նախագծի նկարագրություն
Ավագ դպրոց-վարժարանում իրականացվող հետազոտական թեմաների ընտրությունը, դրանց շուրջ աշխատանքները և պաշտպանությունը (հանրայնացումը) դարձել է սովորողների ուսումնական տարվա կարևոր բաղադրիչը։ Հետազոտական աշխատանքների աշխատանքային խումբը ներառում է սովորողներին, ուսուցիչներին, ոլորտի մասնագետներին, ծնողներին, հետաքրքվածություն ցուցաբերող բազում այլ մարդկանց։ Մեծ հանրային նշանակություն ունեցող այս գործընթացը սկսվում է հետազոտական աշխատանքի թեմայի ընտրությամբ։ Պետք է արձանագրել, որ թեմայի ընտրությունը առաջին ամենակարևոր խնդիրն է, որով և մեկնարկ է տրվում աշխատանքներին։ Աշխատանքի ամբողջ ընթացքը կանխորոշվում է թեմայի ճիշտ ընտրությամբ։ Հետազոտական աշխատանքների մեր ընթացիկ փորձը հնարավորություն է տալիս թեմայի ընտրության միայն առաջին, հպանցիկ դիտարկմամբ դուրս բերել երեք խնդիրներ․
Խնդիրներ/Հարցեր
1․ Արդյո՞ք թեմայի ընտրությունը բացահայտում է հետազոտողի հետաքրքրությունները, ապագա մասնագիտութունը։
2․ Արդյո՞ք թեմաների բաժանումներն ըստ ոլորտների հնարավորություն է տալիս ստատիստիկ տվյալների դուրս բերմամբ պարզել թե որ ոլորտներն են առավել մեծ հետաքրքրվածություն ներկայացնում, որոնք ոչ այդքան։ Կա՞ն ոլորտներն որոնք անտեսված են։
3․ Ինչու՞ և ինչպե՞ս են սովորողները կանգնել մեկ կանկրետ թեմայի ընտրության վրա։ Ինչպե՞ս է կատարվել այդ ընտրությունը և այս գործընթացը արդյոք արդյունավետ է։
Այս փոքր աշխատանքը հնարավորություն կտա մեր վարժարանի հետազոտական փորձը հաշվի առնելով դուրս բերել որոշ ընդհանուր պատկերներ հետազոտական աշխատանքների թեմաների և այս գործընթացի ընդգրկվածության շուրջ։ Որոնք են այս աշխատանքի նպատակները․
Նպատակներ
- Դուրս բերել ընդհանրական պատկերներ հետազոտական աշխատանքների թեմաների ընտրության և նշանակության շուրջ։ Դուրս բերված ընդհանուր պատկերը օգտագործել հաջորդ ուսումնական տարվա համար
- Ճամբարականների շրջանում զարգացնել հետազոտական հմտություններ։ Թիմում աշխատելու փորձ և կարողություն
- Փորձել բարելավել թեմաների ընտրության գործընթացը
Առաջին ընթացիկ զեկուցման արդյունքները․ Միքայել Շվագիր և ընկերներ
Հետազոտական աշխատանքը գիտական, կամ հետազոտական նպատակներով իրականացվող համակարգված ուսումնասիրություն է, որի ընթացքում հավաքվում են տվյալներ, վերլուծվում և մեկնաբանվում են դրանք, որպեսզի նոր գիտելիքներ ձեռք բերեն կամ արդեն գոյություն ունեցող գիտելիքները հաստատեն կամ մերժեն:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում այն ստացել է անկյունաքարային նշանակություն։ Հետազոտական վարժարանի ուսանողները մեկ տարվա ժամանակահատվածում հետազոտական գրելու և պաշտպանելու առաջադրանք են ստանում։ Այս պրակտիկան գործում է արդեն երրորդ տարին։ Սույն ուսումնասիրությամբ որոշել ենք հասկանալ և պարզաբանել որոշ կարևորագույն խնդիրներ, որոնք կապված են սեբաստացիների պաշտպանած հետազոտությունների հետ։ Հետազոտության հետևանքով ստացել ենք ճշգրիտ մի վիճակագրություն, որը պարզաբանում և բարձրաձայնում է բոլոր խնդիրները։
ա․ Ոլորտների տարանջատում
Սովորողները ընտրում են իրենց թեման։ Այդ թեման կարող է լինել ուսուցչի կողմից առաջարկված։ Այլընտրանքային տարբերակի դեպքում ուսանողն է առաջարկում իր թեման։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 152 սովորողներից 40,1%-ը հետազոտական աշխատանքն իրականացրել է հասարակագիտական թեմայով։ Հաջորդ հորիզոնականում Հայոց լեզվի և գրականության շուրջ կատարված հետազոտություններն են, որոնք կազմում են 16,4%-ը։ Մոտ 13%-ը վերաբերում է արվեստին։ Հետազոտականների մոտ 10%-ը բնագիտական են։ Մաթեմատիկական հետազոտականները կազմում են մոտ 2%: Մնացած հետազոտականները, որոնք քանակով հավասար են մաթեմատիկականներին, հնարավոր չեղավ դասակարգել որևէ ոլորտով։
բ․ Չնայած նրա, որ կրթահամալիրում տարածված է տարբեր օտար լեզուների ուսուցումը, հետազոտկանների շուրջ 78,9%-ը գրված են հայերեն լեզվով։ Անգլերեն հետազոտականները ցուցակի տոկոսն է՝ 17,8%։ Այլ լեզվով գրված հետազոտականները համեմատաբար քիչ են։
գ․ Հետազոտականի ղեկավար
Այս հարցադրումը ունի բավականին բացասական պատասխան։ Սովորողների 41,7%-ի հետազոտականի ղեկավարները չեն համապատասխանում ընտրված թեմաներին։ Սա մեծ խնդիր է, քանզի տվյալ անհամապատասխանության դեպքում հետազոտական աշխատանքի գիտականությունը տուժում է։ Ղեկավարն, ով պետք է հետազոտողից տարբերվի իրազեկության գերադրական աստիճանով հայտնվում է անորոշ կարգավիճակում։ 151 հետազոտողից ընդհամենը 35,1%-ի ղեկավարն է համապատասխանում ընտրած թեմային։ 23,2%-ի հետազոտականներն ու ղեկավարները համապատասխանում են մասամբ։
Սույն վիճակագրությունը ի հայտ է բերում բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են համակարգային մեթոդներ։
Վիճակագրության պատկերը․