Նախ՝ փորձենք պարզել՝ ինչ ասել է մոդուլ: Պարզվում է՝ «մոդուլը» լատիներեն modulus-ն է, որը նշանակում է չափ: Եզրույթը օգտագործվում է մի շարք բնագավառներում՝ ֆիզիկա՝ գործակից, մաթեմատիկա՝ բացարձակ մեծություն, ճարտարապետություն՝ համաչափական միավոր, նշանակությամբ, իսկ երաժշտության մեջ «մոդուլացումը» երաժշտական երկի մեջ մեկ տոնայնությունից անցումն է մեկ այլ տոնայնության, որ ծառայում է երաժշտական մտքի զարգացմանը [1]:

Վերջին տարիներին ուսուցման մոդուլային տեխնոլոգիան առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել մանկավարժների շրջանում: Մոդուլային ուսուցման հիմնադիրը համարվում է Ռասելը: Նա մոդուլը սահմանում է հետյալ կերպ. «ուսումնական փաթեթ, որը ներառում է ուսումնական նյութի հայեցակարգային միավորը և սահմանված գործողություններ կատարող սովորողներին»:

Ըստ Վ. Մ. Գարեևայի, Ս. Ի. Կուլիկովայի և Ե. Մ. Դուրկոյի՝ «դասընթացի մոդուլը ուսումնական գործընթացում կազմավորում է տարբեր տեսակի ու ձևերի ինտեգրացիա, որը համապատասխանում է դասընթացի ընդհանուր թեմային կամ համապատասխան գիտատեխնիկական խնդրին»։
Կան նաև այլ մոտեցումներ մոդուլի վերաբերյալ. «Սա ուսումնական նյութի կազմակերպչական ու մեթոդական միջգիտակարգային կառուցվածք է, որն ապահովում է ճանաչողական գործունեություն տրամաբանության տեսանկյունից»[2]:

Այսպիսով, ուսուցման մոդուլային տեխնոլոգիայի էությունը հետևյալն է. սովորողը փորձում է ինքնուրույն սովորել, իսկ ուսուցիչը ղեկավարում է նրա ուսուցման գործընթացը, ասել է թե՝ համակարգում է, ուղղորդում է, համապատասխան խորհուրդներ է  տալիս: Այդ ուսուցումը կարևոր է նրանով, որ սովորողի մոտ ձևավորում է ինքնակրթության հմտություն, նպատակադրման կարողություն, ձևավորում և զարգացնում է համագործակցային այնպիսի օգտակար հմտություններ, ինչպիսիք են` ինքնագնահատումը, ինքնավերահսկումը:

Մոդուլային ուսուցման տեխնոլոգիան ունի իր կանոնները  [3]

  • յուրաքանչյուր մոդուլի համար նախ պետք է բացահայտել սովորողների գիտելիքների ու հմտությունների մակարդակը
  • սովորողների գիտելիքներում որոշակի բացթողումներ նկատելու դեպքում անհրաժեշտ է կատարել համապատասխան ուղղումներ
  • մոդուլային ուսուցման տեխնոլոգիան պետք է աստիճանաբար ուսումնական գործընթաց մտցնել: Այն կարելի է համադրել ուսուցման ավանդական համակարգի հետ
  • մոդուլային պարապմունքի անցկացմանը կարելի է հատկացնել 1-3 դասաժամ

Մոդուլային դասընթացի ստեղծումը ներառում է հետևյալ նախապատրաստական աշխատանքները

  • մոդուլային ուսումնական պլանի մշակում
  • մոդուլային աշխատանքի ծրագրի մշակում
  • ուսումնական մոդուլի փաթեթի ստեղծում

Ուսուցման մոդուլային ծրագիրը հիմնականում ներառում է հետևյալ բաղադրիչները`

  • դասընթացի նպատակը
  • գնահատման կարգը
  • ուսումնառության ակնկալվող արդյունքները
  • ուսուցման նվազագույն տևողությունը
  • դասավանդման մեթոդաբանությունն ու ռեսուրսները
  • ուսումնառության գնահատման մեթոդները

Մոդուլային դասընթացները ներառում են դասընթացի բովանդակության հստակ կառուցվածք, այն է՝ տեսական նյութի հետևողական ներկայացում, ուսումնական գործընթացը մեթոդական նյութով ապահովում և գիտելիքների գնահատման համակարգ, ինչը թույլ է տալիս կարգավորել ուսուցման գործընթացը։ Մոդուլային դասերը ապահովում են ուսուցման փոփոխականություն, հարմարեցում ուսումնական գործընթացը սովորղների կարողություններին և պահանջներին։ Մոդուլային ուսուցումը, որը առաջադեմ ուսուցման մոտեցում է, հնարավորություն է տալիս հասնել բարձր արդյունավետության մանկավարժական գործընթացում։ [4]

Մոդուլների ուսուցման գործընթացի ապահովման երեք հիմնական ուղիները՝

1․այլ մասնագետների կողմից արդեն ստեղծված մոդուլների օգտագործում
2․մանկավարժների կողմից կազմակերպված մոդուլային ուսուցման ստեղծում
3․արդեն առկա ուսումնական նյութերի փոփոխման և դրանց հիման վրա նոր մոդուլների ձևավորման մեթոդ։

Մոդուլային ուսուցման տեխնոլոգիայի կիրառման գլխավոր նպատակը ուսուցման արդյունավետության բարձրացումն է:  Դիտարկենք ուսումնական մոդուլի՝  «Մխիթար Սեբաստացի» դասընթացի ստեղծման  մեկ օրինակ, որն իրականացվել է Ավագ դպրոցում:

«Մխիթար Սեբաստացի» դասընթացի մոդուլ

Մասնակիցներ՝  Ավագ դպրոցի սովորողներ

Նպատակ

  • ծանոթանալ Մխիթար Սեբաստացու հոգևոր ժառանգությանը, հաղորդակից դառնալ նրա ստեղծած մշակութային արժեքի ընկալմանը և այն կրելու, պահպանելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը
  • Սեբաստացու գործերի միջոցով քրիստոնեական արժեհամակարգով մարդու ձևավորմանը:

Խնդիրներ

  • թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • օտարալեզու կայքերից համապատասխան նյութերի թարգմանություն, փոխանցում, տարածում

Ժամանակացույց

Աշխատակարգ

Նախագծի հիմնական ուղղություններ՝

Մեկնարկային մեդիափաթեթ

Թեմատիկ ուսումնական նյութերի ցանկ

Ակնկալվող ճամփորդություն

  • Ուխտագնացություն Ս․ Ղազար կղզի

Ակնկալվող արդյունք` 

Մխիթար Սեբաստացի․ մոդուլային պարապմունքներ

Առաջին պարապմունք

Թեմա՝  Մխիթար Սեբաստացին՝ հոգևոր ուսուցիչ

Ուսումնական նյութեր՝

Պարապմունքի տեսական մաս

Մխիթար Սեբաստացի- գիտամշակութային, եկեղեցական, հասարակական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Քսան տարեկանում նա արդեն ուներ հոգևոր նոր միաբանություն հիմնելու գաղափարը։ Նպատակն էր աջակցել ազգի հոգևոր և իմացական վերելքին, ծավալել ուսումնակրթական., գիտական. և մշակութային. գործունեություն։ Սեբաստացին Ս. Ղազարում կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, որին ինքը «համալսարան» է կոչել: Ուսումնական. ծրագրերի հիմքում դրել է աստվածաբանությունը, միաժամանակ աշակերտներին տվել բազմակողմանի կրթություն։ Մխիթար Սեբաստացին հիմնել է մատենադարան, դրել հայ հին ձեռագրերի հավաքման և ուսումնասիրման սկիզբը, կազմել դասագրքեր: Նա. հրատարակել է շուրջ 50 հատոր գիրք (14-ը՝ ինքնագիր), որոնց մեծ մասը կոչված էր քարոզելու քրիստոնեական. վարդապետությունը:

Մխիթարյան միաբանությունը հիմնադրվել է 1717 թվականին՝ սեպտեմբերի 8-ին, Վենետիկում։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։ Քարոզներում նա շարունակ եղբայրության ու խաղաղության կոչ է արել, մերժել կրոնական. երկպառակությունը հայոց մեջ, իր հրատարակած գրքերի տիտղոսաթերթերի վրա միշտ նշել տվյալ ժամանակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, կտրականապես դեմ եղել կաթոլիկ հայերի առանձին կաթողիկոսություն ունենալուն: Մխիթար Սեբաստացու ջանքերի շնորհիվ կարողացել է շարունակելի դարձնել միաբանությունը: Պատահական չէ, որ դեռ կենդանության օրոք նրան կնքել են «Երկրորդ Լուսավորիչ ազգիս», «Երկրորդ Մեսրոպ» և նմանօրինակ այլ անուններով: Մահվանից հետո միաբանությունը կոչել են նրա անունով, սկսած գործը շարունակել աշակերտները: Նրանք ընդարձակել ու խորացրել են իրենց ուսուցչապետի ազգօգուտ ծրագիրը՝  երեք դար շարունակ հաստատ պահելով «Մխիթարի տան» ավանդույթները:[5]

Հովհաննես Թորոսյանը բանասեր է, պատմաբան, խմբագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1889-1990 և 1896-1998 թվականներին եղել է «Բազմավեպ» հանդեսի խմբագիրը։ Մի շարք կրթական պաշտոններ է զբաղեցրել Սուրբ Ղազարի վանքում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան, Փարիզի Մուրադյան, Պոլսի Մխիթարյան վարժարաններում։ Ծավալել է գրական-բանասիրական գործունեություն։ Աշխատակցել է «Բազմավեպին» և այլ պարբերականների։ Թարգմանություններ է կատարել գերմաներենից և իտալերենից։ [6] Գրել է  «Վարք Մխիթար աբբայի» (Վենետիկ, 1901, 2-րդ հրատարակություն` 1933) գիրքը, որը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մխիթար Սեբաստացու, նրա իմացական կարողությունների, առաջնորդական հմտությունների և անխոնջ ընթերցանության մասին։ [7]

Պարապմունքի գործնական մաս

Առաջադրանք

  1. Ծանոթանալ տրված հատվածներին և բանավոր ներկայացնել կարդացածը:
  2. Մխիթարի գլխավոր նպատակներից մեկը առաքելությունն էր
  3. Նկարագրություն Մխիթարի տված դաստիարակության
  4. Հոգևոր և ուսումնական կրթությունները
  5. Մխիթարի հոգին – Նրա մի քանի գլխավոր առաքինությունները
  6. Մխիթարի գեղեցիկ խոսքերից ու խրատներից մի քանիսը
  7. Մի քանի օրինակ, որոնց մեջ երևում է Մխիթարի հոգևոր կյանքի պատկերը
  8. Նկարագրություն Վենետիկ քաղաքի և պատմական ակնարկ տեղի հայ գաղթականության

Երկրորդ պարապմունք

Թեմա՝  Մխիթար Սեբաստացին՝  հայագետ

Ուսումնական նյութեր՝

Պարապմունքի տեսական մաս

1749 թվականին լույս է տեսնում Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ [8] Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ Մխիթար աբբան և իր աշակերտները սկսել էին աշխատել այս բացատրական բառարանի վրա դեռևս 1727 թվականից և ավարտին հասցրին այն 1745 թվականին։ Նախկինում չկային հայկական բառարաններ, որոնք կարող էին ծառայել որպես աղբյուր Մխիթարի աբբայի բառարանի համար։ Կային միայն լատին վարդապետների կողմից հրատարակված լատիներեն-հայերեն մի քանի փոքր բառարաններ։ Կար նաև Աստվածաշնչյան բառարան, որում տրված մեկնությունները նույնպես անօգուտ էին Մխիթարին։ «Բառգիրք Հայկազեան Լեզուի» ստեղծման համար աղբյուր են հանդիսացել հայկական հին ձեռագրեր, գրքեր և ամենահայտնի հայ հեղինակների աշխատությունները։ Մխիթար աբբան դիմում էր հիմնականում վստահելի աղբյուրների, մեծապես օգտվում Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից՝ ձեռքի տակ ունենալով նաև հունարեն բնագրերը։ Մխիթար Սեբաստացու գրչին է պատկանում նաև 1730 թվականին լույս տեսած «Քերականութիւն Գրաբարի Լեզուի Հայկազեան սեռի» աշխատությունը։ Այս աշխատության նպատակն էր մաքրել հայերենը լատինամոլություններից։

«Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը ցայսօր համարվում է հայ բառարանագրության արժեքավոր գործերից մեկը և չի կորցրել իր արդիականությունը։ Բառարանում տեղ են գտել մինչև այդ թվականները հայ մատենագրության մեջ գործածված գրաբարյան բառերի բացատրությունները, ստուգաբանությունը։ Բառարանի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այնտեղ ընդգրկվել են նաև մի շարք բառեր, որոնք համեմատվել են հունարեն, լատիներեն, պարսկերեն, ասորերեն և այլ լեզվական համարժեքների հետ։

Պարապմունքի գործնական մաս

Առաջադրանքներ

Այսպիսով, կարող ենք փաստել, որ մոդուլային ուսուցման տեխնոլոգիան ինքնին նախագծային ուսուցման մի դրվագ է, կտոր, հատված, որն էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ է դարձնում սովորողի և ուսուցչի աշխատանքը: Ուսուցման այս տեխնոլոգիան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կիրառվում է վաղուց՝  նախագծային ուսուցմանը զուգընթաց և միախառնված:

Օգտագործված գրականության ցանկ

[1] Աշոտ Հայրապետյան «Օտար բառերի բառարան»: Հեղինակային հրատարակություն, Երեւան, 2011

[2] Մերի Հովհաննիսյան «Մոդուլային ուսուցման տեխնոլոգիայի կիրառումը հայոց լեզվի բուհական դասընթացում»

 [3] Ակվարդ Պետրոսյան  «Մոդուլային դասերի առանձահատկությունները պատմության դասավանդման ընթացքում»

[4]Модульная технология обучения

[5]Մխիթար  Սեբաստացի

[6] Հովհաննես Թորոսյան (բանասեր)

[7]Հովհաննես Վարդապետ Թորոսյան «Մխիթար Սեբաստացու վարքը»

[8] Մխիթար Աբբահայրը իր Հայկազյան բառարանի մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով