Սկիզբը
Նախորդ հատվածը
1958, մարտի 27
Համաձայն ենք, որ բոլոր երեխաներին հաջողություն է անհրաժեշտ, բայց արդյո՞ք նույն բանը նկատի ունենք, դա ցանկանալով: Իմ խորին համոզմամբ, հաջողությունը չի կարող արագ ու հեշտ գալ և չի կարող մշտապես ուղեկցել երեխային: Հաջողություն ասելով՝ ենթադրում ենք խոչընդոտների հաղթահարումը, ներառյալ, թերևս և այն նախապաշարմունքը, որ կարող ենք անհաջողության հանդիպել: Խնդիրն այն է, որ «չեմ կարող»-ը վերափոխենք «կարող եմ և կհասնեմ հաջողության»-ով:
Արժե վաղ տարիքից հասկանալ, որ հաջողությունը միշտ չէ, որ գալիս է: Եթե բեյսբոլում լավ հարվածելու հնարավորությունը մեծ չէ, ապա կյանքում հաջողության միջին հնարավորությունը շատ ավելի ցածր է, քան բեյսբոլում: Բոլորիս համար կյանքը ավելի շատ պարտություն է պատրաստում, քան հաղթանակ: Լավ չէ՞ դրան նախօրոք վարժվելը: Դա չէր խանգարի, որ ինքդ քո առաջ նույնիսկ անիրականանալի նպատակներ դնեիր: Մարդու ցանկությունները պետք է գերազանցեն նրա հնարավորությունները, հակառակ դեպքում ինչի՞ համար են դրախտի բարիքները: Այն, ինչ այսօր մեզ չի հաջողվում, մեզ (կամ մեկ ուրիշի) կհաջողվի անել վաղը: Մեր անհաջողությունները կարող են կամուրջ հանդիսանալ ուրիշների հաջողության համար:
Հասկանալի է, որ երեխային պետք է պահպանենք պարտությունների անսովոր շարքից: Հնարավոր է. մեզ համար առավել կարևոր է այդ պարտությունները հիմնականում դարձնել արժեքավոր և կառուցողական, այլ ոչ ստորացուցիչ: Երևի այստեղ չէր խանգարի անհաջորղության և պարտության միջև իմաստային տարբերություն դնելը:
Գայթակղիչ է այն միտքը, որ ետ մնացող աշակերտների աշխատանքը կարող ենք այնպես կազմակերպել, որ նրանց թվա, թե իրենք գրեթե միշտ հաջողության են հասնում: Բայց մի՞թե կարող ենք երեխայից գաղտնի պահել, թե ինչով են զբաղվում իր տարիքի երեխաները իր կամ ուրիշ դպրոցներում: Ետ մնացող երեխաներին պետք է իսկապես լավ կատարած աշխատանքի փորձ, այնքան լավ, որ իրենք էլ այն հասկանան, առանց հուշելու կարիքի: Հնարավոր է, որ նրանցից շատերը այդ փորձը ձեռք բերեն, եթե ինչ-որ մեկը նրանց օգնի հաղթահարելու կենտրոնանալ չկարողանալը և անվճռականությունը:
Այս գրառումը կատարել եմ Բիլի հետ համագործակցելու ժամանակ, երբ դեռ չէի թոթափել ընդունված ուսուցչական կարծիքի «ցնցոտիներն» այն մասին, որ ինչ-որ կերպ կարող ենք ստիպել երեխաներին անել այս կամ այն՝ «նրանց բարձր չափորոշիչների հասցնելով»:
Գրառման մեջ խոսում էի շատ դպրոցներում սովորական գաղափարի մասին, որը պաշտպանվում է ծրագրային հրահանգով այն մասին, որ երեխաներին վստահություն ներշնչելու համար անհրաժեշտ է նրանց այնքան պարզ առաջադրանքներ տալ, որ նրանք չկարողանան դրանք չկատարել: Սա հազվադեպ է աշխատում: Կարողանում ենք հաջողություն երաշխավորել միայն կազմելով այնքան անհավատալի պարզ առաջադրանք, որը կատարելով երեխաները ո՛չ բավարարվածություն, ո՛չ էլ հպարտություն են զգում:
Հիմա ցանկանում եմ ընդգծել, որ «հաջողությունը» և «անհաջողությունը» մեծերի գաղափարներ են, որոնք փաթաթում ենք երեխաների վզին: Դրանք կարծես նույն մետաղադրամի երկու կողմերը լինեն: Անհեթեթ է մտածելը, որ երեխաներին կարող ենք սեր ներշնչել «ուսման առաջադիմության» նկատմամբ՝ առանց միաժամանակ նույն չափով վախ ներշնչելու «անհաջողության» նկատմամբ:
Քայլել սովորող փոքրիկները, որ ընկնում են փորձերի ժամանակ, կամ առողջ վեց-յոթ տարեկանները, որ փորձում են հեծանիվ քշել սովորել և ընկնում են, ամեն անգամ, հայտնվելով գետնին, չեն մտածում. «Նորից ձախողվեցի»: Առողջ փոքրիկները կամ իրենց ընտրած խնդիրները լուծող ավելի մեծ երեխաները երբ անհաջողության են հանդիպում, մտածում են. «Վա՜յ, չստացվեց, նորից փորձեմ»: Վերջապես քայլել կամ հեծանիվ քշել սովորելուց հետո նրանք չեն մտածում, թե ինչ կտրիճ են, որ վերջապես սովորեցին: Ուրախությունը բուն գործողության մեջ է՝ քայլելու կամ հեծանիվ քշելու, այլ ոչ թե ինչ-որ հաջողության:
Փաստացի մեծերի համար էլ «հաջողության հասնելը» (եթե նկատի չունենք հարստանալը կամ հայտնի դառնալը) նշանակում է միայն որոշակի խնդիրներ հաղթահարում, ինչպես գլուխկոտրուկ լուծելը կամ մրցույթում հաղթելը, որտեղ կամ դա անում եք կամ չեք անում: Սա ոչ մի ընդհանրություն չունի խնդիրների մեծամասնության հետ, որոնց մշտապես, ամբողջ կյանքի ընթացքում հանդիպում ենք, և հմտությունների հետ, որոնցում մշտապես կատարելագործվում ենք: Թավջութակ նվագելիս և նոր և դժվար (ինձ համար) ստեղծագործություններում վարժվելիս, ինչպես Դվորժակի «Ամերիկական» կամ Շուբերտի «Մահը և օրիորդը» լարային կվարտետները, աշխատելիս կարող եմ իմ առջև կարճ և կոնկրետ խնդիր դնել, օրինակ որոշ հատվածներ անգիր սովորել կամ ձայնանցումներից մեկը նվագել որոշակի տեմպով: Այդպիսի խնդիրների մասին միայն կարող եմ ասել. «Հիմա հասել եմ հաջողության» (չնայած մեկ-երկու օր հետո ստիպված կլինեմ այդ խնդիրը նորից լուծել): Բայց անիմաստ է ընդհանրապես խոսել թավջութակ նվագելիս «հաջողության հասնելու» կամ նույնիսկ այդ կվարտետները նվագելու մասին: Չկա այդպիսի գիծ, որի մի կողմում գրված է «հաջողություն», իսկ մյուսում՝ «անհաջողություն»: Այս հասկացությունները աղավաղում են մեր ընկալումը, թե մենք (նաև երեխաները) ինչպես ենք աշխատանքը կատարում և ինչպես այն ավելի լավ անենք:
Երեխաները, որոնք ինչ-որ գործողություն են ձեռնարկում, իմ հնգամյա ընկերուհի Վիտայի նման, որ լրջորեն որոշել է ջութակ նվագել, չեն մտածում հաջողություն և անհաջողություն տերմիններով, մտածում են միայն ուժերը լարելու և նվագելու մտադրության մասին: Միայն մեծերին դուր գալու ցանկության հետ է հայտնվում հստակ գիծ հաջողության և անհաջողության միջև:
1958, դեկտեմբերի 3
Օրերս որոշեցի երեխաների հետ խոսել այն մասին, թե իրենց հետ ինչ է տեղի ունենում, երբ իրենք չեն հասկանում: Երեխաների հետ դեսից-դենից զրուցեցինք և, տեսնելով, որ բոլորը բարեհամբույր տրամադրություամբ են, ասացի, որ ինձ հետաքրքիր է նրանցից որոշ բան իմանալ: Երեխաները համաձայնեցին, և ասացի. «Ձեր կարծիքով ի՞նչ է տեղի ունենում ձեր գլուխներում, երբ ուսուցիչը հարց է տալիս, իսկ դուք պատասխանը չգիտեք»:
Դասարանը ցնցվեց, և սենյակում վայրկենապես մահացու լռություն տիրեց: Բոլորը աչքերը չռեցին վրաս՝ ինձ ծանոթ լարված արտահայտությամբ: Երկար ժամանակ ոչ մեկը ձայն չէր հանում: Վերջապես Բենը՝ մյուսներից ավելի համարձակը, լռությունը խախտեց, միաժամանակ բարձրաձայն պատասխանելով հարցիս. «Վա՛յ քո»:
Նա բոլորի փոխարեն արտահայտվեց: Երեխաները աղմուկով համաձայնեցին Բենի խոսքի հետ՝ ասելով, որ մահացու վախ են զգում, երբ ուսուցիչը հարց է տալիս, իսկ իրենք պատասխանը չգիտեն: Ես սարսափեցի. Այդպիսի՜ բան կա դպրոցում, որը համարվում է առաջադիմական և ամեն ջանք թափում է, որպեսզի երեխաների վրա ճնշում չգործադրեն, և ցածր դասարններում երեխաներին թվանշաններ չեն նշանակում, որպեսզի աշակերտներն իրենց մրցավազքում չզգան:
Երեխաներին հարցրի, թե ինչու են վախենում, և նրանք պատասխանեցին, որ վախենում են վատ պատասխանելուց, վախենում են, որ իրենց կընդհատեն, և վախենում են հիմար երևալուց: Հիմա՜ր… Ինչո՞ւ է այդ բառը երեխաներին մահացու վիրավորանք թվում, գրեթե ամենավատը նրանցից, որ ասում են միմյանց: Որտե՞ղ են դրան սովորել:
Նույնիսկ ամենաբարի և բարյացակամ դպրոցներում երեխաները վախենում են. շատերը ժամանակի մեծ մասում, իսկ որոշները՝ գրեթե մշտապես: Դժվար է հաշտվել կենսական այս դաժան փաստի հետ: Ի՞նչ կարող ենք անել:
1958, դեկտեմբերի 30
Ամբողջ աշնան ընթացքում ինձ տանջում էր այն հարցը, թե ֆուտբոլ խաղալիս ինչու է Ջեկը հաճախ ընկնում: Նա ճարպիկ, լավ կողմնորոշվող տղա է: Հավասարակշռության գերազանց զգացողություն ունի: Խաղացողները նրան չեն հրում: Ինո՞ւ է նա հաճախ գետնին հայտնվում: Անսպասելիորեն եկավ օրը, երբ ստացա այդ հարցի պատասխանը:
Այն գտա, երբ փորձում էի կառավարել լարումը, որն ինձ մոտ առաջացել էր ֆլեյտա պարապելիս: Երաժշտություն սովորելը օգտակար է մանկավարժներին, քանի որ այն մեր մեջ լարվածություն է առաջացնում, նման նրան, որում երեխաներն են լինում պարապմունքների ժամանակ, և որը վաղուց մոռացել է մեծահասակների մեծ մասը։ Ի դեպ, շատ հետաքրքիր էր նայել, թե ինչպես էր այդ լարվածությունը տիրում ուսուցիչներին, երբ Գատենյոն նրանց բացատրում էր «Կուիզեների փայտիկների» սկզբունքը (Կուիզենեզերի փայտիկների մասին տես երրորդ գլխում, 1958թ. նոյեմբերի 13-ի գրառման մեջ): Նրանք երեխաների նման էին արձագանքում բացատրություններին՝ զայրանում էին Գատենյոյի վրա և վիճում նրա գաղափարների դեմ, նույնիսկ օգտագործում արտահայտություններ, որ հատուկ են նոր գաղափարից վախեցած հինգերորդցիներին՝ «Սրանից կգժվես» կամ «Խելքդ թռցրե՞լ ես»:
Նկատել եմ՝ ինչպես է որոշակի տեսակի մեկ-երկու խնդիրը հանգիստ լուծող երեխան ընկճվում, երբ տալիս ես նույն տեսակի խնդիրներով մեկ էջ գրված: Նման բան էլ տեղի է ունենում նաև երաժշտական վարժությունների ժամանակ: Փորձելով էտյուդը նվագել բարձր (ինձ համար) արագությամբ, լարվածություն եմ զգում: Եթե վարժությունը կարճ է, վստահ եմ, որ կարող եմ հաղթահարել, և հասցնում եմ լարվածությունը ճնշել: Բայց եթե երկար է, հենց սկզբից վստահ չեմ լինում, որ կարող եմ առանց սխալների նվագել: Նվագելու ժամանակ ներքին ձայնս անընդհատ հուշում է. «Առայժմ ամեն ինչ լավ է, չմոռանաս սոլ-դիեզի մասին. ո՜ւհ, հազիվ նվագեցի, քիչ էր մնում ֆա դիեզ նվագեի ֆայի փոխարեն», և այդպես շարունակ: Ձայնն ավելի ու ավելի ուժեղանում է, մինչև փակում է հաղորդակցական բոլոր ուղիները, կոորդինացումը խախտվում է, և կատարում եմ այն սխալը, որից զգուշանում էի»:
Չեմ մոռացել Ջեկի և ընկնելու մասին: Որոշակիորեն բացահայտել եմ՝ երբ սխալվում ես, հատուկ թեթևություն և լարվածության նվազում ես զգում: Դե, անելուց հետո, էլ ինչ անհանգստանաս, որ կարող ես սխալվել: Պարանի վրայով քայլելիս վախենում ես, որ կընկնես, բայց, հենց ընկար, էլ վախենալու բան չունես: Սխալները հիվանդագին ընդունող երեխաներն ուժեղ լարվածություն են զգում, երբ ինչ-որ բան ճիշտ են անում: Հնարավոր սխալների համար անհանգստանալը նույնքան վատ է (ոչ, ավելի վատ), որքան արդեն արած սխալների համար անհանգստանալը: Հետևաբար, երբ երեխային ասում եք, որ խնդիրը ճիշտ չի լուծել, հաճախ թեթևացման հոգոց եք լսում: Նա ասում է. «Այդպես էլ գիտեի, որ ճիշտ չէ»: Նա գերադասում է սխալվել և այդ մասին իմանալ, քան չիմանալ՝ սխալվե՞լ է, թե՞ ոչ:
Այսպիսով, Ջեկի ընկնելու պատճառն այն է, որ դա մի քանի վայրկյանով թեթևացնում է ֆուտբոլ խաղալիս նրա հսկայական լարվածությունը: Փոքրամարմին լինելով՝ նա վախենում է ավելի խոշոր տղաների հետ բախվելուց, բայց վախենում է նաև իր վախը ցույց տալուց, և խաղում է վճռական, ինչպես անհրաժեշտ է: Սա նրա նյարդային համակարգը չափազանց մեծ լարվածության է ենթարկում: Ջեկը տղա է և չի կարող խաղը լքել, ինչպես կարող էր աղջիկն անել, կամ ճանապարհը զիջել, երբ նրա վրա են վազում մեծ խաղացողները: Այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ Ջեկն ընկնում է, և դա նրան մի քանի վայրկյան վաստակած հանգիստ է տալիս:
Հաջորդ տարի դասարանում ամենաանվախ երեխաների շարքում մի քանի աղջիկ հայտնվեց: Բայց այն ժամանակ ավելի կտրուկ, քան հիմա, տեսնելի էր վախը ընդունելու և արտահայտելու կոդեքսների տարբերությունը տղաների և աղջիկների համար:
Սա գրավոր աշխատանքների մասին է մտածել տալիս: Որոշ մարդիկ ասում են, որ երեխաներն իրենց ավելի վստահ են զգում, երբ մեծ ծավալով գրավոր աշխատանք են կատարում: Հնարավոր է: Բայց ենթադրենք, դպրոցի յուրաքանչյուր մանկավարժի հրամայեն սահմանափակ ժամանակում տասը էջ գումարման գործողություն կատարել՝ առանց սխալվելու իրավունքի և աշխատանքը կորցնելու սպառանալիքով: Նույնիսկ եթե վարժությունները լուծելու և վերջում ստուգելու համար բավարար ժամանակ հատկացվի, հավանականություն կա, որ մանկավարժներից ոչ մեկը այդ աշխատանքը կատարյալ չի անի: Նրանց հուզմունքը կաճի, ինչպես լինում է ինձ հետ ֆլեյտա նվագելիս, մինչև խանգարի կամ շարքից լրիվ հանի նրանց կոորդինացիան և վստահությունը: Երբեք չե՞ք նկատել, որ հասարակ թվաբանական խնդրի լուծումը մի քանի անգամ ստուգում եք, կարծես չեք հավատում, որ ճիշտ եք լուծել: Ես նկատել եմ: Եթե դասարանում երեխաների նման, նույնքան ժամանակ «նշանառության» տակ լինեինք, ավելի հաճախ կսխալվեինք:
Հնարավոր է, որ երխաներին շատ գրավոր աշխատանք տալը լավ է, հատկապես մաթեմատիկայից, բայց չի կարելի միանգամից չափազանց շատ հանձնարարել: Ստիպեք երեխաներին ամբողջ դասն անցկացնել մի աշխատանքի վրա, և հուզմունքը կամ ձանձրույթը նրանց կստիպեն հիմար սխալներ կատարել: Ժամանակին ինձ մտահոգում էր, որ ամենաթույլ և վատ գնահատականներ ստացող երեխաները հաճախ առաջինն էին հանձնում աշխատանքը: Սովորաբար ասում էի. «Եթե շուտ եք վերջացնում աշխատանքը, ստուգեք, որոշ վարժություններ նորից լուծեք»: Մանկավարժին բնորոշ խորհուրդ. նույն հաջողությամբ կարող էի նրանց խորհուրդ տալ թևերը թափահարել և թռչել: Երբ աշխատանքը հանձնված է, լարվածությունը վերացել է: Արդեն նրանց ճակատագիրը «աստվածների ձեռքին» է: Երեխաները էլի կարող են անհանգստանալ իրենց աշխատանքի համար, բայց դա ճակատագրական հուզմունք է, այն ընտրության տանջալից տարր չունի, արդյունքի համար արդեն ոչինչ չես կարող անել: Խնդրի ճիշտ լուծման համար անհանգստանալը չնայած տանջալից է, բայց ավելի պակաս, քան աշխատանքը ճիշտ կատարելու համար մտածելը, երբ այն դրված է դիմացդ:
Երեխաները մեծ քանակով գրավոր աշխատանք կատարելիս իրենց ավելի վստահ կզգան միայն այն դեպքում, եթե իրենք որոշեն, թե երբ և քանի առաջադրանք են ցանկանում կատարել: Դպրոցում կատարելու համար երեխաներին թվաբանական խնդիրների երկար ցանկ տալով և դրանով նրանց վստահությունը ավելացնելու հույս ունենալով՝ հակառակին ենք հասնում՝ ստեղծում ենք ձանձրույթ, հուզմունք, ուժեղացող ցրվածություն (ինչը մեծ սխալների է հանգեցնում) և, իր հերթին, սխալների նկատմամբ վախի ուժեղացում:
Լորա Ռաուսենը, ում հետ Բիլը և ես ընկերացել ենք այս գրքի առաջին հրատարակումից հետո, իր դասարանում մաթեմատիկայի գրավոր աշխատանքների համակարգ էր մշակել, որից երեխաները կարող էին ստանալ և ստանում էին վստահություն: Նա հորինել էր մաթեմատիկական աշխատանքների բազմազան և խելամիտ պահուստ (հիմա դրանցից շատերը կան վաճառքում), որոնցից յուրաքանչյուրը վերաբերում էր մաթեմատիկական կամ թվաբանական որոշակի կանոնի: Լորայի դասասենյակի հատուկ դարակում այդպիսի շատ աշխատանքներ կային, և յուրաքանչյուրից մեկ պատճեն էլ նրա սեղանին դրված վարպետ-քարտադարանում: Երեխաները նայում էին քարտադարանը, գտնում իրենց հետաքրքրող աշխատանք, դարակից հանում և կատարում:
Շուտով Լորան նկատեց, որ հաճախ երեխաները ինչ-որ աշխատանք ճիշտ կատարում են մի վեց անգամ, նախքան որոշելը, որ դրա հարցերը լուծել են: Երեխաները ցամաքած ջրհորից չեն խմում, և այդ աշակերտները առաջադրանքը չէին կատարում, որպեսզի լավ թվանշան ստանային կամ Լորային ուրախացնեին. դա նրանց անձնական գործն էր: Պարզ էր, որ ամեն անգամ, երբ կրկնում էին աշխատանքը, դրա մասին ինչ-որ նոր բան էին իմանում կամ ամրացնում էին արդեն ստացած հմտությունները: Զգալով, որ իսկապես յուրացրել էին նյութի այդ մասը, երեխաները դադարեցնում էին աշխատանքը և անցնում մյուսին:
Բայց տնային աշխատանքը, հիմնականում, եթե կոչված չէ ուղղակի երեխաների ժամանակը վատնելուն, տրվում է ոչ թե աշակերտին, այլ մանկավարժին համոզելու համար, որ աշակերտները ինչ-որ բան գիտեն: Այդ պատճառով էլ այն հազվադեպ է օգուտ տալիս և սովորաբար վնասում է:
Լարվածությունը թուլացնելու ձևերից մեկը այն ճանաչելն է: Իմ մաթեմատիկական դասարանի աշակերտներին ասել եմ, որ ինչ-որ բան չլսելու տալ և լռելը նույնն է, որ երկարատև ճամփորդության մեկնելիս կարևոր մի բան մոռանաս անապատում. այսպես թե այնպես ստիպված ես վերադառնալ, և որքան շուտ, այնքան լավ: Այս հիմար համեմատությունն օգնեց երեխաներին, գոնե իրենց ասելով: Նրանք սովորեցին ճանաչել իրենց պատող խուճապային զգացողությունը: Հիշելով «անապատով ճամփորդության» մասին՝ նրանք ավելի հեշտությամբ էին որոշում խոստովանել, և ես կարողնում էի նրանց օգնել:
Երեխաներին չպետք է լարվածության ենթարկենք: Եթե անենք, նրանք կդնեն իրենց պաշտպանական պատնեշները, այսինքն՝ կսկսեն շեղվել, դմբո ձևանալ և կրկնել, որ «ոչինչ չեն հասկացել»: Երեխաները նախօրոք պետք է իմանան, որ իրենք ստիպված չեն լինի դասի ժամանակ լարվել, իսկ եթե պատահի, կարող են դա հաղթահարել:
Հնարավոր է, հենց այս պատճառով են Գատենյոյի նման մարդիկ, որ տարբեր դպրոցների մաթեմատիկական դասարաններում բաց դասեր են կազմակերպում, այդքան համոզիչ արդյունքներ ստանում: Երեխաները գիտեն, որ դա իսկական դաս չէ, այդ տարօրինակ մարդն իրենց ուսուցիչը չէ, և եթե սխալ էլ թույլ տան, ոչ մի լուրջ բան չի սպառնա, և ընդհանրապես այդ փորձությունը շուտով կավարտվի: Այսպիսով, հուզմունքից ազատ, երեխաները պատրաստ են միտքը աշխատեցնելու: Բայց ինչպե՞ս ամեն օր դասարանի հետ աշխատենք՝ այդպիսի տրամադրություն պահելով: Եվ արդյո՞ք դա ընդհանրապես իրականանալի է:
1959, փետրվարի 5
Ինչպե՞ս պատահեց, որ տասնամյա երեխաներն սկսեցին իրենց արհամարհանքով և ատելությամբ վերաբերվել: Այդպիսի բան կարելի էր սպասել ավելի բարձր տարիքի երեխաներից, բայց ոչ սրանցից:
Նրանց մեջ կա՞ն այնպիսիք, որ զբաղված են շրջապատով և սեփական կյանքով և ժամանակ չունեն իրենց մասին մտածելու: Հնարավոր է՝ կան. Բետին, գուցե և Հոլը: Եվ էլի շատ քիչ մարդ:
Մյուսներին, հավանաբար, չափազանց շուտ և չափազանց կոպտորեն են խցկել ուրիշ երեխաների շրջապատը, որտեղ նրանք ստիպված են եղել մտածել ոչ թե շրջակա աշխարհի, այլ այդտեղ իրենց դիրքի մասին:
Հիմա դա ավելի սուր եմ զգում, քան առաջ…
Արդյո՞ք ուսուցման մեր ժամանակակից մեթոդը՝ իրեն հատուկ փափկությամբ, համոզչությամբ և մարդկային վերաբերմունքով չէ պատճառը, որ երեխաները կարող են մոլորվել իրենց և իրենց աշխատանքի միջև: Իմ առաջին դպրոցը բոլորովին տարբեր էր սրանից: Նույնիսկ երբ հինգ տարեկան էի, մանկավարժներն ինձ այլ կերպ չէին անվանում, քան «Հոլտ»: Թվում էր, թե ես նրանց չէի հետաքրքրում որպես անձ: Այդպես էլ չիմացա՝ նրանք ինձ սիրում էին, թե ոչ, և մտքովս էլ չէր անցնում այդ մասին մտածելը: Նրանց միայն իմ աշխատանքն էր հետաքրքրում: Եթե լավն էր լինում, գովում էին, վատն էր՝ պախարակում էին: Հնարավոր է, որ երեխաների հետ վարվեցողության այդ հնացած ձևում ինչ-որ բան կար: Գուցե երեխաների համար ավելի հեշտ էր մեծանալը այդպիսի աշխարհում, որտեղ մեծերը նրանց հետ խիստ, սառը և բծախնդիր էին վարվում՝ մնացած ամեն ինչում թողնելով իրենք իրենց:
Սեմի հաշվետու թերթիկում նրան անհասկանալի բառ էր հանդիպել, և նա պատրաստ էր լաց լինելու: Ինչո՞ւ էր տղան մտածել, որ վատ է: Հասկանալի է, մենք՝ մեծերս հակված ենք մեր սեփական վրիպումներում կամ մեր երեխաների վրիպումներում տեսնել ընդհանուր անհաջողության, ոչ կոմպետենտության և անօգտակարության ապացույց: Կապ ունի՞ սա մշակութային խնդիրի հետ: Մի՞թե աշխարհում մարդիկ կան, որ ամոթ չեն զգում սեփական վատ աշխատանքից:
Վտանգավոր է երեխայի ինքնագնահատականն օգտագործելը, որպեսզի ստիպենք նրան՝ աշխատանքը լավ կատարի: Ասում ենք. «Դու այնքան խելացի, լավ (և այլն) տղա ես, կարող ես հեշտությամբ կատարել այդ խնդիրը»։ Բայց եթե աշխատանքը չի ստացվում, փլվում է և գնահատանքը: Եթե երեխան, չնայած բոլոր ջանքերին, խնդիրը չի կարողանում լուծել, պարզ է, որ ամենևին էլ խելոք ու լավը չէ:
Անհաջողությունից երեխաների վախը չի՞ խոսում այն մասին, որ նրանք չափազանց բարձր են գնահատում հաջողությունը, և չափից դուրս շատ ապավինում նրան: Միգուցե մենք շա՞տ ենք գովում կրտսեր աշակերտներին լավ աշխատանքի համար: Եթե լավ կատարած աշխատանքի համար Ջոնիին ներշնչենք, որ ինքը շատ լավն է, չկանխամտածված ձևով չե՞նք ներշնչի նրան վատ հույզեր աշխատանքը վատ կատարելու դեպքում:
Արդյո՞ք իսկապես երեխաներին պետք է չափազանց գովասանքը: Երբ երեխան երկար չարչարանքից հետո կարողանում է լուծել խորանարդիկ-գլուխկոտրուկը, պե՞տք է նրան ասել, որ ինքը լավն է: Մի՞թե առանց դրա էլ չի հասկանում, որ հաջողության է հասել: Ըստ էության, նրան խրախուսելով՝ չե՞նք անտեսում նրա հաջողությունը՝ խլելով նրանից փառքի մասնիկ և դուրս գալով առաջին պլան, համարելով այդպիսի խելացի տղայի դաստիարակությունը մեր արժանիքը: Մի՞թե մեծահասակների խրախուսանքների մեծ մասը ինքնագովեստ չէ: Հիշում եմ Նաթայի հիացական ստեղծագործությունը իրենց տան ճաշասենյակի մասին: Հիմա նկատում եմ, ի սարսափ ինձ, որ, բավականությամբ հիշելով այդ շարադրության մասին, իրականում շնորհավորում եմ ինքս ինձ, որ դրանում մասնակցություն եմ ունեցել: Ա՛յ թե խելացի է այս տղան: Իսկ ի՜նչ խելոք եմ ես, որ օգնել եմ նրան այդպիսին դառնալու:
1959, փետրվարի 10
Օրերս ինչ-որ մեկը հարցրեց. «Ինչո՞ւ ենք դպրոց գնում»։ Փաթն իրեն անսովոր ոգևորությամբ պատասխանեց. «Որպեսզի հիմար չմեծանանք»:
Այս երեխաները հավասարեցնում են հիմարությունն ու անուսությունը: Արդյո՞ք սա չեն նկատի չունեն՝ իրենց հիմար անվանելով: Հնարավոր է, որ սա նրանց ամոթի պատճառներից մեկն է, խորը ամոթի, երբ ինչ-որ բան չեն իմանում: Եթե այդպես է, մենք չե՞նք արդյոք ակամա նրանց սովորեցրել զգալ այդ ամոթը: Պետք է այս տարբերությունը բացատրենք երեխաներին՝ ցույց տանք, որ կարելի է շատ քիչ փաստեր իմանալ, բայց դրանք փայլուն կերպով օգտագործել: Եվ հակառակը, ինչ-որ մեկը շատ փաստեր գիտի, բայց հիմարաբար է գործում: Ուսյալ հիմարն ամենևին էլ բացառիկ դեպք չէ մեր երկրում:
Այդ ժամանակվանից շատ անգամ է ինձ վիճակվել լսել, թե ինպես են երեխաները (նրանցից շատերը՝ «լավ» դպրոցների «խելացիներ») իրենց հիմար անվանում: Դրա տակ նրանք անուսությունն են նկատի ունենում, բայց նաև ցածր ինտելեկտ, անօգտակարություն, անհուսալիություն և հակում սխալ արարքների: Ինչո՞ւ են այդ երեխաներն իրենց այդպիսին համարում: Որովհետև սովորաբար մեծերը նրանց հետ վարվում են այնպես, կարծես այդպես էլ կա:
Այդպիսի դպրոցներում երեխաներին մինչև հինգերորդ դասարանը չէր թույլատրվում ճաշի ժամանակ մատուցող լինել: Դպրոցի մանկավարժները, նրանցից շատերը՝ հոգեբաններ, համարում էին, որ մինչև տասը տարեկանը երեխաներին չի կարելի վստահել ճաշարանում ափսեներ բաժանելը՝ անհանգստությունից, որ կգցեն կամ ուղղակի կշպրտեն դրանք: Երբ երեխաները տեղափոխվում էին մի կաբինետից մյուսը կամ մի մասնաշենքից մյուսը, նրանց անպայման պետք է մեծահասակ ուղեկցեր, և շարժվում էին խիստ շարքերով, աշակերտներից մեկը «տանող» էր նշանակվում՝ ուսուցչին օգնելու համար: Բոլորը համոզված էին, որ առանց այդպիսի համակարգի երեխաները երբեք չեն հասնի այնտեղ, ուր պատրաստվում էին գնալ:
Ես ու Բիլն էլ այդ նախապաշարումների գերին էինք և շշմեցինք, երբ մի քանի տարի հետո անգլիական Լեյչեսթերշիր կոմսության հանրային դպրոցներում տեսանք վեցամյա երեխաների, որ ճաշարանում ճաշով ափսե էին տեղափոխում կամ դասարանից դասարան էին անցնում առանց ուղեկցողի: Երբ տուն վերադարձանք և այդ հրաշքի մասին պատմեցինք, մանկավարժներն ասացին. «Դե ինչ, հավանաբար, անգլիացի երեխաները տարբերվում են մերոնցից, երբեք չեք կարող ամերիկացի երեխաներին դա անել տալ»:
Այն ժամանակ մեզանից ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ նման անհարգալիր ենթադրությունները կարող են մանկան ուսուցման բազում դժվարությունների պատճառ դառնալ:
Որպեսզի շրջակա աշխարհի մասին հնարավորինս շատ իմանա, պետք է վստահենք նրան, հավատանք, որ ամբողջութան մեջ նա հետևողական է և տրամաբանական: Դեռ ավելին, մենք պետք նաև մեզ վստահենք, որպեսզի հասկանանք շրջապատը: Աշխարհը, որը դպրոցական աշխատանքի միջոցով մեր կողմից պատկերվում էր երեխաներին, անիմաստ էր, մասնատված աշխարհ, որի մասերը հեռացված են միմյանցից և լրիվ կտրված երեխաների ճանաչողական փորձից: Շփվելով երեխաների հետ՝ մենք բոլոր միջոցներով նրանց սովորեցնում ենք նաև իրենց չվստահել: Զարմանալի չէ, որ նրանք օգտվում են վերևում նկարագրված ռազմավարություններից:
Հիմա շատերը նշում են, որ մեր վատագույն կասկածները ուրիշների մասին հաճախ իրականանում են՝ դառնալով «ինքնաիրականացված կանխագուշակություններ»:
Կարծես շատերն են կարծում, որ երեխաների մասին հոգալու ամենալավ ձևը ինքն իրեն հարցնելն է. «Ի՞նչ իրավիճակում երեխաները կարող են ամենահիմար և ամենավտանգավոր արարքը կատարել», և հետո գործել այնպես, կարծես երեխաներն անպայման անելու են դա:
Ապրիլյան մի առավոտ նստած թավջութակ էի նվագում Բոստոնի հանրային այգում՝ կարապի լճի ափին: Ափի մոտ լճի խորությունը մեկ ոտնաչափ կամ ավելի քիչ կլինի: Շուրջը ափերը գրանիտով շարված էին: Այն ժամուկեսի ընթացքում, որ այնտեղ անցկացրեցի, մոտովս չորս մայր անցավ, որոնցից յուրաքանչյուրը՝ մի փոքրիկ հետ: Նրանցից փոքրը մեկուկես տարեկան կլիներ, իսկ մեծը՝ մոտ չորս: Յուրաքանչյուրին ջուրը հետաքրքրում էր, և բոլորն էլ ցանկանում էին տեսնել այն: Չորս մայրերից յուրքանչյուրը կարծում էր, որ, եթե երեխան մոտենա ջրի եզրին, լիճը կընկնի: Նրանք չէին բղավում իենց երեխաների վրա և չէին սպառնում նրանց, բայց յուրաքանչյուրը փութաջանորեն փորձում էր կանգնել երեխայի և ջրի միջև կամ ինչ-որ կերպ շեղել նրա ուշադրությունը լճից՝ հնարավորության դեպքում երեխայի ուշադրությունը ուրիշ կողմ շեղել: Բնականաբար, որքան շատ էին նրանք փորձում երեխաներին ջրից հեռացնել, այնքան երեխաներն ավելի անհամբեր էին տեսնելու՝ ուշադրություն չդարձնելով մայրերի հուսահատ բղավոցներին. «Չէ՜, չէ՜, լիճը կընկնես, կընկնես»: Բայց այդ բոլոր փոքրիկները հրաշալի քայլում էին, վաղուց անցել էին անշնորհք քարշ գալու և ընկնելու աստիճանը: Ջուրն ընկնելու հավանականությունը, եթե մնային առանց ուշադրության և անխոհեմ արարքների մղումով, ամենափոքրի համար կլիներ հարյուրից մեկ, իսկ մեծի համար՝ միլիոնից մեկ:
Եթե այդ մայրերը շարունակեն իրենց որդիների մասին այդպես «հոգալ» ավելի երկար, շուտով կհանգեն իրենց համար անցանկալի վարքի: Փոքրիկները սկզբում իսկապես շատ զգուշավոր են. հետևեք նրանց աստիճանների վրա, երբ նրանք մտածում են՝ քայլ անեն, թե սողան՝ մեջքը առաջ: Նրանք միշտ ուրախ են ինչ-որ նոր բան փորձելու, բայց միաժամանակ ունեն այն բանի զարմանալիորեն ճշգրիտ զգացողությունը, թե ինչն է իրենց ուժին համապատասխան, և ինչը՝ ոչ, և մեծանալու հետ գնահատելու նրանց կարողությունը լավանում է: Բայց չափից ավելի խնամված այդ երեխաները հաստատապես կմեծանան չափից ավելի վախկոտ որևէ փորձի համար կամ անզգույշ և անփույթ թոկից փախած, որ ունակ է չգիտակցված արարքների:
Ապացուցելու համար, որ իրենք չեն վախենում, երեխաները կփորձեն անել այն, ինչը չի անի խելամիտ և զգուշավոր երեխան, բայց իր գործողությունների արդյունքում հայտնվելով վտանգի մեջ՝ նա բավարար չափով վստահ և սառնասիրտ չի լինի, որպեսզի դուրս գա այդտեղից:
Մի քանի տարի առաջ այցելեցի լոնդոնյան Հոլանդի այգու «Արկածների հրապարակը»: Տարածքը լի էր մագլցելու համար նախատեսված ծառերով, ճոճվելու համար պարաններով և այլ «վտանգավոր» բաներով: Տարածքը սպասարկող երիտասարդներին հարցրի, թե շատ են երեխաները վնասվածքներ ստանում, և նրանք պատասխանեցին. «Ոչ, քանի որ մեծահասակներին զգուշացնում ենք, որ իրենց մուտքը արգելված է»: Երբ մայրերի մուտքը թույլատրվում էր, նրանք երեխաներին անընդհատ ասում էին. «Այս բանը մի արա, մյուսը մի արա, դրանք շատ վտանգավոր են»: Երեխաներին այնքան էին զայրացնում և ստորացնում այդպիսի արգելքները, որ նրանք ցանկանում էին «ցուցադրել, թե ինչի են ընդունակ», և փորձում էին միանգամից բարձրանալ շատ բարձր ծառ կամ օգտվել չափազանց բարդ սարքից: Հայտնվելով վտանգավոր վիճակում և լսելով մոր ճիչը. «Հիմա կընկնես, կընկնես», նրանք արագ կորցնում են հավասարակշռությունը և ընկնում գետնին: Այդ պատճառով էլ տարածքի կառավարիչ-ծառայողները ոչ մեծ տարածք առանձնացրին, որտեղ մայրերը կարող էին նստել և զրուցել, բայց չէին կարող տեսնել իրենց երեխաներին, երբ նրանք օգտվում էին հրապարակից: Ծառայողներն ասացին, որ դրանից հետո ամենալուրջ վնասվածքը եղել է մկանի թեթևակի ձգվելը: Հրապարակում մենակ մնացած երեխաները շատ խելամիտ են մոտենում այն հարցին, թե ինչ համարձակվեն անել, չնայած, արկածը զգալու համար մի քիչ ռիսկն անհրաժեշտ է: Միաժամանակ երեխաներ սովորում են ռիսկային վիճակներում սառնաստության և ինքնատիրարետման:
Որոշ մարդիկ սրան դժկամորեն են հավատում: Օրերս ուսուցման մասին ծնողների հետ հանդիպման ժամանակ հանդիպեցի այդպիսի կանանցից մեկին՝ «ծառայողական» գործակալության պաշտոնյայի, երեխաների մասնագիտացված պաշտպանի պարտադիր օգնության պահապանի: Նրան շատ զայրացրել էին իմ դատողությունները մանկական պատասխանատվության և իրավունքների մասին և այն մասին, որ երեխաներին անհրաժեշտ է լուրջ աշխատանք կատարել, իսկ ամենից շատ այն, որ առաջարկում էի երեխաներին տանը մենակ թողնել: Նա համառորեն պնդում էր, որ երեխաները նման բաների համար համապատասխան ունակություններ չունեն: Որպես ապացույց՝ տիկինը պատմեց իր տասներկուամյա աղջկա մասին, ընդ որում շատ հակասական և տարօրինակ տոնով: Մի կողմից՝ թվում էր, թե նրա հիմնական զգացմունքը անհանգստությունն է, ոչ թե զայրույթը. «Չէի ցանկանա այս մասին պատմել, բայց ստիպված եմ»: Մյուս կողմից՝ նրա ձայնը հնչում էր հաղթական բավականությամբ. «Տեսնում եք, սա ապացուցում է, որ երեխաներին չի կարելի վստահել, և մշտապես նրանց մոտ պետք է ինձ նման մարդիկ լինեն (քանի որ մեծամասնությունը համապատասխան որակավորում չունի) մշտական հսկողության համար»:
Պատմությունն այն է, որ մի երեկո ինքը ընթրիք էր պատրաստում, որ ջեռոցում էր: Հանկարծ անհրաժեշտություն էր առաջացել որոշակի ժամանակով հեռանալու, և աղջկան խնդրել էր, որ հետևի ընթրիքին: Մանրամասները անորշ էին, և պարզ չէր՝ նա աղջկան ասե՞լ էր, որ ջեռոցն անջատի որոշակի ժամանակ հետո, թե՞ հույս էր ունեցել, որ ժամանակին կվերադառնա, որպեսզի դա ինքն անի: Տասը րոպե (իր խոսքով) հետո վերադառնալով՝ մայրը տեսել էր, որ ընթրիքն այրվել էր, տունը լցվել ծխով, և Աստված գիտի, թե էլ ինչ էր եղել:
Այս պատմությանը դժվար է հավատալը. ջեռոցում տասը րոպե թողնված ընթրիքը սովորաբար չի հասցնի այնպես վառվել, որ ամբողջ տունը ծխով լցնի: «Տեսնո՞ւմ եք,- կրկնում էր կինը տխուր, բայց հաղթական տոնով,- խեղճ աղջիկը ջանացել էր, ինչքան կարող էր, բայց նա ընդամենը երեխա է և գնահատման հմտություն չունի»: Հասկանալով, որ վիճելն անիմաստ է, չհարցրի, թե շատ հմտություն էր պետք ջեռոցը անջատելու համար: Չասացի և լեզվիս եկած ուրիշ բառեր. «Տիկին, չգիտեմ, թե ինչ խաղեր եք խաղում ձեր աղջկա հետ և հանուն ինչի, բայց շատ երեխաներ գիտեմ, ձեր աղջկանից երկու անգամ փոքր, որոնք կարողանում են ճաշ ծրագրել, մթերք գնել և եփել»:
Երեխաների նկատմամբ խորը անվստահությունը, վախը, որ ցանկացած պահի նրանք կարող են ինչ-որ հիմար կամ վնասակար բան անել, քիչ չի թունավորել իմ այցելած գրեթե յուրաքանչյուր մանապարտեզի, նախադպրոցական հաստատության կամ ցերեկային խնամքի կենտրոնի մթնոլորտը, բայց դրանք ինձ ցուցադրողները միշտ համարում էին, որ ինձ լավագույնն են ցույց տալիս: Ղեկավար անձնակազմը՝ սովորաբար շատ բարեհամբույր, բարի և կրթված երիտասարդ կանաք, միշտ տարված են հատուկ տեսակի հուզմունքով: Իրենց ամբողջ ցանկության դեպքում նրանք ունակ չեն մեկ-երկու երեխայի հետ հանգիստ նստելու, ցածր խոսելու, խաղալու կամ այլ նպատակով: Նրանք անընդհատ հետևում են, որպեսզի համոզվեն, որ բոլոր երեխաները զբաղված են, և ոչ մեկը վատ բան չի անում: Արդյունքում հազվադեպ է երեխան արժանանում մեծահասակի ամբողջական ուշադրությանը: Նրանց ներքին լարվածությունը բոլոր երեխաների մոտ նույն զգացմունքներն է առաջացնում, նույնիսկ երբ նրանք զբաղված են սիրած ինչ-որ խաղով:
Շատ եմ հանդիպել երեխաների խմբերի հանրային այգում, ուր նախադպրոցական հաստատությունները կամ ցերեկային խնամքի կենտրոնները հաճախ երեխաներին բերում են նավակով զբոսնելու կամ կանաչ խոտի վրա խաղալու: Ես գրեթե միշտ մի քանի րոպե հատկացնում եմ խաղացող երեխաներին հետևելուն: Այդ ընթացքում ուշադրություն եմ դարձնում այդ խմբերի դաստիարակչուհիներին: Դժվար է ասել, թե նրանցից մեկը հաճույք է ստանում երեխաների հետ շփումից: Այդ կանանց մեծ մասը խիստ և քմահաճ ձայնով մշտապես ասում է. «Լռիր, սո՛ւս մնա: Մի՛ վազիր: Դադարեցրո՛ւ: Մոտիցս հեռու մի՛ գնա»: Բայց նույնիսկ չզայրացած և հանգիստ թվացող մեծահասակները հազվադեպ են երջանիկ երևում: Նրանք երբեք ինձ չեն նայում դավադիր և ըմբռնող հայացքով, ինչպես անում եմ սիրող մայրերը, նկատելով, իմ հիացմունքը իրենց փոքրիկներից: Երեխաների այդ խմբերին հետևող դաստիարակները չափից ավելի անհանգստացած են անախորժություններից, որոնք կարող են խաթարել իրենց փոքրիկ խնամարկյալների ուրախությունը: Ամեն դեպքում՝ ի՞նչ կարող է պատահել: Փողոցը հեռու է, առանձնացված է ցանկապատով, և եթե երեխան նետվի էլ դեպի փողոց (ինչը երբեք չեմ հանդիպել), մեծահասակին բավական է մի քանի քայլ անել նրան բռնելու համար:
Խնդրի էությունը ոչ թե խմբում մեծերի և փոքրերի տոկոսային հարաբերությունն է, այլ երեխաների ընդհանուր թիվը, որով որոշվում է մեծերի անհանգստությունը: Ստացվում է, որ երեսուն երեխայից բաղկացած խումբը, որին ուղեկցում է հինգ մեծահասակ, նույնը չէ, ինչ վեց երեխայից բաղկացած խումբը, որին մեկ մեծահասակ է ուղեկցում, քանի որ մեծ խմբում մեծահասակներից յուրաքանչյուրը անհանգստանում է երեսուն երեխայից յուրաքանչյուրի համար: Ինչքան մեծ է խումբը, այնքան շատ է անհանգստությունը, քանի մեծահասակ էլ, որ ուղեկցի:
Եթե կարողանայինք վերակենդանացնել մեր միակաբինետ դպրոցները, որտեղ խառնված էին տարբեր տարիքի երեխաներ, փորձառու ուսուցչին դժվար չէր լինի ղեկավարել երեսուն հոգուց բաղկացած դասարանը: Ավելի փոքր երեխաները կսովորեին մի քիչ ավելի մեծերից, իսկ փոքրերին մեծահասակ թվացող ամենամեծերը կարող էին օգնել մյուսներին հետևելու գործում: Բայց մեր հսկայական դպրոցներում, հազար կամ ավելի աշակերտ ունեցող, երեսուն աշակերտ ունեցող դասարանները իսկապես շատ մեծ են մանկավարժների ճնշող մեծամասնության համար: Ավելի շուտ պետք դպրոցները փոքրացնել, քան դասարանները:
Թարգմանություն ռուսերենից
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մանկավարժ Հոլթը իր փորձառության ընթացքում հանգել է մի շարք եզրակացությունների, որոնք շատ մեծ նշանակություն ունեն արդյունավետ ուսումնառության կազմակերպման և սովորելու նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման գործում: Իր հոդվածում Հոլթը խոսում է նաև այն մասին, որ և՛ մեծերը, և՛ երեխաները չեն օգտագործում իրենց մտածողությունը։Մեր միտքը սկսում է լավ աշխատել,երբ մենք այն օգտագործում ենք ամբողջությամբ։ Երեխաները ավելի ընդունակ են և ավելի լավ կարող են սովորել, քան մեծերը։ Նրանք ընտրում են ուսուցման այնպիսի մեթոդներ,որոնք համապատասխանում են իրենց։ Երեխայի առանձնահատկությունները հասկանալու համար պետք է նրանց ուսումնասիրել։ Երեխաներին հարկավոր է ուսումնասիրել գործունեության մեջ, ուսուցման և զարգացման պրոցեսում։ Երբ երեխաները չեն կարողանում սովորել,այսինքն ունեն զարգացվածության խնդիր, նրանց պետք է տեղափոխել հատուկ դպրոցներ, որտեղ կզբաղվեն նրանցով, այսինքն Հոլթը ուղղություն է ցույց տալիս մարդկանց, որպեսզի նրանք հասկանան նրանց երեխան ունի զարգացացվածության խնդիր։ Ջոն Հոլթը կարևորում էր նաև արդյունավետ ծնողավարությունը: Նա պնդում էր , որ չի կարելի երեխային զրկել ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձառությունից: Երեխան պետք է սովորի սեփական անհաջողություններն ընկալել որպես նոր հնարավորություն:
[…] Մանկական անհաջողությունների պատճառները […]
Հոդվածում խոսվում է երեխաների հաջողությունների և անհաջողությունների պատճառների մասին։ Հեղինակը տարբեր օրինակներ է բերում հոդվածում ,թե ինչու են շատ ժամանակ երեխաները անհաջողությունների հասնում։
Որոշ մտքերի հետ համաձայն եմ։ Իմ կարծիքով անհաջողությունների պատճառը թերարժեքությունն է և գերխնամքը։ Որպեսզի երեխաները կյանքում և ուսման մեջ հաջողությունների հասնեն,մանկուց պետք է սովորեցնենք ինքնուրույնության , պետք է սերմանել երեխայի մեջ վստահություն սեփական ես֊ի հանդեպ,երեխան չպետք է մտածի ,որ չի կարող կատարել այս կամ այն առաջադրանքը,գործողությունը,կամ սխալ անելուց հետո կպատժվի, կամ էլ դժգոհության կարժանանա։ Պետք է սովորեցնել ,որ մարդը ավելի շատ իր կատարած սխալների վրա է սովորում, և պետք չէ վատ զգալ սխալներից ,այլ պետք է սխալներից հետո հետևություն անել ,հաջորդ անգամ նույն սխալը չկատարելու համար։ Պետք է սերմանել աշխատասիրություն, մոտիվացիա։ Երեխան պետք է վստահ լինի ,որ ծնողը և ուսուցիչը հավատում են իրեն և ցանկացած սխալի դեպքում ,ոչ թե կզայրանան, այլ կաջակցեն իրեն։
Մանկավարժի դերը նույնպես շատ կարևոր է, քանի որ ճիշտ մոտեցման դեպքում ,երբ երեխան սկսում է սիրել ուսուցչին ավելի լավ է սովորում ,իսկ միմյանց վստահելը, քաջալերելը միայն հաջողություններ է բերում։ Հաճախ ուսուցիչը օգնությունն ու միջամտությունը պետք է դարձնի աննկատ,քանի որ հնարավոր է սովորողի կողմից այն դիտարկվի անտեղի միջամտություն, ինչն էլ կարող է նրան խանգարել և հանգեցնել անվստահության։
Ինչպես հոդվածում է ասվում , պետք է տարբերությունը բացատրենք երեխաներին՝ ցույց տանք, որ կարելի է շատ քիչ փաստեր իմանալ, բայց դրանք փայլուն կերպով օգտագործել: Եվ կարող է հակառակը լինել, շատ փաստեր իմանաս , բայց չկարողանալ դրանք ճիշտ օգտագործել։ Անհաջողությունների պատճառ է դառնում նաև գերխնամքը, քանի որ երեխաները ինքնուրույն վախենում են քայլ անեն,միշտ սպասում են մեծը օգնի, և կյանքում լինում են չափից ավելի վախկոտ։ Նաև երեխաներին պետք չէ համեմատել մեկ ուրիշի հետ ,քանի որ նրանք անհատականություն են և նոռմալ է,որ շատ տարբեր են լինում։ Համեմատությունը շատ հաճախ թերարժեքություն է զարգացնում երեխաների մեջ։
Եվ այսպես ամփոփելով ուզում եմ նշել ,որ երեխան որքան ինքնուրույն սովորի կյանքի և ուսման դժվարություններին,այնքան ավելի մեծ հաջողությունների կհասնի։Պետք է ազատ թողնել երեխային մտածել, ստեղծագործել ,երևակայել ,բայց հետևել ,որ սխալների դեպքում օգնել` ուղղել դրանք ։
Երբեմն ծնողները համարում են, որ իրենց երեխան հաջողակ, կամ անհաջողակ է որովհետև․․․․ այդ որովհետևների շարքը ծնողի և երեխայի համար տարբեր կարող է լինել։ Երեխան կարող է իրեն հաջողակ համարել, եթե օրինակ իր մոտ ստացվեց հաշվել մեկից մինչև հինգը, իսկ ծնողը կարող է մտածել, որ երեխան պետք է արդեն հաշվեր մինչև քսանը, կամ ավելին։ Նման դեպքում, եթե երեխային ասենք, որ ինքը անհաջողակ է, որովհետև իր իմացածը չի համապատասխանում մեր պատկերացումներին, կկոտրի երեխայի պատկերացումն իր մասին, դրանից հետո, միգուցե նա այլևս չցանկանա ավելին անել։ Իսկ եթե ասենք երեխային, որ շատ լավ է կարողանում հաշվել թվերը ու փորձենք իր հետ ավելացնել թվերի շարքը, նման դեպքում իր մոտ ցանկությունն էլ ավելի կաճի՝ նորը իմանալու, բացահայտելու, թեկուզ և դա իրեն դժվար է տրվում։
Շատ տեղին է ասված, որ «հաջողությունը» և «անհաջողությունը» մեծերի գաղափարներ են, որոնք փաթաթում ենք երեխաների վզին:
Նյութից մեջբերում՝
«Երեխաներին հարցրի, թե ինչու են վախենում, և նրանք պատասխանեցին, որ վախենում են վատ պատասխանելուց, վախենում են, որ իրենց կընդհատեն, և վախենում են հիմար երևալուց»։
Մեր ուսումնառման տարիներին էլ է այդպես եղել, երբ երեխաներ կային, ովքեր շատ լավ տիրապետում էին տվյալ գիտելիքին, բայց հենց միայն վախի մթնոլորտի պատճառով գրեթե միշտ սխալվում էին։ Մեզ ոչ մեկ չէր ասել, որ կարելի է սխալվել։
Հետաքրքրական է, որ իմ բազային գիտելիքների մեջ միշտ անսասան են մնացել հենց նրանք, որոնք ես ժամանակին սխալ եմ իմացել, այսինքն ես սովորել եմ իմ սխալի վրա։
Վերջապես պետք է գիտակցենք, որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում, ու մեր երեխաներին էլ սովորեցնենք, որ սխալվելը, թերանալը, չհասցնելը, դա անհաջողության նշան չէ, որ երբեմն հենց սխալներն են մեզ համար բացում այնպիսի ուղի, որով մենք իսկապես պետք է հասնենք հաջողության։
[…] Հոլթի «Մանկավարժական անհաջողությունների պատճառները» հոդվածը հետաքրքիր և օգտակար պատում է մանկավարժությամբ […]
Ջոն Հոլթը հոդվածում անդրադառնում է այն գործոններին, որոնք ազդում են երեխաների ուսման հաջողության կամ ձախողման վրա: Նա ընդգծում է յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքները հասկանալու և համապատասխան կրթական միջավայր ստեղծելու կարևորությունը:
Հոլթի տեսակետը հիմնված է այն գաղափարի վրա, որ ավանդական դպրոցական համակարգը միշտ չէ, որ նպաստում է արդյունավետ ուսուցմանը, քանի որ այն կենտրոնացած է ստանդարտացման վրա և միշտ չէ, որ հաշվի է առնում սովրողների անհատական կարողություններն ու հետաքրքրությունները: Այն ընդգծում է ինքնուրույն ուսուցման, խաղերի և փորձերի կարևորությունը երեխայի հաջող զարգացման համար:
Հոլթի հոդվածը կարող է հետաքրքրություն առաջացնել ընդհանուր առմամբ կրթական համակարգը բարեփոխելու, ինչպես նաև ավելի ճկուն և անհատականացված ուսուցման մեթոդներ մշակելու համար, որոնք հաշվի են առնում երեխաների կարիքների և կարողությունների բազմազանությունը:
Մեծ հետաքրքրությամբ կարդացի հոդվածը։ Փորձեմ ընդգծել շեշտադումներն ու զուգահեռ արտահայտել իմ տեսակետը։
Հեղինակը յուրօրինակ մի բանաձև է սահմանում ոչ այնքան հեշտ ու արագ տրվող հաջողության հասնելու ճանապարհի համար.《չեմ կարող》-ը վերափոխել 《կարող եմ և կհասնեմ հաջողության》-ով։
Մարդու ցանկությունները պետք է գերազանցեն նրա հնարավորությունները։ Այդ իսկ պատճառով մարդ իր առջև պիտի դնի նույնիսկ անիրականանալի նպատակներ։ Եվ եթե կա նպատակ, մնացածը ժամանակի խնդիր է։ Համամիտ եմ, որ վաղ տարիքից պետք է երեխային սովորեցնել, որ հաջողության հասնելու համար պետք է հաղթահարել մի շարք անհաջողություններ։ Ու գլխավորն այդ ամենի հիմքում դնել կառուցողական ու արժեքավոր անկյունաքարեր։ Երբեք և ոչ մի պարագայում չմանիպուլիացնել և չդիմել ստորացուցիչ շանտաժների։ Երեխան պիտի վաղ տարիքից փորձ ունենա անհաջողություններ հաղթահարելու, միևնույն ժամանակ համոզված լինի, որ իրեն հավատում են ու վստահում։ Ունենա այն մեկին, ով իրեն ասելու է, որ ինքը հաջողելու է, որովհետև ինքն էլ է էդպես մտածում, որոհվետև իր մտքում միայն մի բան է. վա՜յ, չստացվեց, նորից փորձեմ, այլ ոչ թե` նորից ձախողեցի։ Բայց սրա համար մեծերս պիտի հետևողական լինենք մեր խոսքերում, արարքներում, որպեսզի անզգուշաբար մեզանից չհեռացնենք նրանց, այլ շահենք վստահություն ու սեր։
Հեղինակի բերած ամենատարբեր օրինակները հենց այդ վստահության, սիրո ու երեխային խրախուսելու շուրջ են պտտվում։ Երեխային չգովաբանել անհարկի և չվատաբանել անհիմն։ Վստահել, թույլ տալ փորձել, ավելացնել սերը և պակասեցնել լարվածությունը։
Չեմ կարող չնշել, որ կյանքում ամեն ինչ հարաբերական է, ինչպես և այս պարագայում։
Ընդհանուր առմամբ համաձայն եմ հեղինակի հետ։ Թերևս միայն վերջին պարբերության հետ`ոչ, որովհետև գտնում եմ, որ առաջարկվող մեթոդը հաջողություն ունի մանկապարտեզահասակ երեխաների շրջանակում, որտեղ խնամքը գերակշռում է կրթական մասին։ Դպրոցում չեմ պատկերացնում մեթոդի արդյունավետությունը։
Հոդվածի վերլուծություն
Ընդհանուր առմամբ Ջոն Հոլթի՝ “Մանկական անհաջողությունների պատճառները” գրքում կան հետաքրքիր դիտարկումներ և իր ժամանակի համար նոր մոտեցումներ։
Բայց Ջոն Հոլթը ունի նախապաշարմունքներ, երբ իր գրքում մտորում է խիզախության մասին։ Նա համարում էր, որ խիզախությամբ օժտված են տղամարդիկ և տղա երեխաները և խիզախությունը հատուկ չէ իգական սեռին, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Եթե հետհայացք նետենք պատմությանը, կամ դասերի ժամանակ դիտարկենք աղջիկ երեխաների վարքը, կհամոզվենք, որ իգական սեռին հատուկ է խիզախությունը, իսկ ընդհանուր առմամբ Հոլթի մտորումները խիզախության մասին մակերեսային են։
Գրքի առաջին մասում ինձ դուր եկավ Հոլթի մտորումները հաջողության մասին, երբ նա առաջնահերթություն է տալիս ոչ թե սովորողի մոտ՝ ամեն գնով հաջողություն հասնելու, այլ առաջնահերթություն է տալիս դասընթացի այնպիսի կազմակերպմանը, որը սովորողներին թույլ կտա հաճույք ստանալ պրոցեսից, ինչն էլ կբերի հաջողությունների։
Հոդվածում հեղինակը արծարծում է կարևոր հարցեր, որոնք այսօր ևս արդիական են և խնդրահարույց: Այսօր էլ բախվում ենք անհաջողություն և պարտություն եզրույթների նույնականացմանը, մինչդեռ դրանք իրարից լրիվ տարբեր իմաստներ ունեցող բառեր են:
Հոդվածագիրը ընդգծում է, որ «հաջողությունը» և «անհաջողությունը» մեծերի գաղափարներ են, որոնք փաթաթում ենք երեխաների վզին: Համամիտ եմ այս տեսակետի հետ, քանի որ կարծում եմ երեխան՝ ով դեռ նոր է ընկալում աշխարհը, առանց ճանաչելու դրական և բացասական կողմերը, դժվար թե հասկանա վերը նշված բառերի իմաստները: Ուստի կարծում եմ երեխային անհաջողություններից և հատկապես անհաջողակ լինելուց հեռու պահելու, թերևս ինձ համար լավագույն տարբերակներից մեկը բառի նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխությունն է և չստացված յուրաքանչյուր քայլ անհաջողության, առավել ևս անհաջողակ մարդու չվերագրելն ու պիտակավորելը:
Հոդվածագիրը ներկայացնում է տարբեր իրավիճակներ, որոնց միջոցով ցույց է տալիս, թե ինչպես ենք գիտակցաբար կամ անգիտակցաբար սահմանափակում երեխային, ստեղծում վախի ու լարվածության մթնոլորտ, ինչն էլ իր հերթին վտանգավոր ազդեցություն է ունենում երեխայի ինքնագնահատականի վրա: Մանկությունը շատ կարևոր նշանակություն ունի մարդու հետագա զարգացման համար: Ուստի արժե դեռ վաղ տարիքից ուշադրություն դարձնել երեխայի ինքնագնահատականին, քանի որ այդ շրջանում երեխայի ինքնագնահատականը ձևավորվում է ծնողների և այլ մեծահասակների կողմից նրան տրվող գնահատականների հիման վրա:
Համամիտ եմ այն մտքի հետ, որ սովորողներին սխալ է տալ միայն այնպիսի առաջադրանքներ, որոնք պարզապես անհնար է չկատարել: Ըստ իս առաջադրանքները պետք է ունենան զարգացում, աստիճանաբար գնալով պարզից դեպի բարդ, որի նպատակը պետք է լինի նպաստել մտահորիզոնի ընդլայմանը, մտածելու, առաջ շարջվելու կարողությունների զարգացմանը:
Հեղինակը խոսում է նաև երեխային ազատ թողնելու մասին: Սակայն ազատ թողնելը, ազատության հետ պետք չէ շփոթել: Այն ազատությունը, որի մասին խոսում է հեղինակը, ինքնին հենց երեխային ինքնուրույնության մղելն է, վստահելն է: Եվ ինչպես հոդվածագիրն է նշում, այն երեխաները, ովքեր ստանում են չափից ավել խնամք մեծանում են չափից ավելի վախկոտ որևէ փորձի համար, ունակ են չգիտակցված արարքների և ունեն ցածր ինքնագնահատական:
Կարծում եմ, իր նկատմամբ դրական վերաբերմունքը երեխայի հոգեբանական գոյատևման հիմքն է, այդ պատճառով էլ երեխաները մշտապես դրական վերաբերմունք են փնտրում և նույնիսկ պայքարում են դրա համար: Հետևաբար առաջնային քայլ եմ համարում երեխային վստահելը, արժանապատվությունը չվիրավորելը, որը կօգնի հասարակության մեջ իր տեղը լիարժեք գտնելուն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հարցում:
Մանկական անհաջողությունների պատճառները
Posted on 23.04.2024 •Խմբագրել”Մանկական անհաջողությունների պատճառները”
Իհարկե, ամեն ոք էլ կցանկանա, որ երեխան միշտ հաջողություն ունենա։ Բայց հաջողությունը հեշտությամբ չի տրվում։ Դրան հասնելու համար պետք է նախապես հաղթահարել այն բոլոր խոչընդոտները, որոնք կառաջանան երեխայի կյանքի ճանապարհին, իսկ կյանքը լի է դրանցով։ Ավագ սերունդը պետք է ըմբռնումով մոտենա հարցին,քանզի մանկական աշխարհը տառապանքի կենթարկվի և չի գտնի հաջողության ճամփան։ Պետք չէ երեխային թերագնահատել, այլ պետք է ոգևորել,ամեն կերպ հաստատել, որ անհաջողության վերջում սկսվում է հաջողությունը։ Կարևորը երեխայի մեջ պետք է արթնանա հավատը իր կարողության հանդեպ, որպեսզի կյանքում առաջ շարժվի։ Համաձայն եմ, որ երեխային պետք է պարզ առաջադրանքներ տալ,որ երեխան կարողանա ինքնուրույն հասնի նպատակին։ Թեման հարկավոր է միշտ ուշադրության կենտրոնում պահել մինչև համոզվելը, թե երեխան այն յուրացրե՞լ է ։ Դրանից հետո միայն (այսինքն` պարզից բարդ) հասկացությունը փոխել` փոքր ի շատե բարդացնելու այն։ Կարևորը երեխան ինքնուրույն մտածողություն ձեռք բերի և լինի աշխատասեր։ Երեխայի իմացության գրավականից մեկն էլ այն փաստը, որ երեխան ուսուցչի տված հարցերը չիմանալու դեպքում, ոչ թե լարվի, այլ ձգտի իմացության։ Պետք է երեխային տալ այնքան հանձնարարություն, որքան վերջինս ունակ է այն կատարելուն, որպեսզի ավելորդ լարվածություն չստեղծվի երեխայի մոտ։ Իմ կարծիքով պետք չէ գովել երեխային աշխատանքը կատարելուց առաջ, որպեսզի ձախողելու դեպքում իրեն անհաջողակ չզգա։ Երեխայի հանդեպ պետք է հավատ ունենալ։
Հոդվածը շատ հետաքրքիր էր ու բովանդակալից։ Նշված էին փաստեր, դրվագներ, որոնք դեռ շարունակում են կիրառելի մնալ այժմյան շատ ու շատ ուսումնական հաստատություններում։
Շատ կարեւոր է հենց փոքրուց երեխային սովորեցնել, հասկացնել, որ ոչինչ կյանքում, այդ թվում նաև հաջողությունը, չեն գալիս ուղղակի ու սկուտեղով մատուցվում. դրան հասնելու համար, երեխան պետք է կարողանա հաղթահարել իրեն հանդիպած փորձությունները, պարզապես հաղթահարման այդ փուլը չպետք է վերածվի տաժանագիր, նողկալի գործընթացի. ամենակարեւորը, որ երեխան հասկանա` հաջողության հասնելու համար ուղղակի պետք է վայելելով անցնել պատահած փորձությունները ու երջանիկ ակնթարթներ ապրել և ոչ թե դժգոհությամբ ու անհամբերությամբ, ամեն գնով երազել հասնել հաջողության։
Վախի մասին խոսելով կուզեի շեշտել, որ իրականում, այո’, երեխաները վախենում են անպատրաստ լինել, բայց եթե, դասապրոցեսն անցկացվի հետաքրքիր խաղի միջոցով, սանը երբեք չի էլ մտածի, որ ինքը պատրաստ չի, այլ կսկսի թուլանալ, չլարվել ու գուցեև չսխալվել։
Օրինակ բերեմ անձնական փորձից. տղաս առաջին դասարանում է սովորում, ու երբ ասում եմ արի դաս անենք, այդքան էլ հաճույքով չի գալիս, ամեն պատճառ մոգոնում է խույս տալու համար։ Որպեսզի խուսափեմ նման խնդրից, ես մեթոդ մշակեցի, ուղղակի ասում եմ` ոչ թե` արի դաս անենք, այլ` արի միասին մաթեմատիկական կամ մայրենիի խաղեր խաղանք, ու մեծ սիրով ու պատրաստակամորեն գալիս է ու նույնիսկ ինձ ստիպում է, որ խաղանք…
Ծնողնեը հաճախ, ցանկանալով օգնել, ավելի շատ վնասում են երեխային ինքնուրույնության ու հաջողության հասնելու ճանապարհին։ Երեխաները շատ լավ գիտեն իրենք ինչի են ընդունակ և ինչ վտանգի կարող են հանդիպել, որևէ քայլ անելուց, իսկ ծնողների անընդհատ միջամտությունը, բերում է նրան, որ երեխան ուղղակի դառնում է կատարող, ու դադարում է մտածել` գիտի, որ ամեն քայլի իրեն ասող կա, թե ինչ անի։
Տարատարիք մանկապարտեզի իրական օրինակը հենց մեր Կրթահամալիրն է։ Ես, որպես 2-4 տարեկանների խմբում աշխատող դաստիարակ, վստահեցնում էր, որ իսկապես աշխատող մեթոդ է։ Մեզ մոտ ամեն օր ականատես ենք լինում` ինչպես են փոքրերը սովորում մեծերից, անմիջապես կրկնօրինակում, ամեն գնով փորձում հետ չմնալ, իրենց կարողությունների չափով ձգտում են մեծերին հավասար շարժվել։ Դե իսկ մեծ սաներն էլ արդեն շատ խնամքով ու մեծին հատուկ հոգատարությամբ օգնում են կրտսերներին, հաճույք, թաքնված հպարտություն և բավականություն են ստանում դրանից, արժևորված ու «պետքական» են զգում իրենց
Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ
Ջոն Հոլթի «Մանկական անհաջողությունների պատճառները» հոդվածում շոշափում է բազմաթիվ հարցեր, բերում հետաքրքիր օրինակներ,որոնք յուրաքանչյուրիս մտածելու, քննարկելու առիթ են տալիս։
Հոդվածն ընթերցելիս մտովի հետ գնացի իմ դպրոցական տարիները: Հուզումնական աշխարհը, պարտադրված շատ դասեր սովորելը, որպեսզի «բարձրացնեինք մեր չափանիշները», և մեծահասակների անսահման սպասելիքները արդարացնելու ձգտումը գրեթե նույնն էր ինչպես և Հոլթի նկարագրությունում: Հաշամիտ եմ այն միտքի հըտ, որ երեխան սովորում և հիշում է այն, ինչ իր հետաքրքրության սահմանների մեջ է մտնում:
Համաձայն չեմ «բութ երեխաներ» արտահայտության հետ: Հենց այդ պիտակավորմանը չարժանանալու վախն է, որ երեխաներին ստիպում է կատարել շատ առաջադրանքներ պարտադրված և կորցնել սովորելու ցանկությունը: Յուրաքանչյուր երեխա իր մեջ ունի յուրահատուկ կարողություններ, որոնք հենց մեր` մեծերիս օգնությամբ պետք է բացահայտվեն: Յուրաքանչյուր դասապրոցես կարելի է համարել հաջողված, եթե այն համակցվում է սիրո, հարգանքի և փոխըմբռնման հետ:
https://emilyasargsyan.wordpress.com/2024/04/24/%d5%bb%d5%b8%d5%b6-%d5%b0%d5%b8%d5%ac%d5%a9-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%bb%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5/
Բոլորս էլ գիտենք, որ երեխաները ծնվում են սովորելու բնատուր շնորհով։ Յուրաքանչյուր տարիքում յուրովի փորձում են ընկալել աշխարհը՝ սովորելով, սխալվելով և այդ սխալներից ենթադրություններ անելով։ Այդուհանդերձ, միայն հետազոտական բնազդի առկայությունը երեխայի մեջ բավական չէ, որ նա դառնա, այսպես ասած, ժամանակակից մարդ։ Մենք՝ մեծահասակներս, մեր փորձով, գիտելիքներով և աշխարհայացքով աջակցում ենք երեխային սեփական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու մեջ։ Մեծերի դերը կրթության գործընթացում սկզբունքային է։ Ոչ մի դեպքում չի կարելի մեղադրել երեխային կրթության մեջ խնդիրներ ունենալու մեջ։ Երեխայի կրթական ձախողումների հիմնական պատճառը մեծահասակներն են, նրանց անուշադրությունը։ Կարևոր է բաց չթողնել երեխայի խնդիրների առաջին նշանները, որոնք գնալով աճում են՝ ապագայում դառնալով շատ ավելի դժվար լուծելի՝ թե՛ մեծահասակի, թե՛ երեխայի կողմից։
Ի՞նչ անել, որ երեխան չկորցնի իր սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։ Ամեն բան որոշվում է նրանով, թե ինչ փոխհարաբերություններ ունենք մենք երեխաների հետ։ Մեր արձագանքները պետք է ուղղված լինեն ճիշտ ազդակների վրա։ Եթե երեխան փորձել է և սխալվել (այսպես ասած՝ անհաջողության է մատնվել ), մենք պետք է նրան հորդորենք և գնահատենք ջանքը, եթե մի բան է բացահայտել իր համար, մենք պետք է հավասար ուրախանանք և ոգևորենք ՝ անկախ նրանից, թե որքան փոքր կամ մեծ է այդ հայտնագործությունը։
Երեխային պետք է աջակցել, բայց միևնույն ժամանակ չթելադրել կամ չպարտադրել մեր տեսակետն ու կարծիքը։
Ջոն Հոլթի «Մանկավարժական անհաջողությունների պատճառները» հոդվածը հետաքրքիր և օգտակար պատում է մանկավարժությամբ զբաղվող մարդու, ինչպես նաև երեխա դաստիարակող ծնողի համար: Հեղինակը հոդվածում շոշափում է բազմաթիվ հարցեր,բերում հետաքրքիր օրինակներ,որոնք յուրաքանչյուրիս մտածելու,քննարկելու առիթ են տալիս:
Եթե ուզում ենք երեխան հասնի հաջողության նախ և առաջ նրան պիտի տանք ցանկության ազատություն։Չափից դուրս պահանջկոտությունը կարող է հիասթափեցնել նրա մեջ սովորելու ցանկությունը։ Ուսման ընթացքում նրանք գրեթե մշտապես վախի զգացում են ունենում,որոշները` վատ գնահատականից,ոմանք էլ չեն ուզում անխելքի տպավորություն թողնեն։ Երեխան հասնում է հաջողության եթե հմուտ մանկավարժը և հոգատար ծնողը քաջալերում և ուսման նկատմամբ սեր է ներշնչում։
Տարբեր տարիքային առանձնահատկություններից ելնելով,երեխաները սովորելու նկատմամբ կարող են ունենանալ տարբեր մոտեցումներ։ Ոմանք հետաքրքրասեր են,սիրում ու ձգտում են նոր բաներ սովորել,որոշներն էլ վախենում են ամեն նորից եւ անհաջողությունից։
Համամիտ եմ հեղինակի այն մտքի հետ,որ դպրոցում շատ առաջադրանքը կարող է առաջացնել վախ,ձանձրույթ ու սխալվելու հավանականությունը այդ դեպքում անխուսափելի է։
Կարևոր է սովորող-ուսուցիչ կապը, միմյանց վստահելն ու քաջալերելը և ինչպես հեղինակն է նշում՝ «Դեռ ավելին, մենք պետք նաև մեզ վստահենք, որպեսզի հասկանանք շրջապատը»։ Շրջապատը ճանաչելու, հասկանալու համար պետք է երեխային սովորեցնենք լինել ինքնուրույն, երբեմն նաև մեր օգնությունն ու միջամտությունը դարձնելով աննկատ,քանի որ հնարավոր է սովորողի կողմից այն դիտարկվի անտեղի միջամտություն, ինչն էլ կարող է նրան խանգարել և հանգեցնել անվստահության։
Իհարկե հաջողությունը բոլորիս է անհրաժեշտ , իակ երեխաներին առավել՝ քանի որ նրանց քայլ առ քայլ առաջընթացի ուղեկցողը հենց հաջողությունն է։ Սակայն սխալ կլինի նաև չգիտակցելու, որ երբեմն նեղությունը կամ խաչընդոտներ հաղթահարելն է հաջողության գրավականին հասնելը։ Եվ դա հասկանալու համար իհարկե արժե վաղ տարիքից գիտակցել , որ այն հեշտ չի տրվում , այլ նաև ջանքեր են պահանջվում առավել արդյունք ցուցաբերելու համար։ Մեր կյանքում դժվարություններն ամենուր են և պետք է կարողանալ գրագետ ընդունել և շրջահայաց լինելով փորձել հաղթահարման եզրեր գտնել…
Շարունակությունը` կայքէջում
Հոդվածը ինձ շատ_շատ դուր եկավ։ Դա շատ վառ ներկայացնում է մեր իրականությունը։ Ես միանշանակ համակարծիք եմ այն մտքին, որ հաջողությունները դրանք հաղթահարված որոշակի խնդիրներն են, մրցումները և խաղերը, դրանցից ստացած բավարարվածությունը։ Այո’, կարիք չկա երեխային հուսահատ անել, հիասթափեցնել ցանկացած փոքրիկ ձախողման ժամանակ, բայց համաձայն չեմ, որ պետք չե նաև խրախուսել և գովել։ Կարծում եմ` փոքրիկ խրախուսանքը կարող է բերել հետագա մեծ ոգեշնչման, ավելի բարդ հարցերում լուծումներ գտնելուն, և ի ավելի վստահ արտահայտման։ Թևաթափ անեկու փոխարեմ կարելի է պարզապես խոսել և հուսադրել. ։ Ինչ վերաբերվում է լարվածությանը և դրանից բխող անհաջողություններին, ես կարծում եմ` դրանցից զերծ ենք և ոչ մեսկս։ Ես իմ կյանքում շատ հաճախ եմ լարվածության պատճառով, մինչև այժմ էլի պատահում են դեպքեր, երբ լարվածությունը խանգարում է ինձ։ Դրանից ազատվելը անհատի խնդիրն է, ներքին համարձակություն, որ շատ հաճախ դժվար է տրվում։ Բայց շատ ուրախ եմ, որ մեր դպրոցում մաքսիմալ քիչ է այս խնդիրը։ Ինձ թվում է մեր դպրոցում չեմ հանդիպել սովորողի, ով լարված կլինի դասը չսովորելու, կամ վատ իմանալու պատճառով։ Անկեղծ ասած ինձ շատ է դուր գալիս այս փաստը. Աշակերտը հանցանք չի գործել, եթե ասենք բազմապատկման աղյուսակը չգիտի։ Հաջորդ առաջ քաշված խնդիրը երեխաներին անընդհատ հսկողության տակ պահելն է։ Այս խնդրի մեջ ես ինքս եմ հենց հիմա. Երկու տղա ունեմ` 4 և 5 տարեկան և ես տառապում եմ այն մտքից, թե երբ եմ պատրաստ լինելու նրանց մենան ինչ_որ տեղ թողնելու։ Դա ինտ համար դեռևս անհաղթահարելի պատնեշ է, հուսով եմ մի օր կկարողանամ ազատվել այդ վախից…
Հաճախ մեզ թվացող հեշտ իրադրությունները դառնում են ավելի դժվար և անհնարին թվացող։ Սակայն շատ կարևոր է թե որ կողմից ենք մենք մոտենում այդ հարցին։ Երեխաների մոտ այդ տագնապային շրջանը ավելի երկար և ոչ հաղթահարելի է թվում։ Պետք է հասկանանք որ այս կյանքում մի բանի հասնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրենք։
Սովորողների շրջանակում այն սովորողները, ովքեր չեն կարողանում հասցնել իրենց հասակակիցների հետ բախվում են մի շարք խնդիրների, սակայն շատ կարևոր է այդ խնդրի բուն էությունը հասկանալը, քանի որ դա ոչ թե անհաջողություն է, այլ աշխատանքի մեջ թերացում, որը կարելի շատ արագ հաղթահարել։
Անհաջողությունն ու հաջողությունը փոխկապակցված են, այսինքն հաջողությունը չի կարող լինել առանց որևէ անհաջողության։ Շատ կարևոր է սովորողների մոտ զարգացնել այն գաղափարը, որ անհաջողույթունը որևէ գործում կարող է բերել կյանքում մեծ հաջողության։
Մանկավարժության մեջ էլ մենք հանդիպում ենք մի շարք անհաջողությունները, որոնք որոշ դեպքերում ազդում են մեր աշխատանքի բնականոն ընթացքի վրա։ Ուսումնառության ժամանակ մենք անկախ մեզանից սովորողների մոտ առաջացնում ենք վախի, տագնապի զգացողություններ, որոնք սովորողների մի մասը հեշտությամբ է հաղթահարում իսկ մյուս մասը, իսկ մյուս մասը համարում է ևս մեկ անհաջողություն իր կյանքում։ Տագնապի ժամանակ մենք ինքներս մեզ կարող ենք հակասել շատ կարևոր է հավասարակշռություն պահպանել։ Մեծ ծավալով առաջադրանքը սովորողների մոտ առաջացնում են ձանձրույթ, անտարբերություն առարկայի նկատմամբ, այդ իսկ պատճառով է պետք է սովորողների ուշադրությունը հրավիրել բուն առաջադրանքի վրա, որը կօգնի նրանց ավելի լավ հասկանալ թեման և զգալ թեթևություն, հանգստություն առաջադրանքը վերջացնելուց հետո։
https://asyaabajyan.wordpress.com/2024/04/20/%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%bb%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%b6/
Ջոն Հոլթը նկարագրում է,որ երեխաները,հաճախ նաև մեծերը չեն օգտագործում իրենց մտածողությունը տարբեր պատճառներով։Մեր միտքը սկսում է լավ աշխատել,երբ մենք այն օգտագործում ենք ամբողջությամբ,մեր հնարավորության սահմաններում։ Երեխաները ընդունակ են ավելի լավ սովորելու,քան մեծերը։Երեխաները ընտրում են ուսուցման այնպիսի մեթոդներ,որոնք համապատասխանում են իրենց։Մենք սիրում ենք կրկնել,որ երեխաներին դպրոց ենք ուղարկում,որ նրանք սովորեն մտածել։Բայց հաճախ հակառակն է լինում՝ մենք երեխաներին սովորեցնում ենք մտածել անարդյունավետ։Ավելի վատ է,երբ երեխաներին համոզում ենք,որ նրանք չեն կարող մտածել ։Դրանով ստիպում ենք,որ երեխան իրեն հիմար և անկարող զգա։Երեխաների շատ քիչ մասը կարող է լավ սովորել դպրոցում։Նրանցից շատերը իրենց սկսում են զգալ նվաստացած,վախեցած և հիասթափված։
Եթե մենք ավելի լավ հասկանանք ճանապարհները, պայմանները և մտավոր վերաբերմունքը, որոնցում երեխաները լավագույնս են սովորում, մենք կարող ենք դպրոցը դարձնել մի վայր, որտեղ նրանք կկարողանան օգտագործել և զարգացնել իրենց բնական մտածելակերպը և կկանխենք շատ դժվարություններ: Դպրոցը կարող է դառնալ մի վայր, որտեղ բոլոր երեխաները ոչ միայն ֆիզիկապես են աճում, այլ զարգացնում է նրանց հետաքրքրասիրությունը, քաջությունը, ինքնավստահությունը,անկախությունը, հնարամտություն, կենսունակություն, համբերությունը, հնարամտությունը։ Դրա համար երկար ժամանակ կպահանջվի,բայց պետք է գտել դա անելու լավագույն միջոցը:Պետք է հավատալ երեխաներին,որը պարզ,բայց միևնույն ժամանակ շատ բարդ բան է։
Մանկական անհաջողությունների պատճառները հոդվածը թերևս միտված է բացահայտելու այն բազմաթիվ պատճառներից մի քանիսը, որոնք կարող են պատճառ հանդիսանալ երեխաների անինքնավստահության, անհաջողությունների կամ ընկճվածության զգացողության հասակակիցների շրջանում։ Վերլուծելով նշված կետերը՝ հիմնականում համաձայն եմ մտքի հետ, որ պետք չէ երեխաներին իզոլացնել շրջակա միջավայրից այս կամ այն գիտելիքի կամ հմտության պակասի պատճառով առաջինը նրա համար, որ բոլոր երեխաները չեն կարող նույն կերպ, նույն ուղղվածությամբ և նույն արագությամբ զարգանալ, և այս կամ այն հարցում թերանալը դեռ չի նշանակում, որ նրանք չեն կարող հաջողել այլ ոլորտում, կամ հենց նույն ոլորտում, որտեղ այժմ թերանում են, դառնալ լավագույնը մի որոշ ժամանակ անց։Եկեք չմոռանանք թռիչքաձև աճի ֆենոմենի մասին։
Մյուս պատճառը թերևս, որ պետք չէ նրանց պահել իլուզիայի մեջ, որ ամեն ինչ հրաշալի է՝ թույլ չտալով զգալ նաև պարտոության և անհաջողությունների համը, որը նրանց համար հույժ կարևոր պատվաստանյութ է կյանքում ավելի լուրջ խնդիրների բախվելիս փորձ ու տոկունություն ունենալու համար։ Կարծում եմ պահպանելով այս հիմնական տեխնիկաները՝ հնարավորինս կկարողանանք աջակից լինել երեխաներին վերև նշված խնդիրներին բախվելիս և կյանքում հանդիպող բոլոր մյուս մարտահրավերներին դիմակայելիս
Իմ փորձը ունենալով հոդվածում նկարագրված իրավիճակներում, որպես արդեն տասը տարեկան տղայի մայր և որպես ուսուցչուհի՝ կարող եմ ասել, որ բավական հանգամանալից է բացատրված մեծահասակի և երեխայի ապրումները, մոտիվացիան, գործողությունները։ Ժամանակին նկատելով դրանք՝ ինքս խորհել եմ այս թեմաներով ու հետևություններ արել։
Ինձ համար կարևոր մի կետ կնշեմ։ Հաջողություն և անհաջողություն բառերը կիրառել չեմ ուզում, քանի որ այն մի տեսակ մեկուսացված է մարդու բնական պահանջմունքից՝ երջանիկ լինելու ձգտումից։ Մի ուրիշ անհաջողություն է, երբ հասնում ես հաջողության, բայց դա քեզ չի երջանկացնում։ Այսինքն՝ ստացվում է, որ բավարարում ես որոշակի սպասելիքներ, որոնք առաջադրել է ընտանիքը, միջավայրը կամ հասարակությունը։ Բայց այդ բոլորը քո ներսից չբխելով՝ բավարարության զգացումի չեն հանգեցնում։
Այսպիսով, ցանկացած իրավիճակում խիստ կարևորում եմ նպատակը, դրդապատճառը։ Պետք է ձգտենք մշտապես մեր տված դաստիարակությունը, կրթությունը, գիտելիքն ու հմտությունները ծառայեն ի բարին բոլորին, ի շահ համընդհանուրին, բոլորին երջանկացնելու համար, քանի որ հնարավոր չի լինել երջանիկ միայնակ։ Հնարավոր չի գիտելիքը կիրառել մեկին երջանկացնելու, մյուսին դժբախտացնելու համար։ Երեխայի երջանկությանը պիտի ուղղենք մեր ցանկացած միտք կամ գործողություն։
Ջոն Հոլթ. «Մանկավարժական անհաջողությունների պատճառները»
Posted on 29 Ապրիլի 2024 •Խմբագրել”Ջոն Հոլթ. «Մանկավարժական անհաջողությունների պատճառները»”
Հոդվածը բավականին հետաքրքիր, ու միևնույն ժամանակ դաստիարակչական էր։ Մտորելու, վերլուծելու առիթ տվեց կարծում եմ շատ մանկավարժների։ Իմ կարծիքով մանկավարժությունը մի այնպիսի ոլորտ է, որ պետք է տիրապետել սովորելու ու սովորեցնելու նուրբ արվեստին, կատարել վերլուծություններ նման հոդվածներ կարդալիս ու վերլուծելիս։
Հեղինակը շատ հետաքրքիր ու յուրօրինակ մի բանաձև է սահմանում դժվարին ու ոչ այնքան հեշտ տրվող՝ հաջողությանը հասնելու ճանապարհի համար։ Նա առաջարկում է սովորողի ենթագիտակցությունից հանել /չեմ կարողը/, փոխարենը ենթագիտակցաբար ընկալի՝ /կարող եմ և կհասնեմ հաջողության/, դրա համար անհրաժեշտ է միայն ցանկանալ։ Ցանկանալ, գնալ առաջ առանց հիասթափվելու այդ ճանապարհին կրած անհաջողությունների համար։ Եթե չստացվեց դա դեռ չի նշանակում ամեն ինչ ավարտված է, կստացվի հաջորդ անգամ։ Համամիտ եմ, որ վաղ տարիքից պետք է երեխային սովորեցնել, որ հաջողության հասնելու համար պետք է հաղթահարել մի շարք անհաջողություններ։ Ու գլխավորն այն է, որ այդ ամենի հիմքում պետք է դնել կառուցողական ու արժեքավոր անկյունաքարեր։ Երբեք և ոչ մի պարագայում չենթարկել մանիպուլյացիայի, չդիմել ստորացուցիչ շանտաժների և չարժեզրկել նրան։ Երեխան պիտի վաղ տարիքից փորձ ունենա անհաջողությունները հաղթահարելու և համոզված լինի, որ իրեն վստահում ու հավատում են։ Հատկապես մանկավարժը պետք է ստեղծի այն կարևորագույն ներքին համոզմունքն ու հավատը, որ «Կարող է», եթե չստացվեց, նորից կփորձի, կփորձի այնքան ժամանակ, միչև ստացվի, ոչ թե, «նորից ձախողեցի»։ Այստեղ կարևորագույնն այն է, որ երեխան գիտակցի, որ խնդիրը դա նպատակ է և դրան հասնելը ժամանակի խնդիր է։ Իսկ մենք մեծերս, պիտի միայն ոգեշնչենք նրանց՝ նպատակին հասնելու համար։
Շատ զգույշ պետք է լինենլ մեր արտահայտություններում, արարքներում, որպեսզի անզգուշաբար չվանենք նրանց մեզնից, այլ նրանք զգան այն սերն ու վստահությունը, որ տածում ենք դեպի իրենց ու հավատում, որ անպայման կստացվի։ Իհարկե համաձայն եմ հեղինակի այն մտքի հետ նաև, որ երեխային պետք չէ գովաբանել անհարկի և չվատաբանել անհիմն։ Պետք է պարզապես ավելացնել սերն ու պակասեցնել լարվածությունը։
Կարծում եմ, որ հեղինակի արված դիտարկումները ճիշտ և տեղին են, սակայն համամիտ չեմ այն մտքի հետ, որ կարելի է մի դասարանում հավաքել տարատարիք երեխաների և ունենալ ավելի արդյունավետ ուսուցում։ Դա ավելի խաղի, կամ որևէ համագործակցության դեպքում կլինի միայն արդյունավետ
https://mkrtchyan6.wordpress.com/2024/04/29/%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%bb%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%b6/