Ջոն Դյուի
Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն
Ներածություն
Մեր դպրոցները ծանրաբեռնված են շատ առարկաներով, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բազում նյութեր և սկզբունքներ ունի: Մեր դասավանդողների խնդիրը դժվարացել է այն պատճառով, որ նրանք համոզվել են, որ անհրաժեշտ է գործ ունենալ յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, այլ ոչ թե նրանց ամբողջ զանգվածի: Որպեսզի հետագայում այս ճանապարհները չբաժանվեն, պետք է ընդհանուր ուղղություն գտնել, միավորող սկզբունք: Այս գիրքը այն համոզմունքի արտահայտությունն է, որ հիմնական և միավորող անհրաժեշտ գործոնը որպես վերջնական նպատակ մտքի այնպիսի դրվածքի, մտածողության այնպիսի սովորության ընդունումն է, որը գիտական ենք անվանում: Մտքի այդպիսի գիտական դրվածքը կարող է, հասկանալի է, երեխաների ուսուցմանը և պատանեկությանը բոլորովին օտար համարվել: Բայց այս գիրքն արտահայտում է այն համոզմունքը, որ այդպես չէ, որ մանկության բնածին և անաղարտ վիճակը, որ ուժեղ հետաքրքրասիրությամբ, հարուստ երևակայությամբ և փորձնական հետազոտություններ անելու սիրով է աչքի ընկնում, մոտիկ, շատ մոտիկ է գիտական մտածողության վիճակին: Գիրքն իր նպատակին ծառայած կլինի, եթե այս էջերն ինչ-որ մեկին օգնեն ընդունելու այդ հարազատությունը և լրջորեն դիտարկելու, թե ինչի կհանգեցնի այդ ընդունումը դաստիարակության գործում, անհատական բարեկեցության ճանապարհին և հասարակական չարիքների հաղթահարման հարցերում:
Հազիվ թե արժե թվարկել հեղինակների, որոնց պարտական եմ: Ամենից շատ պարտական եմ կնոջս, որ ներշնչել է այս գրքի գաղափարները, և ում աշխատանքի շնորհիվ Չիկագոյի օրինակելի դպրոցում 1896-ից մինչև 1903 թ. այս գաղափարները կոնկրետ ձև ստացան, որը միայն գործնականում դրանք իրականացնելու և փորձարկելու միջոցով է հնարավոր: Ինձ հաճելի է նաև պարտական զգալ այն մարդկանց մտքին և համակրանքին, ովքեր որպես դասավանդողներ և դաստիարակներ նպաստել են այդ դպրոցի աշխատանքին, հատկապես այն ժամանակ համալսարանի ասիստենտ, իսկ հիմա Չիկագոյի դպրոցների տեսուչ օրիորդ Էլլա Ֆլագ Յունգին:
Նյու-Յորք, 1909թ. դեկտեմբեր
Առաջին մաս։ Միտքը դաստիարակելու խնդիրը
Առաջին գլուխ։ Ի՞նչ է միտքը
1. Այս տերմինի տարբեր նշանակությունները
Ոչ մի բառ այնքան հաճախ չենք օգտագործում, որքան մտածողությունն ու միտքը: Իսկապես, այնքան հաճախ և այնքան տարբեր իմաստներով ենք այդ բառերն օգտագործում, որ հեշտ չէ ճշգրիտ սահմանելը, թե ինչ ենք հասկանում այդ բառերն ասելիս: Այս գլխի նպատակը մի որոշակի նշանակություն գտնելն է: Դրան կարող է նպաստել մի քանի բնորոշ դեպքերի ուսումնասիրությունը, որտեղ այդ բառերը գործածվում են: Նախ և առաջ` միտք բառը, մեղմ ասած, շատ լայն է օգտագործվում: Ամենը, ինչը գալիս է մտքներիս, ինչ «փչում է խելքներիս», միտք ենք անվանում: Մտածել տրված բանը` կնշանակի ինչ-որ ձևով գիտակցել դա: Երկորդ` տերմինն ավելի սահմանափակ նշանակություն է ստանում բացառելով այն, ինչն անմիջապես տրված է. մտածում ենք միայն այն բաները (կամ այն բաների մասին), որ անմիջապես չենք տեսնում, չենք լսում, հոտը չենք առնում և չենք շոշափում: Այնուհետև, երրորդ, նշանակությունն ավելի է սահմանափակվում` նկատի ունենալով յուրովի ակնհայտության կամ ապացույցի վրա հիմնվող վստահությունը: Այս երրորդ դեպքում պետք է երկու տեսակ, կամ ավելի ճիշտ, երկու աստիճան տարբերել: Որոշ դեպքերում վստահությունը ձեռք է բերվում հիմնավորումը, որով այն հաստատվում է, պարզելու թույլ փորձի արդյունքում կամ համարյա առանց փորձի: Այլ դեպքերում վստահության հիմնավորումը կամ պատճառը ուշադիր ուսումնասիրվում են, և դիտարկվում է հիմնավորելու դրանց կարողությունը: Այս պրոցեսը կրում է ռեֆլեկտիվ մտածողություն անվանումը. իրականում միայն նա դաստիարակչական արժեք ունի և հետևաբար այս գրքի հիմնական առարկան է:
Ամենալայն իմաստով մտածելը նշանակում է այն ամենը, ինչը, ինչպես ասում են, «գլուխդ գալիս է», կամ «մտքիդ գալիս է»: Նա, ով ձեր մտքերին «գրոշ չի տալիս», չի կարող մեծ բան անել: Իր կարիքի առարկան միտք անվանելով` կարծում է դրան մեծություն, հաջորդականություն և ճշմարտացիություն վերագրեց: Ցանկացած աղոտ միտք, ուղղակի հիշողություն կամ տպավորության նշույլ կբավարարեն նրա պահանջներին: Երազելը, օդային դղյակներ կառուցելը, պատահական և տարանջատված նյութի ազատ հոսքը, որոնք հանգստի ժամանակ անցնում են մեր մտքով, սրանք բոլորը այդ ոչ որոշակի իմաստով մտածողություն են: Մեր արթուն ժամանակի մի մասը, ավելի շատ, քան կցանկանայինք մեզ խոստովանել, անց ենք կացնում այդ անօգուտ մտքերի և անառարկայական երազանքների հետ:
Տերմինի այս ընկալմամբ բութ և հիմար մարդիկ են մտածում: Պատմում են մի մարդու մասին, ով մտքի առումով վատ համբավ ուներ և ցանկանալով Նոր Անգլիայի իր քաղաքում ընտրվել` դիմել էր իր հարևաններին հետևայալ կերպ. «Լսել եմ, որ կասկածում եք, թե ես բավարար չափով գիտակ եմ, որպեսզի կատարեմ պարտականությոնները: Խնդրում եմ հասկանաք, որ ժամանակիս մեծ մասը ծախսում եմ տարբեր բաների մասին մտածելով»: Ինչ վերաբերում է ռեֆլեկտիվ մտածողությանը, մտքերի այս պատահական հոսքին այն նման է նրանով, որ նույնպես կազմված է մտքի առարկաների հաջորդականությունից, բայց տարբերվում է նրանով, որ նրա համար բավարար չէ պատահական «այս կամ այն բանի» պատահաբար հայտնվելը: Ռեֆլեքսիան ենթադրում է ոչ թե գաղափարների սովորական շարք, այլ դրանց կարգավորված հաջորդականություն, որպեսզի յուրաքանչյուրը որոշի հաջորդին` որպես հետևություն, և միևնույն ժամանակ հենվի նախորդի վրա: Ռեֆլեկտիվ մտածողության հաջորդական մասերը բխում են մեկը մյուսից և աջակցում իրար. նրանք գալիս ու գնում են առանց խառնվելու: Յուրաքանչյուր մասը աստիճան է մեկից մյուսին, տեխնիկական լեզվով ասած՝ դրանք մտքի անդամներ են: Յուրաքանչյուր անդամ ներդրում է անում, որից օգտվում են մյուս անդամները: Հոսքը կամ հոսանքը դառնում է կապ, շղթա, թել:
Նույնիսկ երբ մտածողությունն օգտագործվում է լայն իմաստով, սովորաբար սահմանափակվում է առարկաներով, որ անմիջապես տրված չեն. որոնք չենք տեսնում, չենք հոտոտում, չենք լսում և չենք շոշափում: Հարցնում ենք մարդուն, որ մեզ ինչ-որ բան է պատմում, թե ինքը տեսել է` ինչպես է պատահարը տեղի ունեցել, և նա կարող է պատասխանել. «Ոչ, հորինել եմ»: Այստեղ հորինվածքի երանգ կա, ինչը տարբերվում է դիտարկման հավաստի հաշվետվությունից: Այս բաժնում ամենակարևորը մտացածին դեպքերի և պատահարների հաջորդականությունն է, որոնք որոշակի կապի մեջ լինելով, որոշակի ժամանակ իրարից կախված լինելով, ընկած են եզրահանգումների համար ազատորեն օգտագործվող մտքերի և դատողությունների զարդանախշային փոփոխությունների միջև: Երեխաների հորինած պատմությունները ներքին հաջորդականության տարբեր աստիճաններ ունեն. մի մասը ցրված են, մյուսները՝ հստակ: Երբ դրանք կապակցված են, խթանում են ռեֆլեկտիվ մտածողությունը. իսկապես, դրանք մեծ մասամբ առաջանում են տրամաբանական կարողություններով օժտված ուղեղներում: Երևակայության այս աշխատանքը հաճախ նախորդում է կապակցված մտածողությանը և նրա համար ճանապարհ հարթում: Բայց այն գիտելիքի, ճշմարտությունների և առարկաների վերաբերյալ վստահության չի ձգտում և դրանով տարբերվում է ռեֆլեկտիվ մտածողությունից, նույնիսկ երբ շատ է հիշեցնում այն: Նման մտքեր արտահայտողները ոչ թե վստահություն են ակնկալում, այլ ավելի շուտ լավ հորինվածքի կամ հստակ զարգացման ճանաչում: Նրանք լավ պատմվածք են ստեղծում, այլ ոչ թե գիտելիք, եթե պատահականությունները չհաշվենք: Նման մտքերը զգացմունքների արտահոսք են. դրանց նպատակը տրամադրությունը կամ զգացողությունն ուժեղացնելն է. նրանց կապում է զգացմունքների հաջորդականությունը:
Նեղ իմաստով միտքը նշանակում է որևէ հենքի վրա հիմնված վստահություն, այսինքն իրական կամ ենթադրյալ գիտելիք, որ դուրս է անմիջականորեն տրվածի սահմաններից: Այն նշվում է որպես ինչ-որ բանի ընդունում կամ մերժում, որպես խելամտորեն հնարավոր կամ անհնար: Սակայն, մտքի այս աստիճանը վստահության երկու այնքան տարբեր տեսակ է ընդգրկում, որ չնայած դրանց տարբերությունը միայն աստիճանն է, այլ ոչ թե էությունը, բայց գործնականում անհրաժեշտ է դրանք առանձին դիտարկել: Երբեմն վստահությունն առաջանում է առանց այն բանի, որ դրա հիմքերը դիտարկված լինեն. ուրիշ դեպքերում առաջանում է, որովհետև ուսումնասիրվում են հիմքերը:
Երբ ասում ենք` «մարդիկ կարծում էին, թե երկիրը հարթ է», կամ «մտածում էի, որ դուք անցաք տան կողքով», վստահություն ենք արտահայտում` ինչ-որ բան ընդունվում է, ինչ-որ բանի հետ համաձայնում ենք, ինչ-որ բան պնդում ենք: Բայց նման մտքերը կարող են ենթադրություն արտահայտել, որ ընդունվում է անկախ իրական հիմքերից: Վերջինները կարող են բավարար լինել կամ ոչ, բայց դրանց նշանակությունը կարծիքը հիմնավորելու համար չի ուսումնասիրվել:
Նման մտքերն առաջանում են անգիտակցաբար, անկախ ճիշտ կարծիքի հասնելուց: Դրանք ձեռք են բերվում, և չգիտենք՝ ինչպես: Անհայտ աղբյուրներից, չհետազոտված ճանապարհներով դրանք ճանաչման են հասնում և անգիտակցորեն դառնում մեր մտավոր ունեցվածքի մասը: Դրանք առաջացնում են սովորույթները, դաստիարակությունը, նմանակումը, այսինքն՝ այն ամենը, ինչից կախված է հեղինակությունն իր բոլոր ձևերով, կամ ինչը հանգեցնում է անձնական բարեկեցության կամ բավարարում ուժեղ կիրքը: Նման մտքերը նախապաշարում են, այսինքն՝ կողմնակալ, այլ ոչ ակնհայտի դիտարկումից բխող դատողություններ:
Վստահության հանգեցնող մտքերը հատուկ նշանակություն ունեն, որը դեպի ռեֆլեկտիվ մտածողություն, վստահության տեսակի, պայմանների ու բնույթի բարեխիղճ ուսումնասիրում է տանում: Օդային կետերի և ամպային ուղտերի մասին մտածելը նշանակում է զբաղվել մտքերով, որոնք ցանկաթյան դեպքում կարելի է շպրտել, և որոնք, մասնավորապես, ոչ մի վստահության չեն հանգեցնում: Բայց մտածել, որ երկիրը հարթ է, նշանակում է իրական առարկային որակ վերագրել՝ որպես նրա իրական հատկություն: Այս եզրահանգումը առարկաների միջև կապ է ցույց տալիս և չի կարող, երևակայության պատկերների նման, մեր ցանկությամբ փոխվել: Երկրի հարթ լինելու վստահությունը ստիպում է նրան, ով ունի այդ մոտեցումը, նաև այլ առարկաների մասին որոշակի ձևով մտածել՝ ինչպես երկնային մարմինների, անտիպոդների, ծովագնացության հնարավորությունների։ Դա մարդուն թելադրում է այդ առարկաների մասին իր պատկերացումներին համապատասխան արարքներ:
Միայն վստահությունը ուրիշների և վարքի համար այնքան կարևոր նշանակություն կարող է ունենալ, որ մարդիկ ստիպված են լինում քննարկել իրենց վստահության հիմքերը կամ պատճառները և դրա տրամաբանական հետևանքները: Սա արդեն ռեֆլեկտիվ մտածողություն է, մտածողություն` ամենալավ և վառ իմաստով:
Մարդիկ երկիրը հարթ էին պատկերացնում այնքան ժամանակ, մինչև Կոլումբոսը սկսեց մտածել, որ այն գնդաձև է: Նախկին միտքը կարծիք էր, որ երկար պահպանվել էր, որովհետև մարդկանց էներգիան և խիզախությունը բավարար չէին՝ հարցեր տալու այն մասին, ինչն ընդունում ու սովորեցնում էին իրենցից բարձր կանգնած մարդիկ, և հատկապես այն պատճառով, որ դա ակնհայտ փաստերից էր բխել և դրանցով էր հաստատվում: Կոլումբոսի միտքը դատողությունների արդյունք էր: Այն փաստերի ուսումնասիրությունից, ակնհայտը հետազոտելուց և վերանայելուց, տարբեր տեսակի հիպոթեզներ միահյուսելուց և այդ տեսական եզրահանգումները իրար հետ և հայտնի փաստերի հետ համեմատելուց արված եզրահանգում էր: Նա իր մտքին հանգեց այն բանի հետևանքով, որ կասկածում էր ու հետազոտում: Թերհավատորեն վերաբերվելով նրան, ինչ երկարատև սովորույթի շնորհիվ ամենահաստատն էր թվում, և վստահելով նրան, ինչ անհնար էր թվում, նա շարունակում էր մտածել, մինչև կարողացավ ակնհայտորեն ապացուցել ինչպես իր վստահությունը, այնպես էլ իր կասկածները: Եթե նույնիսկ վերջում նրա եզրահանգումը սխալ լիներ, միևնույն է, այն ուրիշ տեսակի կարծիք կլիներ, քան այն, որի հետ նա վիճում էր, քանի որ ուրիշ մեթոդով էր ձեռք բերվել: Ռեֆլեկտիվ մտածողություն են ձևավորում հենց որևէ կարծիքի, գիտելիքի ենթադրյալ ձևի ակտիվ, համառ և ուշադիր քննարկումը այն հիմքերի տեսանկյունից, որոնց վրա հենվում է, և դրանից բխող հետագա եզրահանգումների վերլուծությունը: Մտածողության երեք տեսակներից յուրաքանչյուրը կարող է տիպ առաջացնել, բայց մեկ անգամ առաջանալով, այն դառնում է կարծիքը դատողությունների ամուր հիմքի վրա հաստատելու գիտակցված և նպատակաուղղված ձգտում:
2. Մտածողության կենտրոնական գործոնը
Սակայն վերը նշված տարբեր գործողությունները ճշգրիտ սահմանազատող գծեր չկան: Մտածողության ճիշտ հմտությունների հասնելու խնդիրը շատ ավելի հեշտ կլիներ, քան կա, եթե մտածողության տարբեր տեսակներն աննկատ չխառնվեին իրար: Մինչև այժմ հիմնականում քննարկել ենք յուրաքանչյուր տեսակի ծայրագույն դեպքերը, որպեսզի պարզենք գործունեության դաշտերը: Հիմա հակառակն անենք և դիտարկենք մտածողության՝ ակնհայտը մանրազնին ուսումնասիրելու և մտքերի սովորական անպատասխանատու ընթացքի միջև ընկած տարրական դեպքը: Մի տաք օր մարդը զբոսնում է: Երբ վերջին անգամ նայել էր երկնքին, այն պարզ էր. բայց հիմա, չնայած ուրիշ բանով է զբաղված, զգում է, որ սկսում է օդը սառել: Մտածում է, որ հավանաբար անձրև կգա. վերև նայելով՝ տեսնում է արևը ծածկած սև ամպը և քայլերն արագացնում է: Նման իրավիճակում ի՞նչը կարող է միտք կոչվել, եթե իհարկե, ընդահանրապես, ինչ-որ բանը կարող է: Ո՛չ զբոսնելու ընթացքը, ո՛չ ցրտի զգացողությունը միտք չեն: Զբոսնելը գործունեության մի ուղղություն է, նայելը և դիտարկելը՝ գործունեության այլ տեսակներ: Սակայն անձրևի հավանականությունը ինչ-որ ներշնչանք է: Հետիոտնը ցուրտ է զգում. նա մտածում է ամպերի և սպասվող անձրևի մասին:
Մինչև հիմա սա նման է այն վիճակին, երբ ինչ-որ մեկը, նայելով ամպերին, հիշում է մարդկային ուրվագիծ ու դեմք: Երկու՝ հավատի առաջացման թե սովորական երազանքի դեպքում էլ մտածողությունը ենթադրում է նկատված կամ զգայարաններով ընդունած փաստ, որին հետևում է ինչ-որ ուրիշ բան, որը չի դիտվել, բայց որը միտքն է եկել տեսած առարկայի պատճառով: Հենց մի բան խոսում ենք, դա հիշեցնում է ուրիշ բանի մասին: Սակայն այս երկու դեպքերում ներշնչման ազդակների նմանության հետ մեկտեղ առկա է նաև խիստ տարբերության գործոնը: Չենք հավատում, որ ամպերում դեմք գոյություն ունի, նույնիսկ չենք քննարկում հնարավորությունը, որ այն կարող է փաստ լինել: Այստեղ ռեֆլեկտիվ մտածողություն չկա: Բայց անձրևի վտանգը, հակառակը, մեզ լրիվ հնարավոր է թվում, հավանական փաստ, իր բնույթով այնպիսին, ինչպիսին ցուրտն է: Այլ կերպ ասած, մենք ամպին չենք նայում որպես նկար կամ դեմքի պատկերում, այլ որպես ուղղակի այդ պատկերը հրահրող, մինչդեռ համարում ենք, որ ցուրտը կարող է անձրև նշանակել: Առաջին դեպքում առարկան տեսնելիս, կարծես պատահականորեն, մտքներիս ուրիշ ինչ-որ բան է գալիս. երկրորդում մենք հետազոտում ենք դիտվող և հրահրող օբյեկտների միջև կապի հնարավորությունը և բնույթը: Տեսանելի առարկան դիտարկվում է որպես ինչ-որ առումով պատճառ կամ հրահրվող առարկայի վստահության հիմնավորում (suggested). այն ակնհայտ լինելու հատկություն ունի:
Այս գործառույթը, որի շնորհիվ մի առարկան նշում կամ ցույց է տալիս մի ուրիշ առարկա և այդպիսով, քանի որ մեկը կարող է երաշխավորել մյուսի նկատմամբ վստահությունը, մեզ ստիպում ուսումնասիրել, ցանկացած ռեֆլեկտիվ մտածողության կենտրոնական գործոնն է կամ բացառապես մտավոր մտածողություն: Հիշելով տարբեր իրավիճակներ, որոնց նկատմամբ կարելի է կիրառել «նշել» կամ «ցույց տալ» տերմինները, ուսումնասիրողն ավելի լավ կպատկերացնի ռեֆլեկտիվ մտածողության բառերով նշանակող իրական փաստերը: Այս տերմինների հոմանիշներն են` ակնարկել, ինչ-որ բանի մասին խոսել, նշանակել, կանխատեսել, ներկայացնել, ինչ-որ մեկի փոխարեն հանդես գալ, ընդգրկել: Այսպիսով, ասում ենք, որ մի առարկան նախորդում է մյուսին, կանխորոշում այն, նրա նշանը կամ նրա բանալին է, կամ եթե կապը չափազանց աղոտ է, որ այն ակնարկ, թել կամ ցուցում է տալիս: Այսպիսով, ռեֆլեքսիան ենթադրում է, որ ինչ-որ առարկայի հարցում վստահ ենք (կամ վստահ չենք) ոչ միայն հենց իր պատճառով, այլ ինչ-որ այլ բանի շնորհիվ, ինչը վկայություն է, ակնհայտություն, ապացույց, միջնորդություն, երաշխավորություն, այսինքն՝ վստահության պատճառ: Մի անգամ մենք իրականում զգում ենք կամ անմիջապես շոշափում ենք անձրևը. մյուս անգամ խոտի կամ ծառերի տեսքից եզրակացնում ենք, որ անձրև է եկել, կամ օդի վիճակից կամ բարոմետրի ցուցմունքից` որ անձրև կգա: Մի անգամ անմիջապես տեսնում ենք մարդուն (կամ ենթադրում ենք, որ տեսնում ենք), մի ուրիշ անգամ լրիվ վստահ չենք, որ տեսնում ենք, և ընդունելու համար հարակից փաստեր ենք փնտրում, որոնք պետք է նշան, ցուցում, հայտանիշ ծառայեն:
Հետևաբար, այս նպատակով մտածողությունը կսահմանվի որպես գործողություն, որի ընթացքում առկա փաստերը հրահրում են նոր փաստեր (կամ իրողություններ) այնպես, որպեսզի վերջինների վստահությունը բխի սկզբնականների հիմքից կամ երաշխիքից: Միայն եզրակացության վրա հիմնված կարծիքը նույն ամուր աստիճանին չենք դնում վստահության հետ: Երբ ասում են «այդպես եմ կարծում», նշանակում է, որ «դեռ չգիտեմ»: Արտածված կարծիքը հետագայում կարող է հաստատվել և հիմնավոր դառնալ, բայց այն միշտ ենթադրության որոշակի տարր է կրում:
Թարգմանիչ` Գևորգ Հակոբյան
Դյուին վերլուծում է մտածողության տեսակները և գիտելիքի ձևավորման մեխանիզմները։ Ցույց է տալիս այն ուղին, որով պետք է զարգացնել երեխաների մտածողական հմտությունները՝ խրախուսելով հարցադրումները, փորձարարական հետազոտությունները և քննադատական մոտեցումը։ Սա առանցքային ուղերձ է ուսուցիչների և կրթական ծրագրեր մշակողների համար։
Նյութը շատ երկար է շարադրված, իմաստը որսալը խրթին է։ Թարգմանությունը ևս չի նպաստում այն լավ ընկալելուն։ Ռուսերեն նյութի հղումը չի աշխատում։ Ուրախ ու շնորհակալ լինելով, որ մեզ՝ նորեկ դասավանդողներիս, մղում եք ինքնակրթության և ծանոթացնում դասավանդման երկարատև փորձ ունեցող, մեծ ներդրում ունեցող մտածողների մտքերին, ուզում եմ նշել, որ այս նյութը արդյունավետության իմաստով բարձր չէի գնահատի։ Լավ ուսուցիչը դժվարը պարզ պետք է կարողանա բացատրել ու հակիրճ՝ նաև հարգելով մեր ժամանակներում ամեն մեկի թանկագին ռեսուրսները՝ ժամանակն ու ուշադրությունը։
Կուզեի ավելի հետաքրքրիր ու կիրառական, մեր ժամանակների խնդիրներին ընդառաջ պայծառ լուծումների, աշխատող մեթոդների մասին ընթերցել։
Ջոն Դյուին խոսում է մտածողության մասին, որը հաճախ ենք օգտագործում։ Հեղինակը հոդվածում վերլուծում է մտածողության տեսակները և գիտելիքի ձևավորման մեխանիզմները։ Ցույց է տալիս ինչպես պետք է զարգացնել երեխաների ստեղծագործական մտածողության հմտությունները, խրախուսում է հարցադրումները, փորձարարական հետազոտությունները,ինչպես նաև քննադատական մոտեցումը։
Մենք մտածում ենք ամեն վարկյան, անկախ իրավիճակից։ Երբեմն մտածելը վստահություն է առաջացնում մեզ մոտ։ Մենք հաճախ ենք սովորողներին ուղղություն ցույց տալիս ճիշտ մտածելու։
Հեղինակը խոսում է նաև այն մասին ,որ դասավանդողների խնդիրը դժվարացել է այնքանով , որ անհրաժեշտ է գործ ունենալ յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, այլ ոչ թե նրանց ամբողջ զանգվածի:
Համաձայն եմ այս մտքի հետ ,քանի որ յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում պետք է ցուցաբերել։ Ինձ համար մտածողության զարգացումը շատ կարևոր է։ Իսկ տարիքի հետ կարծում եմ այն փոխվում է,մարդիկ ավելի հասուն և իմաստուն կերպով են սկսում մտածել
Ինչպես ենք մտածում
Ինչպես ենք մտածում-Ջոն Դյուի
Մենք մտածում ենք ամեն վայրկյան, յուրաքանչյուր իրավիճակում՝ լինի լավ թե վատ, հարմար թե անհարմար իրավիճակ։ Երբեմն «մտածել» բառը շատերս օգտագործում ենք վստահություն առաջացնելու համար: Մենք հաճախ ենք սովորողներին ասում, ուղղություն ցույց տալիս, որ ճիշտ մտածեն:
Ջոն Դյուին խոսում է մտածողության մասին, որն իսկապես հաճախ ենք լսում և ինքերս էլ օգտագործում ենք։ Մտածողությունը, ինչպես նշված էր հոդվածում, մի քանի կերպ է ընկալվում:
Երբեմն թվում է, թե ամեն բան հեշտ է, մենք պարզապես մտածում ենք և ընդունում որևէ փաստ։ Բայց ավելի խորը մտածելով և այլ նյութեր ընթերցելով հասկանում ես, թե ինչքան խորը նշանակություն ունի մտածողությունը։
Միտքը, մտածելը մեր մեջ է և ժամանակի ընթացքում ինչքան մեծանում է մարդ,այնքան ավելի իմաստուն են դառնում մարդու մտքերը։
Ավելի հաճախ քան միտք և մտածողությունն ենք օգտագործում,ոչ մի բառ չենք օգտագործում։ Մտածելը նշանակում է այն ամենը, ինչը, ինչպես ասում են, «գլուխդ գալիս է», կամ «մտքիդ գալիս է»։ Երբեմն թվում է,թե ամեն բան հեշտ է,մենք պարզապես մտածում ենք և ընդունում որևէ փաստ։ Բայց ավելի խորը մտածելով և այլ նյութեր ընթերցելով, հասկանում ես, թե ինչքան խորը նշանակություն ունի մտածողությունը։ Միտքը նշանակում է որևէ հենքի վրա հիմնված վստահություն, այսինքն իրական կամ ենթադրյալ գիտելիք, որ դուրս է անմիջականորեն տրվածի սահմաններից։ Մտածելն ինքնին վերլուծության համար ամենադժվար գործընթացն է, քանի որ մենք բոլորս և յուրաքանչյուրս առանձին-առանձին մեր մտածողության արդյունքն ենք: Մտածողությունն օգտագործվում է լայն իմաստով, սովորաբար սահմանափակվում է առարկաներով, որ անմիջապես տրված չեն. որոնք չենք տեսնում, չենք հոտոտում, չենք լսում և չենք շոշափում: Իմ կարծիքով Ջոն Դյուին մտածողությունը կապում է մտավոր գործընթացի հետ, միտքը կառավարելու և այն զարգացնելու միտումով։
Ինչպես ենք մտածում. գլուխ 1
Ջոն Դյուի
Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն
(վերլուծություն)
Մտածողությունը ընդգրկում է մտքերի ու զուգորդությունների նպատակաուղղված հոսքը, որը կարող է հանգեցնել իրականության հանդեպ եզրակացության։ Թեև մտածողությունը գոյություն ունեցող գործառույթ է մարդկանց համար, դրա սահմանման կամ գիտակցման վերաբերյալ փոխհամաձայնություն գոյություն չունի։
Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։
Միտքը, այո’, գլխուղեղում ծագած ամեն մի պատահականություն է, որը կամ իրականության կվերածվի, կամ էլ այդպես կմնա որպես վերացական պատկերացում։
Մտքի շարունակությունը մտածողություն է։ Նրա շուրջը պետք է մտածողությունը կատարի դժվարին աշխատանք. կանոնակարգվի հերթականությամբ, հետո միայն կորոշվի` իրականություն դառնա՞, թե ո’չ։
Եթե այն բոլոր մտքերը, որոնք անցնում են մարդկանց գլխով, արտահայտված ու իրագործված լինեին, աշխարհն անմիջապես կընկղմվեր քաոսի մեջ, իսկ մարդկային լավ ու գեղեցիկ մտքերի պահպանումը կլիներ խոշորագույն գանձարան։ Մտածողությունը, որ ասպարեզում էլ որ լինի, մշտապես օգուտ է բերում մարդկությանը։
Մտքերը բխում են մթնոլորտից, որի մեջ ապրում է մարդը, նրանք ծնվում են նրա հոգու խորքից։ Իսկ մտածողության տարբեր տեսակները ճանապարհ են հարթում դեպի իրականություն։
Գրքի առաջին մասում հեղինակը անդրադարձել է միտքը դաստիարակելու խնդրին, ներկայացրել միտք տերմինի մի քանի նշանակություն: Նա բերում է օրինակներ, որտեղ միտք տերմինը տարբեր կերպ է գործածվում, և կարծես հեղինակի նպատակն է ընթերցողին ցույց տալ բառի որոշակի նշանակությունը։
Հոդվածագիրը կարևորում է ռեֆլեկտիվ մտածողությունը և գրքի հիմնական առարկան հենց սա է համարում: Ռեֆլեկտիվ մտածողությունը միտված է որոշելու ինչին հավատալ, այն մարդուն հնարավորություն է տալիս առկա տվյալների հիման վրա մտածել, դատողոություններ անել, վերլուծել և եզրահանգումներ կատարել: Կարծում եմ հեղինակը գրքի միջոցով հենց սա է ցանկացել ընթերցողին հասցնել, որ ժամանակի ավելորդ կորուստ է և անարդյունավետ մտածել բաների մասին, որոնք կարող են լինել միայն ենթադրություններ կամ կանխատեսումներ: Պետք է գործի դնել ամբողջ ներուժը, վերլուծական հմտությունները և հասնել մտավոր կարողությունների զարգացման: Պետք է նշեմ նաև, որ ռեֆլեկտիվ մտածողութունը հանգեցնում է կարծրատիպերի հաղթահարման, ապահովում է անձի բաց լինելը այլընտրանքի նկատմամբ, զարգացնում է խնդրի լուծման ալտերնատիվ ուղիները տեսնելու կարողությունը:
Ես համակարծիք եմ հոդվածագրի հետ և կարծում եմ, որ միտքը, սթափ մտածողությունը կարող է խթանել պատկերացումների ձևավորմանը, եզրահանգումներ կատարելուն, վերլուծական կարողությունների զարցագմանը, ինչպես նաև որոշում կայացնելուն ու հստակ դիրքորոշում ունենալուն:
[…] Ինչպես ենք մտածում […]
Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն
Այո, կարդալով հոդվածը և գալով եզրահանգման համամիտ եմ հեղինակի հետ, որ իսկապես դպրոցները ծանրաբեռնված են, սակայն կարծում եմ ՝ դա չէ խթան հանդիսացել սովորողին անհատական մոտեցում ցուցաբերելուն ։ Դրա անհրաժեշտությունը միշտ է եղել, պարզապես հին ժամանակներն են իրենց դիրքերը զիճել ։ Շատ հետաքրքիր էր այն դիտարկումը, երբ…
https://merigrigoryan65.wordpress.com/2024/03/26/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b4%d5%bf%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%b4%d6%89%d5%bb%d5%b8%d5%b6-%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%ab/
Մեր դպրոցները ծանրաբեռնված են շատ առարկաներով, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բազում նյութեր և սկզբունքներ ունի: Մեր դասավանդողների խնդիրը դժվարացել է այն պատճառով, որ նրանք համոզվել են, որ անհրաժեշտ է գործ ունենալ յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, այլ ոչ թե նրանց ամբողջ զանգվածի»:
—Ահա մեր դպրոցական համակարգի հիմնական խնդիրը: Ինչպե՞ս ճիշտ մոտեցում ցուցաբերել սովորողներին, որ ոչ մի անհատ չտուժի։ Ինչպե՞ս կարգի բերել մի համակարգ, որն ի սկբանե սխալ հիմունքների վրա է հիմնված։ Կարծում եմ՝ մեր կրթահամալիրը փորձում է գտնել այս հարցերի պատասխանները և կյանքի գործել դրանք։
«Մեր դպրոցները ծանրաբեռնված են շատ առարկաներով, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բազում նյութեր և սկզբունքներ ունի: Մեր դասավանդողների խնդիրը դժվարացել է այն պատճառով, որ նրանք համոզվել են, որ անհրաժեշտ է գործ ունենալ յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, այլ ոչ թե նրանց ամբողջ զանգվածի»:
—Ահա մեր դպրոցական համակարգի հիմնական խնդիրը: Ինչպե՞ս ճիշտ մոտեցում ցուցաբերել սովորողներին, որ ոչ մի անհատ չտուժի։ Ինչպե՞ս կարգի բերել մի համակարգ, որն ի սկբանե սխալ հիմունքների վրա է հիմնված։ Կարծում եմ՝ մեր կրթահամալիրը փորձում է գտնել այս հարցերի պատասխանները և կյանքի գործել դրանք։
Ջոն Դյուիի «Ինչպես ենք մտածում»
Հոդվածի վերլուծություն
Ջոն Դյուիի <>
Ներածություն
Յուրաքանչյուր երեխայի հետ անհրաժեշտ է գործ ունենալ անհատականորեն, այդ պատճառով դպրոցները ծանրաբեռնված են շատ առարկաներով, և դասավանդողների աշխատանքը բարդացել է։ Այս հոդվածը այն մասին է, որ մեր վերջնական նպատակը պետք է լինի գիտականը։
Առաջին մաս։ Միտքը դաստիարակելու խնդիրը։
Առաջին գլուխ։ Ի՞նչ է միտքը։
1. Այս տերմինի տարբեր նշանակությունները։
Ավելի հաճախ ոչ մի բառ չենք օգտագործում, որքան միտք և մտածողություն բառերը։
Այն ամենը, ինչըծագում է մեր գլխում, մեր մտածողությունում անվանում ենք միտք։ Ըստ երկրորդ նշանակության միտքը այն է, ինչը չենք կարող տեսնել, լսել և չենք կարող շոշափել։ Երրորդ դեպքում վստահության հիմնավորումը, կամ պատճառները ուսումնասիրվում են, և աձն դիտարկվում է հիմնավորելու դրանց կարողությունը։ Այս երևույթը անվանվում է ռեֆլեկտիվ մտածողություն։ Սա էլ հենց այս հոդվածի հիմնական առարկան է՝ ունենալով դաստիարակչական արժեք։
Օդային դղյակներ կառուցելը , երազելը, ինչ որ բանի մասին մտածելը , որոնք հանգստի ժամանակ անցնում են մեր մտքով , աձդ, բոլորը մտածողություն են։ Արթուն ժամանակի մի մասը մենք անցկացնում ենք այդ անօգուտ մտքերի և երազանքների հետ։
Այս մտքից ելնելով պատմում են մի մարդու մասին, ով ցանկանալով Նոր Անգլիայի իր քաղաքում ընտրվել, դիմել է իր հարևաններին;
-Լսել եմ՝ կասկածում եք, որ ես կատարել եմ իմ պարտականությունները։ Բայց ես իմ ժամանակի մեծ մասը ծախսում եմ տարբեր բաների մասին մտածելով։
Ինչ վերաբերում է ռեֆլեկտիվ մտածողությանը , ապա այն ենթադրում է ոչ թե գաղափարների սովորական շարք , այլ դրանց կարգավորված հաջորդականություն։ Յուրաքանչյուր մասը աստիճան է մեկից մյուսին։ Դրանք մտքի անդամներ են։ Յուրաքանչյուր անդամ ներդրում է անում, որից հետո օգտագործում են մյուս անդամները։ Հոսքը կամ հոսանքը դառնում է կապ, շղթա և թել։
Այն մտքերը, որոնք հանգում են վստահության, հատուկ նշանակություն ունեն, որը դեպի ռեֆլեկտիվ մտածողություն , վստահության տեսակի , պայմանների և բնույթի բարեխիղճ ուսումնասիրման է տանում։
2.Մտածողության կենտրոնական գործոնը
Դիտարկելով յուրաքանչյուր տեսակի ծայրագույն դեպքեր՝ դիտարկենք մտածողության ակնհայտ դեպքերը։Օրինակ այն, որ մարդը տաք օրվա ընթացքում դրսում զբոանում է և հանկարծ զգում է, որ օդը սառել է։ Չնայած այն հանգամանքին, որ երկինքը պարզ էր,մտածում էր անձրև կգա։ Նայելով երկնքին՝ հասկանում է, որ սև ամպը ծածկել է երկինքը։ Այս դեպքում միտք համարվել չեն կարող։ Այսպիսով ռեֆլեքսիան ենթադրում է, որ ինչ որ առարկայի հարցում վստահ ենք ոչ թե իր պատճառով , այլ ինչ որ բանի շնորհիվ։
Հոդվածում հեղինակը առաջ է բերում և ներկայացնում է միտքը, մտքի տեսակները։ Ինչպիսին կարող է լինել մարդկային միտքը։ Կարծում եմ հոդվածում շատ ճիշտ և պարզ է ներկայցված միտքը։ Այո’, մտածում ենք բոլորս, մտածում ենք տարբեր կերպ։ Նույն առարկայի, կամ երևույթի վերաբերյալ մարդիկ կմտածեն տարբեր կերպ։Ենթադրենք դրված է շատ գեղեցիկ ծաղիկ։ Մարդիկ նայելով դրան մեկը կմտածի դրա գեղեցկության մասին, մեկը կմտածկ թե ինչպե՞ս են դա կարողացել աճեցնել, մյուսը` ինչպե՞ս գտնի դրանից նվիրելու համար, հարջորդը` դրա անզուգական բույրի կամ ոչ սովորական գույնկ մասին։ Եվ այսպես ամեն քայլափոխի։ Այո, համամիտ եմ այն փաստի հետ, որ միտքը կարող է լինել անհիմն, երևակայական կամ հորինված, և ոչ ոք զերծ չէ այդ մտքերց, բայց կա և դրա հակառակը. Միտք, որը հիմնված է փաստերի և ապացույցների վրա։ Բայց բոլոր տեսակի մտքերը մարդկային ուղեղից հեռու լինել չեն կարող։
[…] Ջոն Դյուի «Ինչպես ենք մտածում» […]
Հոդվածի վերլուծություն
https://martirosyanmarine.wordpress.com/2024/03/27/%d5%bb%d5%b8%d5%b6-%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%ab-%d5%b0%d5%b8%d5%a4%d5%be%d5%a1%d5%ae%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
Մեր կյանքի բանալին միտքն է, մտածողությունը: Մենք մտածում ենք ամեն վայրկյան, ամեն գործողություն կատարելուց: Միտքը, երևակայությունը, հասկացողությունը, այս ամենը խիստ փոխկապակցված են: Հեղինակի հետ լիովին համամիտ եմ: Իհարկե, նախկինում երբևիցե չեմ կենտրոնացել մտքի վրա, երբևիցե չեմ դասակարգել, առանձնացրել միտքը, չեմ տեսակավորել, քանի որ մեր առօրյայում այդ տեսակները աննկատ խառնվում են: Բայց, կարդալով նյութը, ծանոթանալով հեղինակի հետ, կիսում եմ հեղինակի կարծիքը: Հեղինակը շատ ճիշտ և դիպուկ է նկատել, որ մեր դպրոցներում անհրաժեշտ է գործ ունենալ յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, այլ ոչ թե նրանց ամբողջ զանգվածի: Որպեսզի հետագայում այս ճանապարհները չբաժանվեն, պետք է ընդհանուր ուղղություն գտնել, միավորող սկզբունք:
Սկսած ծննդյան օրից մարդն իր շրջապատող բնական և սոցիալական միջավայրում հանդիպում է բազմաթիվ նոր ու անհասկանալի երևույթների,իր պահանջմունքների բավարարմանը խանգարող դժվարությունների։ Նախկինում ձեռք բերված գիտելիքներն անբավարար են լինում և անհևաժեշտություն է լինում սովորել,գտնել կամ հնարել,ստեղծել նոր եղանակներ,դժվարություններ հաղթահարման նոր ուղիներ։ Այս ամենը մարդը կարող է անել, եթե բացի իմացության զգայական տեսակետից,ունենա մտածողություն։Բնությունը մարդուն օժտել է զարգացած մտածողություն ձեռք բերելու նախադրյալներով` ուսուցման և դաստիարակության,այլ մարդկանց հետ հաղորդակցվելու պրոցեսներում։
Մտածողության բարձրագույն տեսակը ստեղծական մտածողությունն է։ Մտածական գործընթացի ակտիվացման և նրա արդյունավետության բարձրացման խնդիրը կարևոր է բոլոր մարդկանց,բայց հատկապես սովորողների և ստեղծագործողների համար է կարևոր։
Մտածական գործընթացը ավելի ակտիվ է լինում,երբ անհատն ինքն է ձևակերպում խնդիրը,ինքն է որոնում ու գտնում պրոբլեմային իրադրությունները։
Մտածողության տարիքային զարգացման առամձնահատկությունների և օրկնաչափությունների իմացությունը անհրաժեշտ է յուրաքանչյուր մանկավարժի և ծնողի համար։ Երեխայի իմացական ակտիվությունը,հատկապես նախադպրոցական տարիքում էապես տարբերվում է մեծահասակների իմացական գործունեությունից
Հեղինակը մտածողության տասնյակ ձևերից նախապատվությունը տալիս է ռեֆլեկտիվ մտածողությանը, որն ըստ նրա ունի դաստիարակչական արժեք, ինչով և պայմանավորված է գրքի հիմանական առարկան լինելուն։ Տարբեր օրինակներով ցույց է տալիս քննադատական մտածողության որակային տարբերությունները։
Ըստ նրա քննադատական կամ ռեֆլեկտիվ մտածողությունը ծագում է խնդրի ընկալումից, երբ հաստատապես առկա բոլոր տվյալներով կարելի է փորձել լուծել խնդիրը և ունենալ նախնական եզրակացություն։ Այլ կերպ ասած այսպիսի մտածողությունը խնդիրների լուծման գործընթաց է, որը պահանջում է ստեղծագործական խորաթափանցություն, ինտելեկտուալ ազնվություն և լավ դատողություն: Արդյունքում այն կարող է դառնալ գիտահետազոտական մեթոդի հիմք, որը կբերի մտածողության որակի բարելավմանն ու կդառնա կրթության հիմնական նպատակ։ Քննադատական մտածողությունը հիմնականում փորձում է մոտենալ իր ուսումնասիրածի իսկությանը փաստարկների մանրակրկիտ վերլուծության միջոցով:
Սույն ծավալուն հոդվածով հեղինակը բարձրաձայնում է ժամանակակից դպրոցի մի շարք թերություններ. ոչ պրոդուկտիվ աշխատանքային գործունեությամբ անհատ կրթելու բացթողումներ, կառավարման համակարգի կողմից կիրառվող ոչ ճիշտ մշակումներ։ Մատնանշում է ֆինանսական ռեսուրսների սխալ գնահատումը և տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ անվստահությունը։
Չհամաձայնոլով որոշ շեշտադրումների հետ`պիտի փաստեմ, որ հետաքրքիր էր հարցերը դիտարկել մեկ այլ տեսանկյունից։
Տարբեր ժամանակահատվածների և տարբեր երկրների կրթական առանձնահատկությունների մասին խոսելով`հեղինակը մեկ ընդհանուր գաղափար է առաջ քաշում. դպրոցի համար առաջնահերթություն պիտի լինի ձևավորել ոչ թե կառավարման համակարգին հնազանդ, սահմանափակ մտածողությումբ ու բարդույթներով օժտված շնչավոր էակի, այլ ինքնուրույն մտածող, արարող, փնտրող, գտնող ու ինքնազարգացող, ազատության ու արդարության ձգտող ինքնաբավ անհատի։
Ջոն Դյուի. «Ինչպես ենք մտածում»
Posted on 27 Մարտի 2024 •Խմբագրել”Ջոն Դյուի. «Ինչպես ենք մտածում»”
Միտքը դաստիարակելու խնդիրը. (առաջին մաս)
Երբ դպրոցները ծանրաբեռնված են շատ առարկաներով, և դրանցից յուրաքանչյուրը իր հերթին ունի բազում նյութեր և սկզբունքներ, այո, դա իսկապես մեծագույն դժվարության առջև է կանգնեցնում դասավանդողին, որովհետև պետք է գործ ունենալ յուրաքանչյուր սովորող ՝անհատի հետ։
Ինչպես ենք մտածում մենք և ինչ է միտքը, հեշտ չէ ճշգրիտ սահմանելը։ «Միտք» կարող ենք անվանել այն , ինչը գալիս է մտքներիս , ինչ փչում է խելքներիս։ Սակայն մտածողության մի քանի տեսակ կա, այն ինչը գալիս է մտքներիս դա միտք ենք անվանում, երկրորդ տերմինն ավելի սահմանափակ նշանակություն է ստանում, քանի որ մտածում ենք միայն այն բաների մասին , որ անմիջապես չենք տեսնում, լսում, հոտը չենք առնում և չենք շոշափում։ Այնուհետև երրորդ նշանակությունը, որն ավելի սահմանափակ է, քանի որ հիմնվում է յուրովի ակնհայտության կամ ապացույցի հիմնվող վստահությանը։ Երրորդ դեպքում պետք է տարբերել երկու տեսակ՝ վստահությունը ձեռք է բերում հիմնավորումը, որը հաստատվում է փորձի արդյունքում, կամ համարյա առանց փորձի, և երկրորդը՝ վստահության հիմնավորումը, կամ պատճառը ուշադիր ուսումնասիրվում են և դիտարկվում է հիմնավորելու կարողությունը։ Այս պրոցեսը կոչվում է ռեֆլեկտիվ մտածողություն, որն էլ ունի դաստիարակչական արժեք։
Մտածել նշանակում է այն ամենը, ինչը, ինչպես ասում են «միտքդ է գալիս», իսկ ով չի գնահատում դա, չի կարող մեծ բան անել։ Եթե իր կարիքի առարկան միտք է անվանում և կարծում է դրան մեծություն, հաջորդականություն և ճշմարտացիություն վերագրելով կարող է այլ միտք, մտածողություն և առավել ևս երևակայություն զարգացնել, դա պարզապես անհնար է։
Նույնը և պետք է իմանա, գիտակցի ցանկացած ուսուցիչ, որ պետք է դաստիարակի մտածող, երևակայող ու հետևաբար ստեղծագործող անհատ։ Չի կարելի սահմանափակել սովորողի միտքը, այն անվանելով անօգուտ ու անառարկայական։ Փառք Աստծո, որ կան այսօր այդպիսի կրթական հաստատաություններ, որի ծրագրում ներառված է սովորողի միտքը չխեղել և թույլ տալ, որ նա երևակայի ու զարգանա, ազատ ու անկաշկանդ արտահայտի իր միտքը, քանի որ նման մտածողությունից են ծնվում և ի հայտ գալիս մեծագույն տաղանդներ
Միտք և մտածողություն, այս երկու բառերը իրարից քիչ տարբերվող, սակայն միևնույն ժամանակ փոխկապակցված բառեր են։ Առանց մտածողության չենք կարող ունենալ միտք, առանց մտքի էլ չենք կարող ճշգրիտ որոշումներ կայացնել։ Սակայն այստեղ էլ կարող են լինել բախումներ, երբ յուրաքանչյուրս արտահայտենք մեր մտքերը թեկուզ և հիմնավորումներով, բայց դա կարող է չհամնկնել այլ անհատի մտքի հետ։ Կարող ենք հիմք ընդունել ուրիշի արտահայտած մտքերը, բայց դա վերլուծել և մեկնաբանել յուրովի։ Այո համամիտ եմ այն մտքի հետ, որ պետք է այնպիսի միավորող սկզբունք գտնել, գաղափար, միտք, որը նպատակային կհիմնավորվի և կնպաստի կրթական համակարգի բարելավմանը։
Միտք և մտածողություն․ Ո՞րն է այս երկուսի նմանությունն ու տարբերությունը։ Թերևս հենվելով այսի հոդվածի վրա, կարելի է եզրակացնել, որ որքան նման, այնքան էլ տարբեր են այս երկուսը՝ ամփոփելով իրենց մեջ վարկած, կասկած, հաստատում և ռեֆլելտիվ մտածողություն միաժամանակ։ Սակայն ուսուցման պրոցեսում կարևոր է ոչ միայն տարբերակել սրանք միմյանցից, այլև կարողանալ յուրաքանչյուր սովորողի համար գտնել իրենը՝ իր անհատականը, յուրահատուկը,իր մոտեցումը։ Իսկ դրան կարելի է հասնել այս բոլորը միաժամանակ համապարփակ մոտեցմամբ վերլուծելով և կիրառելով ։
Ռեֆլեկտիվ մտածողություն ըստ Ջ.Դյուի ցանկացած կարծիքի կամ գիտելիքի ենթադրյալ ձևի ակտիվ, համառ և ուշադիր դիտարկումն է : Ռեֆլեկտիվ մտածողությունը կարգավորված մտածողություն է, երբ յուրաքանչյուր նոր միտք որոշում է հաջորդը, և դրանից բխում է, որ բոլոր մտքերը կապված են իրար որոշակիորեն։
Հոդվածում խոսվում է ռեֆլեկտիվ մտածողության հայեցակարգից սովորողների մտավոր զարգացման գաղափարի էվոլյուցիայի մասին : Նշվում է, որ կրթության մեջ քննադատական մտածողությունը հիմնականում հասկացվում է որպես դպրոցականների մետաճանաչողական զարգացում, որն ապահովում է մտավոր գործունեության գիտակցված ներքին վերահսկողություն, մտավոր ռեսուրսի բաշխում և ուսման արդյունքների գնահատում: Մտածողության մետաճանաչողական մակարդակի շնորհիվ ուսանողները կարողանում են գիտակցել առկա գիտելիքների բացերը և, համապատասխանաբար, ջանքեր գործադրել նոր գիտելիքներ ձեռք բերելու և կառուցելու համար:
Կարդալով հոդվածը՝ հասկացա, որ, ի վերջո, մտածել սովորեցնելու համար պետք է գործ ունենալ յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, և ոչ թե ամբողջ զանգվածի․ այդպես տեսանելի արդյունք չի լինի։ Աշխատելով 2-4 տարեկանների խմբում, ես նույնպես փորձում եմ հնարավորինս անհատական մոտեցում ցույց տալ ամեն մեկին, լսել իրենց, հասկանալ, հնարավորություն տալ ստեղծագործել, երևակայել, հորինել․․․ Ինչպես նշվում է հոդվածում, մանկական տարիքում երեխայի մտածողությունն ու երևակայությունն ամենամոտն են գիտական մտածողության վիճակին, դա, կարծում եմ, նրանից է, որ երեխաներն ազատ են մտածում, անկաշկանդ, առանց հետին մտածողության, այդ պահին ուղղակի մտածում են այդպես և արտահայտվում։
Ի հակադրություն մտածողության այս տեսակին, ռեֆլեկտիվ մտածողությունն արդեն այլ երանգավորում ունի։ Այստեղ, կարծում եմ, դժվար է մանկահասակների մասով խոսել, քանի որ մտածողության այս տեսակին հատուկ է պատճառահետևանքային կապը, մտքի սկիզբը, տրամաբանական ընթացքն ու ավարտը, որից էլ բխելու է որևէ գործողություն․ սա ավելի շատ հատուկ և բնորոշ է հասուն երեխային, մարդուն, սա մտավոր մտածողությունն է և գիտական մակարդակ է պահանջում։
Երբ դպրոցները ծանրաբեռնված են շատ առարկաներով, և դրանցից յուրաքանչյուրը իր հերթին ունի բազում անհասկանալի գրված նյութեր և դժվար սկզբունքներ, և դա մեծագույն դժվարության առջև է կանգնեցնում դասավանդողին, որովհետև նա պետք է գործ ունենա յուրաքանչյուր սովորող ՝անհատի հետ, ով ունի իր մտածելակերպը, մտածողությունը։ Ջոն Դյուին իր հոդվածում գրում է մտածողության մասին և շատ լավ է այն ներկայացնում։ Մտածելը նշանակում է այն ամենը, ինչը, ինչպես ասում են, «գլուխդ գալիս է», կամ «մտքիդ գալիս է»: Յուրաանչյուր մարդ ամեն մի վարկյան մտածում է ինչ որ իրադարձության մասին, անհնար է ապրել առանց մտածելու, աղոթելու, հիշելու։ Մեր արթուն ժամանակի ահագին մասը անց ենք կացնում մտքերի, հիշողությունների և անառարկայական երազանքների հետ: Տարբեր երկրների կրթական առանձնահատկությունների մասին խոսելով`հեղինակը առաջարկում. դպրոցի համար ձևավորել ոչ թե կրթության համակարգին հնազանդ, սահմանափակ մտածողությումբ ու բարդույթներով օժտված շնչավոր էակի, այլ ինքնուրույն մտածող, արարող, փնտրող, ինքնազարգացող, ազատության ու արդարության ձգտող անհատի։