«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ուսուցումը լայն հնարավորություններ է ստեղծում ընտանեկան համայնքի հետ համագործակցային գործունեություն կազմակերպելու համար։ Ծնողը, ընտանիքը կրթական ծրագրի, ուսումնական-ստեղծագործական գործունեության անմիջական կրողն ու տարածողն են։ Սովորողը ներկայանում է իր ստեղծած ուսումնական հետազոտական աշխատանքներով, սեբաստացի քույր-եղբոր հետ կիսվում է փորձով, ձեռք է բերում նոր հմտություններ և կարողություններ։ Ձեռք բերած կարողություններն ընտանեկան նախագծերի միջոցով դառնում են հմտություն ։ Ընտանեկան, ստեղծագործական, հետազոտական նախագծային աշխատանքները հրաշալի արտացոլում են կրթական ծրագրի փոխկապակցված լինելը՝ ընտանիք-դպրոց փոխներգործուն համագործակցությունը։

Ընտանեկան դպրոցի, ծնողական համայնքի հետ կապի կազմակերպումը․
Կրթահամալիրում ծնողական համայնքի հետ ամենօրյա կապն իրականացնում ենք էլեկտրոնային հասցեների միջոցով՝ outlook համակարգով։ Գրասենյակի ղեկավարը սովորողներից յուրաքանչյուրի համար բացում է էլեկտրոնային հասցե։ Յուրաքանչյուր դասարան ունի իր դասարանական խումբը, որը վարում է կրթական ծրագրի ղեկավարը՝ դասվարը։ Առաջին դասարանի սովորողների դեպքում, մինչև կարդալ սովորելը, ծնողն է վարում սովորողի էլեկտրոնային հասցեն։ Այս տարի աշխատում եմ առաջին դասարանի սովորողների հետ։ Ամեն օր էլեկտրոնային հասցեներին ուղարկում եմ օրվա գործունեության ամփոփ նկարագրությունը։ Սովորողը ծնողի հետ կարդում է օրվա ուսումնական գործունեության նկարագրությունը, իր ցանկությամբ կատարում է լրացուցիչ ստեղծագործական աշխատանքը, հանդես է գալիս նոր մտքերով, նախաձեռնություններով։ Էլեկտրոնային հասցեները գործածում ենք սեպտեմբեր ամսից։ Ստեղծագործական գործունեության լրացուցիչ աշխատանքները սովորողները կատարում են ընտանեկան դպրոցի շրջանակում` ըստ ցանկության։ Ընտանեկան դպրոցի լրացուցիչ աշխատանքները դասարանական օրացույցով սահմանված ամսական նախագծերի լրացում-շարունակությունն են։
Ներկայացնում եմ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում մեթոդական նամակների և դրանց հետադարձ կապի արդյունքում ստեղծված նախագծային աշխատանքներն ըստ ուղղությունների․

Մայրենի-լեզվագործունեություն․ խոսք-հաղորդակցում՝ ընտանեկան տեսանյութեր, թատրոն-բեմադրումներ՝
Մեթոդական նամակներից հատվածներ
«Սիրելի՛ սովորողներ, այսօր դիտել ենք արևի և լուսնի մասին տեսանյութեր, ծանոթացել ենք արևի և լուսնի մասին ավանդապատումներին:
Առաջարկում եմ Paint ծրագրով նկարել արև և լուսին, հորինել արևի և լուսնի մասին պատումներ: Այդ նկարաշարով և ձայնագրությամբ հանգստյան օրերին պատրաստել տեսաֆիլմ:
Կցում եմ արևի և լուսնի մասին տեսաֆիլմ՝  արևի մասին ավանդապատում։
Դերախաղով, թատրոն-բեմադրությամբ կրկնել-ամրապնդել ենք Աթաբեկ Խնկոյանի՝ մեր սովորած մանկական բանաստեղծություններից։
Առաջարկում եմ ընտրել Աթաբեկ Խնկոյանի  նորածանոթ բանաստեղծություններից մեկը, վերջաբանը սկիզբ համարել և հորինել նոր վերջաբան : Աշխատանքը նկարել paint ծրագրով: Բանաստեղծության վերջին քառատողը և հորինած հատվածը ձայնագրել, կցել նկարը և պատրաստել տեսանյութ: Խնդրում եմ աշխատանքը կատարել հանգստյան օրերին և կիրակի օրն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին»:

Հետադարձ կապ
Մայրենի-լեզվագործունեություն
Ումից՝ Լուսե Դանիելյան
Ում՝ Մարինե Մարտիրոսյան​
13.10.2024, Вс, 17:18
«Բարի օր, հարգելի՛ ընկեր Մարինե, կից ուղարկում եմ Լուսեի տեսանյութերը»։

Մարինե Մարտիրոսյան
Լուսե Դանիելյան​
13.10.2024, Вс, 18։50
«Բարի երեկո, շնորհակալություն»։

Ընտանեկան համագործակցային լրացուցիչ աշխատանքների արդյունքում ստեղծված ուսումնական մեդիանյութեր․
Վերջաբանը՝ հորինուկի սկիզբ,
«Առավոտը գյուղում»,
Ավանդապատում-հորինուկ արևի և լուսնի մասին ։

Մաթեմատիկական որոնումներ-տեխնոլոգիական գործունեություն
«Սիրելի՛ սովորողներ, այսօր ուսումնասիրել ենք 7-ի մոլորակը։ Ծեփել ենք թվապատկերը, ծափով, թռիչք-ցատկերով թվակազմության խաղեր ենք խաղացել։ Paint ծրագրով պատկերել ենք 7-ի մոլորակը։
Առաջարկում եմ տեխնոլոգիական տարբեր հնարներով պատկերել 7-ի մոլորակը։ Կարող եք պատկերել ալյուրի, շաքարավազի, աղի վրա կամ մրգերով, բանջարեղենով, լեգոներով, հատիկեղենով»։
Հետադարձ պատասխաններ էլկտրոնային հասցեներից՝
Ումից՝ Դենիս Գոնչարով
Ում՝​ Մարինե Մարտիրոսյան​
08.10.2024, Вт, 8:08

4 окт. 2024 г. 13:50
Ումից՝ Արեն Բեկվերդյան
Ում՝ ​Մարինե Մարտիրոսյան​
06.10.2024, Вс, 15։45

Շաբաթվա աշխատակարգի ներկայացում-ծանոթացում
Շաբաթվա սկզբում դասարանական խմբով սովորողներին ուղարկում եմ նախագծային գործունեության աշխատակարգը։
 «Բարի կիրակի։
Սիրելի՛ սովորողներ, կից հղմամբ ուղարկում եմ շաբաթվա աշխատակարգը։ Խնդրում եմ ծանոթանալ, և եթե կունենաք հարցեր, գրեք, սիրով կպատասխանեմ»։


Ամսվա ընթացքում իրականացրած նախագծային աշխատանքների հրապարակում- լուսաբանում
«Հարգելի՛ ծնողներ, սովորողներ, կից հղմամբ ուղարկում եմ սեպտեմբեր ամսվա ուսումնական գործունեության ամփոփումը։ Ուրախ եմ, որ միասին ակտիվ մասնակցեցինք ուսումնական նախագծերին, ունեցանք ստեղծագործական ուսումնական ամիս»։
Աշխատում ենք բաց, բոլորին հասանելի ուսումնական միջավայրում։ Ամեն օրվա գործունեությունը ամփոփ նկարագրվում է, լուսաբանվում և՛ դասարանական բլոգում, և՛ ենթակայքում։ 


Ուսուցչի պատում-օրագրի լուսաբանում՝ բլոգային աշխատանքի ներկայացում-տարածում էլեկտրոնային հասցեների միջոցով
«Սիրելի՛ սովորողներ, առաջարկում եմ դիտել դասարանական ուսումնական նյութը՝ Աշուն տատիկը՝ հացի երգը։
Սիրով՝ ընկեր Մարինե»

Էլեկտրոնային հասցեների միջոցով ծնող-սովորող-դպրոց կապը ոչ միայն ուսումնական գործունեության նկարագրության, ուսուցչի պատում-օրագրի փոխանցման, հրապարակման հարթակ է, այլև՝ սովորողի անհատական պլանի, հոգեհուզական աճի, զարգացման, դասարանի ղեկավարի հետ սովորողի մասին տեղեկատվության, հայտարարությունների փոխանցման միջոց։ Այդպես է գրանցվում սովորողի բացակայությունը։ Տեղեկատվություն է փոխանցվում ուսումնական ճամփորդությունների մասին։ Դպրոցում կազմակերպչական հարցերի, հրատապ դեպքերի, սովորողների միջև ծագած միջադեպերի, ծնողական հավաք-հանդիպումների մասին հայտարարությունները նույնպես ծնողը ստանում է էլեկտրոնային հասցեի միջոցով։
Շատ կարևոր է ծնողական համայնքի հետադարձ կապը։
Ինձ համար առանձնացրեցի մեթոդական նամակի բովանդակության կարևոր կետեր։ Քանի որ տեղեկատվական նամակն ուղղված է սովորողին, այն սկսում եմ սովորողին ուղղված ողջույնով, որից հետո ուշադրությունը հրավիրում եմ օրվա ընթացքում արված ստեղծագործական գործունեության նկարագրության վրա։ Բովանդակությունը բաժանել եմ առարակայական նախագծային ուղղությունների՝ Մայրենի-լեզվագործունեություն, Մաթեմատիկական որոնումներ, Տեխնոլոգիական հմտություններ, Երաժշտություն, Մարմնակրթություն, Շախմատ, Ես և շրջակա աշխարհ, Ընտանեկան -դասարանական նյութերի դիտում-լուսաբանում։ Յուրաքանչյուր ուղղություն նկարագրվում է օրվա ընթացքում արված գործունեությամբ։ Նկարագրության վերջում նշում եմ այսպիսի ենթակետ՝ «Առաջարկում եմ»։
Վերոնշյալ օրինակներում նկատեցիք, թե ինչպիսի բովանդակություն է ունենում «Առաջարկում եմ» ենթակետը։ Նշված լրացուցիչ առաջադրանքը սովորողը կատարում է ըստ ցանկության՝ ընտանեկան դպրոցի շրջանակներում։


Բացակայության մասին տեղեկատվության փոխանցում
Ծնողը սովորողի բացակայության մասին սովորողի անհատական էլեկտրոնային հասցեից նախապես գրում է դասարանի ղեկավարին։


Ճամփորդապատումներ-տեղեկատվական-լուսաբանում
«Սիրելի՛ սովորողներ, ուղարկում եմ «Պլանետարիում» ճամփորդության լուսաբանումը, բարի դիտում։
Սիրով՝ ընկեր Մարինե»

Հետադարձ կապ՝
Ումից՝ Նարէ Ջուհարյան
Ում՝ ​Մարինե Մարտիրոսյան​
15.10.2024, Вт, 22:07
Նարէ Ջուհարյան․ Պլանետարիում (youtube.com)
Հարգանքով՝ Նարէ Ջուհարյան,  Արևելյան դպրոց (1-ին դասարան)


Ես և շրջակա աշխարհը
«Խնամել ենք դասարանական բույսերը: Սովորել  ենք տարվա եղանակները, ամիսները, շաբաթվա օրերը: Գունավոր թղթերով փայտե գդալներից պատրաստել ենք աշնանային կերպարային տիկնիկներ, լուսաբանումը` կից հղմամբ։

Սիրով` ընկեր Մարինե»
Հետադարձ կապ՝

Ումից՝ Նարե Հովհաննիսյան
Ում՝ Մարինե Մարտիրոսյան​
05.10.2024, Сб, 21:12

«Բարև ձեզ, ընկեր Մարինե:
Ես սիրուն տիկնիկ եմ պատրաստել՝ հաստ թելերով և կոճակներով:
Հաջողություն,
Նարե»

05.10.2024, Сб, 22:34
«Բարև, հրա՛շք Նարե, շատ ապրես: Շատ սիրուն տիկնիկ է ստացվել»:

Մեթոդական նամակների միջոցով առօրյա գործունեության լուսաբանման առավելությունը ծնող-սովորող, դպրոց-ընտանիք կապի, փորձի փոխանցման, կրթական ծրագրի տարածումն ու զարգացումն է։ Երբ դպրոցից տուն, տնից դպրոց ուսումնական նյութը խոսքով, խաղով հասնում-զարգացում է ապրում, դառնում է թատրոն-ներկայացում, հմուտ ձեռքերի միջոցով սովորողը իրեն ծանոթ բակ-պարտեզը, տան սիրելի անկյունը , ծնողին, քույրիկին ներառում է իր բնական ստեղծագործ աշխատանքի մեջ։ Զարգացում է ապրում՝ բացահայտելով իր մեջ նորը, ձեռք է բերում նոր կարողություններ և հմտություններ։

«Ուսումնական աշուն» ընտանեկան նախագծային աշխատանքները նույնպես հեռավար՝ էլեկտրոնային հասցեի միջոցով ենք փոխանցում միմյանց, լուսաբանում դասարանական բլոգում:

Էլեկտրոնային հասցեների միջոցով ծնողի, սեբաստացի համայնքի հետ հետադարձ կապի արդյունքում ծնվում են մի շարք ուսումնական-ստեղծագործական նախագծեր։

Ծնողն ակտիվ հետևում է դասարանական օրացույցով սահմանված նախագծերին, ստանում է դասվարի կողմից ուսումնական որևէ պարապմունք վարելու առաջարկ-հրավեր, հանդես է գալիս հետաքրքիր ու նոր մտքերով։ Ծնողական համայնքն ակիտվ արձագանքեց  «Հարթակում ծնողն է» ուսումնական նախագծին, և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրինք մի շարք ստեղծագործական, փորձի փոխանակման նախագծեր։ Ավելի ոգևորիչ էր նաև այն հանգամանքը, որ այդ հանդիպումներից ոգևորված էին ոչ միայն սովորողները, այլև ողջ ծնողական համայնքը։ Մեծ ուշադրությամբ հետևում էին միմյանց վարած ուսումնական պարապմուքներին, ցանկություն էին հայտնում մասնակցելու, ուրախությամբ նոր համագործակցային մտքերով էին առաջադրվում, և կարճ ժամանակ անց այն արդեն իրականություն էր դառնում։

Աշխատանքները տարածվում, հրապարակվում են ինչպես դասարանական բլոգում, այնպես էլ դպրոցի ենթակայքում։ Հրապարակումներն էլեկտրոնային հասցեով ուղարկում եմ ծնողին։ Նշեմ, որ շատ համագործակցային նախագծեր հրապարկվել են նաև դպրոցի գլխավոր կայքում, ինչը փաստում է, որ աշխատանքները հաջողված են եղել։

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրած համագործակցային նախագծերը և ծնողական համայնքի հետադարձ արձագանքը․

Ծնողական համայնքի արձագանքը․

Արեն Բեկվերդյան

10.12.2024, Вт, 21:12

«Շնորհակալություն, շատ հետաքրքիր է անցել»։

Արթուր Աբգարյան

11.12.2024, Ср, 0:14

«Կեցցե՜ք, հրաշալի էր…»

Մարիա Մուրադյան

Արթուր Աբգարյան;и еще 3

12.12.2024, Чт, 2:25

«Անչափ շնորհակալ ենք…» ։

Այս կիսամյակում ինձ համար առանձնացրել և կարևորել եմ ծնողական համայնքի ակտիվ ներառումն ուսումնական-ստեղծագործական պարապմուքներին։ Շարունակում ենք ակտիվ համագործակցել, քանի որ այդ հանդիպումները ոգևորում են սովորողներին և նպաստում ուսումնական գործընթացի նոր ու հետաքրիքր ձևաչափերի ստեղծմանը, այլընտրանքի արդյունավետ կազմակերպմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով