«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, իրականացելով այլընտրանքային հեղինակային մանկավարժություն, սովորողներին առաջարկում է ուսուցման նորարարական ուղիներ: Կրթության արդյունավետությունն ապահովելու համար կրթահամալիրը հնարավորություն է տալիս սովորողներին զարգանալ, նորանոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, ընդլայնել իրենց պատկերացումները շրջապատող իրականության մասին՝ առաջ բերելով և լայնորեն կիրառելով «Ճամփորդությամբ ուսուցում» ուսումնական գործիքը: Ներկայացնելով հեղինակային կրթական ծրագրով մշակված ճամփորդությամբ ուսուցման առանձնահատկությունները, կարևորությունն ու զարգացումները` կարող ենք առանձնացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից ավագ դպրոցի սովորողների համար կազմակերպած ռազմամարզական ճամբարները` որպես ռազմական կրթությամբ զբաղվելու բացառիկ հնարավորություն: Այս ճամբարները, հեռու լինելով միայն ֆիզիկական վարժություններ լինելուց, առաջարկում են յուրահատուկ կրթական մոտեցում. ապահովում են ամբողջական կրթական փորձ՝ համատեղելով ճանապարհորդությունը, բացօթյա գործունեությունը և ռազմագիտության ուսուցումը: Սա, հզոր օրինակ լինելով, ցույց է տալիս, թե ինչպես կարող է կրթությունը զարգանալ ճանապարհորդության միջոցով, քանի որ ռազմամարզական ճամբարն ավելին է, քան պարզապես ուսումնական ճամփորդությունը, այն բազմաբովանդակ (դիտե՛ք տեսանյութ, որը պատմում է հերթափոխի ընթացքում կատարած գործունեությունների մասին) ճամփորդություն է, որի արդյունքում սովորողը փորձում է դիմակայել ապագայի մարտահրավերներին: Ռազմամարզական ճամբարները միայն դպրոց-դասարանական ուսուցման տեսական ընդլայնում չեն, այլ նաև գործնական պարապմունքների փորձ են, որը ձևավորում է ավագ դպրոցի սովորողի ֆիզիկական, մտավոր և սոցիալական հմտությունները:

Կրթահամալիրի 9-11-րդ դասարանների սովորողների համար ռազմամարզական ճամբարները ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչ են համարվում` կազմակերպվելով երևանյան՝ մեկօրյա ուսումնական պարապմունքների միջոցով, և արտագնա՝ Արատեսի դպրական կենտրոնում, եռօրյա (9-րդ դասարան) կամ քառօրյա (10-11-րդ դասարաններ) ուսումնական ճամփորդությունների միջոցով։ 9-րդ դասարանի սովորողների համար արտագնա եռօրյա ռազմամարզական ճամբարները կազմակերպվում են աշնանային և գարնանային հերթափոխերով, իսկ 10-11-րդ դասարաններինը՝ ամռան ընթացքում։ Յուրաքանչյուր փուլ կազմակերպվում է հնարավորություն տալով յուրաքանչյուր սովորողի ընտրելու խումբ, ժամանակահատված և ճամբարի ղեկավար՝ նախընտրած միջավայրում գործնական ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Համագործակցային և նախագծային աշխատանքներն ապահովում է ճամբարը համակարգող ղեկավարը։ Ռազմամարզական ճամբարի կազմակերպման կարգն ու բովանդակությունը հրապարակված են ավագ դպրոցի ղեկավարի՝ Մարթա Ասատրյանի բլոգում:

Երևանյան փուլում սովորողները մասնակցում են պարապմունքների դասարանական խմբերով կամ ճամբարային ջոկատներով։ Ուսուցանված տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնական պարապմունքներով, ինչպես նաև շքերթ-ցուցադրություններով։

Ճամբարի ընթացքում հնարավորություն ենք ունենում իրականացնել տարբեր ուղղություններով հագեցած, ուսումնական պլանով նախատեսված ռազմամարզական պարապմունքներ.

  1. Ռազմամարզական վարժանքներ՝

2․ Մարզական պարապմունքներ՝

3․ Առաջին բուժօգնության պարապմունքներ՝

4․ Քայլարշավներ՝ բարձունքի հաղթահարման նախագծերով՝

5․ Երեկոյան խարույկի շուրջ քննարկումներերգ ու պար՝

7. Շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ՝

Ռազմամարզական ճամբարները սովորողին հնարավորություն են տալիս զինվելու նոր գիտելիքներով, որոնք կարևոր են կյանքի տարբեր փուլերում: Ստեղծելով գրավիչ միջավայր՝ զարգացնում են արժեքավոր հմտություններ՝ ազդելով սովորողի՝ որպես հասարակության մեջ անհատի ձևավորման վրա:

Ռազմական գիտելիքներ

Ռազմամարզական ճամբարները՝ որպես գործնական ուսուցման գլխավոր բաղադրիչ, առանձնահատուկ դեր ունեն սովորողների  բազմակողմանի զարգացման մեջ: Համատեղելով տեսական գիտելիքները և գործնական հմտությունները՝ սովորողներն ուսումնասիրում են ռազմագիտության, մարտավարության, ռազմավարության, ռազմական տեխնիկայի վերաբերյալ տեղեկություններ: Այսպես, դպրոց-դասարանական պարապմունքների, դաշտային վարժությունների և առաջին բուժօգնության դասերի ընթացքում ստացած գիտելիքներն էլ կիրառում են գործնականում՝ ամրապնդելով գիտելիքների կիրառման կարողություններն իրական իրավիճակներում:


Ֆիզիկական և մտավոր պատրաստվածություն

Ֆիզիկական պատրաստությունը, լինելով ռազմամարզական ճամբարի գլխավոր և պարտադիր բաղադրիչներից, սովորողին հնարավորություն է տալիս հասկանալու իր պատրաստվածության առկա մակարդակը, գիտակցելու և ընդունելու հնարավոր բացթողումներն ու առաջացած խնդիրները, ինտենսիվ վարժությունների և պարապմունքների միջոցով հասնելու առավելագույնի։ Ֆիզիկական պատրաստվածության միջոցով է, որ յուրաքանչյուր անհատ, օգտագործելով ընձեռնված հնարավությունը, ձեռք է բերում տոկունություն, ուժ, ինչու չէ նաև վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Միևնույն ժամանակ՝ ֆիզիկական հմտությունների զարգացման հետ մեկտեղ, սովորողները կարևորում են հոգեկան առողջությունը, ձեռք են բերում հոգեբանական կայունություն, հարմարվողականություն, հուզականության գիտակցական կառավարում․ հմտություններ, որոնք կարևոր դեր են խաղում ինչպես ուսումնական գործունեության ընթացքում, այնպես էլ առօրյայում:

Կարգապահություն և պատասխանատվություն

Ռազմամարզական ճամբարների միջոցով մշակվում է սովորողների կարգապահությունը: Հետևելով օրակարգային ռեժիմներին, սահմանված կարգին և պահպանելով կանոնները՝ նրանց մոտ ձևավորում է պատասխանատվության զգացում: Արժևորվում է ժամանակը, փոխվում են մոտեցումները ժամանակի և ժամանակի ճիշտ կառավարման վերաբերյալ: Սովորում են հետևել հրահանգներին և հաշվետու լինել իրենց կատարած և չկատարած արարքների համար։

Առաջնորդում (լիդերություն) և թիմային աշխատանք

Ռազմամարզական ճամբարների ընթացքում ձեռք բերվող արժեքավոր հատկանիշներից մեկը լիդերության և թիմային աշխատանքի կարևորության գիտակցումն է: Ճամբարի բովանդակությունն ու միջավայրը ստիպում է սովորողներին դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց և աշխատել՝ թիմի մաս դառնալով: Տարբեր առաջադրանքներ կատարելու համար նրանք ենթարկվում են հրահանգների, որոնք կարող են նաև տրված լինել իրենց իսկ ընկերների կողմից, ովքեր ջոկի ավագներ են: Անկախ այն հանգամանքից, թե՛ ճամբարի օրակարգ է քննարկվում, պլանավորվում է գիշերային հերթապահության ծրագիր, թե՛ ռազմավարական խնդիրներ լուծվում` միմյանց հետ համագործակցության անհրաժեշտությունը շեշտադրվում է ամբողջ ծրագրի ընթացքում։ Այս ամենի շնորհիվ սովորողը վերանայում է սեփական հնարավորությունները, գիտակցաբար է մոտենում իր թույլ և ուժեղ կողմերին, բարձրանում է նրա ինքնավստահությունը և ինքնագնահատականը: Այս բոլորն արժեքներ են, որոնք կարևոր են հաջողության հասնելու համար։ Ռազմական ճամբարի ընթացքում սովորողները, ակտիվ շփվելով և հաղորդակցվելով միմյանց հետ, հնարավորություն են ունենում զարգացնել նաև իրենց հաղորդակցման հմտությունները` արտահայտելով հստակ ձևավորված կարծիքներ և գաղափարներ, ընդունելով որոշումներ արտակարգ իրավիճակներում:

Յուրաքանչյուր դասավանդող՝ ռազմամարզական ճամբարի համակարգող, ղեկավար է, ով հնարավորություն ունի համագործակցային (Ռիմա Երեմյանի ջոկատի սովորողները մասնակցում են կրակային պատրաստության գործնական պարապմունքին (ֆոտոշարը և տեսանյութերը՝ Ռիմա Երեմյանի) կամ առարկայական նախագծային գործունեությամբ լրացնելու ճամբարի բովանդակությունը: Ստորև ներկայացված են 2022-2024 ուսումնական տարիների ընթացքում իմ կողմից համակարգված ռազմամարզական ճամբարների ամփոփումները: Սիրով և պատասխանատվությամբ կատարված աշխատանքը միշտ էլ հաջողված է լինում:

  • 9-րդ դասարանների աշնանային և գարնանային հերթափոխերի ռազմամարզական պարապմունքների համակարգողների ամփոփումներին և 2024թ-ի ցուցանիշներին ծանոթացեք անցնելով հղումներով: Ամփոփումը՝ Մարթա Ասատրյանի,
  • Ռազմամարզական ճամբար 2022-2023, «Ինչպես սկսվեց», ամփոփումը՝ Մարթա Ասատրյանի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով