2018-2019 ուսումնական տարի
Ուսումնական նախագիծ
Ժանրը՝ դիմանկարային հարցազրույց
Հայաստանի մարզերում՝ Վայոց ձորում, Տավուշում, Գեղարքունիքում, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերում ուսումնական-հայրենագիտական աշխատանք՝ որպես կենդանի վավերագրություն։ Շարքի հերոսները մարդիկ են, որոնց ճակատագրերը հայ-ադրբեջանական հակամարտությունից բեկվել են․․․
Թեև հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր կլինեն, բայց պատմությունը մեկն է սովորաբար. պատերազմը քանդել, բաժանել է ընտանիքներ, կտրել կապեր, զրկել հայրենիքից, մարդկանց տարել գաղթի ճամփաներով։
Ինչպե՞ս են երկու ժողովուրդներ ապրել միասին, և ի՞նչ է պատահել, ի՞նչն է խաթարել այդ համերաշխությունը, ինչպե՞ս են մարդիկ անցել գաղթի ճանապարհը, ի՞նչ են թողել հայրենի եզերքում, ինչպե՞ս են հաղթահարել վերահաստատվելու բարդությունները, ինչպե՞ս է դասավորվել նրանց անձնական ու մասնագիտական կյանքը, ի՞նչն է մտահոգում և ուրախացնում նրանց այսօր, ի՞նչ են բերել հայրենիքից, ի՞նչ կենցաղով են ապրել, ի՞նչ են բերել նոր բնակավայր-հայրենիք: Այս հարցերի պատասխանները հանդիպումների շարքով կարտացոլվեն նախագծում: Նախագծի միջոցով պատմվում է հայոց նորագույն պատմությունը:
«Տնից տուն, ճակատագրեր, մարդիկ» դիմանկարային հարցազրույցների շարք ներկայացնող ուսումնական նախագիծը շատ կարևոր է. իր տեսակի մեջ խաղաղության երկխոսություն է։ Կրթության միջոցով, հումանիստական դրսևորմամբ հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղության ազդակներ արթնացնել, ազգերի միջև ձևավորված թշնամական վերաբերմունքը խաղաղասիրական դրսևորմամբ մերժել: Հայաստանը և Ադրբեջանը չունեն այլ կապեր, մարդիկ չեն կարողանում խոսել միմյանց հետ, չկա անձնական շփում, գործունեության ոլորտ, ուստի սա հիանալի հնարավորություն է, որպեսզի մարդիկ երկխոսեն:
Նախագիծը մի գործիք է, որի միջոցով հայկական և ադրբեջանական գյուղերի բնակիչները ևս մեկ անգամ հնարավորություն կունենան տեսնելու սահմանի հակառակ կողմում իրենց տները, հարազատների գերեզմանները, հուշարձանները:
Նախագծի առանցքում
- Պատմություն՝ ծագում, ծնունդ, հայրենիք, գաղթ
- Բառ ու բան
- Մշակույթ, հուշարձաններ (գերեզմաններ, եկեղեցիներ, մզկիթներ)
- Վավերագրություն
- Ազգագրություն
- Կենցաղ, բարքեր (խոհանոց)
- Կապ, այցելություններ հայրենիք
Նախագծի հերոսները երազողներ են։ Նրանք գաղթել են իրենց բնակավայրից, տնից, տեղափոխվել են, հայտվել հարազատների-յուրայինների մեջ, նոր տուն ունեն, բայց պահել են, իրենց զավակներին թոռներին փոխանցում են իրենց տան մասին երազանքը։
Հակամարտությունը կամուրջ դարձնելու համար կարևոր է, որ նման ուսումնական նախագծեր ծնվեն նաև մեր հարևան Ադրբեջանում։ Այնտեղ էլ ուսումնական աշխատանք դառնան.
- Ադրբեջանում վերաբնակված հայաստանցի ադրբեջանցիների, նրանց հայաստանյան կենցաղի, ընկերության, բարի հիշողությունների ներկայայացումը,
- նախկինում հայաբնակ ադրբեջանական գյուղերում հայկական հետքերի ներկայացում ներկայացումը։
Նախագծի մի դրվագը Վայոց ձորի Եղեգիսի կիրճում՝ Գողթանիկ գյուղում։ Հանդիպում Նախիջևանի Շուռութ գյուղից Բիստ հարս գնացած, 1988-ին Բիստից Գողթանիկ (Կաբախլու) գաղթած Մարիամ Հովհաննիսյանի հետ։
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան