Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով
Նախորդ հատվածը
Գլուխ երրորդ (շարունակություն)
Երևակայությունն ու ստեղծականությունը նույն բանը չեն: Ստեղծականությունը երևակայության գործընթացը տանում է մի նոր մակարդակ: Ես ստեղծականությունը սահմանում եմ որպես «արժեք ունեցող օրիգինալ գաղափարների առաջացման գործընթաց»: Երևակայությունը կարող է լինել զուտ անձնական խնդիրը: Դուք կարող եք ողջ օրը երևակայել, և գուցե դա ոչ ոք չնկատի: Սակայն ստեղծական մարդը, որպես կանոն, գործարար է: Նրա երևակայությունն աշխատում է ինչ-որ նոր բանի ստեղծման, հրատապ խնդիրների լուծման, աշխարհին արդյունավետ օգնելու համար:
Ստեղծականությունը կարելի է համարել գործնականում կիրառված երևակայություն: Ստեղծականությամբ կարող եք զբաղվել ցանկացած բնագավառում, ուր առկա է ինտելեկտը: Դա կարող է լինել երաժշտությունը, պարը, թատրոնը, մաթեմատիկան, գիտությունը, բիզնեսը, այլ մարդկանց հետ հարաբերությունները, քանի որ մարդկային ինտելեկտը տարբերվում է ապշեցուցիչ բազմազանությամբ, իսկ մարդիկ ընդունակ են ստեղծելու բազմաթիվ, ամենից անսովոր ուղիներով: Թույլ տվեք երկու բոլորովին տարբեր օրինակներ բերել:
1988 թվին «The Beatles» խմբի նախկին անդամ Ջորջ Հարիսոնը թողարկեց սոլո ալբոմ: Ալբոմի գլխավոր երգը «This is Love» ստեղծագործությունն էր, որը, ինչպես ենթադրում էին Հարիսոնը և ձայնագրման ընկերությունը, կարող էր իսկական հիթ դառնալ: Այդ օրերին, երբ դեռ երգերը չէիր կարող ներբեռնել ինտերնետից, ընդունված էր երգը ուղեկցել «սինգլի» հետ, այսպես կոչված «ձայնասկավառակի երկրորդ երեսի» միջոցով, որոնք չէին նշվում բովանդակության մեջ և դառնում էին լրացուցիչ բոնուս լսողների համար: Միակ խնդիրն այս պարագայում այն էր, որ Հարիսոնը չուներ ձայնագրություն, որը կարող էր օգտագործվել որպես «ձայնասկավառակի երկրորդ երես»: Բայց ապրելով Լոս Անջելեսում` նա միշտ շփվում էր պաշտամունքային այնպիսի անձանց հետ, ինչպիսիք էին Բոբ Դիլանը, Ռոյ Օրբիսոնը, Թոմ Պետին և Ջեֆ Լինը:
Երբ Հարիսոնն ունեցավ «ձայնասկավառակի երկրորդ երես»-ի համար սևագիր տարբերակը, խնդրեց ընկեր-երաժիշտներին միանալ և միասին երգել նոր երգի կրկներգը: Անկաշկանդ և հարմարավետ մթնոլորտում հինգ ռոք-լեգենդներ ստեղծեցին «Handle with Care» երգը, որը դարձավ Հարիսոնի ռեպերտուարի իսկական գլուխգործոցը Բիթլզի կազմալուծումից հետո:
Մի քանի օր անց Հարիսոնն այդ երգը տվեց լսելու Մո Օստինին՝ Warner Brothers Records-ի ղեկավարին, և Լեննի Ուերոնկերիուին՝ A&R-ի գլխավորին, և նրանք ուղղակի ապշած էին: Երգը չափից դուրս լավն էր, որպեսզի համեստորեն ծառայեր որպես «ձայնասկավառակի երկրորդ երես»-ի երգ, իսկ այսքան պայծառ կատարողների համագործակցության արդյունքում ստացվել էր այնքան թեթև և միաժամանակ հրաշալի հնչողություն, որ նրա համար մեծ բեմ էր պետք: Օստինն ու Ուերոնկերն առաջարկեցին Հարիսոնին մի ողջ ալբոմ գրել թիմով, որը ստեղծել էր Handle with Care երգը: Հարիսոնը մտահղացումը հետաքրքիր համարեց և դիմեց ընկերներին:
Բայց որոշ կազմակերպչական խնդիրներ ծագեցին: Դիլանը երկու շաբաթից պետք է մեկներ երկարատև շրջագայության, իսկ դրանից հետո բոլոր երաժիշտներին մի տեղում հավաքելը խնդիր էր: Այդ ժամանակ ընկերները որոշեցին ալբոմ ձայնագրել այն ժամանակահատվածում, ինչ մնացել էր մինչ Դիլանի մեկնելը: Օգտագործելով իր ընկերներից մեկի ստուդիան՝ նրանք ձայնագրեցին բոլոր ստեղծագործությունները ամբողջ ալբոմի համար: Նրանք շաբաթներ ու ամիսներ չունեին, որ օգտագործեին հնչողության լավացման, տեքստերը և երաժշտությունը կատարելության հասցնելու, տասնյակ տարբեր տարբերակներից ընտրություն կատարելու կամ անհանգստանալու կիթառի պարտիաների համար: Դրա փոխարեն նրանք վստահեցին մի բանի, որը ավելի բնական էր, հինգ ստացված երաժիշտներին բռնկած ստեղծական պոռթկումին, ովքեր միավորվել էին նույն նպատակի համար:
Դա իսկական համագործակցություն էր: Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր իր ներդրումն ունենալ վոկալային ներդաշնակության մեջ, կիթառային գծով կամ երաժշտական դասավորվածության: Նրանք ոգեշնչում և շտապեցնում էին միմյանց, բայց ամենակարևորն այն էր, որ նրանք գերազանց ժամանակ էին անցկացնում: Արդյունքը եղավ ալբոմը, առաջին հայացքից անփույթ կատարումներով (թվում էր, թե երգերը ոտքի վրա են գրվել) և միևնույն ժամանակ անսխալ կլասիկ ոճով: Ձգտելով համապատասխանել նախագծի թեթև, անբռնազբոս մթնոլորտին՝ հինգ երաժիշտներն էլ որոշեցին չկենտրոնացնել հանրության ուշադրությունը իրենց հայտնիությանը և ժամանակավոր միությանը տվեցին «The Traveling Wilburys» անունը: Ալբոմն ունեցավ հսկայական հաջողություն, վաճառվեց հինգ միլիոն կրկնօրինակ և անհամար քանակությամբ սինգլներ՝ ներառյալ Handle with Care: «Rolling Stone» ամսագիրը նախագիծն անվանեց «The Traveling Wilburys» (բոլոր ժամանակների հարյուր լավագույն ալբոմներից մեկը): Իմ կարծիքով սա աշխատանքի մեջ ստեղծական գործընթացի գերազանց օրինակ է:
Ներքևում ևս մեկ դեպք է նկարագրված, որը թվում է՝ բոլորովին նման չէ նախորդին:
1960-ական թվականների սկզբին Կորնելի ինստիտուտից անհայտ մի ուսանող ուսանողական ճաշարանում ափսեն օդ շպրտեց: Մենք չգիտենք, թե դրանից հետո ինչ եղավ այդ ուսանողի ու իր ափսեի հետ: Գուցե նա ժպիտով բռնեց ափսեն, կամ էլ ընկնելով գետնին՝ ափսեն փշուր-փշուր եղավ: Այլ կերպ ասած՝ այս ամենի մեջ ուշադրությանն արժանի ոչ մի բան չէր լինի, եթե նրան հետևելուց չլիներ շատ արտառոց մեկը:
Ամերիկացի ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը 20-րդ դարի ճանաչված հանճարներից մեկն է: Նա հայտնի դարձավ մի քանի բնագավառներում իր գիտական-հեղափոխական գործունեությամբ՝ ներառյալ քվանտային էլեկտրոդինամիկան և նանոտեխնոլոգիան: Նա իր ժամանակի առավել վառ և հայտնի գիտնականներից մեկն էր՝ աճպարար, նկարիչ, զվարճախոս և ջազային փայլուն երաժիշտ՝ բոնգոյի* առանձնահատուկ կրքով: 1965 թվին Ֆեյնմանը դարձավ Նոբելյան մրցանակակիր ֆիզիկայի բնագավառում: Իր խոսքերով` դրան մասնակիորեն օգնել է այն նույն օդ շպրտված ափսեն:
«Այն օրը, երբ ես ճաշում էի, ինչ-որ տղա ճաշարանում ափսեն օդ շպրտեց,- պատմում է Ֆեյնմանը,- ափսեի մեջ երկնագույն մեդալիոն կար՝ Կոռնելի նշանը, և երբ ափսեն ընկնում էր, այդ երկնագույն բանը պտտվում էր: Ինձ թվում էր, որ դա պտտվում էր ավելի արագ, քան ափսեն, և ինձ հետաքրքրեց, թե ինչպես են իրար հետ փոխկապակցվում դրանց արագությունները: Ես մտորեցի դրա մասին՝ իրադարձությանն առանձնակի նշանակություն չտալով, բայց հանկարծ ինքնաբուխ կերպով կազմեցի պտտվող օբյեկտների շարժման մի քանի հավասարումներ և հայնաբերեցի, որ եթե ափսեն մեծ չէ, ապա երկնագույն նշանը երկու անգամ ավելի արագ է պտտվում, քան ափսեն»:
Ֆեյնմանը անձեռոցիկի վրա գրառեց գլխում ծագած որոշ մտքեր: Ճաշից հետո շարունակվեց ուսանողական սովորական օրը: Որոշ ճամանակ անց նրա աչքով նորից ընկավ այդ անձեռոցիկը, և զբաղվելու համար շարունակեց մտորել այն գաղափարների շուրջ, որ ուրվագծել էր նրա վրա:
«Ես սկսեցի վերլուծել այդ պտույտը , ինչն ինձ բերեց նման խնդրի՝ էլեկտրոնի սպին ռոտացիայի խնդրի, ըստ Դիրակի հավասարման, իսկ դրանից էլ, ես նորից վերադարձա քվանտային էլեկտրոդինամիկային, այսինքն հենց այն խնդրին, որի վրա աշխատում էի այդ պահին: Ես հանգիստ, անկաշկանդ շարունակեցի մտածել, ինչպես առաջ էի անում, և այդ պահին կարծես շշից դուրս թռավ խցանը, և մտքերը սկսեցին դուրս հոսել, բավականին արագ ես զարգացրի գաղափարները, որոնց համար էլ արժանացա Նոբելյան մրցանակի»:
Պտույտից բացի, ի՞նչ ընդհանուր բան կա ձայնասկավառակների և էլեկտրոնների շարժման միջև, ի՞նչը կկարողանար օգնել մեզ հասկանալ ստեղծականության բնույթը: Պարզվում է ՝ բավականին շատ բան:
Ստեղծականության դինամիկան
Ստեղծականությունը ինտելեկտի դինամիկ բնույթի առավել վառ օրինակ է, և այն կարող է դրսևորվել մեր գիտակցության և գոյության բոլոր բնագավառներում:
Թույլ տվեք սկսել մոտավոր տարբերությունից: Ես արդեն նշել եմ, որ շատ մարդիկ հրաժարվում են ընդունելուց, որ ունեն ստեղծական ընդունակություններ՝ չհասկանալով, թե ինչ է դա: Բայց կան որոշ ընդհանուր կարողություններ և ստեղծական մտածողության մեթոդներ, որ կարող է սովորել յուրաքանչյուր ոք, որ գործածի գրեթե ցանկացած իրավիճակում: Այդ մեթոդները կարող են օգնել նորի ձևավորման, նոր մտքերի ստեղծման կամ հայտնագործության օգտակարության գնահատման: Այդ կարողությունները ընդհանուր ստեղծական բնույթի են, և ես դրանց վրա մանրամասն կանգ եմ առել կրթությանը նվիրված գլխի մեջ: Այս գլխում ես կուզեի քննարկել անհատական ստեղծականությունը, որը շատ առումներով խիստ տարբերվում է կոլեկտիվ ստեղծականությունից:
Ֆեյթ Ռինգոլդը, Traveling Wilburys-ի երաժիշտները, Ռիչարդ Ֆեյնմանը և շատ ուրիշ մարդիկ, ում մասին խոսվում է այս գրքում, իրական ստեղծական մարդիկ են, ընդ որում նրանցից յուրաքանչյուրում դա արտահայտվում է յուրովի: Նրանք աշխատում են տարբեր բնագավառներում, նրանց առաջ են մղում անձնական հակումներն ու հայացքները: Նրանք գտել են իրենց սիրելի գործը և այս զբաղմունքի մեջ բացահայտել իրենց հատուկ տաղանդը: Նրանք իրենց տարերքի մեջ են, ինչը խթանում է նրանց ստեղծական ընդունակությունների հետագա զարգացումը: Տեսնելով նրանց ճակատագրերը՝ մտածում եմ, որ մեզնից յուրաքանչյուրի համար ստեղծականության արտահայտման և առաջացման գործընթացը հասկանալը կլինի անհավատալի օգտակար:
Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, քանի որ այն պահանջում է գործողություն, այլ ոչ թե հորիզոնական դիրքով հաճելի մտորումներ: Դա նեղ պրակտիկ գործընթաց է, որի ընթացքում դուք ջանում եք ստեղծել ինչ-որ օրիգինալ բան՝ երգ, թեորիա, նավ, շրջազգեստ, պատմվածք կամ նոր սոուս սպագետիի համար: Բայց և այնպես ցանկացած ստեղծականության համար բնութագրական են որոշ ընդհանուր գծեր:
Առաջին հերթին դա գործընթաց է: Իսկապես, երբեմն նոր մտքերը մարդկանց հայտնվում են լիովին ձևակերպված, և այդ ժամանակ ահագին լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտությունն ուղղակի վերանում է: Բայց սովորաբար ստեղծական գործընթացն սկսվում է գաղափարի մասին հեռավոր ակնարկից. Ֆեյնմանի համար նման ակնարկ եղավ ափսեի պտույտին հետևելը, Ջորջ Հարիսոնի համար երգի ստեղծման մասին առաջին միտքը: Դրանք «դիմանկարի շտրիխներն են», որպես օրենք, կարիք ունեն հետագա լուրջ զարգացման, որի գործընթացում կարելի է հանդիպել մի շարք սուր անկյունների և անսպասելի շրջադարձերի: Այդ գործընթացը կարող է պահանջել տարբեր կարողությունների և գիտելիքների կիրառում, իսկ արդյունքը կարող է լինել բոլորովին անսպասելի: Ռիչարդ Ֆեյնմանը վերջնական արդյունքում դարձավ Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայի բնագավառում, բայց, այնուամենայնիվ, այն ստացավ ոչ ճաշի ժամին անձեռոցիկի վրա արված իր խզբզոցների համար:
Ստեղծականությունը արդյունք է մի քանի փոխկապակցված գործընթացների: Առաջինը՝ նոր մտքերի ստեղծում, տարբեր հնարավորությունների փնտրտուք, ալտերնատիվ տարբերակների քննարկում: Դրա համար կարող է անհրաժեշտ լինի մի քանի նոտա նվագել երաժշտական գործիքի վրա, ինչ-որ բան արագորեն ուրվագծել, ձայնագրել մի քանի միտք, տարածության մեջ տեղավորել օբյեկտներ կամ ինքդ քեզ:
Ստեղծական գործընթացը ենթադրում է այդ գաղափարների հետագա զարգացում, որի համար անհրաժեշտ է լինում դրանք գնահատել արդյունավետության և ճիշտ լինելու տեսակետից: Այս երկու պրոցեսներն էլ՝ գաղափարների գոյացումն ու գնահատումը, կարևոր են մաթեմատիկական թեորիաների, երգերի, նկարների, գրքերի, լուսանկարների կամ հագուստների դիզայնի ստեղծման համար: Այս պրոցեսները չունեն նախօրոք կանխորոշված հերթականություն: Հակառակը՝ դրանք փոխազդում են իրար հետ: Օրինակ՝ ստեղծական ակտիվությունը կարող է պահանջել գաղափարների բնական գոյացում մեծ ծավալով՝ ընդ որում ամենասկզբում խուսափելով դրանց գնահատումից: Ընդհանուր առմամբ, սակայն, ստեղծագործական գործընթացը կարիք ունի գաղափարների գոյացման, դրանց ընտրության և լրամշակման միջև նուրբ ներդաշնակության համապատասխանության:
Ստեղծական գործընթացը, ինչպես և ցանկացած ստեղծման ակտ, միշտ պահանջում է գաղափարների զարգացման համար ինչ-որ աջակից միջոցների օգտագործում: Ընդ որում միջոցները կարող են լինել ցանկացած: Օրինակ՝ Traveling Wilburys-ը օգտագործել է ձայները և կիթառներ, Ռիչարդ Ֆեյնմանը՝ մաթեմատիկան, իսկ Ֆեյտ Ռինգոլդը՝ ներկեր և կտորներ, երբեմն էլ բառեր և երաժշտություն:
Ստեղծական գործընթացը երբեմն պահանջում է տաբեր տաղանդների անսպասելի խմբավորում, որպեսզի մարդը աշխարհին կարողանա լիովին յուրահատուկ բան տալ: Կինոռեժիսոր Սեր Ռիդլի Սկոտը, արժանացած բազում մրցանակների այնպիսի սենսացիոն նկարների համար, ինչպիսին են «Гладиатор», «Бегущий по лезвию», «Чужой» и «Тельма и Луиза», կինոմատոգրաֆիայի աշխարհում միշտ գնում է իր ճանապարհով: Ռիդլի Սկոտի ֆիլմերն ունեն իրենց գույնը, ոճը և ռիթմը: Դրանք բոլորովին նման չեն իր գործընկերների աշխատանքներին: Նման «ոչ նմանության» աղբյուրը նրա գեղարվեստական կրթությունն է:
Նա ինձ պատմել է.«Կրթությունը, որ ստացել եմ կերպարվեստի բնագավառում, ամբողջ կյանքում ինձ շնորհել է սպեցիֆիկ հայացքներով ֆիլմի ստեղծման համար: Շրջապատողները միշտ ասում էին, որ ես լավ եմ գլուխ հանում դրանից: Ես երբեք ուշադրություն չեմ դարձրել նրանց ասածներին, բայց հաճախ եմ քննադատություն լսել իմ նկարների ավելորդ «գեղեցկության» համար: Աստիճանաբար ես հասկացա, որ հենց դա է իմ ստեղծական առավելությունը: «Дуэлянты»-ը՝ իմ առաջին ֆիլմը, շատերը քննադատել են, որ այն չափազանց գեղեցիկ է: Մի քննադատ ինձ հանդիմանեց, որ «չափազանց շատ է լուսարձակների կիրառումը»: Իրականում այդ ֆիլմը ստեղծելիս լուսարձակ բոլորովին չի օգտագործվել: Միակ ֆիլտրը անձրևն էր, որը տեղաց հիսունինը օր: Մտածում եմ, որ ֆիլմի քննադատներին «որսացել է» իմ ֆրանսիական բնապատկերի տեսիլքը: Ընդհանրապես, ինձ թվում է, որ նապալեոնյան էպոխի լավագույն լուսանկարիչները նկարիչներն էին: Դրա համար էլ ես հատուկ ուսումնասիրել եմ ռուս նկարիչների նկարները, որոնք պատկերել էին Նապոլեոնի չարաբաստիկ արշավը Ռուսաստան: Նման կտավներից շատերը՝ ստեղծված 19-րդ դարում, իսկապես կարծես լուսանկարներ լինեն: Այս դեպքում ֆիլմը ստեղծելիս ես գեղանկարչությունից վերցրի այն ամենը, ինչը հնարավոր էր»:
Ստեղծական մարդիկ իսկական կիրք են զգում այն միջոցների հանդեպ, որոնք օգտագործում են ստեղծական գործընթացի ժամանակ:
Երաժիշտը ընդմիշտ հիացած է ձայներով, գրողը՝ բառով, պարողը՝ շարժումով, մաթեմատիկոսը՝ թվերի թովչանքով, նախաձեռնողը՝ հաջող գործարքով, մանկավարժը՝ դասավանդման գործընթացով… Ահա թե ինչու մարդիկ, որ իսկապես սիրում են իրենց գործը, չեն մտածում աշխատանքի մասին այդ բառի սովորական իմաստով: Զբաղվելով սիրած գործով` նման մարդիկ երջանիկ են, որովհետև տարերքի մեջ են:
Առանց պատճառի չէ որ Ֆեյնմանը պատմում է, որ աշխատել է շարժման հավասարումների վրա «միայն այն պատճառով, որ զվարճալի էր»: Ահա թե ինչու է նա ասում, որ իր գաղափարները մտածել է «խաղալով» և «անկաշկանդ»: Traveling Wilburys-ը ստեղծել է իր լավագույն աշխատանքներից մի քանիսը անկաշկանդ էքսպերիմենտի գործընթացի և հաճելի շփման ժամանակ՝ զուգահեռ հորինելով երաժշտությունը:
Ժամանցի և զվարճանքի ֆակտորը բոլորովին էլ առանցքային չէ ստեղծական գործընթացի ժամանակ. Մենք գիտենք ոչ քիչ թվով ստեղծական խիստ անհատականությունների: Բայց երբեմն ուրախ և բարեհամբույր միջավայրում մենք այնուամենայնիվ ավելի բաց ենք լինում նոր մտքերի համար: Ցանկացած ստեղծական գործընթացի ժամանակ մեզ կարող են սպասել հիասթափություններ, խնդիրներ, անելանելի իրավիճակներ: Ինձ հայտնի մի քանի ստեղծական անհատականություններ ստեղծական պրոցեսի էլեմենտները գտնում են բարդ և չափազանց նյարդայնացնող: Բայց ինչ-որ պահի բոլորն էլ խոստովանում են, որ մեծագույն հաճույք և խորը բավարարվածություն է պատճառում իրենց այն, որ «ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես պետք է»:
Շատ մարդիկ, ում մասին խոսվում է այս գրքում, կարծում են, որ իրենց բախտը բերել է ՝ նրանք գտել են իրենց սիրելի զբաղմունքը այս կյանքում:
Նրանցից ոմանց համար դա սեր էր առաջին հայացքից: Ահա թե ինչու` նրանք իրենց կոչումը գտնելն անվանում են բացահայտում: Նրանք գիտեն՝ որտեղից գտնեն այն խորհրդավոր «օժանդակ միջոցը», որը գրգռում է մեր երևակայությունը և ցանկություն է առաջացնում խաղալու, աշխատելու և արարելու:
Այդ գիտելիքը ևս տաղանդ է, և այն ստեղծական էներգիայի ազատագրման կարևոր քայլ է: Պատմությունը համալրում է մարդկանց օրինակներով, ովքեր չեն կարողացել հայտնաբերել իրենց իրական ստեղծական ընդունակությունները, մինչև չեն գտել այդ օժանդակ միջոցները: Իմ փորձով՝ կարևոր պատճառներից մեկը, որ շատ մարդիկ հրաժարվում են իրենց ստեղծական ընդունակությունների առկայությունից, ակնհայտ է, որ նրանք ուղղակի չեն գտել իրենց ինքնաարտահայտման միջոցները: Իհարկե, գոյություն ունեն և այլ պատճառներ էլ, մինչև անգամ հաջողությունը, որոնց մասին դեռ կխոսենք: Բայց սկզբում ավելի մանրամասն նայենք այն հարցը, թե ինչու միջոցները, որոնք մենք օգտագործում ենք այնքան առանձնահատուկ, կարևոր են մեր ստեղծական գործընթացի համար և մեզնից յուրաքանչյուրին օգնում են տարբեր կերպ:
Իմ մեծ ընկեր դիզայներ Նիք Իգանը ոչ շատ վաղուց ինձ ու կնոջս՝ Թերիին, նվիրել է երկու նկար՝ նկարված հատուկ մեզ համար: Այդ նկարների հայտնվելու պատճառները հանրային դասախոսությունների ժամանակ արտահայտված և Նիքի վրա նշանակալի ազդեցություն գործած իմ մտքերն են: Առաջինը սա էր. «Եթե դուք պատրաստ չեք սխալվելու, դուք երբեք չեք հորինի ոչ մի օրիգինալ բան», իսկ երկրորդը՝ «Գերազանց կրթության համար անհրաժեշտ է գերազանց ուսուցում»: Մտածում եմ, որ երկու պնդումն էլ ճիշտ է, այդ պատճառով էլ հաճախ կրկնում եմ: Նիքը երկար է մտորել այդ մտքերի և այն մասին, թե դրանք ինչպես են անդրադառնում իր սեփական՝ լոնդոնյան նկարչի կյանքի վրա: Նա սկսել է վերաիմաստավորել իմ ասածները իրեն ամենահարազատ միջոցի օգնությամբ՝ կտավի և ներկերի, և նկարների վրա աշխատել է մի քանի շաբաթ գրեթե առանց հանգստի:
Երկու նկարներից յուրաքանչյուրը նվիրված է իմ մտքերից մեկին: Նկարները ներկայացնում են այդ թեմայով ինչ-որ վիզուալ իմպրովիզացիա: Երկու պատկերներն էլ ունեն հզոր, համարյա նախնական էներգետիկա: Նրանցից մեկը համարյա ամբողջությամբ սև գույնի է, ընդ որում վրայի գրությունը, որը զբաղեցնում է կտավի գրեթե կեսը, այնպես անհեթեթ կերպով է արված, կարծես գրաֆիտի լինի: Երկրորդ նկարում իշխում է սպիտակ գույնը, որի վրայի բառերը գրված են սև կաթիլներով այնպես, կարծես երեխա է գրել, նաև նրա վրա պատկերված է հանդիսատեսին ուղղված սևեռուն հայացքով դեմք: Այն մուլտֆիլմի կերպար է հիշեցնում և թվում է քարանձավային գեղանկարչության և մանկական նկարի միջև մի բան:
Այս նկարներն առաջին հայացքից թվում են հապճեպ և քաոսային նկարված: Բայց ուշադիր դիտելիս երևում է, որ ներկերի շերտերը մտածված և խնամքով դրված են իրար վրա և ունեն գույների տարբեր ինտենսիվություն, ինչը պատկերին տալիս է իսկական խորություն: Նիքը նաև զարդարել է ամեն նկարը ծաղիկների խճճված նախշով և առանձին ներկերի դիմակներով, ինչի շնորհիվ պատկերները թվում են ավելի կենդանի: Արդյունքում տեխնիկական կատարմամբ և մտքով բարդ կտավները հանդիսատեսի մոտ առաջացնում են պարզության և հզոր էներգետիկայի զգացողություն:
Չնայած այս նկարների ներշնչման համար ծառայել են իմ խոսքերը, բայց ես երբեք չէի կարող դրանք ստեղծել: Նիքն իսկական դիզայներ է և նկարիչ: Նա ունի բնածին ընդունակություններ և տեսողական կերպարներ ստեղծելու կիրք: Նա տիրապետում է գծի, գույնի, ձևի և տեքստուրայի զգացողությանը. գիտի դրանք համատեղելու սկզբունքները: Նա իր մտքերը մարմնավորում է ներկերի, կավիճի, պաստելների, գրաֆիկների, կինոժապավենների, գունավոր տեխնոլոգիայի և բազում այլ վիզուալ միջոցների օգնությամբ: Նյութերը, որոնք Նիքն օգտագործում է ամեն կոնկրետ նախագծում, ունենում են շոշափելի ազդեցություն նրա աշխատանքների և սկզբնական մտքի էվոլյուցիայի ընթացքի վրա: Ստեղծականությունը կարելի է ընկալել որպես մտքերի և դրանց իրականացման միջոցների միջև դիալոգ: Հենց դրա համար էլ Նիքի նկարները պատրաստի վիճակում կտրուկ տարբերվում են սկզբնական նկարչի մտքից և վարքից, որոնք փոխվում են աշխատանքի ընթացքի հետ, և գլխավոր միտքը դառնում էր ավելի պարզ, ավելի արտահայտիչ, երբ կտավն ավարտուն տեսքի էր բերվում:
Ստեղծական գործընթացում տարբեր օժանդակ միջոցների կիրառումը մտածողության տարբեր ինտելեկտների և միջոցների վառ իլյուստրացիան է: Մեզնից յուրաքանչյուրն ունի նման միջոցների իր արսենալը, իր հեղինակային ոճը և ձեռագիրը:
Ռիչարդ Ֆեյնմանը ուներ հրաշալի տեսողական երևակայություն: Բայց նա չէր ջանում նկարել էլեկտրոնների պատկերներով նկարներ, այլ ձգտում էր մշակել գիտական թեորիան այն մասին, թե ինչպես են նրանք իրենց պահում: Դրա համար գիտնականը ստիպված էր դիմել մաթեմատիկային: Նա մտածում էր էլեկտրոնների մասին, բայց բացառապես մաթեմատիկական տեսանկյունից: Վերլուծության և մաթեմատիկայի կիրառելու կարողությունը նրա ստեղծականության գործընթացը դարձրին բացառապես արդյունավետ: Առանց մաթեմատիկայի նա ուղղակի չէր կարող հասնել այսքան փայլուն արդյունքների: Traveling Wilburys-ը մտածում էր սիրո և փոխհարաբերությունների, կյանքի և մահվան մասին, բայց չէր ջանում գիրք գրել հոգեբանության մասին: Նրանք իրենց արդյունքին հասան երաժշտության միջոցով: Մտածելով երաժշտության մասին՝ նրանք ստեղծեցին երաժշտություն:
Ստեղծական գործընթացում անհրաժեշտ օժանդակ միջոցների դերը հասկանալը կարևոր է նաև այլ պատճառով: Որպեսզի զարգացնես այդ ընդունակությունները, պետք է կատարելության հասցնել այն գործնական հմտությունը, որը պետք է ստեղծական թռիչքի համար: Կարևոր է, որ նման հմտությունները ճիշտ զարգանան: Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր ընդմիշտ կորցրին իրենց հետաքրքրությունը մաթեմատիկայի հանդեպ, քանի որ նրանց ոչ ոք ցույց չի տվել այդ առարկայի իրական օգուտը ստեղծականության մեջ: Ինչպես արդեն գիտեք, ես էլ եմ նման մարդկանցից մեկը: Ուսուցիչները մեզ միշտ մաթեմատիկան հրամցրել են վարժությունների անվերջ սերիայի տեսքով, որոնց լուծումն արդեն հայտնի է ինչ-որ ուրիշի, և միակ հնարավոր տարբերակները ճիշտ և սխալ լուծումներն են: Այստեղ էլ ինչ ստեղծականություն: Իսկ, այ, Ռիչարդ Ֆեյնմանն ընկալում և զգում էր մաթեմատիկան այլ կերպ:
Նմանապես ես գիտեմ շատ մարդկանց, որ մանուկ ժամանակ անվերջ դաշնամուր կամ կիթառ են նվագել, բայց մեծանալով` միանշանակ ատում են այդ գործիքը: Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ երաժշտության ստեղծման գաղտնիքը մնացել է նրանց հիշողության մեջ ձանձրալի և հոգնեցնող առօրյա գործընթացում: Շատ մարդիկ որոշել են, որ մաթեմատիկական կամ երաժշտական ընդունակություն իրենք ուղղակի չունեն, այնինչ նրանց գուցե սխալ են սովորեցրել կամ դրա համար ոչ համապատասխան ժամանակ: Կարծես թե նրանք պետք է այդ մասին նորից մտածեն: Գուցե այդպես պետք է վարվեմ նաև ես…
Բացեք ձեր բանականությունը
Ստեղծական մտածողությունը պահանջում է ավելի շատ ջանք, քան տրամաբանական, ընդունված մտածողությունը, այնքան սիրված արևմտյան ինտելեկտուալ համայնքի և կրթության համակարգի կողմից: Վաղուց է հայտնի, որ գլխուղեղի ճակատային հատվածները մասնակցում են մտածողությանը ավելի մեծ աստիճանով: Ձախ կիսագունդը պատասխանատու է ավելի շուտ տրամաբանական և անալիտիկ մտածողության համար: Բայց ստեղծական մտածողությունը սովորաբար աշխատեցնում է համարյա ամբողջ ուղեղը:
Ստեղծականությունը նշանակում է նոր փոխազդեցությունների ստեղծում նրա համար, որ մենք կարողանանք նայել իրերին նորովի և տարբեր տեսանկյուններից: Տրամաբանական, ուղիղ մտածողության տեսակետից մենք շարժվում ենք մի մտքից մյուսը կանոնների և նորմերի շարքի միջով: Մենք ընդունում ենք գործողություններ և մերժում մյուսները այն պատճառով, որ դրանք տրամաբանական չեն: Եթե А+В=С, մենք կարող ենք հաշվել, թե ինչի է հավասար С–В: Ավանդական թեստերը ինտելեկտի գործակցի համար սովորաբար հաշվարկված են մտածողության նման տիպի համար: Բայց ի միջի այլոց տրամաբանության կանոնները և իրերի հանդեպ միանման հայացքը միշտ չէ, որ նպաստում են ստեղծական մտածողությանը: Ավելի շուտ՝ ընդհակառակը:
Շրջապատող աշխարհին ուղղված ստեղծական հայացքը հաճախ ուղիղ բնույթ չի կրում՝ թույլ տալով երևույթների միջև տեսնել մինչ հիմա չերևացող փոխադարձ կապ և նմանություն: Ստեղծական մտածողությունը հիմնականում կախված է այսպես կոչված տարամիտվող, այսինքն ոչ ստանդարտ ստեղծական մտածողության զարգացումից և հատկապես մետաֆորի և անալոգիայի օգնությամբ մտածողությունից: Հենց այդ ձևն օգտագործեց Ռիչարդ Ֆեյնմանը, որի արդյունքում տեսավ կապը պտտվող ափսեի և էլեկտրոննների սպինի միջև: Ջորջ Հարիսոնի «Handle with Care» երգը ծնվեց, երբ նա տեսավ արկղի վրայի պիտակը**: Ես չեմ ուզում ասել, որ ստեղծականությունը տրամաբանական մտածողությանը հակառակ երևույթ է: Տրամաբանության օրենքները թողնում են հսկայական տարածք ստեղծականության և իմպրովիզացիայի համար: Հավասար ցանկացած այլ գործունեության՝ կանոններով կարգավորված: Մտածեք այն մասին, թե ստեղծականության համար ինչ հորիզոն կարելի է ձեռք բերել պոեզիայի, պարի, սպորտի, երաժշտության կամ շախմատի մեջ, որտեղ ստեղծական թռիչքը, միևնույն է, պետք է գոյատևի խիստ օրենքների և նորմերի հետ: Տրամաբանությունը գուցե շատ կարևոր է ստեղծական գործընթացի տարբեր ստադիաներում կախված մեր գործունեության ոլորտից: Դա հատկապես ակտուալ է, երբ մենք գնահատում ենք նոր մտքեր և վերլուծում. տեղավորվում են դրանք առկա թեորիաներում, թե հերքում դրանք: Բայց անգամ այդ ժամանակ ստեղծական մտածողությունը դուրս է գալիս տրամաբանական և ընդունված հայացքների շրջանակներից՝ մեզնից պահանջելով լիովին ներգրավվածություն տեղի ունեցող գործընթացին:
Այսօր բոլորի կողմից ընդունված է այն փաստը, որ մեր ուղեղի երկու կիսագնդերը կատարում են տարբեր ֆունկցիաներ: Ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանական, հետևողական մտածողության վերբալիզացիայի և անալիտիկի կողմորոշման համար: Աջը պատասխանատու է շրջապատող աշխարհի պատկերների ճանաչման, կերպարների ինդետիֆիկացիայի, տարածության մեջ վիզուալ կողմնորոշման համար: Բայց չնայած թվացյալ «մասնագիտացման», մեր ուղեղի երկու կիսագնդերը սերտ համագործակցում են իրար հետ: Ինչպես մեր մարմնի մյուս մասերի դեպքում նրանց կատարած ֆունկցիաները միմյանց հետ կապակցված են:
Ոտքերը վազքի ժամանակ գլխավոր դերն են կատարում, բայց մի ոտքը ինքն իրենով շատ լավ չէր կարող այդ խնդիրը հաջողել: Նույն ձևով էլ ուղեղի որոշակի մասերը ակտիվանում են, երբ մենք կատարում կամ լսում ենք երաժշտություն: Ընդ որում գործընթացի մեջ փուլ առ փուլ ներգրավվում են նաև նախկին, այսպես կոչված ուղեղի «չգործող» մասերը, և ավելի ուշ զարգացող գլխուղեղի արմատը: Նման մեր ձեռքերի և ոտքերի մկաններին՝ ցանկացած ստեղծական կամ տրամաբանական ընդունակություններ կարող են լինել ուժեղ կամ թույլ՝ կախված նրանից, թե որքան ինտենսիվ ենք մենք մարզում դրանք իրար հետ և իրարից առանձին:
Ի դեպ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց գլխուղեղի տարբեր մասերի փոխազդեցության ինտենսիվությունը ավելի բարձր է, քան տղամարդկանցը: Վերջնական եզրակացություններ դեռ չկան, բայց հետազոտությունը ինձ հիշեցրեց արևմտյան փիլիսոփայության հին երկընտրանքի մասին, որը պրոֆեսորները առաջին կուրսեցիներին հաճախ առաջարկում են քննարկելու:
Այն վերաբերում է աշխարհի մասին մեր զգացողությունների և մեր գիտելիքների միջև փոխադարձ կապին և հնչում է այսպես.«Եթե ես չեմ կարող իմ զգացումների միջոցով ստանալ ինչ-որ բանի ուղիղ ապացույց, կարող եմ ես պնդել, որ դա ճիշտ է»: Այս թեզիսին, որպես օրենք, հետևում է այս օրինակը.«Եթե անտառում ծառ է ընկնում, և շուրջբոլորը ոչ ոք չկա, որ լսի, նա ընկնելուց ձայն կհանի՞»: Առաջ ես փիլիսոփայության կուրս էի անցկացնում, ես և իմ ուսանողները կարող էինք քննարկել նման բաներ ամենալուրջ կերպով շաբաթներ շարունակ: Մտածում եմ, որ պատասխանը պետք է լինի այսպես.«Իհարկե, կհանի, ծիծաղելի մի եղեք»: Բայց գիտեք ես պետք է իմ կուրսը ձգեի որոշակի ժամանակ, այնպես որ ես ջանասիրաբար աջակցում էի այդ քննարկումը: Ի դեպ, Սան-Ֆրանցիսկոյի դեպքը, որի ականատեսը ես եղա, ինձ հիշեցրեց այդ դիսկուսիայի մասին: Ես թափառում էի փողոցային շուկայում և տեսա մեկին, ով ասում էր.«Եթե տղամարդը իր կարծիքն է ասում անտառում մենակ, և ոչ մի կին չի լսում, նա, միևնույն է, սխա՞լ է»: Հնարավոր է:
Ինչպիսին էլ լինեն գենդերային տարբերությունները մեր ամենօրյա մտածողության մեջ, ստեղծականությունը մեր մտածողության մի քանի տիպի ռեսուրսների կարիքը ունի միաժամանակ: Պարը ֆիզիկական, կինեստետիկ գործընթաց է: Երաժշտությունը արվեստ է՝ ծնված ձայներով: Բայց շատ պարողների և երաժիշտների համար մաթեմատիկան իրենց գործունեության անբաժանելի մասն է, այն ժամանակ երբ գիտնականները հաճախ դիմում են տեսողական մտածողությանը և երևակայությանը, որ ստուգեն իրենց մտքերը:
Բայց երբեմն ստեղծական գործընթացի համար միայն աջ և ձախ կիսագնդերի ներդաշնակ միությունը բավարար չէ: Երաժշտական գործիքներով նվագելը, տեսողական կերպարների ստեղծումը, օբյեկտների նախագծումը, պարային ելույթը. սրանք բոլորը ֆիզիկական ինտենսիվ գործընթացներ են, որոնք ամբողջանում են զգացմունքերի, ինտուիցիայի, մարմնի հմուտ կոորդինացիայի և ինտելեկտի օգնությամբ: Շատ գործունեությունների ժամանակ՝ պարի, երգի, թատրոնային ելույթի ընթացքում մենք ընդհանրապես չենք օգտագործում արտաքին օգնող միջոցներ և ինքներս սեփական ստեղծական գործընթացում հանդես ենք գալիս միջնորդի դերում:
Ստեղծականությունը խորությամբ մտնում է մեր ինտուիցիայի և ենթագիտակցության մեջ, դիպչում սրտին և զգացումներին: Պատահե՞լ է, որ դուք մոռանաք ինչ-որ մեկի անունը կամ տեղանքի անունը, որտեղ եղել եք: Դուք ամբողջ ուժով փորձում եք հիշել, բայց թվում է, թե այդ բառը հնարավոր չէ վերականգնել հիշողության մեջ, և որքան համառորեն եք մտածում, այնքան անհնար է թվում: Սովորաբար նման իրավիճակում լավագույն ելքը հիշելու փորձերը դադարեցնելն է և «մտքերը հետին պլան մղելը»: Որոշ ժամանակ մոռացված անունը կամ տեղանունը, որպես օրենք, հանկարծակի հիշում եք, երբ ամենաքիչն եք սպասում: Խնդիրը նրանում է, որ մեր ուղեղը չի սահմանափակվում գիտակցական մտածողության ակնհայտ գործընթացով: Մեր մտքերի անհագիստ և մակերեսային քայլերի ետևում թաքնված են խոր հիշողության պահեստները և ասոցիացաները, զգացումներն ու ընկալումները, որոնց օգնությամբ մեր կյանքի փորձը վերամշակվում է և ֆիքսվում ենթագիտակցական աստիճանի վրա: Այսպիսով, ստեղծականությունը հաճախ իրենից գիտակցական ջանքեր է ներկայացնում: Բայց ժամանակ առ ժամանակ պետք է սեփական մտքերին ժամանակ և ձևավորվելու հնարավորություն տալ: Այս տեսակ պահերին հարկավոր է վստահել ուղեղի ենթագիտակցական գործընթացներին, որոնք սովորաբար մարդու վերահսկողության ներքո չեն: Հաճախ, երբ մենք այսպես ենք վարվում, արդյունքը շատ արագ իմաց է տալիս իր մասին. գաղափարները ձեռք են բերում տեսանելի ուրվագծեր, հանելուկները հաջող լուծումներ են ստանում: Պատասխանները, որ երկար փնտրում էինք, ակնթարթորեն գալիս են՝ պարզապես նմանվելով «խցանին, որը դուրս է թռչում շշի վրայից»:
Ամբողջը միավորել
Թեպետ ստեղծական մտածողության դինամիկ բնույթը երևում է անգամ առանձին մարդկանց գործունեության մեջ, բայց այն ավելի ակնհայտ է դառնում ստեղծական մեծ կոլեկտիվների աշխատանքի օրինակով, ինչպես Traveling Wilburys-ը: Այս խումբն հաջողության հասավ, ոչ թե նրա համար, որ բոլոր մասնակիցները միանման էին մտածում, այլ ընդհակառակը՝ բոլորը բոլորովին տարբեր մարդիկ էին, ունեին տարբեր հետաքրքրություններ և տաղանդ, ամեն մեկն իր երաժշտությունն էր կատարում:
Անտեսելով ամեն բան, նրանք գտան միասին աշխատելու միջոցը, որը յուրաքանչյուրին մղեց արդյունքի, ինչին դժվար է հասնել «միայնակ լողի» պայմաններում:-
Նման դեպքերում ստեղծականության աղբյուր են դառնում ոչ միայն մեր անձնական ռեսուրսները, այլ այլ մարդկանց արժեքների և մտքերի անսահման աշխարհը ծառայում է այդ հրաշալի նպատակին: Եվ այստեղ փաստարկները մեր ստեղծական պոտենցիալի զարգացման օգտին ստանում են հատուկ նշանակություն:
Եկեք հիմա վերադառնանք «Համլետին»: Շեքսպիրի պիեսում Դանիայի արքայազնին փոթորկում են տանջող զգացումները հոր մահվան և մոր ու հորեղբոր դավաճանության պատճառով: Ամբողջ գործողության ընթացքում նա տանջվելով ջանում է գտնել կյանքի և մահվան, հավատարմության և դավաճանության հավերժ հարցերի պատասխանները, ջանում է գտնել իր տեղը տիեզերքում: Նա փորձում է հասկանալ, թե ինչ պետք է զգա և մտածի այն իրադարձությունների մասին, որոնք ճնշում են իր հոգին: Պիեսի սկզբում նա Թագավորական դանիական դատարանում ողջունում է Ռոզենկրացին և Գիլդենշտերնին հետևյալ խոսքերով.
Իմ սիրելիներ, իմ ընկերներ, ինչպե՞ս եք, Գիլդենշտերն, իսկ դու Ռոզենկրանց, ինչպե՞ս եք ապրում, իմ բարի ընկերներ… ինչո՞վ եք, իմ բարի ընկերներ, դուք բարկացրել եք ճակատագրին, որ ձեզ ուղարկել է այստեղ՝ բանտ:
Այս հարցը զարմացնում է Գիլդենշտերնին, նա հարցնում է Համլետին, թե ինչ նկատի ունի նա ասելով՝ «բանտ»: Համլետը պատասխանում է.«Դանիան բանտ է»: Ռոզենկրացը ծիծաղում է և ասում, եթե դա ճիշտ է, այդ դեպքում ամբողջ աշխարհն է բանտ: Համլետն համաձայն է՝ այդպես է որ կա, և բանտը «լավն է, ունի շատ սենյակներ, ապաստարաններ և զնդաններ, իսկ Դանիան վատագույններից մեկն է: Ռոզենկրացը հակառակվում է.«Մենք այդպես չենք մտածում, միլորդ»: Ի պատասխան Համլետը տալիս է խորը զգայական պատասխան.«Նշանակում է՝ ձեր համար այն այդպիսին չէ, որովհետև ոչինչ չկա ո´չ լավ, ո´չ վատ, սակայն միտքը դարձնում է այն կա´մ այդպիսին, կա´մ այնպիսին: Ինձ համար այն բանտ է»:
Մարդկային ստեղծականության ուժը տեսանելի է ամենուր՝ կառույցներում, որտեղ ապրում ենք, տեխնոլոգիաներում, որոնք օգտագործում ենք, հագուստներում, որոնք կրում ենք, ֆիլմերում, որոնք նայում ենք: Բայց ստեղծականության իսկական ազդեցությունը ավելի մեծ է: Նրան ենթակա է ոչ միայն այն, ինչը բերում ենք աշխարհ, այլ նաև այն, ինչը նրանից ստիպողաբար քաղում ենք, ինչն այդ ժամանակ մտածում և զգում ենք:
Ինչքան մեզ հայտնի է, մարդը մեր մոլորակում միակ գոյն է, որն ապրում է հագեցած հոգևոր կյանքով, ակտիվ շփվում է շրջապատող աշխարհի հետ, մտածում տեղի ունեցածի մասին և ջանում հասկանալ ամեն գոյի պատճառը: Մարդն ընդունակ է դրան իր երևակայության զարմանալի ուժի շնորհիվ՝բառերով և թվերով, պատկերներով և ժեստերով մտածելու ընդունակության հիմքում ընկած: Երևակայությունն օգնում է թեորիաների, մտքերի և արժեքների ստեղծմանը, որոնցից կազմվում է մարդկային կյանքի յուրահատուկ խճանկարը: Մենք ուղղակի չենք տեսնում աշխարհն ինչպես կա, մենք այն մեկնաբանում ենք որոշակի մտքերի և համոզմունքների պրիզմայի միջոցով, որոնք ձևավորել են մեր մշակույթը և սեփական հայացքները: Նրանք կանգնում են մեր և մեր առաջին փորձերի միջև և յուրահատուկ ֆիլտր են դառնում մեր մտքերի և աշխարհընկալման համար:
Մեր մասին մեր պատկերացումները ձևավորում են մեր գիտակցությունն ու ինքնազգացողությունը: Մեզ դարձնում են այնպիսին, ինչպիսին կանք: Հնարավորություն են տալիս հասկանալու, թե ինչ կարող ենք դառնալ: Համլետն հենց դա է նկատի ունեցել, երբ ասում էր.«Ոչինչ չկա ո´չ լավ, ո´չ վատ, բայց միտքը դարձնում է այն այսպիսին կամ այնպիսին»: Դրական պահն այստեղ այն է, որ մենք միշտ կարող ենք փորձել մտածել այլ կերպ: Աշխարհի մասին ստեղծելով սեփական հայացքը, մենք ի վիճակի ենք վերանայելու այն, ընդունելու այլ տեսակետ և նորովի նայելու իրավիճակներին: 16-րդ դարում Համլետն ասել է, որ մետաֆորիկ կերպով Դանիան ընկալում է որպես բանտ: 17-րդ դարում անգլիացի պոետ Ռիչարդ Լավլեյսը բանաստեղծություն է գրել իր սիրեցյալ Ալտեին:
Վանդակից կամ պատից չէ
Կազմված բանտը, նա
Ով իր խելքով է խոնարհ
Բանտում է գտնում վանդակը,
Սերն ինձ տալիս է ազատություն
Ուրախ ապրելու
Միայն հրեշտակը վերևում
Իմանալ կարող է այսպիսի ազատությունը:
20-րդ դարում մարդիկ սկսեցին գիտակցել, որ մեր մտածելակերպն ու մտքերը կարող են սահմանափակել մեզ, նման բանտի պատերի կամ ընդհակառակը դարձնել ազատ: Ուիլյամ Ջեյմսը՝ ժամանակակից հոգեբանության հիմնադիրներից մեկը, բացարձակապես համամիտ էր այս մտքին.«Իմ սերնդի մեծագույն բացահայտումը նրանում է, որ մարդիկ կարող են փոխել իրենց կյանքը՝ փոխելով իրենց մտածելակերպը… Եթե դուք փոխեք ձեր ուղեղի պահեստը, դուք կարող եք փոխել ձեր կյանքը»:
Ահա սա է ստեղծականության իրական ուժը և մարդկային պոտենցիալի իրական բացահայտումը, ով ապրում է իր տարերքով:
Շարունակությունը
* Կուբայական թմբուկ` աֆրիկական ծագման: Տարբերում են «արական» (չափով ոչ մեծ) և «իգական» (ավելի մեծ) թմբուկներ: Լայնորեն օգտագործվում են կուբայական և լատինաամերիկյան երաժշտության մեջ:
** Մի անգամ Հարիսոնը Բոբ Դիլանի ավտոտնակում տեսել էր մի արկղ՝ վրան պիտակ՝ «Զգուշորեն վերաբերվեք» և մտածել, որ ոչ միայն արկղերը, այլ նաև մարդիկ հոգատար վերաբերմունք են պահանջում: