ մի նշանակություն էլ չունի. իրանց համար է´լ, մնացած աշխարհի համար է´լ: Իսկ թե մեր նախամաշտոցյան գիր ունենալու հավատը մենակ մեզ մխիթարելու ու լոպազանալու համար ա, էտ վախտ խի՞ ենք «համեստություն» անում, որ: Էտ վախտ էկեք ասենք, որ Նոյից կամ նեանդերթալցուց առաջ էլ ենք գիր ու գրականություն ունեցել. հը՞:
Պարսիկներն իրանց հավատալիքները գրանցել են մոտ 29 դար առաջ, իսկ իրանց էպոսը, Շահ Նամեն, մշակեց Ֆիրդուսին (Դաղիղիի սկսածը), բայց իրանց էպոսն էնքա˜ն վաղուց էր գրանցած, որ արաբներն էտի թարգմանել են (որ կրթվեն) 9-րդ դարում:
(Մենք մեր էպոսը գրանցել ենք ընդամենը մի 150 տարի առաջ):
- Կա՞ կենդանի լեզուն, այսինքը, «ոչ մաթեմատիկական լեզուն», այսինքը, բարբառներից մեկնումեկը, հսկելու կամ կառավարելու որեվէ հնարավորություն:
(Էս տեսակ հնարավորություն չկա, չի էղել ու չի էլ ըլնի, որտեվ լեզու ասածն էնքա˜ն բարդ բան ա, որ մարդկային ծրագրով կառավարելի չի (տես ԼՔՀԼ, Ներածություն, էջ 187-202)):
- Էտ ո՞նց ա, որ բոլոր գյուղ ու քաղաքները բարբառ (ավելի ճիշտ, խոսվածք) ունե´ն, Էրեվանը բարբառ չունի, որտեվ մեր լեզվաբաններն ասում են, թե էրեվանցիք խոսում են` «զզվելի, գարշելի, փողոցային ժարգոնով կամ խոսակցական լեզվով» (մեկ-մեկ էլ` թե «ժո-ղովրդախոսակցական լեզվով»:
(Էսի երեվի վաղուցվանից են ասում. տես օրինակ, Ղ. Աղայանի ասածները):
(Ըսենց են ասում, որ էրեվանցիների խոսվածքը հայհոյելու իրավունքն ունենան, որտեվ որ հանգարծ ասեն, թե էրեվանցիք խոսում են Էրեվանի բարբառով, էլ հնար չեն ունենա ասելու, թե Երեվանի բարբառը «զզվելի, գարշելի, փողոցային ժարգոն կամ խոսակցական լեզու է», որտեվ լեզվաբանությանը լավ է´լ հայտնի ա, որ ոչ մի բարբառն էլ զզվելի չի (տես ԼՔՀԼ, Ներածություն, 141-րդ էջը)):
- Կա՞ «չխոսակցական» կամ «չժողովրդական» կամ «չժողովրդախոսակցական» լեզու:
(Թե որ «չխոսակցական» կամ «չժողովրդական» լեզու կա էլ, էտի հենց գրական «լեզուները» (ավելի ճիշտ, ոճերն) են: Գրական «լեզու» կոչածը հե´նց ժարգոն ա, որ կա, որտեվ ունի ժարգոնի բոլո˜ր-բոլո˜ր հատկությունները:
(Ու մեր էս «գրական լեզու» ասածը հենց չխոսակցական ա, ու համ էլ` հենց չժողովրդական, որտեվ ժողովուրդը սրանով չի խոսում:
(Ու նույնիսկ մեր լեզվաբաններն ու գրական ոճերի կողմնակիցներն էլ չեն կարում էս գրականով խոսան, խոսան միշտ ու առանց լարվելու, որտեվ ո՞վ կարա Դերենիկ Դեմիրճյանի կամ Ավետիք Իսահակյանի կամ Ակսել Բակունցի արձակի ոճով անընդհատ խոսա:
(Էսի չէին կարա հենց իրանք է´լ, Դերենիկ Դեմիրճյանը, Ակսել Բակունցն ու Ավետիք Իսահակյանը, որտեվ նորմալ մարդ էին, ոչ թե ձեվամոլ):
- Հայերենը հայերի´ լեզուն ա, էսի անվիճելի ա: Հայերեն են հայերենի սա´ղ վիճակներն ու սաղ բարբառները, էսի է´լ ա անվիճելի: Ուրեմը, էսօրվա հայերենի իմացությունը` հայերենի էսօրվա բարբառներից մեկնումեկի գերազանց իմացությունն ա:
Էսօրվա հայերենի սաղ կրողներն էլ հայերեն գիդեն, որտեվ հայ են:
Էսի էլ ա անվիճելի:
Տվյալ բարբառի գերազանց իմացողը` էտ բարբառով գերազանց պատմել կարացողն ա. օրինակ, Աբովյանը, Պռոշյանը, Թումանյանը, Վրթ. Փափազյանը, Դ. Դեմիրճյանը, ու սաղ է´ն ասացողները, ումից գրի են առե մեր էպոսն ու հեքիաթները, ու մեկ էլ մի քանի հոգի:
Հնարավոր ա, որ հայը տառաճանանչ էլ չըլնի, բայց հայերենը գերազանց իմանա. օրինակ, Թումանյանի հերոսներից` լրիվ անգրագետ Նեսոն կամ մեր ասացողների մի մասը:
Գրական ոճերն իսկական հայերենից շատ են շեղված, ու շատ անգամ համարյա հայերեն չեն, ժարգո´ն են:
Սրա համար էլ` գրական ինչ-որ մի ոճի իմացությունը, կամ «ճոխ» բառապաշարը, հեչ էլ հայերենի գերազանց իմացության նշան չի:
Հայերենի իմացությունը ոչ մի կապ չունի բառապաշարի ու ուղղագրական կամ կետա-դրական կանոնների իմացության հետ:
Հայաստանի սաղ դպրոցներում ու հայերենի սաղ քննություններին հա է´լ ստուգում են գրական տգեղ ու անընդունելի շտամպի, ուղղագրական ու կետադրական կանոնների ու մեկ էլ բառապաշարի իմացությունը. իսկ սրանք, ըստ էության, առընչություն չունեն հայերենի իմացության հետ:
1.2 Լեզուն ինչի՞ համար ա
Մերոնք շատ անգամ մոռանում են մի պարզ բան: Մոռանում են, թե լեզուն, մարդկայի´ն լեզուն, ինչի համար ա: Սրա համար էլ նորից եմ ասում.
Լեզուն մարդուն տված ա, որ մարդը խոսա մարդկանց հետ, ու մարդիկ էլ իրան լսեն ու իրա ասածները հասկանան ու իրա´ հետ խոսեն, ու իրա ասածները հիշեն, ու հետո էլ, իրանց ուզած վախտը, էտ հիշածները նորից ասեն ու հլը մի բան էլ ավել:
Համ էլ, լեզուն է´ն բանի համար ա, որ մարդը կարենա լեզվով մտածի, որտեղ լեզվով, բառերով մտածելը շատ ու շատ ավելի հեշտ ու բեղուն ա, քան թե կենդանիների պես պատկերներով «մտածելը»:
Պարզ ա համ էլ, որ մարդն ինչքան հեշտ խոսա ու ինչքան հեշտ մտածի, էնքան ավելի լավ:
Բայց մեր մտավորականների մեծագույն մասը, մանավանդ թունդ «հայրենասերները», էս վերի ասածներիս ընդամենը մի պահանջ են ավելացնում, ու էս սաղ ասածս ուղղակի հարամում են: Սրանք պահանջում են, որ սաղ հայերը ոչ թե ուղղակի խոսան, այլ խոսան «ընտիր հայերենով», լսեն էս «ընտիր հայերենով», հիշեն էս «ընտիր հայերենով», հետո նորից խոսան էս «ընտիր հայերենով» ևն, ևն:
Էս մի հատիկ պահանջը լրիվ ոչնչացնում ա խոսալու հենց գաղափարը, որտեվ մեր նույնիսկ հզոր գրողները, ոնց որ արդեն ասել եմ, երբեք էլ «ընտիր հայերենով» չեն խոսացե, ու չէին էլ կարա: Նորմալ մարդը խոսում ա, որ իրա ասածը հասկանան, ոչ թե իրա խոսացածով հիանան ու ասեն. «Տե´ս է˜, էս ի˜նչ սքանչելի ու «ընտիր հայերենով» ա խոսում»:
Ես Մարիամ անունով մի չորրորդ դասարանցի օժտված հարեվան ունեմ: Մարիամը հայ ա ու շատ լավ էլ հայերեն գիդի, ու տանն ու փողոցում խաղալուց հեշտ ու հանգիստ խոսում ա:
Բայց էս խեղճ էրեխեն դպրոցում ուղղակի տանջվում ա, որտեվ հենց որ փորձում ա իրա մայրենի հայերեն լեզվով մի բան ասի, դասատուները սրան «տեռորի են ենթարկում», այսինքը, պահանջում են, որ «ընտիր հայերենով» խոսա, ընե´նց խոսա, ինչով համարյա ոչ մի հայ չի խոսում:
Այսինքը, դասատուները պահանջում են, որ Մարիամը հայերեն չխոսա: Իզուր չի, որ պեդանտ ֆրանսերեն բառը նշանակում ա՝ դասատու:
Ու էս Մարիամը, որ շատ ընդունակ աղջիկ ա, չի կարում լավ սովորի, որտեվ սրան չեն թողում, որ իրա մայրենի լեզվով խոսա:
Մերոնք չեն ուզում, որ ուղղակի ֆիզիկա, կամ մաթեմատիկա, կամ քիմիա, կամ կենսաբանություն, կամ աշխարագրություն սովորացնեն: Մերոնք ուզում են էս ֆիզիկան սովորացնեն «ընտիր հայերենով», էս մաթեմատիկան սովորացնեն «ընտիր հայերենով», էս քիմիան սովորացնեն «ընտիր հայերենով», էս կենսաբանությունն ու աշխարհագրությունը սովորացնեն «ընտիր հայերենով» ևն:
Ու ջհանդամը գյոռը, որ էրեխեքը ո´չ էս ֆիզիկա-միզիկան են սովորում, ոչ է´լ իրանց ուզած «ընտիր հայերենը», ու չեն սովորում, մեծ մասով, հենց էս «ընտիր հայերենի» պահանջի համար: Բա հայ ըլնես, ու չիմանա՞ս, թե հայերենն ի´նչ ա: Բա չհասկանա՞ս, որ հայերենը հենց է´ն լեզուն ա, ինչով որ հենց հայե´րն են խոսում:
* ԼՔՀԼ — Հր. Աճառյան, Լիակատար Քերականություն հայոց լեզվի: