«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրթության ոլորտում հայտնի է իր նորարարական մոտեցումներով :
Մեր կրթահամալիրի փորձը ցույց է տալիս, որ թանգարանների ակտիվ ներգրավումը կրթական գործընթացում կարող է զգալիորեն բարձրացնել ուսուցման որակը և արդյունավետությունը: Այս մոտեցումը կարող է ծառայել որպես մոդել այլ կրթական հաստատությունների համար՝ հարստացնելու իրենց ուսումնական ծրագրերը և ընդլայնելու աշակերտների ուսումնական փորձառությունը:
Գրականության դասավանդման մեջ թանգարանային այցելությունների ներառումը կարող է զգալիորեն հարստացնել աշակերտների ընկալումը և կապը գրական ստեղծագործությունների հետ: Ահա թե ինչպես կարելի է արդյունավետորեն համադրել գրականության ուսուցումը և թանգարանային փորձառությունը:
Թանգարանները կարող են դառնալ դպրոցական կրթության արժեքավոր բաղադրիչ՝ առաջարկելով ուսուցման յուրահատուկ և հարուստ միջավայր: Նրանք տրամադրում են աշակերտներին հնարավորություն՝ ուսումնասիրելու պատմությունը, արվեստը, գիտությունը և մշակույթը ինտերակտիվ և գրավիչ եղանակով:
Թանգարանների դերը կրթության մեջ
Թանգարանները թույլ են տալիս սովորողներին տեսնել և փոխազդել իրական առարկաների, արվեստի գործերի և պատմական արտեֆակտների հետ, որոնք հաճախ անհասանելի են դասասենյակում:
Մեր կրթահամալիրում ճամփորդությունների անբաժանելի բաղադրիչ են կազմում թանգարանային այցերը։
Գրականության դասավանդման մեջ թանգարանային այցելությունների ներառումը բարելավում է սովորողների ուսումնական փորձառությունը՝ ապահովելով հիշարժան կապ գրական ստեղծագործությունների, նրանց հեղինակների և պատմական համատեքստի հետ:
Նախապատրաստական աշխատանք։ Թանգարան այցելելուց առաջ սովորողներին առաջարկում եմ ուսումնասիրել գրողին․ կարդում ենք ստեղծագործությունները, հասկանում, վերլուծում, դիտում ֆիմեր, կատարում առաջադրանքներ, մշակում հարցաշարեր:
Թանգարանային այցերից հետո քննարկում ենք, սովորողները գրում են, պատմում այցի մասին, տեսածի ու սովորածի մասին, համադրում ուսումնասիրած նյութերը՝ այցից առաջ և հետո, եզրակացություն անում։
Արդյունքում՝
- գրականության նկատմամբ հետաքրքրության աճ,
- քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացում,
- մշակութային իրազեկության բարձրացում,
- գրական ստեղծագործությունների ավելի խորը ընկալում,
- պատմական և մշակութային համատեքստի ավելի լավ հասկացողություն,
- ստեղծագործական մտածողության և գրավոր հմտությունների զարգացում։
Թանգարանային այցելությունը սովորողին կարող է խրախուսել սեփական գրական կամ արվեստի աշխատանք ստեղծելուն։
Թանգարաններ այցելելու նպատակը․
Թանգարանները հնարավորություն են տալիս ինտեգրել տարբեր առարկաներ, ինչպիսիք են պատմությունը, գրականությունը, արվեստը, երաժշտությունը:
Թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումներին մասնակցելն օգնում է մտածել և գիտակցել նորը։
Թանգարաններ այցելելը ընդլայնում է սովորողների մտահորիզոնը, ձևավորում է գեղագիտական վերաբերմունք մշակույթի և արվեստի առարկաների նկատմամբ, ոգեշնչում նրանց, սովորեցնում զարմանալ, պատկերացնել և երազել, ուսուցման նկատմամբ մոտիվացիա և հետաքրքրություն է առաջացնում, զարգացնում վերլուծական հմտություններ:
Սովորողների գրառումներից մի քանի մեջբերումներ․
«Ջերմուկի պատկերասրահում ծանոթացանք հայ նկարիչների արվեստի գործերին: Այնտեղ ցուցադրված էր նաև Վիլյամ Սարոյանի «Արև» քարը, որի մասին մանրամասնորեն պատմեց պատկերասրահի աշխատակիցը։ Հետաքրքիր պատմություն էր, որը ես հետո պատմեցի մեր տանը»։ Անիչկա Միքայելյան
«Ռուբեն Սևակի թանգարանում ինձ զարմացրեց նրա հետաքրքրությունը արվեստի նկատմամբ, չնայած բավականին ուսումնասիրել էի Սևակին։ Չէի սպասում այդտեղ տեսնել Այվազովսկու կտավները․․․․»։ Անահիտ Վերմիշյան
«Աննկարագրելի զգացողություն էր սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է ապրել Վարպետը՝ Ավ․ Իսահակյանը, շոշափել իրերը, իսկ հոլոգրաֆիկ էֆեկտներով իմ տեսած պատկերը գերազանց էր։ Բոլորս սիրով լսում էինք, միաժամանակ արտասանում՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․․․»։ Լուիզա Թովմասյան
Հետաքրքիր է լսել սովորողների տեսակետները։
Մեր այցելությունները․
Գրողների տուն-թանգարաններ․ այցելում ենք նրանց կյանքի և ստեղծագործության մասին ավելի խորը պատկերացում կազմելու, ժամանակաշրջանի գրական միջավայրը հասկանալու համար: Սովորաբար մեր կրթահամալիրի սովորողները միայն այցելուներ չեն․ մենք միասնական ընթերցումներով, երգերով, մեր իմացածը ներկայացնելով ենք ամփոփում այցերը։
Վրաստան՝ Վերնատուն, Էջմիածին՝ Ռուբեն Սևակի թանգարան, Գյումրի՝ Ավ․ Իասահակյանի տուն-թանգարան, Սյունիք՝ Համո Սահյանի թանգարան («Գրական ակումբ»), Լոռի՝ Հովհ․ Թումանյանի տուն-թանգարան։
Այնուհետև սովորողները կարող են գրել էսսեներ կամ բանաստեղծություններ՝ ոգեշնչված այցելությունից:
Մատենադարան: Հին ձեռագրերի ուսումնասիրությունը օգնում է սովորողներին կապ հաստատել հայ գրականության պատմության հետ։
Ժամանակակից արվեստի թանգարան։ Սովորողները կարող են ուսումնասիրել, թե ինչպես են ժամանակակից արվեստագետները մեկնաբանում գրական թեմաները, և ստեղծել սեփական արվեստի գործեր՝ հիմնված գրական ստեղծագործությունների վրա:
Ջերմուկ՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղ, Գրատպության թանգարան
Արվեստի թանգարանում կարելի է սովորել ոչ միայն արվեստի պատմություն, այլ նաև մշակույթ, պատմություն և նույնիսկ քիմիա։
Քանդակագործ Ռաֆայել Ջավախյանի պատկերասրահ
Բնագիտական թանգարան։ Ծանոթանում, համեմատում են իրենց սովորածը, միաժամանակ ուսումնասիրում կենսաբանություն, երկրաբանություն և էկոլոգիա։
Պատմության թանգարան։ Տեսական գիտելիքները իրական արտեֆակտների հետ կապելու համար։
Թանգարանային այցելությունները ներառված են տարբեր առարկաների ուսումնական ծրագրերում՝ ապահովելով միջառարկայական կապեր․ գրականությունը պատմության, երաժշտության, արվեստի և մշակույթի հետ թանգարանային միջավայրում: Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Այստեղ ընդամենը մի քանի օրինակ է, բայց կրթահամալիրի սովորողների այցերը թանգարաններ անընդհատ են։ Խրախուսվում են սովորողների կողմից նախաձեռնված թանգարանային հետազոտություններն ու նախագծերը:
Օգտագործում ենք նաև առցանց ռեսուրսներ (վիրտուալ թանգարաններ)՝ հասանելի դարձնելով նաև հեռավոր թանգարանները:
Թանգարանային կրթությունը հիմնականում համարվում է ոչ ֆորմալ կրթության ձև, սակայն այն ունի նաև նաև ֆորմալ տարրեր:
Վերջին տարիներին թանգարանները համագործակցում են դպրոցների հետ՝ ստեղծելով ֆորմալ կրթական ծրագրեր:
Դպրոցական այցերը հիմնականում կազմակերպվում են կոնկրետ ուսումնական նպատակներով:
Թանգարանների ինտեգրումը կրթահամալիրի ծրագրերում
Կազմակերպվում են պարբերական այցելություններ ինչպես Հայատանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս՝ որպես ուսումնական պլանի մաս:
Վիրտուալ շրջայցեր: Օգտագործվում են առցանց ռեսուրսներ և վիրտուալ ցուցահանդեսներ՝ հեռավոր կամ անհասանելի թանգարաններ այցելելու համար:
Նախագծեր և առաջադրանքներ: Մշակվում են թանգարանի այցելությունների հետ կապված ուսումնական նախագծեր և առաջադրանքներ:
Համագործակցում ենք թանգարանների հետ: Նախաձեռնվում են մշակութային համատեղ նախագծեր, որոնք կարող են կրթական ծրագրերի մշակամանը օգտակար լինել։
Թանգարանները կարող են զգալիորեն հարստացնել դպրոցական կրթությունը՝ առաջարկելով բազմակողմանի և ներգրավող ուսումնական փորձառություններ: Դրանց ինտեգրումը դպրոցական ծրագրերում կարող է օգնել ստեղծել ավելի բազմազան, ինտերակտիվ և արդյունավետ կրթական միջավայր՝ նպաստելով աշակերտների ամբողջական զարգացմանը: