Ասա ինձ, և ես կմոռանամ, սովորեցրու, և ես գուցե հիշեմ, ներգրավիր ինձ, և ևս կսովորեմ

Բենջամին Ֆրանկլին

Նախագծային ուսուցումը  դասապրոցեսը վերածում է ուսումնական միջավայրի, որը սովորողներին հնարավորություն է տալիս ստեղծագործելու, ուսումնասիրելու, նոր մտքերով և գաղափարներվ հանդես գալու, նախաձեռնելու և յուրաքանրյուր նախաձեռնություն կյանքի կոչելու։

«Ոճիր և պատիժ» թեման անցնելիս միտք ծագեց դասասենյակը վերածել դատական նիստերի դահլիճի և սովորողների ոգևորությունը տեսնելով՝ որոշեցինք իրագործել «Խաղարկային դատարան» նախագիծը։ «Խաղարկային դատարան» նախագիծը դատավարության իմիտացիա է, որտեղ մասնակիցները կատարում են փաստաբանների, վկաների, հայցվորի կամ հայցվորների, մեղադրյալի  կամ մեղադրյալների և դատական նիստերի դահլիճի այլ անձնակազմի դերերը՝ իրավական գործընթացն ավելի լավ հասկանալու և բանավոր խոսքն ավելի զարգացնելու համար։ Սովորղների մեծ մասի համար խնդիր է լսարանի, հանրության առաջ ելույթ ունենալը, մտքեր արտահայտելը։ Լեզվի ուսուցման կարևոր մասն են կազմում դերախաղերը, որոնց ընթացքում սովորողները հնարավորություն են ունենում կիրառել լեզվական հմտությունները այնպիսի համատեքստում, որը նմանակում է իրական կյանքի իրավիճակները․ այս ձևով իրականցվում է նախագծի նպատակը՝

  • բառապաշարի և բանավոր խոսքի զարգացում
  • քննադատական և երևակայական մտքի զարգացում
  • անհատական և խմբային աշխատանքի կարողությունների ձևավորում
  • բեմական խոսքի, ճիշտ արտասանության զարգացում

Խաղարկային դատարանի հիմքում ընկած է մանկավարժության փորձառական ուսուցման մոտեցումը, որում կա գործնական ներգրավածություն: Սովորողները ոչ միայն ծանոթանում են իրավական հասկացություններին, այլև դրանք կիրառում են իրական փաստերի համատեքստում՝ բախվելով իրական դատական գործերն արտացոլող բարդ սցենարների հետ: Այս փորձառական հարթությունը զարգացնում է վերլուծական մտածողությունը, երբ սովորղները  կողմնորոշվում են ապացույցների կանոններով, կառուցում են համոզիչ փաստարկներ և կանխատեսում հակահարցեր:
Ավելին, խաղարկային  դատավարությունները  պարարտ հող են հաղորդակցության ամրապնդման համար: Մասնակիցները կատարելագործում են հռետորական հմտությունները՝ համոզիչ բացման խոսքերի, ճշգրիտ հարցադրումների և հմուտ, խաչաձև հարցաքննությունների միջոցով։
Հաղորդակցական հմտությունները զարգացնելուց բացի, խաղարկային դատավարությունները խթանում են թիմային աշխատանքը և համագործակցությունը։
Ժամանակակից  աշխարհում անգլերենի հաղորդակցման արդյունավետ հմտությունները կարևոր են հաջողության համար:  Խաղարկային դատավարությունները  լավ մանկավարժական գործիք են Ավագ դպրոցի սովորողների  շրջանում անգլերենի իմացությունը բարելավելու համար: Մասնակցությունը «նմանակված» դատական ​​նիստերին  ոչ միայն զարգացնում է սովորողների գրելու,կարդալու, լսելու, խոսելու հմտությունները, այլև զարգացնում է քննադատական ​​մտածողությունը և վստահություն է առաջացնում լեզվական կարողությունների նկատմամբ:
Շատ հետաքրքիր և ուսումնական են նախապատրաստական աշխատանքները:
Խաղարկային դատավարությունների   նախապատրաստական աշխատանքները

1 Համապատասխան դեպքերի կամ սցենարների ընտրություն 
Հորինում ենք  սցենարներ, որոնք համապատասխանում են սովորողների տարիքին,  հետաքրքրություններին և լեզվի իմացության մակարդակին: Ուսումնասիրում ենք տարբեր երկրների դատական համակարգերը։

2․Դերաբաշխում
Սովորողներին տրվում են տարբեր դերեր՝  հաշվի առնելով լեզվի իմացության մակարդակը, նախասիրությունը։ Փորձում ենք դերերը  համապատասխանեցնել սովորողների խառնվածքին և այնպես անել, որ բոլորը դեր ունենան և մասնակցեն։

3 Նյութերի մշակում
Սովորղների հետ գրում ենք դատավարության սցենարներ, ապացույցների փաթեթներ, վկաների ցուցմունքներ և այլ օժանդակ նյութեր։  Դիտում ենք դատավարութան տեսանյութեր, դուրս գրում համապատասխան բառապաշար։

Իրականացման գործընթաց 

1 Խաղարկային դատավարության ներածություն

Ներկայացվում է դատավարության գործընթացը, մասնակից դերերի և  դատական նիստերի վարույթի կառուցվածքը։

2 Սովորողների դերային աշխատանքը

Սովորողները ուսումնասիրում են իրենց դերերը, դերախաղի միջոցով աշխատում արտասանության և ներկայացման վրա։

Գնահատման գործընթաց

Սովորողները  գնահատվում են ըստ իրենց մասնակցության աստիճանի, լեզվի իմացության՝ ներառյալ արտասանությունը, քերականությունը, օգտագործած բառապաշարը և հաղորդակցական հմտությունները։

Խաղարկային դատավարության միջոցով Ավագ դպրոցի սովորողները  տեսանելիորեն բարելավում են  անգլերենի հաղորդակցման հմտությունները: Սովորողները ներգրավվում են կյանքում հանդիպող իրական իրավիճակներում, երբ անհրաժեշտ է լինում ներկայացնել փաստարկներ, հարցաքննել և հարցաքննվել, պատասխանել հարցերին: Զարգանում է խոսելու հմտությունը․ սահուն, հստակ և համոզիչ կերպով են արտահայտում մտքերը՝ միաժամանակ կատարելագործելով լսելու  հմտությունը, ակտիվորեն հետևելով դատարանի դահլիճի երկխոսությանը: Բացի այդ, զարգանում է սովորողների ընթերցողական կարողությունը։ Երբ նրանք վերլուծում են դատավարության փաստաթղթերն ու ապացույցները, իրավական ամփոփագրերի և այլ գրավոր նյութերի պատրաստման միջոցով բարելավվում է գրելու հմտությունը: Խաղարկային դատավարությունները խթանում են քննադատական մտածողությունը , քանի որ սովոորղները  գնահատում են ապացույցները, ձևակերպում փաստարկներ և ներգրավվում հիմնավորված բանավեճի մեջ: Ավելին, խաղարկային դատավարություններին մասնակցելը խթանում է համագործակցությունը և թիմային աշխատանքը, նպաստում  խոսելու, լսելու, կարդալու, գրելու հմտությունների զարգացմանը։ Քանի որ մանկավարժները փնտրում եմ լեզվի ուսուցման նորարարական մոտեցումներ, խաղարկային դատավարությունները հզոր մանկավարժական գործիք են՝ դասապրոցեսը ավելի գրավիչ, արդյունավետ, համագործակցային դարձնելու համար։ 

Հետազոտական վարժարանի տարբեր տարիների սովորողների հետ իրականացված դատավարությունները

 Street Fight  Pled Guilty  2017
An incident during an educational trip 2017
The case  of   stolen computers 2023
The case of a missing student 2024

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով